Օրվա լրահոսը
Անհարգալից վերաբերմունքի համար դատարանը նիստից հեռացրեց Վարդգես Գասպարուն ու եւս մեկ քաղաքացու
Վարդգես Գասպարու ավանդական պառկած բողոքը՝ դատարանի շենքի դիմաց
Քառօրյա պատերազմում ողնուղեղի վիրավորում ստացած Ռուբենին մի քանի ժամով տուն են տարել՝ մահճակալով
Ռուբեն Առաքելյանն անհամբերությամբ սպասում է Գերմանիայում բուժվելուն
Հայկ Խանումյանի կին. «Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Բակո Սահակյանի վրա»
Հայկ Խանումյանի կնոջ` Դիանա Մովսիսյանի պնդմամբ,
Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու ողջ պատասխանատվությունն ընկնում ԼՂՀ իշխանությունների վրա` ի դեմս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի:
Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի և առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ քննիչն առանց
Հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, մինչ օրս մայրաքաղաքում վերանորոգվել է 176 մուտք. այս տարվա ծրագրով նախատեսված է նորոգել 891-ը: Նաև զեկուցվել է, որ, համաձայն
Անվանակոչում Ջահանգիր աղայի անունով
Եզդի ժողովուրդը ապրելով հայոց երկրում, դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները: Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ: Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը, ինչպես նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ընթացքում զոհվեցին
«Դու անընդհատ մեջ ես ընկնում, եթե ինչ-որ բան ես ուզում ճղել՝ կասեմ ինչ ճղես». Բագրատյանը՝ Սուքիաս Ավետիսյանին
Հրանտ Բագրատյանը նեղսրտեց՝ «Հիշեք, որ եթե մենք մի բան արած լինեինք՝ հիմա մի լավ տեղում կլինեինք, բայց մի հատ կրպակ չենք վերցրել մեզ համար: Էդպես ենք աշխատել՝ հանուն պետության: Սա պետք է մտնի պատմություն, թե չէ դուք պատմություն եք գրում՝ մենք վաբշե չկանք»
Մենք էլ Ղրիմը տեսնում ենք Ուկրաինայի կազմում
ԹԵ ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն ինչպես պահեց իրեն Հայաստանի նկատմամբ, բոլորս տեսանք եւ ավելին, հերթական անգամ համոզվեցինք այն ճշմարտության մեջ, որ ճակատագրական պահերին՝ ինչպես միշտ, այնպես էլ այսօր, Հայաստանը միշտ մենակ է մնում, հետեւաբար նաեւ, պարտադրված է լինում հույսը դնել միմիայն իր վրա: Այս եւ նմանատիպ այլ հարցերում, Ռուսաստանն առաջնորդվում է զուտ
Դավիթ Բաբայանը` Հայկ Խանումյանին ծեծելու մասին. «Հնարավոր է՝ անձնական խնդիր է»
Վահրամ Բաղդասարյանը նոր էր պատրաստվում «զանգ կատարել»
Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ Իրանի փոխնախագահի և Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ
Հունիսի 6-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին: Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իրանի փոխնախագահն ընդգծեց, որ մշտապես ուրախ է հանդիպել իր լավ բարեկամին՝ Հայաստանի արտգործնախարարին, որի հետ սերտորեն համագործակցել է, երբ ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող
Կոռուպցիայի դեմ պայքար. Իրենք իրենց դե՞մ են պայքարելու
Կոռուպցիայի դեմ պայքարի «կամքի» դրսևորումները միտված են հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելուն Ապրիլյան պատերազմը երկրում նոր իրավիճակ է ստեղծել, պատերազմը լակմուսի թղթի նման վեր հանեց երկրում առկա խնդիրները, որոնց լուծման համար վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է «ոչ ստանդարտ լուծումներ», այդ թվում պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, հավաստիացնելով, որ «կառավարությունն ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու
«Թուրքիայում քեզ պաշտոն չեն տա, եթե քո կինը լինի Ալիեւի կնոջ պես». արեւելագետը՝ Թուրքիայի վարչապետի կնոջ մասին
