«Ուրիշներն են մեզ համար մեր ապրելու կանոնները սահմանել, մենք էդ պատմական հիշողությունը դեռ չենք հաղթահարել։ Այս իրավիճակում է, որ քրեական ենթամշակույթը ՀՀ-ում հնարավոր չի լինելու ոչնչացնել կամ բերել մի մակարդակի, որ իրեն նկատել չլինի»,- ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ քրեական ենթամշակույթը հատկապես գրավիչ է տղամարդկանց համար, ինչը խանգարում է նրանց մրցակցային վիճակին․ «Քրեական ենթամշակույթը հիմնականում գրավիչ է դառնում տղաների համար, քանի որ հիմնական թիրախ խումբը նրանք են։ Ինձ համար ակնհայտ է մի երևույթ, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում հիմա կանայք, աղջիկները տեսանելիորեն ավելի բարձր մրցունակություն են ստանում։ Խնդիրն այն է, որ տղաների մրցակցային վիճակը խաթարվում է առաջին հերթին քրեական ենթամշակույթի բերումով»։
Ներկայացնելով բնապահպանական խնդիրներին վերաբերող հատվածը ՔՊ-ի ծրագրում՝ Նիկոլ Փաշինյանն անցավ իր հիգիենային վերաբերող հարցերին․ «Ջրի նկատմամբ խնամքը նույնպես կարևոր նախապայման է։ Ես խոսում եմ, բայց ինքս էլ նկատում եմ, որ շատ դժվար է նոր գործելակերպ որդեգրելը։ Այդքան ասում եմ, բայց, կներեք՝ մի քիչ հիգիենայի թեմաների մասին խոսելու համար, անընդհատ արձանագրում եմ, որ ատամներս լվալիս ջրի ծորակը շարունակաբար, ինչպես նախկինում, բաց եմ թողնում։ Պետք է որդեգրենք այն մշակույթը, որ մասնավորապես ատամները լվալիս ջուրը ոչ թե հոսող թողնենք, այլ բաժակով անենք, որ նման զարգացումները բացառենք։ Ամեն մեկս հինգ վայրկյան ավել ջուրը բաց թողնենք, կդառնա տասնյակ հազարավոր լիտր ջուր»։
Կարդացեք նաև
Ներկայացնելով գյուղական համայնքներում խնդիրների հետ կապված լուծումների իրենց տեսլականը՝ Նիկոլ Փաշինյանն այսպես ձևակերպեց․ «Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց բարեկեցությունն ու երջանկությունն ապահովելու տեսանկյունից։ Գյուղերը ցեխից հանելը կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում։ Ինչո՞ւ պիտի կանայք գյուղում կրունկով կոշիկ հագնելու հնարավորությունից զրկված լինեն։ Հիմա մեր գյուղերը ցեխի մեջ են, դրա համար էլ մարդիկ արտագաղթում են»։
ՔՊ ծրագրի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը եւ Ժաննա Անդրիասյանը Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոցոըն, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ:



















































Խնայողության սովոր մարդիկ ամեն բան էլ հաշվի են առնում, և ջուրը, և գազը, և սնունդը։ Նիկոլն ա, որ հաշվի չի առնում, ոչ ռեսուրս, ոչ ապրանք, ոչ սրբություն։
Նիկոլ Փաշինյանը վտանգավոր շառլատան ա։ Հիմա փակել են Հայագիտական հետազատությունների ինստիտուտի կայքը՝ իրանց փչացած ուղեղում Ադրբեջանի սպառնալիքները չեզոքացնելու համար։ Վտանգավոր ա Նիկոլի իշխանությունը։ Մեր ժողովուրդն ավելի լավ առաջնորդության ա արժանի։
Խնայողությունների սովոր մարդիկ ամեն բան էլ հաշվի են առնում, և ջուր, և գազ, և սնունդ։ Նիկոլն ա, որ հաշվի չի առնում ոչ ապրանք, ոչ ռեսուրս, ոչ սրբություն։
Վտանգավոր շառլատան ա Նիկոլը։ Հիմա փակել են Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքը՝ իրանց փչացած ուղեղում Ադրբեջանի կողմից սպառնալիքները չեզոքացնելու համար։ Վտանգավոր ա Նիկոլի իշխանությունը։ Մեր ժողովուրդն ավելի լավ առաջնորդության ա արժանի։