Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետը կոչ է անում չմոռանալ «հայկական հրոսակախմբերին». aljazeera

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրկին անդրադարձել է 2016թ. Գերմանիայի խորհրդարանում ընունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ինչպես նաև խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին տեղեկացնում է aljazeera-ի թուրքական ծառայությունը։ Անդրադառնալով վերը նշված թեմաներին՝ Յըլդըրըմը պատմական իրողություններն աղավաղող հերթական հայտարարությունն է կատարել. «1915թ. թուրքերը կոտորած են արել՝ սա պատմական սուտ է։ Եթե ուզում ես իմանալ, թե

Անկարայի քաղաքապետն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունն ընդունողներին. Yeni akit

Հայատյաց դիրքորոշմամբ քաջածանոթ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին և հանդես եկել մի առաջարկությամբ։ Այս մասին տեղեկացնում է Yeni akit պարբերականը։ Իր առաջարկությունը Գյոքչեքը կատարել է «Թվիթեր» սոցիալական կայքի միջոցով. «Առաջարկում եմ՝ Թուրքիայում հայերի միակողմանի կոտորած լինելու մասին պնդումները մեղք համարել՝ մարդկանց

Այսուհետ Գերմանիան Ռուսաստանին ոչ թե բարեկամ, այլ մրցակից է համարում. Lenta.ru

Որոշակի փոփոխություններ են կատարվել «Սպիտակ գրքում»՝ Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարության համար նախատեսված փաստաթղթում, որտեղ ամփոփված են այդ երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության և պետական սպառնալիքների մասին Գերմանիայի քաղաքականության ռազմավարությունը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով գերմանական Die Welt -ին։ Կատարված փոփոխությունների համաձայն՝ այսուհետ Գերմանիան Ռուսաստանին, ոչ թե բարեկամ է համարում, այլ՝ հակառակորդ։ Որպես այս որոշման պատճառ

Ֆրանսիայում անվտանգության աշխատակցի դիմակով 82 ահաբեկիչ է բացահայտվել

Եվրո 2016-ի շեմին Ֆրանսիայի հակահետախուզությունը վերստուգել է պահպանության մասնավոր ծառայությունների աշխատակիցների անձնական գործերը, որոնք ներգրավված են լինելու Եվրոպայի առաջնության ընթացքում անվտանգության ապահովման գործում: Ստուգվել է 3,5 հազար մարդու անձնական գործ եւ պարզվել, որ նրանցից 82-ի անունները մտցված են հնարավոր ահաբեկչական գործողություններ իրականացնողների ցուցակ: Ավելին, կան անձինք, որոնք կապ ունեն կամ ունեցել են ահաբեկչական խմբավորումների հետ:

Հոլանդիայի կառավարությունը չի օգտագործի ցեղասպանություն բառը. «Անադոլու»

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունվելուց հետո Եվրոպայում կրկին շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության թեման։ Հայերիս համար այդ զգայուն թեմային այս անգամ էլ անդրադարձել են Հոլանդիայի բարձրաստիճան պաշտոնյաները, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Բունդեսթագի կայացրած որոշումից հետո Հայոց ցեղասպանության մասին խոսել է Հոլանդիայի փոխվարչապետ Լյուդովիկ Ասչերը՝ նշելով, որ

Էրդողանը սպառնացել է հայերին. BBC

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին մի քանի օրերի ելույթների հիմնական թեման 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունման մասին է։ Այս թեմայի շրջանակներում հերթական ելույթի ընթացքում նախագահ Էրդողանը սպառնացել է Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում BBC-ի թուրքական տարբերակը։ Էրդողանն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Թուրքիայում 100 հազարին մոտ

Աշխարհի ամենավտանգավոր դպրոցի ճանապարհը

Չինաստանի Ատուլեեր լեռնային գյուղի երեխաները դպրոց են գնում անդունդի վրա 800 մետր բարձրության ծերպերով: Ամենադժվար հատվածներում ժայռերի եզրերին փայտյա պարզագույն ու ոչ այնքան հուսալի կախովի աստիճաններ են ամրացված: Դեպի վեր «ճանապարհը» տեւում է 1,5-2 ժամ: Որպես կանոն, երեխաներին ուղեկցում են երեք մեծահասակներ, որոնք ամենափոքրերին պարանով կապում են իրենց: Աշակերտները դպրոցում մնում են երկու շաբաթ, որպեսզի

Ոչ-ոքի՝ 102-րդ քայլում

Մերի Արաբիձեն եւ Մարիա Կուրսովան Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրում երեկ կատարեցին 102 քայլ, սակայն հաղթողին որոշել չկարողացան: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Իններորդ տուրից առաջ մեր շախմատիստները մրցաշարային աղյուսակում այսպիսի տեղեր են զբաղեցնում: 11. Լիլիթ Մկրտչյան 5,5 21.Մարիա Կուրսովա 5,0 77. Լիլիթ Գալոյան 3,5 81. Մարիա Գեւորգյան 3,5 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հռթիռակոծում` Հալեպում. հայուհի է զոհվել. «Գանձասար»