Արեւելագետ Արտակ Ավետիսյանը իր անխնամ արտաքինի պատճառով շատերին շոկի մեջ գցած Թուրքիայի վարչապետի կնոջ՝ Սեմիհա Յըլդրըմըին բնութագրում է որպես իրեն չհետեւող, անխնամ, ժամանակակից եվրոպացի կնոջը հարիր խնամքի միջոցները չընդունող ավանդապաշտ իսլամուհի, որի դիմագծերը, սակայն, մաքուր թյուրքական չեն: «Որ ասես՝ մաքուր թյուրքական դիմագծեր ունի, այդպես չէ, մաքուր թյուրքերը շեղաչք են, իրենց Թուրանից եկած նախապապը մոնղոլոիդ ռասսայից է:
Վերջապես «կհանդիպենք» նաեւ դիրիժորների մրցմանը
Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երեւանում 12-րդ անգամ կմեկնարկի մեծանուն կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը: Այս տարի «մրցելույթներով» առաջին անգամ հանդես կգան դիրիժորները: Թեեւ մասնագետները պնդում են, թե Հայաստանում դեռեւս ոչ մի անգամ չի անցկացվել դիրիժորների նույնիսկ հանրապետական մրցույթ, սակայն մեկ անգամ՝ 1999թ. դա տեղի է ունեցել Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ, առաջին մրցանակի է արժանացել Ազգային
Հունիսի 11-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը
Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը
Կառավարությունում ստորագրվել են հայ-չինական համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթեր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկա¬տնտե¬սական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության
Նախագահը ներկայացրել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան: «Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան
Փոքրիկ նկարիչների յուրօրինակ հաշվետվությունը
Oրերս «Գասպարյան արտ-ստուդիայում» բացվեց «Աշխարհը մանուկների աչքերով» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին ստուդիայի 4,5-15 տարեկան սաների 50-ից ավելի՝ խառը տեխնիկայով արված հաստոցային եւ գեղանկարչական ստեղծագործություններ, գրաֆիկա (տպագրական եւ հաստոցային գրաֆիկա) կոմպոզիցիոն աշխատանքներ եւ արտ-օբյեկտներ: «Մանուկները ներկայացրել են զարմանահրաշ աշխարհը` իրենց վառ եւ լուսավոր գույներով»,- ասաց «Գասպարյան արտ-ստուդիայի» փոխնախագահ, արվեստագիտության թեկնածու, նկարիչ Վահե Գասպարյանը: Նա նշեց, որ
Գործադիրի միլիոնները. դրամական միջոցների և եկամուտների վերլուծություն. B4B.am
ՈՎ ՈՐՔԱՆ ՓՈՂ ՈՒՆԻ 2015 թվականի վերջի դրությամբ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի հետ միասին։ Վարչապետը հայտարարագրել է 180 մլն դրամ և 1.6 մլն դոլար, իսկ նրա կինը՝ 210 մլն դրամ և 2 մլն 670 հազար դոլար։ Ամուսինների ընդհանուր դրամական միջոցները, այսպիսով, դոլարային արտահայտությամբ գերազանցում են 5 մլն
Ռուսական հակաօդային պաշտպանությունն ու հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-Ը
Ստյոպա Սաֆարյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր 2016թ. հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն տրվեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին (հետագայում` Համաձայնագիր): Մեծ հավանականությամբ Համաձայնագրի վավերացման
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբի հայտարարությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը: Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին:
Պարզվել են Երևանի կենտրնում Ա. Խանամիրյանի սպանության հանգամանքները, շարժառիթը. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տաքսի ծառայության նախկին աշխատակից Վ.Վերանյանին: 2016թ. հունիսի 01-ին Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և
Եզդի կնոջ ձայնն աշխարհում
