Օրվա լրահոսը
Ես գիտեմ, թե ինչ խոսակցություններ են սկսվում իմ՝ ամեն նման արտահայտությունից հետո. Ժաննա Անդրեասյան
Բայց, այո, ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են մինչեւ 600 հազար դրամ աշխատավարձ
Դիլիջանում կայացավ «Բոլորով» փառատոնը՝ ի աջակցություն Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման
Դիլիջան, 26 մայիսի 2025թ.։ Դիլիջանի «Թուֆենկյան» համալիրում մայիսի 25-ին տեղի ունեցավ «Բոլորով» փառատոնը՝ ի աջակցություն Դիլիջանի նոր եկեղեցու կառուցման, որի հիմքը դրվել է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ։ Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից կազմակերպված փառատոնը հագեցած էր բազմաբովանդակ մշակութային ծրագրով՝ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, «Նեքսուս» երաժշտական խմբի կատարումներ, գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն և նվեր-քարտերի խաղարկություն։ Փառատոնը մեկնարկեց համընդհանուր
«Ադրբեջանի հետ մենք ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն ենք քննարկում, այլև հետագա համագործակցությունը»․ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը նշեց․ «Ուզում եմ ասել, որ հայ-թուրքական երկխոսությունն այդքան էլ խնդրահարույց չէ, որքան կարելի է պատկերացնել»։
Ունենք գիտնականներ, որոնք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան պետական պաշտոնյաները. Ժաննա Անդրեասյան
Գիտնականների աշխատավարձերի շուրջ 300 տոկոս աճ ունենք
Ֆրանսիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Երկու երկրների ԱԳ նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե
2 միլոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է
Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտների խանութից գողություն էր կատարվել: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ
«ԵՄ-ին միանալու իր ձգտումներում Հայաստանը միայնակ չէ»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ժան-Նոել Բարոյի ձևակերպմամբ՝ ԵՄ-ին միանալը հանուն փողի գործողություն չէ․ «Դրան երկիրը ձգտում է, որովհետև ձգտում է ժողովրդավարության և ազատության։ Երբ դու թեկնածու երկիր ես, այստեղ կարևոր է, որ դու՝ որպես երկիր եվրոպական չափանիշների հետ ընթանաս մեկ գծի վրա՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն մամուլի ազատություն, արդարադատության անկախություն և այլն»։
Սինանյանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ներկայությունը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 25-ին Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոց և Մշակույթի կենտրոն և հանդիպել հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Խուրշուդյանի, դպրոցի ղեկավար կազմի, ինչպես նաև «Սահակ Մեսրոպ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Մշակույթի կենտրոնի ղեկավար
Վահագն Խաչատուրյանը և Ղրղզստանի խորհրդարանի նախագահը անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է ղրղզական պատվիրակության այցը Հայաստան, շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և քաղաքական երկխոսության առաջմղման համար: Նախագահը շեշտել է, որ Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան առանձնահատուկ կարևորություն է
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նախաձեռնում է ավագանու քննող հանձնաժողովի ստեղծման գործընթաց. Արմեն Գալջյան
Հանձնաժողովի խնդիրն է լինելու, հրապարակային կերպով տեղեկացնել հանրությանը բոլոր այն գործարքների պատմությունը, որոնց արդյունքում 1996-2018 թվականների ընթացքում մայրաքաղաքին պատկանող կրթական շենքերն ու տարածքները օտարվել են նախկին պաշտոնյաների և նրանց մերձավորների մասնակցությամբ։
Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին և ԵԽ Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների
Միջազգային իրավունքը միանշանակ է. մարդկանց չի կարելի վերադարձնել վտանգի, վախի կամ խտրականության պայմաններում, Վարդան Օսկանյանի ելույթը Բեռնում
Գիտենք, որ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը որոշ վերապահումներ ունի այս գործընթացը սկսելու հարցում։ Մենք ուշադիր լսեցինք արտգործնախարարի երկու ելույթները Ազգային խորհրդում և Կանտոնների խորհրդում նախքան քվեարկությունը։ Մենք լիովին հասկանում ենք Շվեյցարիայի զգույշ և հավասարակշռված մոտեցումը։ Գիտենք, որ դուք չեք ճանաչել Արցախի նախկին իշխանություններին։ Հարգում ենք ձեր ցանկությունը՝ խուսափելու դիվանագիտական անցանկալի հետևանքներից։
Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտգործնախարարը երեք փաստաթուղթ են ստորագրել
Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ստորագրել են երեք փաստաթուղթ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում: Նախարարները ստորագրել են նաև
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը բխում է նաև մեր շահերից»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն կարծում է, որ կա խաղաղության հասնելու մեծ ձգտում կա, բայց նաև նկատեց՝ խաղաղությունը երկնքից չի ընկնում։
Ալեքսեյ Սանդիկովը պարգեւատրվել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի պատվոգրով
Մայիսի 26-ին Ազգային ժողով է այցելել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանում տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ավարտին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը պարգեւատրվել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահի պատվոգրով՝ միջազգային եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նշանակալի
Բաքվի բանտերում անօրինական պահվող յուրաքանչյուր անձ պետք է ազատ արձակվի առանց ուշացման. Ալվինա Գյուլումյան
