Օրվա լրահոսը

ԱՄՆ գեոպոլիտիկ ակումբի հայտարարությունը՝ հայկական հակաօդային պաշտպանության վերաբերյալ

Ցավով պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությանը հասցվող անվերականգնելի հարվածները հասել են իրենց գագաթնակետին: Բոլոր հնարավոր ու անհնար ռազմավարական ոլորտները օտար պետությանը՝ Ռուսաստանին հանձնելուց հետո հասել է Հայաստանի անկախ պետականության  միակ պատվար մնացած Հայկական Բանակի հերթը: Համատեղ հակաօդային պաշտպանության /ՀՕՊ/ համակարգի ստեղծման անվան տակ ռուսների կառավարմանն է հանձնվում Հայկական հակաօդային պաշտպանությունը: Նախատեսվում է, որ

«Անընդունելի է, որ ՀՀ որեւէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի՝ առանց ԼՂՀ-ի մասնակցության». Նիկոլ Փաշինյան

Գալուստ Սահակյանը Փաշինյանին առաջարկեց, որ դիմի ԱԺ արտաքին  հարցերի հանձնաժողովին, որ արտգործնախարարությունից մարդ հրավիրեն՝ Փաշինյանին խնդիրը բացատրելու համար:

Ջուր խմելու պատրվակով մտել է բնակարան, բութ գործիքով հարվածել տանտիրոջ գլխին և փորձել խեղդել

Հունիսի 4-ին, ժամը 9.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Էդիկ Պ.-ն և հայտնել, որ նշված բնակարանում հարձակվել են իր վրա, սպանություն է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 9-ին, 1950 թ. ծնված Մանվել Գ.-ն ջուր խմելու պատրվակով

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին. «Աքշամ»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հրապարակախոս և թուրքական «Աքշամ» պարբերականի սյունակագիր Մարգար Եսայանը ծավալուն անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին։ Հոդվածի սկզբում Եսայանը լուրջ կարևորություն է տալիս 2014թ. ապրիլի 23-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից հրապարակված ցավակցական ուղերձին, որտեղ Էրդողանն իր ցավակցություններն էր հայտնում օսմանցի հայերի թոռներին «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվելու կապակցությամբ»։ Եսայանի

Ավտովթարի հետևանքով Թուրքիայում 14 մարդ է զոհվել, որից 8-ը՝ դպրոցական. «Հաբերլեր»

Թուրքիայի Օսմանյե շրջանի դպրոցներից մեկը էքսկուրսիա էր կազմակերպել, որից հետ գալու ժամանակ դպրոցականներին, նրանց ծնողներին և դպրոցի աշխատակիցներն տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի մանրամասների մասին տեղեկություններ է հրապարակել Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը։ Նրա տվյալների համաձայն՝ ավտովթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել է

Ինչո՞ւ Ուրիխանյանին չեն տարել ՌԴ՝ գործուղման

Գալուստ Սահակյանը բողոքող պատգամավորին պարզաբանեց՝ խնդիրը նա չէ՝ ով գնա, ով մնա: ԱԺ-ի բյուջեն այնքան մեծ չէ, որ մենք բոլորին կարողանանք ուղարկել: Դրա համար տեղեր կա, որ գնում են նրանք, ովքեր նախապատրաստվել են եւ խոսք ունեն ասելու:

Էրդողան. Աշխատելու պատրվակով մայրությունից խուսափողները մերժում են իրենց կանացիությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մասնակցել է այդ երկրում գործունեություն ծավալող «Կին և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նոր մասնաշենքի բացման արարողությանը, որի ժամանակ ելույթ է ունեցել ներկաների առջև։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։ Նախագահ Էրդողանի ելույթի հիմնական թեման եղել է հասարակության մեջ կնոջ դերը և դրա ընկալումները։ Իր

Թուրքիան ունի նեոօսմանական օրակարգ

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության և ազատության ոգին անպարտելի է» ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը հունական «Էպիկերա» ամսագրին -Պարոն փոխնախագահ, վերջերս մեծ լարվածություն նկատվեց Լեռնային Ղարաբաղի շրջանում: Ինչպե՞ս կբացատրեք այդ լարվածությունը: Այդ նոր լարվածությունը Կովկասում պայմանավորվա՞ծ է արդյոք Սիրիայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամով: -Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա ապրիլի 1-5-ն Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Լեռնային

