Օրվա լրահոսը

Պետական անվտանգության որոշ խնդիրներ

Պետության ամենադժվար գարուններից մեկն ավարտվեց: Ինչպես երկու ամիս առաջ, այսօր էլ նույնն է անորոշությունը, նույնն են անհանգստությունները, ու նույնն են երկրի անվտանգության շուրջ բազմաթիվ հարցերը, որոնք, կարծես թե, ոչ ոք չի էլ պատրաստվում քննարկել: Իշխանությունը փորձում է ապրել իր նախաապրիլյան ռեժիմով: Իսկ հարցերը մնացել են: Բարձրացնել դրանցից որոշները գոնե հոդվածի ֆորմատով` համարում եմ նաեւ իմ

Փոխգնդապետ Ավետիսյանին 12.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանին՝  առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանը  զինկոմիսարիատում հաշվառված երիտասարդի օգտին  գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` 2016թ-ի ամառային զորակոչից

Անկախ հանձնաժողովը «Դոգին» մերժել է

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանի, որը հայտնի է «Դոգ» մականունով, պաշտպան Արա Ղարագյոզյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե բողոքարկելու է իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած որոշումը: Վարդան Ղուկասյանը դատապարտվել էր 2 տարի 11 ամիս 28 օր ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է «Համաներման մասին» ԱԺ որոշումը, եւ նա

Չինաստանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:

Ռուբեն Մելքոնյան. Քաղաքական խաղ է, որտեղ Ցեղասպանության խնդիրը ֆոն է, ոչ թե նպատակ

«Մեր թիրախը պետք է լինի Թուրքիան» «Ընդհանրապես, Ցեղասպանության խնդիրը փաստ է, որ դարձել է միջազգային քաղաքական առեւտրի առարկա»,- հունիսի 4-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ դեմ է ինքնանպատակ ճանաչումներին. «Մեր թիրախը պետք է լինի Թուրքիան, թուրքական հասարակությունը եւ պետությունը: Արդյոք այս ճանաչումները նպաստո՞ւմ են թուրքական կարծր

Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն Մարգարյան, մայիսի 28-ին Մեծն Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեզ՝ Նժդեհի միակ դստեր՝ Լիլիայի երկու դուստրերի ընտանիքների մտերիմներին ու ճանաչողներին հակասական զգացումներ համակեցին։ Մի կողմից մեծ հուզմունք՝ երկար սպասված հուշարձանի բացման առիթով, մյուս կողմից թախիծ ու զայրույթ՝ Գարեգին Նժդեհի անմիջական ժառանգորդների նկատմամբ միջոցառման կազմակերպիչների անհարգալից եւ անփույթ վերաբերմունքի պատճառով։ Նրանք ներկայացրին

Պայթյուն՝ Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ (ֆոտոշարք)

2016 թվականի հունիսի 04-ին` ժամը 00:40–ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։ Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարք է տեղադրվել Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի

Կանադահայ նկարիչը կհաստատվի Հայաստանում

Հարի Քեթենջյանը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Քեթենջյան եղբայրները հայտնի են Տորոնտոյում: Շուրջ 30 տարի ոչ միայն Կանադայի, այլեւ ԱՄՆ-ի քաղաքներում իրենց հիմնած խմբով բեմ են բարձրացել համերգասրահներում, մասնակցել հայկական շրջանակների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների: Հարի Քեթենջյանն այսօր ճանաչված նկարիչ է, բայց ժամանակ է գտնում միանալ մյուս եղբայրներին, որոնցից մեկը երգիչ է, մյուսը՝ ստեղնաշարային,

Եվ սուրը փառքով դրեցին պատյան

Հարցազրույց ՀՇՖ փոխնախագահ Հովիկ Խալիկյանի հետ -Պարոն Խալիկյան, Դուք Ռաֆայել Վահանյանի հետ մարշալ Բաբաջանյանի անձնական շախմատը նվիրեցիք հանրապետության նախագահին: -Բա էլ ո՞ւմ, Լեգենդար զորավարի շախմատը՝ շախմատի լեգենդար գործչին, լեգենդար շախմատիստի ձեռքով: Չէ՞ որ նախագահն էլ մարդ է եւ հայրենիքի կայացման այս բարդ փուլում հոգեւոր աջակցության կարիք ունի: Այն հաջողությունները, որ անկախանալուց հետո գրանցել է Հայաստանի

