Օրվա լրահոսը
ԼՂՀ ՊՆ. Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից
Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Վանաձոր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. Զոհեր և վիրավորներ չկան
Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը՝ մասնակի:
Այս որոշման կարեւորությունն այն է, որ այն ընդունել է իր ցեղասպանությունը ճանաչած երկիրը (Տեսանյութ). VOA
«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նինար Քեյրուզի խոսքերով, այս որոշումը կարող է կարեւոր ազդեցություն ունենալ Օբամայի վարչակազմի վրա։
«Ոչ թե սողանքի հետեւանքով, այլ պատճառով…». մասնագետը` լեզվական սխալների մասին
Մասնագետներն առաջարկում են տուգանել լեզվական սխալներ թույլ տվող հեռուստաընկերություններին
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը կ’ողջունէ Գերմանիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան փաստը ճանչնալու բանաձեւը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը կ’ողջունէ Գերմանիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան փաստը ճանչնալու բանաձեւը: 101 Տարի առաջ հայ ժողովուրդին դէմ գործադրուած արհաւիրքը ցարդ կը մնայ անպատիժ: Գերմանիոյ խորհրդարանի անդամներուն ներկայացուցած թէզերը եւ դատապարտումը հայութեան դէմ գործուած ցեղասպանութեան լաւագոյն ապացոյցն են, այն վառ գիտակցութեան, որուն հիմքով 20-րդ դարու առաջին Ցեղասպանութիւնը ճանչցուեցաւ Գերմանիոյ մէջ: Հայ ժողովուրդին
Խմբակային ծեծկռտուք և վիճաբանություն Էջմիածնում. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ հունիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հունիսի 1-ին ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել: Այսօր` վաղ առավոտյան, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով` վիճաբանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն
Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ուղերձը` ԳԴՀ խորհրդարանական օմբուդսմենին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ տիկին Քերսթն Շտայնկեին Արցախի Հանրապետության օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանից Հարգելի տիկին Շտայնկե, Որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան՝ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար: Բունդեսթագի այս որոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս որոշումն արտահայտում է Ձեր երկրի
«Ֆրանսիան շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար». Հարլեմ Դեզիր
Ֆրանսիայի պաշտոնյան` Բունդեսթագում հայամետ բանաձեւի քվեարկության մասին
Արթուր Աբրահամը` Բունդեսթագի ընդունած Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի մասին
«Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իրան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով, հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։ Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի ղեկավարության հետ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներին տարբեր ավտոմեքենաներով հետևել են
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի հաղորդագրությունը 2016 թ. հունիսի 3-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամները Գյումրի և Վանաձոր քաղաքներում հանդիպումներ ունեցան Ճակատի աջակիցների հետ: Հանդիպումների ընթացքում Քաղաքական խորհրդի անդամները և Ճակատի աջակիցները գնահատեցին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը որպես ազգային անվտանգության ճգնաժամ, ինչպես նաև կարծիքներ հայտնեցին այդ ճգնաժամից դուրս գալու
ԵՄԱ հայտարարությունը ՝ ԸՕ ընդունման կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովը 2016թ. մայիսի 25-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց, իսկ ՀՀ Նախագահը մայիսի 28-ին ստորագրեց Ընտրական նոր օրենսգիրքը: Ինչպես նշվում է ս.թ. մայիսի 10-ին քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների տարածած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծի դրույթների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ կարծիք» փաստաթղթում, որին միացել են նաև մեր կազմակերպությունները, Օրենսգրքի նախագծի մշակման, հրապարակման և ՀՀ
Գոնզալո Գուարչ. «Հայոց ցեղասպանությունը չճանաչած եվրոպական պետությունները կհետևեն Գերմանիայի օրինակին»
Իսպանացի գրող Գոնզալո Գուարչն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցին:
«Մի գոռա, ջղաձգվել ես ոնց որ, հանգիստ». մարզպետը՝ գողթեցուն (Տեսանյութ). «Ա1+»
Ճանապարհը փակած Գողթեցիներին, քիչ առաջ մոտեցավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Նա նախ տեղեկացրեց, որ չի եկել բնակիչներին համոզելու՝ բացել ճանապարհը. «Պարզ եմ ասում ձեզ, ինչ ուզում եք արեք, բայց ես կարծում եմ՝ նման լեզվով ոչ մեկին, ոչ մի բան չենք կարող համոզել ու հասկացնել: Առաջարկում եմ, որ սպասեք, ես շինարարներին կասեմ, կխնդրեմ՝ աշխատանքները կդադարացնեն, կա՛մ
«Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունները չեն խափանվի». Բինալի Յըլդըրըմ. BBC
