Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը ջնջել է նկարը, որում պատկերված էր Հիսուս Քրիստոսի կերպարով, բայց ներողություն չի խնդրի

Ապրիլ 13,2026 20:44 Share

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Truth Social սոցիալական կայքում քննադատել էր Հռոմի պապ Լևոն XIV-ին և հրապարակել լուսանկար, որտեղ ինքը պատկերված էր որպես Հիսուս Քրիստոս: 

Նա մասնավորապես գրել էր. «Ինձ պետք չէ մի Հռոմի պապ, որը կարծում է, թե Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը»։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը ջնջել է նշյալ լուսանկարը, որում նա պատկերված էր Հիսուս Քրիստոսի կերպարով էր։

Սակայն հրապարակայնորեն Թրամփը հրաժարվել է ներողություն խնդրել Հռոմի պապից։

«Ես ներողություն չեմ խնդրի։ Պապ Լևոն չափազանց շատ բան խոսեց։ Ես կարծում եմ, որ Պապ Լևոն չափազանց մեղմ է հանցագործության նկատմամբ»,- լրագրողներին քիչ առաջ ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նկատենք, որ այսօր ողջ օրը ԱՄՆ-ի նախագահը քննադատության է ենթարկվել Հռոմի պապի մասին թույլ տված հայտարարությունների համար, նրա գնահատականները «անընդունելի» են որակվել։

Թրամփի լուսանկարը՝ Al Jazeera-ի կայքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930