«Երեւանի օդային ավազանը վերջին տարիներին խիստ մաքրվել է». Կարինե Դանիելյան

«Ջուրը այն հիմնական պատճառն է, որը մեր հիմնական մթերքն ու հողերը դարձում է տոքսիկ»

Վլադիմիր Վարդանյան. «Չպետք է գերագնահատել կամ թերագնահատել Բունդեսթագի բանաձեւը»

Վլադիմիր Վարդանյանը չէր ցանկանա, որ պատասխանատվության բեռը հիմնական պատասխանատուից ուղղվի դեպի նրա հանցակցին

«ԵՏՄ. Հայաստան-համագործակցություն» համաժողովին Ղազախստանը չի մասնակցում

Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի խոսքով` հրավեր ուղարկել են  Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 4-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Ծաղկաձորում կազմակերպվեց «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներ, նաեւ Յակուտիայի առեւտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն առանձնացրեց համաժողովի մասնակիցների այն նկատառումը, որ Հայաստանը կարող

Իրանցի դերասանուհին հայտնվել է սկանդալի առանցքում

Իրանցի ճանաչված կինոդերասանուհի Տարանե Ալիդոստիի անունը իր իսկ երկրում սկսել է շրջանառվել սկանդալի համատեքստում: Պատճառն այն է, որ հայրենակիցները դերասանուհու ձեռքին ֆեմինիստական դաջվածք են տեսել: Տարանե Ալիդոստիի մասնակցությամբ Ասգար Ֆարխադիի «Հաճախորդը» ֆիմը վերջերս Կաննի կինոփառատոնում երկու մրցանակ էր ստացել: The New York Times-ի փոխանցմամբ, այդ առիթով Թեհրանում կայացած Ասգար Ֆարխադիի ասուլիսի ժամանակ, որին ներկա էր

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայում հետապնդում են Ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ քվեարկած թուրք պատգամավորներին

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ կատարվածը Թուրքիայի համար նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռացումից հետո առաջին մարտահրավերն էր

Ռուբեն Մելքոնյան. «Գերմանիան է ապաստան տվել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին»

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Գերմանիայի ապաշխարելը, Գերմանիայի ճանաչելը իրոք ունի բավականին հետաքրքիր եւ բազմավեկտոր նշանակություն

Մեծ քանակությամբ մածուն սպառող ազգերի մոտ երկարակեցների թիվն ավելի շատ է

Չորացած պանիրը դնել մածունի կամ կաթի մեջ՝ թարմությունը վերականգնելու համար Կաթնամթերքը մեր սննդակարգի կարեւոր բաղկացուցիչ մասն է կազմում, որից մենք ամեն օր ստանում ենք անհրաժեշտ նյութեր: Կաթն ամենաօգտակար սննդամթերքն է բոլոր տարիքի մարդկանց համար։ Նրա ամենօրյա օգտագործումը ցանկալի է։ Կաթն անհրաժեշտ է պահել մութ տեղում կամ լույս չթափանցող տարայի մեջ, քանի որ լույսի ազդեցությունից քայքայվում

«ԵՏՄ-ին անդամակցելով` ՀՀ-ն պետբյուջեի եկամուտների կորուստներ չի ունեցել». Սուրեն Կարայան

Ըստ Կառավարության ներկայացուցչի` ԵՏՄ-ին անդամակցելու կարճ ժամանակահատվածում արդյունքներն ակնհայտ են

Արցախի վարչապետ. «Մենք ակնկալում ենք սփյուռքյան ներդրումների աճ»

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց ներկայացնելով ընթացիկ տնտեսական և ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում և պատասխանելով ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը բացման իր խոսքում ողջունել է Ա. Հարությունյանի այցը՝ կարևորելով Արցախի նշանակությունը ողջ հայության համար: Նա շեշտադրել է այն հանգամանքը,

Սպանություն` Էջմիածնի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում

Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը: Վ. Գրիգորյանը գիտակցության չգալով՝ ժամը 21.30-ին մահացել է: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից, Էջմիածին

Գերմանական ԶԼՄ-ների անդրադարձը Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունմանը. BBC

Գերմանական ԶԼՄ-ներում ակտիվորեն շարունակվում է քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը, որը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 2-ին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը։ Վերը նշված աղբյուրում ասվում է, որ գերմանական մամուլն ընդհանուր առմամբ դրական է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին փաստը, սակայն կան նաև որոշակի բացասական անդրադարձներ։ Մասնավորապես գերմանական Die Welt պարբերականը ամոթալի է