Հունիսի 4-ին  Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ շրջանի բանջարեղենի շուկան, Սուլէյմանիէ, Ազիզիէ եւ Համտէնիէ շրջանները։ Ինչպես հայտնում է Գանձասարի գլխավոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը, զոհվերի թիվը 29-ն է, վիրավորներինը` 40-ը: Զոհվածների մեջ է հայուհի Պէթի Ներսէսեանը (1980-ի Սուլէյմանիէում ծնված)։ Վիրավորների շարքում կան 4 հայեր` Գաթրին Խաչոյեան, Լուսին Պարշիք,  Նորա Սարգիս,Կարապետ Խաչոյեան:

«Ռուս գործարարները չեն կարողանում իրենց արտադրանքը տեղափոխել ՀՀ». Յուրի Շուրիգին

ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչի խոսքով` համապատասխան փոխադրումներ կատարող ընկերություններ պետք է լինեն:

Երվանդ Ղազանչյան. «Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ, ում Արամայիս Սահակյանն օգնած չլինի»

Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-երեկոյին ելույթ ունեցան երգիծաբանի ընկերները:

Սերենա Ուիլյամսը չդարձավ «Ռոլան Գարոսի» հաղթող

Փարիզում ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» կանանց մրցաշարը, որի եզրափակչում հանդիպեցին աշխարհի թիվ 1 ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը եւ վարկանիշային դասակարգման 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Գաբրիելա Մուգուրուզան: Իսպանուհին երկու սեթում 7-5, 6-4 հաշվով հաղթեց ու արժանացավ պատվավոր պարգեւին: Սա Մուգուրուզայի առաջին չեմպիոնական տիտղոսն է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռումինիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Այսօր՝ 8-րդ տուրում, Լիլիթ Մկրտչյանը  արդեն 21-րդ քայլում ոչ-ոքի արեց Քրիստինա Ֆուազորի հետ, Լիլիթ Գալոյանը պարտվեց Օլգա Գիրյաին, Մարիա Գեւորգյանը՝ Ելենա Կոսմային: Վրաստանի ներկայացուցիչ Մերի Արաբիձեի եւ հայաստանցի Մարիա Կուրսովայի պայքարը դեռ չի ավարտվել: Պարտիան թեւակոխել է վերջնախաղ եւ այս պահի դրությամբ կատարվել է արդեն 70 քայլ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի

Պարենային մթերքների գնային ինդեքսը մայիս ամսին աճ է գրանցել

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է մայիս ամսվա գնային ինդեքսը, համաձայն որի` շաքարավազի գնով պայմանավորված` ընդհանուր ինդեքսը գրանցել է 2,1% աճ՝ հասնելով 155,8։ Ինդեքսը արդեն չորրորդ ամիսն է, ինչ աճ է գրանցում, սակայն այս ցուցանիշը դեռևս շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա այս ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ ՊԳԿ-ի պարենային մթերքների գնային ինդեքսը դիտարկում է միջազգային

Մարտի են գնում միայն «ծերուկները»

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում է վետերան շախմատիստների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 12 երկրների 95 շախմատիստներ: 50-ից բարձր տարիք ունեցողների պայքարին մասնակցելու է՝ 43, իսկ 65-ից բարձր՝ 52 շախմատիստ: Հայաստանը ներկայացուցչական կազմ է ունենալու: Երկու տարիքային խմբերում հանդես են գալու 19 վետերան շախմատիստներ՝ լեգենդար Ռաֆայել Վահանյանի գլխավորությամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ին

Ինչպես և կանխատեսվել էր, Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` այսօր հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ: Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը: Ցիկլոնը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 5-9-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-իը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Հունիսի 5-9-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև

Հրանուշ Հակոբյան. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական սփյուռքն առավել համախմբված և միասնական դարձավ»

Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ: Շվեդիայից տեսակապով միացել էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավար Արշակ Գավաֆյանը, Շվեդիայի ՀՕՄ-ի ատենապետուհի Սիլվա

Միջպետական ավտոճանապարհը կարծես ռմբակոծված լինի (Ֆոտոշարք)

Այն նորոգելու համար դոնորների հետ բանակցում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը  փոսառատ է: Ճանապարհի վիճակն առավել վատ է Փամբակ գյուղի տարածքում, ուր մեծ փոսերի պատճառով ավտոմեքենաները շարժվում են նվազագույն արագությամբ: Ճանապարհի  վիճակը վատ է նաեւ Վանաձոր քաղաքի հյուսիսային մուտքի մոտ: Տրանսպորտի  եւ կապի  նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նախարարության լրատվական ծառայությանը 

Ուժգին Կարկուտ Երեւանում (ֆոտոշարք, տեսանյութ)

Կարկուտից տուժել են նաեւ Վերնիսաժի աշխատակիցները Քիչ առաջ Երեւանում ուժգին կարկուտ էր։ Կարկուտի ընթացքում տուժել են նաեւ Վերնիսաժի աշխատակիցները։ Նրանք կարկուտի ընթացքում, նախևառաջ, փորձում էին փրկել վաճառքի դրված իրենց ապրանքը, ապա նոր միայն ինքներն էին պատսպարվում։ Մոտ տաս րոպե տեւած կարկուտից հետո Վերնիսաժի աշխատակիցները իրենց կորուստն էին հաշվում։ Ամենից շատ տուժել էին ապակուց իրեր վաճառողները.

