Օրվա լրահոսը
Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, նշանակվել է նոր պաշտոնի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Մ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր
Կայացել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը
Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են զորակոչի անցկացմանն օժանդակող գերատեսչական կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարները, բուժհանձնաժողովների անդամները: Ողջունելով նիստի մասնակիցներին և կարևորելով զինված ուժերի համալրման գործընթացը ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ իրականացվող աշխատանքների շնորհիվ տարեցտարի
Գեւորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանքի մեջ. Մնացական Մարտիրոսյանը մերժեց փաստաբանի 2 միջնորդություն
Գեւորգ Սաֆարյանի կալանքի փոխարեն խափանման այլ միջոց ընտրելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը դատավորը մերժեց
Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր
Ստեփանակերտ. Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի մերկապարանոց պնդումներին
Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով` ս. թ. ապրիլի 2-5 մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես, սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։ Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ զենք հափշտակելու համար
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայողին՝ հրազեն հափշտակելու համար։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ N զորամասի ժամկետային զինծառայող Գ.Օրդյանը 2016 թվականի մայիսի 8-ին` ժամը 03-ի սահմաններում, վրանների պահպանությունն իրականացնելու ընթացքում, հափշտակել է նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը
Վաղինակ Շուշանյան. Մանկությունս անցկացրել եմ այն հողի վրա, որն այսօր հանձնվել է ադրբեջանցուն
«Իսկ հողն ով հանձնում է առանց կռվի, առանց ժողովրդի եւ հենց այդ զինվորի արյունը գնահատելու, միանշանակ, պետք է նրան էլ հողին հանձնել»
Շիրազունու որդուն դանակահարել են իրենց տան մոտակայքում
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կեսօրին սուր կտրող-ծակող գործիքով ստացած վնասվածքներով «Գյումրի բժշկական կենտրոն» էին տեղափոխել 1989 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Թ.-ին է, որը, պարզվեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած շիրազագետ Արամայիս Շիրազունու որդին է: Այսօր հայտնի դարձավ, որ երիտասարդին դանակահարել են Մադոյան ու Պուշկին փողոցների խաչմերուկում՝ իրենց տան մոտակայքում: 1986 թվականին ծնված
Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հավանություն է տվել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում իրականցվող Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքների ջրամատակարարման համակարգերի և Սյունիքի մարզի ընդհանուր առմամբ 31 համայնքների ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման համար հայտարարված միջազգային
Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ
Մայիսի 19-ին Նոյեմբերյանում ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԿԽՄԿ-ն աջակցության մի շարք նոր ծրագրեր է նախաձեռնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին սատարելու նպատակով: Աջակցություն տրամադրելիս հաշվի են
Աշխատանքային քննարկում նվիրված ՝ ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին›› ՀՀ օրենքի համապատասխանությունը ԵԽ 108 կոնվենցիային
Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխանությունը Անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետ կապված անհատների պաշտպանության մասին» ԵԽ 108 կոնվենցիային» խորագրով աշխատանքային քննարկում: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային համագործակցության «Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի բարելավումը» ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության
Ինչո՞ւ են ցանկանում տեղափոխել Դիլիջանի զինկոմի տղայի գործը
Որտեղի՞ց են ձեռք բերվել ապօրինի ինքնաձիգերը
Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի հատվածներից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2012 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից
Իշխան Զաքարյան. «Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ»
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ-Կամարիս ջրագծի կառուցման հետ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել` «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով
Տիգրան Սարգսյանն ու Կարիմ Մասիմովը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով
Այսօր Հայաստանի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում է Տիգրան Սարգսյանի և Կարիմ Մասիմովի հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ. Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմով – Այսօր Հայաստանում
ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» գործարար համաժողովին
Մայիսի 18-19-ը Բեռլինում կայացավ ԵԱՀԿ Գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպած «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով գործարար համաժողովը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը, այլ նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի
Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին: Հանդիպմանը քննարկվել են փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների ապահովման, մասնավորապես՝ այդ ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված հարցեր: Արման Թաթոյանը, ի թիվս այլնի, Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական
Հովիկ Աբրահամյանը կարևորել է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ
Քննարկվել են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 20-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին: Ա. Հովհաննիսյանը իր խոսքում նշել է, որ մշտապես դրական գնահատականներ են հնչեցվել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի գործունեության հետ կապված, ինչի համար էլ ուրախ է իրենց այդ հանդիպման համար: Նախարարը հավելել է, որ ԵԽ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը արդյունավետ
Փոխնախարար Հովակիմյանը մասնակցեց «Վճռական աջակցություն» առաքելության ԱԳ նախարարների հանդիպմանը
Մայիսի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողության ընթացիկ իրավիճակին ու ապագա անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Իր խոսքում Աշոտ
«Բակո Սահակյանի որդին էլ էր առաջնագծում, Արթուր Աղաբեկյանի բարեկամներն էլ». բլոգեր Արա Նախշքարյան
Aravot.am-ը ՀՅԴ-ականների կամավորական խմբի հետ դիրքեր մեկնած բլոգեր Արա Նախշքարյանին հարցրեց, թե պատերազմի դաշտում հանդիպե՞ց արդյոք որեւէ պաշտոնյայի որդու, թե՞ իրականությունն այն է, որ առաջնագծում միայն ու միայն անապահով ընտանիքների երեխաներն են: Մենք նաեւ նշեցինք, որ Շիրակի մարզի նահատակված հերոսների ընտանիքներին այցելելիս, ականատես ենք եղել տխուր ապրելակերպի. կան մարդիկ, որոնք նույնիսկ տուն չունեն կամ բնակվում
Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարների տնտեսական ֆորում Ռումինիայի Յաշ քաղաքում
Մայիսի 19-ին Ռումինիայի Յաշ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի Հանրապետության գործարարների տնտեսական ֆորում, որը կազկակերպվել էր Ռումինիայի Հայոց միության, Մոլդովայի հայ համայնքի և «Միքայել Նորատունկյան հաստատության» համատեղ ջանքերով: Ֆորումին տեսաուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բացման խոսքով հանդես եկան Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Յաշի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
Ազատ գետի ջուրը՝ վարչապետի այգիների՞ն. Գառնու ճանապարհը փակ կմնա. «Ա1+» (տեսանյութ)
Գառնու տաճարը տեսնելու համար զբոսաշրջիկները այսօր ստիպված էին ճանապարհն անցնել առանց մեքենաների։ Գառնու ձորում խողովակների անցկացման աշխատանքները դադարեցնելու պահանջով գյուղացիները փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը. «Էսօր Գառնի այգիները, 100-200 հեկտարով հողերը անջրդի է մնացել, մարդիկ ստեղից ջուրն են տանում»,- ասում է գյուղացիներից մեկը։ Արդեն երեք օր է՝ վերսկսվել է Ազատ գետի ջրերը խողովակներով Արարատի մարզ
Մնացական Մարտիրոսյանը չհրաժարվեց Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունից
Դատավորը անհիմն համարեց փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Կորել է գյուղի բնակիչ
Մայիսի 20-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Լեռնանիստ գյուղի մոտակայքում կորել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Ք. Պ.-ն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԱԻՆ
Ֆուլբրայթ-Հովնանյան նոր ծրագիրը նպատակ ունի ամրապնդել գիտատեխնիկական ու ձեռներեցության ոլորտները
ԱՄՆ պետքարտուղարության և Հրայր ու Աննա Հովնանյան հիմնադրամի միջև ձևավորված նոր գործընկերության շնորհիվ հայ ուսանողները ավելի շատ հնարավորություններ են ձեռք բերում՝ մասնակցելու Ֆուլբրայթի ծրագրին, որը ուսանողների, երիտասարդ մասնագետների համար միջազգային մագիստրոսական կոչում ստանալու, խորացված հետազոտական աշխատանքներ իրականացնելու և բուհերում դասավանդելու հնարավորություն ընձեռող կրթական փոխանակման ամենախոշոր ամերիկյան ծրագիրն է: 2017-18 ուսումնական տարվանից Ֆուլբրայթ-Հովնանյան կրթական փոխանակման ծրագրով
Միջազգային լրագրողական խումբը այցելել է Արցախ
Ս.թ. մայիսի 7-ից 15-ը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան և մեկնել Արցախ՝ լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները: Լրագրողները այցելել են առաջնագիծ, նկարահանումներ կատարել Մարտակերտի և Թալիշի հրետանակոծության ենթարկված բնակավայրերում, զրուցել սահմանային շրջաններից տարհանված ընտանիքների և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում
Հանրային խորհուրդը քաղավիացիայի խնդիրների վերաբերյալ նիստ է անցկացրել
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել՝ քննարկելու Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նիստին մասնակցել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինս, խոսելով Հայաստանում քաղավիացիայի զարգացման կարևորության մասին, նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քաղավիացիայի զարգացման և ազգային ավիափոխադրող ունենալու հարցը դարձել է


















