Ռուբեն Վարդանյանի քաջությունն ու մարդկությանը նվիրվածությունը մարմնավորում են հենց այն սկզբունքները, որոնք պաշտպանում է Օսլոյի ազատության ֆորումը: Նրա և իր հայրենակից հայերի շարունակական բանտարկությունը հստակ հիշեցում է այն մասին, որ ազատության և արդարության համար պայքարը դեռևս ավարտված չէ: Թող Օսլոյի ազատության ֆորումի ձայները արձագանքեն Բաքվի բանտերում բռնի կերպով պահվող բոլոր հայերի ազատության այս պահանջին:
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Պարտադրված խաղաղությունը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն և տևական». ՀՅԴ ներկայացուցիչը Ստամբուլում մասնակցել է Սոցիալիստ ինտերնացիոնալի ժողովներին
Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ և ԸՄ փոխնախագահ Մարիո Նալբանդյանը 2025 թ․ մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ-ի նախագահության, ֆինանսական և կազմակերպական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի ժողովներին, որտեղ քննարկվել են ավելի քան հարյուր երկրներից 132 կուսակցություն ընդգրկող կազմակերպությանը վերաբերող հարցեր։ ԸՄ-ի՝ Ստամբուլում գումարված ժողովների հյուրընկալը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր (CHP)։ ԸՄ-ի նախագահության և խորհրդի
«Ես Լաչինի միջանցքի մոտակայքում էի, երբ Արցախը հարձակման ենթարկվեց։ Շատ պարզ հիշում եմ ցավը, տխրությունը եւ անօգնականության զգացումը»
Հղում կատարելով 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից 120.000 հայերի՝ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանման առթիվ ընդունված հայտարարությանը ՝ ԵՀԽ-ն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը ԼՂ-ում։
«Խստորեն վերահսկելու ենք կենդանիների տեղաշարժը, խնդրում եմ այս հարցում լինել հնարավորինս ուշադիր, հիվանդ կեդանիների մասին անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնին». Տիգրան Պետրոսյան
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԼՈՒԾԵԼԻ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ևս մեկ նորարարական էկոհամակարգի՝ ArcaPay-ին։ ArcaPay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել մեկ ակնթարթում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում և Բանկի Հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարելու դրամով ակնթարթային փոխանցումներ բոլոր այն բանկերի հաճախորդներին, որոնք նույնպես միացել են ArcaPay համակարգին․ –
«Բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել». Սլովակիայի վարչապետը խոսել է ՀՀ-ի հետ պաշտպանական արդյունաբերության, միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններից
Ֆիցե. Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը՝ եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիս-Ատլանտյան դաշինքից:
Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ
Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ՝ խրախուսելու բարձր պրոֆեսիոնալ լրագրությունը: Մրցանակը՝ պատվոգիր, մրցանակային արձանիկ և հանրային դրամահավաքի միջոցներով գոյացած առնվազն 500 հազար դրամական պարգև, կշնորհվի այն լրագրողին, որի՝ մրցույթին ներկայացված հրապարակախոսական աշխատանքը (տեքստային կամ լսողական կամ տեսալսողական) մրցութային հանձնաժողովը կհամարի լավագույնը։ «Արմեն Դուլյան» մրցանակի դափնեկրի թեկնածու կարող է լինել առնվազն տասը տարվա մասնագիտական
«Միայն ժողովրդավարական ընտրություններով ժողովրդավարական երկիր դառնալ չես կարող։ Պետք է հանրության վստահությունն ունենաս»․ Արին Կարապետ
«Խաղաղության խաչմերուկի խորհրդարանական չափումը. ժողովրդավարության միջոցով դեպի անվտանգություն և բարեկեցություն» խորագրով քննարկման ժամանակ բացման խոսքում Սարգիս Խանդանյանը շեշտեց՝ աշխարհագրությունը ճակատագիր չէ․ «Մեզ տարիներ շարունակ ասել են, որ մեր սահմանները վտանգներ ու ռիսկեր են ստեղծում, բայց ոչ թե հնարավորություններ։ Սակայն մենք այս նարատիվը չենք ընդունում»։
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական
Հայտնի են Հանրային Հեռարձակողի խորհրդի նոր անդամները
Քրիստինե Մելքոնյանը եւ Արա Շիրինյանը հաղթել են Հանրային Հեռարձակողի խորհրդի թափուր տեղի մրցույթում
Առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ. Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյի և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը: «Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր
«Շուշիի հռչակագիրը» իր ընդլայնվող ձևաչափով հանդես է գալիս որպես Եվրասիայի աշխարհաքաղաքական վերաձևման գործիք, որի նպատակը ազդեցության կենտրոնների վերանայումն է. Հենրիխ Դանիելյան
Սա պահանջում է անհապաղ և համադրված արձագանք այն պետությունների կողմից, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և քաղաքակրթական բազմազանության պահպանման հարցում։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին։
«Մի քանի շաբաթ առաջ նորից լարվածություն ի հայտ եկավ, մենք զսպվածության կոչ արեցինք»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի պայմանների մի խմբին, օրինակ, Մինսկի կառույցներին, ապա օրակարգը մեզ համար քննարկելու է, եթե չկա կոնֆլիկտ, ապա չկա նաեւ կոնֆլիկտով զբաղվող կառույցների անհրաժեշտություն»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին
«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Սա Ադրբեջանի ղեկավարի երկրորդ անդրադարձն է այս թեմային վերջին հինգ օրերի ընթացքում։ Դիմելով իսլամատյացության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին՝ Ալիևն ընդգծել է․ «Ցավոք սրտի, Արևմտյան Ադրբեջանում՝ մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության


















