Էդուարդ Շարմազանով. «Զավեշտալի է. Ալիեւը «մատ է թափ տալիս» Գերմանիայի վրա»

Թուրքիայի նորանշանակ վարչապետի եւ Ալիեւի հայտարարություններից ՌԴ-ում պետք է հետեւություններ անեն

Աբդուլահ Գյուլ. «Գերմանիային վայել չէր». ajanshaber.com

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և մեկնաբանել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը։ Այս մասին հայտնում է թուրքական ajanshaber.com կայքը։ Անդրադառնալով վերը նշված թեմային՝ Գյուլն ասել է. «Քաղաքական որոշումները խորհրդարանում ընդունվելու բաներ չեն։ Մասնավորապես հարիր չէր Գերմանիային, որը Թուրքիայի հետ այդքան սերտ հարաբերություններ

Ալիև. «Հայկական հարցը Գերմանիայի համար պատրվակ է». «Հյուրիեթ»

2016թ. հունիսի 3-ին Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը հանդիպեց երկրի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվականը։ Բինալի Յըլդըրըմն ու Իլհամ Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։ Օգտվելով առիթից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն արտահայտվել

«Միացի՛ր պայքարին` աշխարհն ավելի լավը դարձնելու համար»

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը` բնապահպանի օրվա կապակցությամբ

Գողացած բանկային քարտով 300.000 դրամ էր կանխիկացրել

1979 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն ապրիլի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող պանդոկի հանդերձարանի դարակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել էր 15.000 դրամ, բանկային քարտեր, իսկ ժամեր անց Կորյունի փողոցի թիվ 6 և Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեներում գտնվող բանկոմատներից քարտով կանխիկացրել են 300.000 դրամ: Ոստիկանության

Մահացած զինծառայողի ընտանիքն ունեցավ երազած բնակարանը (տեսանյութ). Ա1+

Ապրիլի 4-ին Արցախում ձնահոսքի հետևանքով մահացած վանաձորցի պայմանագրային  զինծառայող Կարեն Դավթյանի ընտանիքը  բարեկարգ բնակարանում կապրի։ Կինը՝ Մարինեն, երեխաների՝  2,5 տարեկան Անիի եւ 1,5 տարեկան Արգիշտիի հետ միասին մինչև հիմա վարձով էր ապրում, ժամանակ առ ժամանակ էլ հյուրընկալվում Ազնվաձոր գյուղում։ Բնակարանը նվիրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։ 2 սենյականոց բնակարանը գտնվում է Վանաձորի Դիմաց թաղամասում։ Մարինեն դժվարությամբ է

Թուրքիայի նախագահի խոսնակ. «Գերմանիայի խորհրդարանի որոշումը քաղաքական անպատասխանատվության օրինակ է»

Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունումը։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։ Քալընի խոսքերով՝ որոշումը չունի իրավական որևէ հենք, հակասում է պատմական փաստերին և քաղաքական անպատասխանատվության ցայտուն օրինակ է։ Շարունակելով թեման՝ խոսնակն ասել է. «Թուրքիայի համար որևէ

Մելս Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ. «Հրապարակ»

Մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, եւ նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։ Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Հոսպիտալի ընդունարանից հաստատեցին մեր լուրը։ Մելս Չիլինգարյանը ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետն

Էրդողան. Գերմանիայի խորհրդարանի որոշումն ոչ մի արժեք չունի. «Հաբերլեր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աֆրիկա կատարած շրջագայության ընթացքում իրեն ուղեկցող լրագրողները հնարավորություն են ստացել հարցեր ուղղել նախագահ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Էրդողանը բավական երկար անդրադարձ է կատարել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին։ Անդրադառնալով այդ թեմային՝ Էրդողանը հենց սկզբում ասել է. «Գերմանիայի խորհրդարանի որոշումն

Ծաղկաձորում տեղի կունենա «ԵՏՄ-Հայաստան համագործակցություն» տնտեսական ֆորումը

Տնտեսական ամենամյա «ԵՏՄ-Հայաստան համագործակցություն» ֆորումը կմեկնարկի այսօր՝ հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության ամենահայտնի հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությանը։ Ֆորումի հիմնական թեման է լինելու ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունների զարգացման հեռանկարները։ Նախատեսվում են նաև մի շարք բիզնես հանդիպումներ։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930