Գյուղնախարարն առաջինն է շտապել

«Գոտիները ձգելու» եւ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու շրջանակներում, ինչպես հայտնի է, նախարարություններին հանձնարարվել է կրճատումների ցուցակ ներկայացնել: Մեր տեղեկություններով՝ ակնարկ է արվել, որ լավ կլիներ, եթե ադ ցուցակում նաեւ փոխնախարարների անուններ լինեին: Վարչապետի վերը նշված հայտարարություն-պահանջից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը առաջինն է կրճատումների սեփական ցուցակով շտապել վարչապետի մոտ: Կարդացեք   «Առավոտ» 03.06.2016

Անհավասարակշռության խարանը

Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ էր երեւում: Եվ մեր Երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը

Կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին վերաբերող խնդիրներ: Հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել պաշտպանության նախարարի

Հայտնի են Գրաբարի երկրորդ օլիմպիադայի հաղթողները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցած գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը: Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում 2014թ.-ից իրականացվող Գրաբարի օլիմպիադան կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել գրաբարի նկատմամբ հետաքրքրությունը, խրախուսել ուսուցումը: Երկու տարվա ընթացքում

Ջահանգիր աղայի անվան փողոց` Ավանում

Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու առիթով այսօր հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Ջահանգիր աղայի որդի Սուրեն աղան, եզդիական համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ ավանցիներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին փողոցի անվանակոչման

Պաշտոնյաների համար կանաչ-կարմիր տոմսեր կգնեն

Պաշտոնյաների համար կառավարությունը որոշել է կանաչ-կարմիր տոմսեր գնել՝ բյուջեի փողերը խնայելու նպատակով: Երեկ այս մասին կառավարության նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչպես մենաշնորհների դեմ պայքարելու, այնպես էլ պաշտոնյաների թռիչքների հաշվին խնայողական ռեժիմին անցնելու մտադրությունը կառավարության մոտ հասունացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզվեց, որ մեր բանակը առաջնագծի համար մի շարք կարեւոր տեխնիկա չունի,

Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից

Պետական ծախսերի կրճատման առաջարկ Պետական ծախսերը կրճատելու, ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու` ՀՀ վարչապետի այս տարվա մայիսի 12-ի հայտարարությունը դեռ նոր զարգացումների պատճառ է դառնում: Մեր տեղեկություններով՝ բոլոր նախարարություններում լարվածություն է առաջացել, շատերը փորձում են «մարդ մեջ գցել», որ հանկարծ չկրճատվեն: Առաջին անգամը չէ, որ Հայաստանում փորձում են բարձրացնել պետական ծախսերի արդյունավետությունը, ու արդյունքում մի երկու հոգու

«Երևանյան ամառ 2016». մարզամշակութային միջոցառում՝ Էրեբունու մանկական զբոսայգում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումներից հերթականը կայացել է Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում: «Ողջույն Էրեբունուց» խորագրով  միջոցառման ընթացքում էրեբունցի փոքրիկներին ու այգում գտնվող նրանց ծնողներին  բարձր տրամադրություն են ապահովել ինչպես վարչական շրջանի մանկապատանեկան խմբերը, այնպես էլ սիրված ու ճանաչված ազգագրական համույթները, անհատ կատարողները: Միջոցառումը հագեցած է եղել նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների ցուցադրական ելույթներով ու տարաբնույթ

Ֆարիդ Մուխամեդշին. «Բարձր եմ գնահատում Թաթարստանում ապրող մեծաթիվ հայկական համայնքի դերը»

Հունիսի 3-ին Կազանում ավարտեց աշխատանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը: Նիստի շրջանակներում  Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի  համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ  Ֆարիդ Մուխամեդշինի հետ:  Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջպետական, ինչպես նաև, տարածաշրջանային մակարդակով երկու երկրների

Հերմինե Նաղդալյան. «Պատմության նկատմամբ արդարացի մոտեցումը մարդկության առաջընթացի միակ ճանապարհն է» 

Հերմինե Նաղդալյանը Կազանում մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը: Հունիսի 3-ին Կազանում ընթացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստին հաջորդած ամփոփիչ մամուլի ասուլիսում Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը»` նշելով հետևյալը. «Կարծում եմ աշխարհը ևս մեկ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930