Օրվա լրահոսը
«Էներգետիկայի նախարարությունում կրճատումներ կլինեն» (Տեսանյութ). Լեւոն Յոլյան
Կարող եմ ասել, որ էներգետիկայում մենք ունենք ռեսուրսներ, որոնք մոտակա ժամանակներս կկրճատվեն: Հիմա կառուցվածքային փոփոխությունն ենք նայում, չեմ կարծում, որ շատ մեծ, բայց որոշ փոփոխություններ լինելու են:
Քաղաքի ազատագրման և կյանքի ճանապարհի բացման 24-ամյակի առթիվ Բերձորում կայացավ տոնական միջոցառում
24 տարի առաջ այս օրը՝ մայիսի 18-ին, իրականացավ մեր ժողովրդի իղձերից մեկը՝ Արցախ-Մայր Հայաստան ՄԻԱՑՈՒՄԸ: Շուշիի ազատագրումից 10 օր անց, հայոց հաղթական ջոկատները մտան Բերդաձոր՝ ազատագրելով մեկ տարի թշնամու գերության մեջ ընկած հայրենի երկրամասը, ապա Լաչին քաղաքը: Մեր ժողովրդի 2 հատվածների համար անջրպետ դարձած այս քաղաքն ու մոտակա թրքաքրդաբնակ բնակավայրերը դարձել էին չարի կենտրոն հայության
Ինչպես էին հայագետները կռիվ տալիս խորհրդային համահարթեցման դեմ (Տեսանյութ)
«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Հին լեզվի նոր պահապանը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ժապավենում ներկայացված է անվանի ակադեմիկոս, հայագետ Սերգեյ Աբրահամյանի անցած ուղին, խորհրդային համահարթեցման պայմաններում հայոց լեզվի պահպանմանն ուղղված նրա ջանքերը: Սերգեյ Աբրահամյանն այն եզակի գիտնականներից էր, ում հաջողվեց մի քանի համախոհների հետ խորհրդային տարիների արևմտահայոց գրական լեզվի դասագիրք ստեղծել,
«ՀԱԿ-ն այս փուլում չի մտնի կորցրած տարածքների շուրջ բանավեճերի մեջ». Վլադիմիր Կարապետյան (Տեսանյութ)
ՀԱԿ-ում գտնում են, որ հիմա դրա ժամանակը չէ
Հետազոտություն. գործատուները սկսել են խստացնել աշխատանքի ընդունման չափանիշները
Միևնույն հաստիքի համար մրցող միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդներից գործատուն նախընտրում է բարձրագույն կրթություն ստացածին։ Աշխատանքի ընդունելիս գործատուների 24.6%-ը հատկապես ուշադրություն է դարձնում պրակտիկ հմտությունների վրա, 23.9%-ը՝ տեսական գիտելիքների, 20.3%-ը՝ աշխատանքային փորձի, 18.2%-ը՝ աշխատանքի ընդունվողի պոտենցիալի, 10.4%-ը՝ աշխատանքի ընդունվողի մոտիվացիայի: Ամփոփվեցին «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն
3000-ից ավելի ուխտավորներ պատրաստվում են գալ Գյումրի. մանրամասներ՝ Հռոմի պապի այցից (Տեսանյութ)
Ինչպես հայտնի է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 25-ին պատարագ կմատուցի Գյումրու կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում՝ Ամենափրկիչ ու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցիների արանքում: Պատարագը կլինի Լատին ծեսով, բայց երգեցողությունը կուղեկցվի հայկական պատարագով: Ծրագրի համաձայն՝ Հռոմի պապը նախ կայցելի Վարդանանց հրապարակ, կմատուցի Սուրբ պատարագ, այնուհետ կայցելի Անի թաղամասում գտնվող քույր Արուսյակի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» կենտրոն կամ, ինչպես գյումրեցներն
Վահրամ Բաղդասարյան. Ընդդիմությունը գոհ է Վերահսկիչ պալատի աշխատանքներից (Տեսանյութ)
Հանրապետական խմբակցությունը իր նիստում հրավիրել է Վերահսկիչ պալատի նախագահին
Հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լվովում. Vesti-ukr.com
Ուկրաինայի Լվով քաղաքում 2016թ. մայիսի 16-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև, որի հետևանքով տուժել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Vesti-ukr.com լրատվական կայքը։ Լվովի ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է 20-45 տարեկան 20 տղամարդ։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 16-ի սահմաններում՝ Լվովի երկաթուղային կայարանի մոտակա սրճարաններից մեկում։ Ծեծկռտուքի
Զուրաբյանը Վերահսկիչ պալատի հաշվետվության ընթացքում դեժավյուի զգացում է ունեցել (Տեսանյութ)
«Իշխանությունները ամեն ինչ արեցին, որ Վերահսկիչ պալատի դերը ինչքան հնարավոր է՝ պակասի, նվազի»
4 երեխաների մորն ուզում են Կրասնոդար տեղափոխել, որ գոնե դեղորայքը կարողանան գնել
Բժիշկների մեղքով երեք տարի առաջ անկողին ընկած ու այլեւս ոտքի չկանգնած 31-ամյա Ռայայի վիճակը շատ ծանր է: Ծնողները աղջկա առողջական վիճակը փոքր-ինչ կայունացնելու ելքեր են փնտրում, սակայն հայաստանյան պայմաններում ոչ միայն ապրուստի՝ վարձով բնակարանի եւ մնացած կենցաղային հոգսերը չեն կարողանում հոգալ, այլեւ Ռայայի դեղորայքը չեն հասցնում: Ինչպես մայրը՝ տիկին Վիոլետան է ասում՝ «ամեն շաբաթ մի
Ձերբակալվել են՝ պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կասկածանքով. պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ՝ պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող և վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա
Հովիկ Աբրահամյանին ուղեկցող մեքենաների թիվը կրճատվելո՞ւ է. Պավել Սաֆարյանը՝ կրճատումների մասին
Ո՞ւմ համար կարվեն այդ կրճատումները՝ մանր չինովնիկների՞, թե՞ խոշորների դեպքում էլ է դա հնարավոր՝ Պավել Սաֆարյանը պատասխանեց՝ նախ, պետք է առանձնացնենք, թե որն է մանր չինովնիկը, որն է խոշորը: Մանր չինովնիկները ոնց որ թե չունեն մեքենաներ:
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը հաղթեց Բելառուսին