Թուրքիայի վարչապետն արձագանքել է Բունդեսթագի կողմից հայամետ բանաձեւի ընդունմանը
ՊՆ-ում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են նաև առաջիկա անելիքները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Քննարկվել են նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցեր, մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի մասնակցությամբ ներկայացված հարցերի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում
Նազմի Գյուր. «Թուրքիայի ընդհանուր իրավիճակը մի փոքր վախեցնում է եւ հույսից զրկում»
«Կա՛մ պետք է նորից վերադարձնեն անձեռնմխելիության իրավունքը, կա՛մ պետք է ձերբակալեն, ուրիշ տարբերակ չկա»
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի հարակից 27 բնակավայրերն ազատագրված են ահաբեկիչներից. Ria.ru
Իրաքի զինված ուժերին Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողության շրջանակում հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից «մաքրել» քաղաքի հարակից 27 բնակավայրերն եւ դրանց շրջակա տարածքները: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Էլ-Ֆալուջայի ազատագրման գործողությունը սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այս ընթացքում ազատագրվել են եւս մի քանի հարակից բնակավայրեր, սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը` Հաջի Համզան: Էլ-Ֆալուջան գտնվում է
Տեղի ունեցավ նկարիչ Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը
Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Հայ կանանց միջազգային միավորման, Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Հայաստանի նկարիչների միության Արտ-Կովկաս տարածաշրջանային ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և հասարակական գործիչներ,
«Երևանյան ամառ 2016». մարզահամերգային տոնահանդես`դավթաշենցի երեխաների համար
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանում անցկացվել է մարզահամերգային տոնահանդես: Տոնահանդեսին ներկա վարչական շրջանի 5 մանկապարտեզների փոքրիկները մասնակցել են մարզական խաղերի, մրցույթների, համերգային ծրագրի: Միջոցառման ընթացքին հետևել են նաև Երևանի քաղաքապետարանի սպրոտի և երիտասարդության հարցերի բաժնի ներկայացուցիչները: Տոնահանդեսի ավարտին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից փոքրիկներին հանձնվել են նվերներ: Երևանի քաղաքապետարանի
Միջերկրական ծովում խորտակված նավից 300 ներգաղթյալ է փրկվել. BBC Russian
Որոշ տվյալներով` նավում հնարավոր է` 700 ներգաղթյալ է եղել
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կոնստանտին Օրբելյանը
Ս. թ. հունիսի 3-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետներ Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախնական քննության
Ուֆուկ Ուրաս. «Այս կերպ Գերմանիան ընդունում է իր՝ Ցեղասպանությանը հանցակցությունը»
Ուֆուկ Ուրասի կարծիքով՝ այս քայլը կարող է արագացնել, որպեսզի Թուրքիան եւս առերեսվի իրականության հետ
Շենքի պատին փակցրեցին գյումրեցի հերոսի՝ Մերուժանի դիմաքանդակը՝ հպարտ ու ժպտացող հայացքով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր Գյումրու Մուշ թաղամասում, որտեղ բնակվում էր ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, ի հիշատակ նրա՝ ցայտաղբյուր բացեցին: Հիշեցնենք, որ 1993 թվականին ծնված Մերուժանը Թալիշի պաշտպանության ժամանակ 3 հոգու հետ հակառակորդի բանակից 20 հոգու էր ոչնչացրել, ծանր վիրավորվել էր ու մահացել Մուրացանի զինվորական հոսպիտալում: Հուշաղբյուրը կառուցվել էր նրա ընկերների նախաձեռնությամբ՝ հերոսի հիշատակը վառ պահելու համար: Ընկերներից մեկը՝ Լեւոն
«Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումն անմիջական կապ չունի ԼՂ խնդրի հետ». Լեռնիկ Ալեքսանյան
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն ընդունելով` Գերմանիան պատժեց Թուրքիային
Արամ Շահբազյանը Ղրիմից գլխավոր մրցանակ է բերել
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ իմ սեր» ֆիլմը, որ պատմում է փոքր մարդու մեծ ողբերգության մասին, Золотой Витязь միջազգային կինոֆորումի գլխավոր մրցանակին է արժանացել: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, այս տարի Ղրիմում անցկացված փառատոնին ներկայացված են եղել, իր բնորոշմամբ՝ բավականին ուժեղ ֆիլմեր: «Համենայնդեպս, ես փառատոնի կեսին հասա, ինչքան որ հասցրի մրցութային ֆիլմեր նայել, բոլորն էլ
ԵԱՀԿ Մինսկի խումբ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել հունիսին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` դեսպան Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեռ Անդրյոն հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել են, թե Բրյուսելում մայիսի 31-ին հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները կողմերի ուսումնասիրության նպատակով նախարարներին են
Ձեր խմբակցության եւ հարակից մարդկանց մի հատ լավ թափ տաք, կարող է լիքը սմերչներ թափվեն (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Գեղամյանին. «Հայաստանի արյունը չե՞ք տեսնում»


















