Կոչ են անում ճանաչել չերքեսների ցեղասպանությունը

Ողջունում ենք Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Առավել ողջունում ենք նրանց կողմից իրենց բաժին պատասխանատվության ստանձնումը: Սակայն ուզում ենք  անդրադառնալ այս ճանաչման առնչվող մի հարցի, որը բարձրաձայնման խիստ կարիք ունի: Այս գործընթացի նախաձեռնողն ու աննկուն մարտիկն, իհարկե, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, ազգությամբ չերքես, Ջեմ Օզդեմիրն է: Եվ սա խորհրդանշական է: Նա մի ազգի ներկայացուցիչ

Կատարելագործվում է քաղաքացիական ծառայության համալրումը. ԵՄ աջակցությամբ աշխատաժողով՝ Երևանում

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ, TAIEX գործիքի ներքո, Երևանում անցկացվեց Համալրման և ընտրության գործընթացը քաղաքացիական ծառայության համակարգում թեմայով երկօրյա աշխատաժողովը։ Նպատակն էր ուսումնասիրել և քննարկել քաղաքացիական ծառայության ոլորտում համալրման և ընտրության եվրոպական փորձը՝ Հայաստանում մեկնարկած քաղաքացիական ծառայության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համատեքստում։ Բելգիայից, Լիտվայից և Պորտուգալիայից հրավիրված փորձագետները ներկայացնեն իրենց երկրներում քաղաքացիական ծառայության

Թուրքիայի հյուսիսային շրջանում բնակվող հայերը քննադատել են Գերմանիայի որոշումը. «Սաբահ»

Թուրքիայի հյուսիսային Քասթամոնու շրջանում բնակվող հայերը բացասաբար են վերաբերվում 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահը»։ Հիմնականում այգեգործությամբ և անասնապահությամբ զբաղվող Սև ծովի ափին գտնվող Քասթամոնու շրջանի հայ բնակչությունը քննադատել է Գերմանիայի խորհրդարանի որոշումը, իսկ հայազգի Սերգիս Դուրաքն այդ կապակցությամբ ասել է. «Աշխարհի պետություններն այդ

ԱԱԾ որոշ բարձրաստիճան սպաների պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի

Խորհրդարանը հարցը կքննարկի 24-ժամյա ռեժիմով

Մեր գեներալների լավն ու վատը

Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, առաջին իսկ պահից Արցախ մեկնեցին երկրապահ կամավորականները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կոչով ու առաջնորդությամբ: Ուրիշ շատ կամավորականներ էլ անմիջապես մեկնեցին Արցախ, բայց առավել շատ նշվում էր գեներալ Մանվելի առաջնորդությամբ Արցախ մեկնածների մասին: Անձամբ տեսել եմ ու գիտեմ, որ շատերն էլ պատրաստ էին եւ նույնիսկ տենչում էին Արցախ՝ առաջին գիծ մեկնել, բայց հնարավորություն

Մտքեր փոխանակվեցին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանը առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար։ Շնորհակալություն հայտնելով

Թուրք հոդվածագիր. Դաշնակցությունից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ամենամեծ աջակիցը Գերմանիան է. Sozcu.com

Թուրքական Sozcu.com լրատվականի հոդվածագիր Նասուհ Մահրուքին ծավալուն անդրադարձ է կատարել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը։ Մահրուքին իր հոդվածում պնդում է, որ Դաշնակցությունից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ամենամեծ աջակիցը Գերմանիան է, իր այդ տեսակետը հիմնավորելով, որ Գերմանիան փորձում է իրեն հավասար մեղսակից գտնել և չլինել միակ պետությունը, որը հրեաներին ցեղասպանելու

Սպանություն Էջմիածնում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի բնակիչ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2016 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում գտնվող ըմբշամարտի դպրոցի տարածքում, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ

Բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.05-03.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 1.58մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի

Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով մեկնել է Ժնև

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ժնև՝ մասնակցելու Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 105-րդ նստաշրջանին: Հայաստանը համաժողովին կներկայանա եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Լիագումար նիստերը կայանալու են հունիսի 6-8-ը, որոնց ընթացքում նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ

Վրաստանի ՊՆ նախարարն Աֆղանստանում է. Грузия Online

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մեկնել է Աֆղանստան և այցելել զինվորական այն բազաները, որտեղ ծառայություն են իրականացնում վրաց զինվորականները։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։ Ուշագրավ է, որ Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստան է այցելել մի ժամանակ, երբ ակտիվ աշխատանքներ են տարվում Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման համար։ Այցելության նպատակների մասին խոսել է նախարար Խիդաշելին.

