Օրվա լրահոսը

19-ամյա Յուրա Զալյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Երևանում ավարտին մոտեցող ԵԱ-ի 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ: Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել էր նաև Գոռ Ներսիսյանը: ՀՀ ԿԳՄՍՆ

Բաքուն սպասում է, որ Ռուսաստանն ավարտի ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Ադրբեջանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են.  «Մեզ ասում են, թե հետաքննությունը շարունակվում է», – ասել է Ջեհյուն Բայրամովը: Օրերս Բաքվից դժգոհել էին, թե Մոսկվան մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել անցած դեկտեմբերին Ակտաուի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդել էին, որ նաև այդ պատճառով է նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել Երկրորդ

Վեհափառ Հայրապետը պատգամեց դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրեց համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցեց համաժողովի աշխատանքների մասին։ Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու

ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և

Արսեն Ջուլֆալակյանն արծաթե մեդալ է նվաճել Պան-Ամերիկայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Արսեն Ջուլֆալակյանը, որը 2024 թվականից հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո, Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում ընթացող Պան-Ամերիկյան երկրների առաջնությունում 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: Արսենն այդպես ինքն իրեն հաճելի նվեր է մատուցել իր

Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյան ֆեյսբուքյան գրառումը Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է։ Պատճառաբանությունն այն է, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Մեկ ամիս է անցել հանցագործության մասին հաղորդումից, որի հիմքով քրեական վարույթ կա, բայց քրեական հետապնդում՝ ոչ։ Համեմատության համար նշեմ Ղարիբ Բաբայանի դեպքը, ում հասարակության մեջ թշնամանք, խտրականություն

Ադրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մի տեղ լրահոսում հանդիպեցի, որ Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։ Իրականում մենք շատ քիչ բան գիտենք ադրբեջանական բանտերում գտնվող անձանց ու նրանց իրական վիճակի մասին: Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ որոշ մարդկանց կադրերով, տեսանյութերում տեսնում ենք, սակայն այնտեղ գտնվող

Բախվել են բեռնատարներ, որոնցից մեկը կողաշրջվել է

Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարները. «GAZelle» մակնիշի բեռնատարը կողաշրջվել

Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ մարզիկը տղամարդկանց կոմիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում: Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։ ՀՀ ԿԳՄՍՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Մայիսի 10-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է

«Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից․ մենք հետեւում ենք գործընթացին, կան շփումներ»․ Ջեյհուն Բայրամով

News.am – «Գոյություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ասել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ «Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը վերացել

«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան

«Մենք մեկ տարի շարունակ ապրում ենք մի ընթացքի մեջ, որը կոչել ենք Սրբազան պայքար: Անցյալ տարի այս օրերին էին, երբ մեր ժողովուրդը հրապարակներում լցված, փողոցներով դիմավորում էին մեզ: Այդ ճանապարհի մեջ բոլորն անխտիր՝ մեծ ու փոքրով, դուրս էին եկել հրապարակներ՝ իրենց կամքն արտահայտելու: Եվ շարունակում են մնալ հրապարակում իրենց կամքը արտահայտելու համար»,- այսօր ուղիղ եթերում

Նիկոլ Փաշինյանը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը:

Կենացներից անդին ճշմարտությունն է

Մ.թ.ա. 12-րդ դարում Ասորեստանի վասալ մեր Զարմայր Հայկազունի նահապետը տրոյացիների կողմում հայկական զորքով Տրոյայում կռվեց հույների դեմ և զոհվեց (մեր Պատմահայրն էլ հետո գրում է, որ երանի գոնե Աքիլլեսից խոցված լիներ)։ Խորենացու մտքով չանցավ տրոյական պատերազմը կոչել «Հայրենական պատերազմ»։ Դա երևի տրոյացիների համար էր Հայրենական, քանի որ կործանվեց Տրոյան. Հայաստանն ու հայը մնացին իրենց տեղում։

Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ․ դափնեկիր դր. Յոշիակի Դեյմոն Հագիվարան արդեն Հայաստանում է։ LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ դր․ Հագիվարան Հայաստան է ժամանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իր մրցանակը ստանալու նպատակով։ Ավանդույթի համաձայն՝ մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva-ի գրասենյակում կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ դափնեկրի մասնակցությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի

Բագրատ Սրբազան. «Մեր օրերում նահատակությունը նկատվում է որպես մեռելություն, մինչդեռ նահատակությունը մեծագույն զոհաբերություն է, որ մարդը կարող է ընծայել ինքն իրեն, իր կյանքը՝ ավելի մեծ նպատակի, ավելի մեծ կյանքի համար»

Մեր եկեղեցում Կարմիր կիրակիին ընդառաջ, որը Զատկից հետո երրորդ կիրակին է, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը ուղիղ եթերում զրուցեց քաղաքացիների հետ: «Կարմիր կիրակին կրում է խորհուրդը նահատակության եւ այդ ճանապարհով հաղթանակի հասնելու, բազմաթիվ մարտիրոսների, հերոսների, նահատակների արյան գնով նվաճված հաղթանակի: Եվ գաղտնիք չէ, որ անխտիր բոլոր ազգերի պատմությունը, ընդհանրապես հաղթանակների պատմությունը կապված է նահատակության եւ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ

«Ո՞վ եք դուք, դուք պատգամավորնե՞ր եք, թե՞ ռազբոռկա անողներ եք»․ Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Aravot.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Գյումրիում տարածված այն խոսակցություններին, որ «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված ավագանու անդամ Կարեն Բադալյանի վրա օրենքով գողերն են ներազդել, որպեսզի փոշմանի ու հետ վերցնի մանդատը, ավելին՝ դիմում ներկայացնի դաշինքից հրաժարվելու և որպես  ավագանու անկախ անդամ հանդես գալու համար, պարզաբանել էր, որ օրենքով գողերը քաղաքական թեմաների չեն

Արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին․ Հասմիկ Պապյանի բաց նամակը Ջուլիանա Գրիգորյանին

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառումը Բաց նամակ երիտասարդ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դեպի համաշխարհային մեծ բեմեր ճամփա բռնած Ջուլիանա Գրիգորյանին։ Սիրելի Ջուլիանա, ավելորդ է ասել, թե հայ ժողովուրդը, այդ թվում նաև ես, որքան հպարտ ենք քո շարունակական հաջողություններով։ Երեք շաբաթ շարունակ քո էջում տեղադրում ես «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա»

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից

ՀՀ Առաջին նախագահի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից:

Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին ընկած քաղաքացին հոսպիտալացվել է

Ապրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել

Երբ բառերը պակասում են, լուսանկարներն են սկսում խոսել․ «Ազգը՝ բանակ» խորագրով լուսանկարների ցուցահանդես Գեղհովիտում

Մայիսյան եռատոնի առթիվ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի մշակույթի կենտրոնում բացվեց «Ազգը՝ բանակ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։ Հայոց բանակի օրվան նվիրված ցուցահանդեսը, որի լուսանկարները պատմում են սկսած 1989 թվականից մինչ ներկա օրերը Հայոց բանակի մասին, առաջին անգամ բացվեց 2025թ․ փետրվարի սկզբին «Թեքեյան կենտրոն»-ում։ Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ցուցադրությունը շարունակվեց Արմավիրում գործող

Մարդկությունն ունակ է լինել նորարար անգամ այն պահին, երբ պատին են դեմ տվել․ տեղի ունեցան «Ավրորայի» միջոցառումները Լոս Անջելեսում

Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումին ու Մարդասիրության թեմայով կոնֆերանսին մասնակիցներ էին ժամանել ավելի քան 30 երկրներից

Հայաստանի Գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն շարունակելու են նվաստանալ մինչև վերջ՝ ծիծաղ ու քամահրանք առաջացնելով Բաքվի և Մինսկի իրենց գործընկերների մոտ. Ալեքսանդր Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան  գրառումը Ադրբեջանցի պրոպագանդիստները բացահայտ ծիծաղում են Հայաստանի իշխանությունների, հատկապես՝ Գլխավոր դատախազության և ԱԱԾ ղեկավարության վրա։ Եվ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ իսկապես ծիծաղելու բան կա։ Ադրբեջանը բացահայտ, անգամ չթաքցնելով իր նպատակներն ու դիտավորությունները՝ հայտարարում է, որ Զվարթնոց օդանավակայանում իմ կալանավորումը լուկաշենկոյական Բելառուսի պահանջով նախաձեռնվել է հենց Ադրբեջանի կողմից։ Ես

Կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ․ Factor․am

Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։ Թե ով է մեղադրյալը և ով է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարց բարձրացրել, մեզ հայտնի չէ։ Դատավոր Մելքոնյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ իր վերաբերյալ վարույթ է

Ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման խնդիրը շարունակում է սուր մնալ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ավտոտրանսպորտի լցակայաններում Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների ամենամյա վիճակագրությունը փաստում է, որ ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման խնդիրը շարունակում է սուր մնալ։ ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 30-ին՝ լցակայանների պատասխանատվությունը բարձրացնելու և սպառողների իրազեկվածությունն ապահովելու նպատակով, ընդունել էր N 451-Ն որոշումը, որով սահմանվել էր, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի

Ոչ միայն բանակից խուսափելու գործիք, այլև հայկական ֆուտբոլը կործանելու ուղի․ «Ժողովուրդ»

2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում նրանցից միայն երեքն են հասել միջին մակարդակի ակումբների (Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա), բայց ոչ մեկը չի դարձել պրոֆեսիոնալ։ Տեղեկացնենք, որ

Տասը տարիների ընթացքում դատարանը բավարարել է ՊԵԿ-ի դեմ ներկայացված հայցերի 60 տոկոսը․ «Փաստերի ստուգման հարթակ»

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թվականից սկսած։ «Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ դատական դեպարտամենտից հարցմամբ խնդրել է ներկայացնել տվյալներ, թե որքա՞ն հայցադիմում է ներկայացվել ՊԵԿ-ի դեմ տասը տարիների ընթացքում՝ ըստ տարիների։ 2015 թվականին ՊԵԿ-ի դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացվել է

Փաշինյանի տեղը իսկը Լուկաշենկոյի կողքին է

Մի քանի օրվա տարբերությամբ մենք տեսել ենք երկու տարբեր Փաշինյանի: Մեկը՝ Հայաստանի խորհրդարանում՝ գոռգոռացող, հոխորտացող, սպառնացող: Մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ քաղաքակիրթ երկրներում կա իրավական մեխանիզմ՝ նման վարք դրսեւորող պետության ղեկավարին ենթարկելու անկախ հոգեբուժական քննության՝ պարզելու համար, թե որքանով է նա համապատասխանում իր բարձր պաշտոնին: Երկրորդ Փաշինյանը Մոսկվայում էր՝ իրեն կորցրած, համեստ գավառացի՝ Միմինոյի

Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ըստ էության ցեղասպանություն էր, էթնիկ զտումներ․ Ֆրենկ Փալոուն

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստանի և հայ-ամերիկյան համայնքի անխոնջ պաշտպանն է՝ վճռորոշ դեր խաղալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և ապահովելով, որ ԱՄՆ-ն շարունակի աջակցել Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Ինչպես ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Փալոունը՝ նույնիսկ ընդունելով այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, մենք պետք է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031