Օրվա լրահոսը

Գառնեցիները հաղթեցին. Վարչապետը հրահանգեց դադարեցնել ջրագծի կառուցման աշխատանքները. News.am

News.am. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ մայիսի 21-ին, հրահանգեց դուրս բերել ծանր շինտեխնիկան Ազատի կիրճից եւ կառավարության ծրագրի դեմ բողոքող՝ Երեւան-Գառնի ավտոճանապարհը փակած գառնեցիներին տեղեկացրեց, որ դադարեցվում է Քացրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի այն մասը, որով նախատեսվում էր Ազատ գետի ջուրը խողովակով հասցնել Արտաշատի գյուղեր: «Մենք ահագին կորոստներ կունենանք այդ ծրագրի դադարեցման պատճառով, բայց ոչինչ, պիտի համակերպվենք»,-

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mes.am. Հանրապետության տարածքում՝ Մայիսի 22-ին, 26-ին առանձին շրջաններում, 23-25-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 22-ին, 26-ին երեկոյան ժամերին

Քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Գինոսյան. «Գայլ Խանդիկյանը եթե ասեր՝ ես ամաչում եմ հայ նախագահի համար, իրեն ցույց կտային իր տեղը »

Գայլ Խանդիկյանին խնդրել են չմասնակցել խմբի պարապմունքներին զուտ հային վիրավորելու եւ Հայաստան աշխարհի նկատմամբ նման վերաբերմունք ունենալու համար

Ծառայողական ավտոմեքենաները ընտանիքի անդամներին ավելի շատ են ծառայում

Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին, որ 797 ծառայողական մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, քննչական մարմիններին եւ փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների: Վարչապետի հայտարարությունից 1 ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթեւեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում, այլ նրանց ընտանիքի անդամներին: Պուշկինի անվան դպրոցի մոտ մի

«Կարելի է համատեղ աշխատել». Հայկ Խանումյանը՝ «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի» մասին

«Շատ հաճախ կտրված են իրականությունից, եւ վերջին օրերին մենք ականատես ենք լինում հաճախ ոչ ադեկվատ հայտարարությունների»

Հովքը մեկ տարի առաջ միացել է Դիլիջանին, սակայն դեռ դրա օգուտը չի տեսել

Հովքում շատ են չլուծված հիմնախնդիրները

«Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը»

«Ցավոք, որեւէ միջազգային գործոն չի ավելացել այս ընթացքում. ոչ առանձին պետությունների դիրքորոշումը, ոչ Մինսկի խմբի, ոչ էլ որեւէ այլ միջազգային կազմակերպության դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոփոխվել, որ զսպի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Ցավոք, այսօր որպես զսպող մեխանիզմ շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը: Այսինքն՝ պետք է այստեղից հետեւություններ անենք, որ այս բանակը պետք է

«Հայ ուսանողներ ունեմ, որոնցով շատ տպավորված եմ». Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգեր

Գերմանիայից հրավիրված մասնագետները երաժիշտների համար վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանում

Եթե կարող էիր, ինչու չարեցիր

– Ի՞նչ է հայրենիքը,- մի օր հարցրեցի իմ անքնության հերթական գիշերվա մեջ ինձ այցելած իմ Նահապետին,- մի՞թե հայրենիքը ընդամենը այն վայրն է, որտեղ դու ծնվել ես եւ առաջին անգամ տեսել արեւի լույսն ու հոսող ջուրը: Եվ մի՞թե հայրենիքը ընդամենը ծննդավայր է: Իմ Նահապետը երկար լռեց եւ նայեց ինձ` անհայտությունից սկիզբ առած հավերժի հայացքով: Դա գրեթե

Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ

Գալուստ Սահակյանը 20 օգնական-խորհրդական-ռեֆերենտ ունի ՀՀ կառավարության մայիսի 12-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ` ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով. առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը… Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր

24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով. պարզվում են ինքնասպանության փորձի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2016 թվականի մայիսի 20-ին` ժամը 17:00-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Շահումյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված Դավիթ Թովմասյանը: Դեպքի վայրի զննության ընթացքում, Երևան քաղաքի Շահումյան փողոցի

«Զիջումների մասին պետք է խոսեր Լեռնային Ղարաբաղը»