2014 թվականի օգոստոս ամսին Իսլամական պետության կողմից սկսվեց եզդի ժողովրդի զանգվածային կոտորածը: Եզդիաբնակ Շանգալ մարզն ամբողջովին եզդիաթափվեց, 400000-ից ավելի եզդիներ դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք գերի ընկան ու դեռ մինչեւ այսօր նրանցից շատերը գտնվում են գերության մեջ: «Մեզ պահում էին համակենտրոնացման ճամբարներում, որտեղ կային տարբեր տարիքի կանայք ու աղջիկներ ու անգամ 9 տարեկան երեխաներ, որոնք
«Ինչի դուք մարդու պաշտո՞ն էիք վստահում, բացի ձեզանից». Արման Սահակյանը՝ ՀՀՇ-ին
Արման Սահակյանը Զուրաբյանի ելությին արձագանքեց՝ կարող եք գնալ եւ տեսնել ձեր իրականացրած սեփականաշնորհման արդյունքները ամբողջ հանրապետությունով մեկ: Նայեք ձեր ժամանակների սեփականաշնորհումից առաջացած բյուջեի մուտքերին, գնահատման գործընթացներին:
Մանվել Բադեյանը խոստանում է ամրացնել կապերը`ոչ անձնական
ՀՀԿ-ական պատգամավորը`Քուվեյթում իր նշանակման մասին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատությունն՝ իր, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք պետգույքի մասնավորեցման վերաբերյալ
ՀՀՇ-ի հասցեին մեղադրանքներ են հնչում՝ սեփականաշնորհման գործընթացի հետ կապված: ԱԺ-ում այսօր Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց առաջին նախագահի համեմատությունը 3 նախագահների օրոք սեփականաշնորհված պետգույքի մասին՝ ցուցանելով, թե իրականում մեղադրանքներն ում հասցեին պետք է հնչեցնել:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի նախագահի հետ
Հունիսի 5-ին Թեհրանում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Իրանի Մեջլիսը կշարունակի իր նպաստը բերել դրանք առավել խորացնելու համար։ Էդվարդ Նալբանդյանը Ալի Լարիջանիին փոխանցեց Հայաստանի ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝
Հայկ Խանումյանը հիվանդանոցում է, նրան ծեծել են. «Ազատություն»
Այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։ Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան: Նշենք, որ այդ տարածքը վերահսկվում
Մանվել Գրիգորյանը`Սամվել Բաբայանին. «Էտի ուզելով չի»
«Էտի ուզելով չի, դա նշանակովի պաշտոն է, ինչի պաշտոնները հավաքներո՞վ են նշանակում»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանն այն հարց-դիտարկմանը, որ Սամվել Բաբայանն ուզում է ԼՂՀ պաշտպանության նախարար դառնալ ու այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում`առայժմ հրապարակային ակցիաների միջոցով : Մանվել Գրիգորյանը դրական է գահատում ԼՂՀ պաշտպանության ներկայիս նախարար Լեւոն Մնացականյանի գործունեությունը:
Հասարակաց տուն այցելած թուրք երիտասարդը դանակահարել է իրեն սպասարկել հրաժարվող կնոջը. «Միլիյեթ»
Թուրքիայի Մանիսա շրջանի հասարակաց տուն այցելած երիտասարդներից մեկը դանակահարել է ամենահին մասնագիտությամբ զբաղվող կանանցից մեկին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթը»։ Հասարակաց տուն այցելած երիտասարդին սպասարկելու համար սենյակ եկած 37-ամյա կինը հրաժարվել է սեռական հարաբերությունների մեջ մտնել երիտասարդի հետ՝ պատճառաբանելով, որ այցելուն չի գրավում իրեն։ Կնոջ պատասխանը խիստ զայրացրել է երիտասարդին, որը հացի դանակով մի
Անքնությունը երբեմն հետեւանք է անցողիկ սթրեսի
Անքնության պարագայում կամ գիշերը հաճախ արթնանալու եւ դժվարությամբ քնելու դեպքում բժիշկներն ասում են, որ խուճապի չմատնվել՝ շատ հավանական է, որ այդ ամենը հետեւանք է անցողիկ սթրեսի։ Փորձել հետեւյալ միջոցները. Երեկոյան՝ ընթրիքին, նախապատվությունը տալ հազարով պատրաստված որեւէ աղցանի, մածունի կամ տաք եւ հանդարտեցնող թեյի։ Մասնավորապես՝ երեկոյան, նաեւ օրվա ընթացքում հրաժարվել սուրճից, ալկոհոլից, ծխախոտից։ Փոխել բարձն ավելի


















