Հակաօդային անկախությունը հանձնվում է Ռուսաստանին

Ուրբաթ օրը Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն արդեն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Թեև պաշտոնատար անձինք հայտարարում են, որ այդ համաձայնագրով Հայաստանի անվտանգությունը միմիայն կշահի և Զինված ուժերը չեն կորցնի իրենց անկախությունը, սակայն

Մեդվեդեւը ժամանել է Բիշքեք, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին. Vesti.ru

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ղրղզըստանի մայրաքաղաք Բիշքեք, որտեղ 2016թ. հունիսի 7-ին նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Vesti.ru լրատվականը։ Նախատեսվում է, որ այսօր վարչապետ Մեդվեդևը հանդիպում կունենա Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և այդ երկրի կառավարության ղեկավար Սորոնբայ Ժենբեկովի հետ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել

Լիլիթ Մկրտչյանը հավակնում է Եվրոպայի առաջնության մեդալի

Ռումինիայում ընթացող շախմատի կանանց անհատական առաջնության ավարտին մնաց երկու օր: Երեկ իններորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը (նկարում) սեւերով պարտության մատնեց Յուլիա Շվայգերին եւ 6,5 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական՝ հավակնելով մեդալի: Հաղթանակ տարավ նաեւ Մարիա Կուրսովան: Նա իր հերթին առավելության հասավ Կորինա-Իզաբելա Պեպտանի նկատմամբ եւ նախավերջին տուրից առաջ 6,0 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Ի դեպ, վերջին

Ռուսաստանցիները ողջունում են Սավչենկոյին երկու ռուսաստանցիների հետ փոխարինելու քայլը. Lenta.ru

Ռուսաստանի Դաշնությունում հարցում է անցկացվել, որը փորձել է պարզել, թե ինչպե՞ս են այդ երկրի բնակիչները վերաբերվում Ուկրաինայի ԶՈւ նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ փոխանակելու նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Ինտերֆաքսին»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարցումը նախաձեռնել է «Լևադա» ուսումնասիրությունների կենտրոնը։ Հարցումն անցկացվել է 2016թ. մայիսի 27-ից 30-ը

Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան դիրիժորական միջազգային մրցույթ. «ՌԻԱ»

2016թ. հունիսի 6-ից 14-ը Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան դիրիժորական 12-րդ միջազգային մրցույթը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցույթին մասնակցելու հայտ է ուղարկել տարբեր երկրներ  ներկայացնող 57 դիրիժոր, որոնցից միայն 14-ին է թույլատրվել մասնակցել եզրափակիչ փուլին։ Մրցույթի համար ընտրվել է միջազգային ժյուրի։ Նշվում է, որ Արամ Խաչատրյանի անվան դիրիժորական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԼՂՀ

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներ պաշտպանական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ

Ջրամբարում հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի դի

2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 15-ին, Սիսիանի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրամբարում մարդ է խեղդվել: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ, Սիսիանի ՀՓՋ-ի մարտական մեկ հաշվարկ: Նախնական տվյալներով` հունիսի 4-ին` ժամը 13:30-ի սահմաններում, 1994 թ. ծնված Միքայել Մկրտչյանը ջրախեղդ է եղել

Հասան Ռոհան. Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Նախագահ Հասան Ռոհանին: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Հասան Ռոհանին գոհունակությամբ նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո

ԼՂՀ ՊՆ. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ –տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Գոռ Սուջյանը  մտերմիկ մթնոլորտում համերգ ունեցավ (ֆոտոշարք)

 Նա կատարեց երգեր դասական  հեղինակների տեքստերով

Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանը կարող է վստահել ԵՄ-ին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»

ԵՄ-ն որոշում կկայացնի, թե ինչքան գումար պետք է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930