Հովհաննես Իգիթյանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին Ապրիլյան պատերազմից հետո Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Վիեննայում ներկայացուցչական էր. այս կարծիքին է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: «Առավոտը» նրա հետ զրուցել է Վիեննայում ամերիկյան նախաձեռնությամբ կազմակեպված Սարգսյան-Ալիեւ հանդիպման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող այսօրվա զարգացումների մասին: Պարոն Իգիթյանը նկատում է, որ մենք աշխարհի ուշադրության կենտրոնում բավականին ուշ հայտնվեցինք,

Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը այսուհետեւ առաջնային է լինելու

ԶԼՄ-ների հետ հանդիպումներից մեկում խոսելով 2016 թվականի ծրագրերի մասին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ այս տարվանից հատուկ կարեւորություն է տրվելու նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությանը եւ նախադպրոցական հիմնարկներն այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավելուն: Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր, Երևանի «Գուլիվեր» մանկապարտեզում, որի սաները մրցեցին տարբեր խաղային վարժություններում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի

Ինչո՞ւ է պետական ապարատն ուռճացվել, եթե 10 հոգու գործը 8 հոգով էլ կարող են անել

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ի հայտ եկավ, որ 80-ականների զենքով ենք կռվում, կամ թեժ մարտերի պահին զինվորի փամփուշտները վերջացել են, բանակը ժամանակակից ջերմադիտակներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ չունի, հասարակական դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Սոցիալական ցանցերում, ասուլիսների տեսքով, ընտանիքներում, ընկերական շրջապատներում բուռն քննարկումներ էին գնում, որով քաղաքացիները պահանջում էին ապօրինի ճանապարհով հարստացած օլիգարխներից ու պաշտոնյաներից

Ավտոկայանատեղիում արված տեսագրությունում արձանագրված անձանց ապանձնավորում չէր իրականացվել

Հաճախ մենք ականատես ենք լինում այն բանին, որ տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը չվճարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման հիմքում որպես ապացույց դրվում է տեսագրություն, որն, ըստ էության, պարունակում է անձնական տվյալներ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն» օրեր առաջ վարչական վարույթ էր հարուցել հենց այդ՝ նմանատիպ խնդրո առարկա վեճի

Անուշ Գրիգորյանը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հենց նոր երկրորդ հաղթանակը տարավ Աստանայում ընթացող կանանց բռնցքամարտի մեծահասակների  աշխարհի առաջնությունում: Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը, չնայած երիտասարդ տարիքին անչափ համառ պայքարում կարողացավ առավելության հասնել իրենից բարձրահասակ ճապոնացի Մադոկա Վադայի նկատմամբ: Մեր մարզուհին պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ազդարարվեց Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագրի մեկնարկը

Նշվեց Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը

Անահիտ Մխիթարյանը դատի է տալու «Նորմայի» ռեժիսորին

Բորիս Հայրապետյանն իր ֆիլմի համար առանց թույտվության օգտագործել է երգչուհու ձայնը ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում վերջերս կայացավ Բելինիի «Նորմա» օպերայի վերականգնված պրեմիերան: Դատելով արձագանքներից՝ ներկայացման հետ հանդիսատեսի հույսերը չարդարացան: Նորմայի դերում փայլուն ելույթներ ունեցող Անահիտ Մխիթարյանը բեմում չէր: Ասացին՝ հրաժարվել է: Պարզվեց, որ խնդիրը բնավ էլ օպերային թատրոնի հետ չի կապված,

Արցախի նախագահը՝ երկրապահի մասին. ԵԿՄ

ԵԿՄ-ն տեսանյութ է տարածել, որում Արցախի նախագահը կարծիք է հայտնում Երկրապահ կամավորականների միության մասին:

Պարզվում են Ալավերդիում 2 անձի սպանության հանգամանքները. մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 2016 թվականի լույս  մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։ 2016 թվականի մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը, Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում, կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրազենից

10-ամյա Գարիկ Պետրոսյանը` XIII Համաշխարհային պարային օլիմպիադայի հաղթող

«Առավոտն» ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում գործող «Նոր դար» պարային համույթն ապրիլին մասնակցել է Վրաստանի VI պարային օլիմպիադային եւ «Ժողովրդական պարեր» անվանակարգում տարբեր տարիքային խմբերը, գերազանցելով ադրբեջանցի մրցակիցներին, 10 պարով գրավել էին առաջին հորիզոնականը: «Նոր դար»-ի ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը մեզ տեղեկացրել էր, որ համույթը պատրաստվում է մեկնել Մոսկվա` մասնակցելու XIII Համաշխարհային պարային օլիմպիադային

