Օրվա լրահոսը
Հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է․ «Ժողովուրդ»
2025 թվականի առաջին եռամսյակում` հունվար-մարտ ամիսներին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 386,741 զբոսաշրջիկ։ 2025 թվականի հունվարին Հայաստան այցելել է 139,482 զբոսաշրջիկ, ինչը մոտ 9.6%-ով պակաս է 2024 թվականի հունվարի ցուցանիշից, երբ այցելել էր 154,319 զբոսաշրջիկ։ 2025 թվականի հունվարին Հայաստան առավել շատ այցելել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից՝ 39.5%, Վրաստանից՝
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ
Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Նախատեսված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է հանձնվել շահագործման․ «Փաստերի ստուգման հարթակ»
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով» նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։ Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ տարում պետք է կառուցվեին Վեդու, Կապսի, Արգիճիի, Աստղաձորի, Ելփինի, Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Քասախի, Սելավ-Մաստարայի, Հախում-2, Կողբի, Արթիկի, Խնձորեսկի, Լիճքի ջրամբարները։ Օրերս շահագործման հանձնվեց Վեդու ջրամբարը, որը կառուցվել է Ֆրանսիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Այսուհետ անասնաֆերմայի կամ սպանդանոցի տնօրենի 5 տարվա ստաժը լրիվ բավարար կլինի դպրոցի տնօրեն դառնալու համար
Այս նոր փոփոխությունը լրիվ խնդրահարույց է բոլոր ասպեկտներով։ Այսինքն՝ այսուհետ դպրոցի տնօրեն կարող են դառնալ այնպիսի անձինք, ովքեր իրենց կրթական բովանդակությամբ, աշխատանքային փորձով, գիտելիքներով ու հմտություններով որևէ աղերս չունեն հանրակրթության ոլորտի հետ։
«Chevrolet»-ը ԱԳՆ-ի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը ԱԳՆ աշխատակից է. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Պարեկային ծառայությունն ու
«Պարտված նացիզմը չպետք է նորից գլուխ բարձրացնի». ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Հայտնում է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է. «80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ կերտվեց նացիզմի նկատմամբ։ Եկեք մեծարենք և հիշենք այս սրբազան ամսաթիվը։ Դաշնակիցների կոալիցիայի
Հաղթանակներն ու դրանք կերտողները չեն մոռացվում․ Սահմանամերձ Տեղում խորհրդանշական դրոշ բարձրացվեց. (Ֆոտոշարք)
Տեղի 7 բնակավայրերը սահմանամերձ են
«Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք են նոր հաղթանակներ». Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. «Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում այսօր այցելել էինք հենց հաղթանակը կերտող վետերաններին: Անասելի հուզիչ էր հենց նրանցից լսել հաղթանակի ճանապարհի մասին պատմող հուշերը, նրանց հետ անցնել մինչև Բեռլին ձգվող ուղին: Նրանցից շատերն արդեն բոլորել են 100-ամյակը, բայց անգամ տարիների հեռավորությունից նրանց աչքերը խոնավանում էին, երբ պատմում էին
Հայաստանը մշտապես եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունն ու արժեքային հիմքերը. Դավիթ Կարապետյան
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Հաղթանակի զբոսայգին` այսօր. (Ֆոտոշարք)
«Aravot.am»-ի տեսախցիկի կադրերը` Երևանի «Հաղթանակ» զբոսայգուց:
«Կրեմլի ազդեցությունը նվազեցնելու կողմնակիցները փորձում են բացատրություններ, անգամ արդարացումներ մոգոնել վարչապետի քայլի համար… Չկա արդարացում, հայեր…». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է ստացվում՝ այս կամ այն կարգավիճակով Հայաստանին ՌԴ-ի տանիքի տակ տեսնել ցանկացողները չեն դադարում տարբեր առիթներով, մեղմ ասած, քննադատել Նիկոլ Փաշինյանին, ոչ մի բարի խոսք չգտնելով Մոսկվա իր այցը գնահատելու համար։ Իսկ Կրեմլի ազդեցությունը նվազեցնելու կողմնակիցները, հակառակը, փորձում են բացատրություններ, անգամ արդարացումներ
Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում… Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020թ.-ից Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը մոտ երկու շաբաթ է հացադուլ է անում։ Սա մեր հայրենակիցների կողմից հերթական ծայրահեղ քայլն է՝ ցույց տալու Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու ուղղությամբ։ Առաջիկա
Ամաչում եմ, որ մայիսի 9-ին մեր երկրի ղեկավարը կանգնում է նացիստների կողքին, ում ձեռքերին թե՛ ուկրաինացիների, թե՛ 2020-ի պատերազմում զոհված հազարավոր հայերի արյունն է. Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը գրում է. «Հիշե՛ք այս տեսարանը, երբ 2026-ին գա ձեզնից ձայն մուրալու՝ Հայաստանը Ռուսաստանից անկախացնելու, իրական Հայաստանի, պետականությունը պաշտպանելու և «եվրաինտեգրվելու» խոստումներով: Ամաչում եմ, որ մայիսի 9-ին մեր երկրի ղեկավարը կանգնում է նացիստների կողքին, ում ձեռքերին թե՛ ուկրաինացիների, թե՛ 2020-ի պատերազմում զոհված հազարավոր հայերի արյունն է: ԱՄՈ՛Թ»:
Հիբրիդային հարձակումները «պոզով-պոչով» չեն լինում. Արսեն Թորոսյան
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է. «Հիբրիդային հարձակումները «պոզով-պոչով» չեն լինում: Մի քանի օր առաջ էինք խոսել, որ հիբրիդային հարձակումները ԱԺ ընտրություններին ընդառաջ գնալով շատանալու են և ահա եկավ հերթականը մի անհայտ ռուսական ֆոնդից, որն իբր պայքարում է բռնաճնշումների դեմ: Առնվազն ինձ համար ակնհայտ է, որ նման հրապարակումները առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր․ shamshyan.com
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական
Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
«Իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո ոչնչացվել էր Հայոց ցեղասպանությանը, Արցախյան Ազատամարտին և Հայրենական պատերազմին նվիրված Շուշիի հուշահամալիրը»,-նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։ Միությունը մայիսի 9-ի առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անկախության տարիներին Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներից
Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրում է. «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով «գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների» հետ։ Տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։ Բայց հիմա արդեն հարկ ենք համարում պարզաբանել,
«Գողական աշխարհ են մեջբերում, դրանով էլ հիմա փորձում են իշխանական մեկ այլ խառնակչություն անել»․ Մարտուն Գրիգորյան
Հասկանալի է, որ Գյումրիում ուզում են մի ուրիշ խառնակչություն անել, որը, իհարկե, թույլ չենք տալու։ Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանանք՝ ինչով էր պայմանավորված Կարենի քայլը, ո՞վ էր մեղավոր, ինչո՞ւ այս ամենը եղավ, չնայած ինձ համար պարզ է, հասկանալի է»,-ասաց պատգամավորը։
ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դրանց հետագա ամրապնդումը կախված է երկու կողմի իրականացվելիք աշխատանքից. Վասիլիս Մարագոս
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը` Եվրոպայի օրվա կապակցությամբ Բարև Ձեզ, Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը` եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ, մենք ընտրեցինք ապագան՝ անցյալի փոխարեն, խաղաղությունը՝ պատերազմի փոխարեն,
Ակնհայտ է, որ խնամքին տարեց մայր ունեցող Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն իրավաչափության, համաչափության և խտրական վերաբերմունքի խնդիր. Սաթիկ Սեյրանյան
Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով: Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում, և ինչպես
«Իրավապահ» համակարգի այս ապօրինի որոշման հետ իրենց գործուն միջամտությունն ունեն` ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը` չարձագանքելով Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու մասին Զարուհի Փոստանջյանի ահազանգին. «Երկիր Ծիրանի» կուսակցություն
Այսօր` 2025 թվականի մայիսի 9-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում տեղի է ունեցել դատական նիստ հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցով։ Շուրջ 6 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշում է կայացրել մեկամսյա ժամկետով կալանավորել Լիլիթ Աղեկյանին։ Հաշվի առնելով վերջին 24 ժամերի խոշտանգումները Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը (ում մուտքը դատարան արգելվել
«Մենք դարձել ենք զսպանակ: Ինչքան շատ են ճնշում, այնքան էներգիա ենք կուտակում». Գեորգի Պետրոսյան
«Հայությունը ինչո՞ւ է այսքան սեղմվում: Իմ պատասխանը հետեւյալն է. մենք դարձել ենք զսպանակ: Ինչքան շատ են ճնշում, այնքան էներգիա ենք կուտակում: Ես լուրջ հավատացած եմ, որ այդ էներգիան բացվելու է: Եվ ինչ գրված է այսօրվա միջոցառման կարգախոսում, լինելու է»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ԳԽ նախկին նախագահ, Արցախի ԱԳ նախկին նախարար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Գեորգի Պետրոսյանը «Շուշի.
Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին
Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածից 3-4 կմ հեռավորության վրա, նկատել են դի։ Փրկարարները ժամը 18։59-ին Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Մեկամսյա կալանք՝ լրագրող Լիլիթ Աղեկյանին․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հաղորդում
Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մեկամսյա կալանքի ենթարկել գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Զարուհի Փոստանջյանը, որը նրա շահերն է ներկայացնում, սակայն երեկվանից նրան չեն թույլատրում ներգրավվել որպես փաստաբան՝ պատճառաբանելով, թե վկա է եղել այն գործով, որով մեղադրանք է առաջադրվել Լիլիթ Աղեկյանին։ Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Փաստաբանը, որին կանչել
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապ Լեւոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ
«Շնորհավորում եմ Հռոմի պապ Լեւոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնն առավել կարևոր է, քան երբևէ», գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում:
Վեհափառը շնորհավորել է Հռոմի նորընտիր պապին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթանքները Ձեզ՝ աշխարհի չորս
Ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն 5 տարի է թերակատարվում է 70-80 տոկոսով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ
Ռազմարդյունաբերության զարգացման բյուջեից հանել են կեսը, ուղղել պարեկների աշխատավարձերին
«Անվտանգության համակարգը միայն ռազմական նշանակություն չունի, ու այն միայն ռազմական գործողությունների ժամանակ չէ». գրքում վերլուծված են ՀՀ անվտանգային մոդելների հիմնական թերությունները
Խոչընդոտ է եղել նաև հետախուզական համակարգի բացակայությունը: Հրատարակվել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը
Սուրեն Աբրահամյանը երիտասարդ սերնդին խորհուրդ տվեց, թե ում ընտրեն իրենց համար հերոս
Անկախ այսօրվա կարգավիճակից, ձեզ համար միշտ հերոսներ ընտրեք Վազգենին, Կոմանդոսին, Խաչատուրովին, Օհանյանին, որոնք կերտեցին հաղթանակները:
Դեսպան Հակոբյանը և Ասադին քննարկել են Շիրազը և ՀՀ քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Մայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային,

















