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին

Մայիսի 19-ին տեղի են ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի, Իրավական հարցերի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական ՄԽՎ նիստերը, որոնց մասնակցել են ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահե էնֆիաջյանը: ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի

«Ես գիտեի, որ չեմ կարող չուզել նրան, պետք է ուզեի ամեն րոպե ու վայրկյան»

Լիբանանահայ Խաժակը սիրահարվեց Հայաստանում, սերը գտավ ԱՄՆ-ում՝ Ֆեյսբուքի միջոցով Խաժակ Գասպարյանի եւ Անուշիկ Գրիգորյանի սիրավեպը նման է հոլիվուդյան ֆիլմերի սցենարի՝ անիրական` լի պատահականություններով, հուզիչ եւ երջանիկ պահերով: «Սցենարի» հեղինակն ու գլխավոր հերոսներից մեկը հենց Խաժակն է՝ Լիբանանից: Նրա հետ զրուցելիս նկատում ես, որ կյանքի նկատմամբ սերն ու երջանկության փնտրտուքները դեռ մանկուց են եկել: Չնայած ապրել

Սեմինար-քննարկում Ավստրիայում ՀՀ դեսպանությունում

Մայիսի 19-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ-ԵՄ Ռեադմիսիայի մասին պայմանագրի շրջանակներում Հայաստան վերադառնալու դեպքում ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հնարավորություններին նվիրված սեմինար-քննարկում: Սեմինարը կազմակերպվել էր «ԵՄ Թիրախային Նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում` ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Զեկույցներով

Հայկական գինիների համտես ընդունելություն Վաշինգտոնում

Մայիսի 19-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հայկական գինիների համտես ընդունելություն: «Vineyards of Armenia» կազմակերպության ջանքերով հայկական գինի արտադրող ութ տարբեր ընկերություն Վաշինգտոնում ներկայացրեցին Հայաստանի գինիները: Հյուրերի համար մատուցվում էին Հայաստանում արտադրված կարմիր, սպիտակ, վարդագույն գինիներ և շամպայն: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, ձեռներեցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառումը ուղեկցվեց Լեվոն Միքայելյանի ջազ տրիոյի

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի նորանշանակ օմբուդսմենի հետ

Հանդիպման նպատակը համատեղ աշխատանքային ծրագրերի մշակումն էր

Ինչպե՞ս պահպանել կանաչեղենի օգտակար հատկությունները

Կանաչեղենը մեր օրգանիզմին փոխանցում է կարեւոր վիտամիններ եւ օգտակար նյութեր եւ որպեսզի այդ ամենը դրանց մեջ առավելագույն կերպով պահպանվի, նախ պետք է օգտագործելուց առաջ, վիտամինների կորստից խուսափելու համար, թարմ կանաչեղենը պահել կապը քանդած վիճակում: Կապով պահելու դեպքում կատարվում է ինքնայրում՝ կանաչին տաքանում է եւ վիտամինները քայքայվում են: Կանաչեղենը պահել խոր, չոր ամանի մեջ: Այսպես այն

Դեսպան Հովհաննիսյանի հանդիպումը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է ամերիկյան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները: Նա իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ կայուն կերպով ընդլայնվում է ամերիկյան այն պետությունների թիվը,

Թանգարանային գիշեր նաեւ ՀՅԴ պատմության թանգարանում

ՀՅԴ պատմության թանգարանը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու մայիսի 21-ին կազմակերպված միջոցառմանը, որընվիրված է Հայոց պետականության վերականգնման 98-ամյակին և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անկախության 25-ամյակին։ Թանգարանում այդ օրը գործելու է «ՀՅԴ հիմնադիր այրերը» 2015 թ. դեկտեմբերի 18-ին բացված ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև լինելու է «Անկախության ճանապարհով» խորագիրը կրող բացօդյա ցուցադրություն, որն ուղեկցվելու է Սիմոն Վրացյանի, Դրաստամատ Կանայանի

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930