Քիչ առաջ ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 15 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Ժիրայր Շաղոյանը, Արսեն Գյուլամբարյանը և Գրենիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 11-մետրանոցներով հաղթել էր ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ մայիսի 20-ին,
Մամեդով. Կասպրշիկի լիազորությունների փոփոխության հարցով մենք չենք ստանձնել որևէ պարտավորվածություն. Trend.az
Ադրբեջանի նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը խոսել է 2016թ. մայիսի 16-ին Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az-ը։ Մեկնաբանելով համանախագահների այն հայտարարությունը, որի համաձայն պետք է ընդլայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունները, Մամեդովն ասել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորություններում
Հասան Բուրգուջօղլուն հույս է հայտնել, որ կգա այն ժամանակը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը
Մայիսի 17-ին Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Ելպքեին, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերին եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլիին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Արտակ Դավթյանը, ողջունելով պատգամավորների այցը Հայաստան, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության երկու առաջնահերթ հիմնահարցերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրին եւ ղարաբաղյան հակամարտության
Թոմաս Բախը չի բացառում Ռուսաստանին Ռիոյի օլիմպիական խաղերից հեռացնելու հավանականությունը
«Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մարզիկների մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին շատ բանով կախված է ՎԱԴԱ-ի հետաքննության արդյունքներից: Եթե կազմակերպված եւ համընդհանուր դոպինգային համակարգի ապացույցներ լինեն, որոնք ընդգրկում են սպորտի մեծ մասը, միջազգային ֆեդերացիաները եւ ՄՕԿ-ը հարկադրված կլինեն կոլեկտիվ կամ անհատական պատասխանատվության դժվար որոշում կայացնել», – գրել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Frankfurter Allgmeine Zeitung-ում տպագրված
«Ֆառի» պատվերով կատարված ԱԺ պատգամավորի եղբորորդիների սպանությունների համար պահանջում են ցմահ ազատազրկում
Արթուր Սարգսյանը, որը հայտնի է «Ֆառ» մականունով, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2004թ. դատավճռով հրաժարվել էր ցուցմունք տալ, հայտնելով, որ կազմակերպել է միայն Արկադի Գեւորգյանի սպանությունը եւ այն հանձնարարել է կատարել «Կայծ» մականունով Կամսար Հակոբյանին, այն էլ՝ առանց վարձատրության։ Նա նաեւ ասել էր, թե բացի Արկադի Գեւորգյանից, այլ անձանց սպանելու հանձնարարություն Կամսար
ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ.Աբրահամյանը, ընդգրկված լինելով
Գերմանացի պատգամավորները բարձրացրել են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող ծանր զինատեսակների հարցը
Ցավոք, մասնավորապես ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության հետ աշխատանքը որոշակիորեն կաշկանդված է գերմանական պատվիրակության որոշ ներկայացուցիչների խիստ ադրբեջանամետ եւ կողմնակալ դիրքորոշման պատճառով:
Արտակ Դավթյան. «Երկու նախագահների հանդիպումից սպասումներն արդարացան»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից սպասումներն արդարացան: Ըստ նրա՝ այդ հանդիպումից հետո բանակցային նոր փուլ կսկսի: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Դավթյանը հայտարարեց. «Այն սպասումները, որ կային եռանախագահների կողմից, ինչպես նաև մամուլում, ի վերջո արդարացան: Նախ հրադադարի ռեժիմի ամրապնդում, հայտարարության մեջ տեղ գտան 1994-1995-ի համաձայնագրերը, այն ձևակերպումը,
Սան Սեբաստիանի քաղաքապետարանը հայցում է, որ բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա իր սեփական ձայնը
Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի վերադառնան այն վիճակին, որը տիրում էր նախքան հրադադարի խախտումը:
Երեւանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ հոբելյան նշեց
Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում մայիսի 16-ին կայացավ երեկո՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երեւանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 20-ամյակին: Հանրապետությունում այս կոլեկտիվը միակն է, որ ստեղծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանու ներքո՝ կոմիտասյան մեզ հասած ժառանգությունը տարածելու առաքելությամբ: Երեկոյի ընթացքում այս երգչախմբին հատուկ բարձրարվեստ կատարումներով հնչեցին Կոմիտասի, Էդգար
Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար կարգավորված է. Հայկ Մարտիրոսյան. (տեսանյութ). a1plus.am
«Վիեննայում կայացած՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ոչ մի լավ բան չտվեց եւ չի տալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով. «Պատերազմից հետո շփումը նման թշնամու հետ լավ բան չի կարող տալ, բացի նրանից, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին չվիրավորեց՝ չգնալով Վիեննա: Սա միակ դրական բանն է, որ կարելի է
1 մլն՝ ուղիղ եթերում սեքսի համար
ԱՄՆ-ում մեկնարկել է ռեալիթի-շոու, որը կրում է «Սեքս ֆակտոր» խորագիրը: Վերջինիս մասնակցում են 16 երիտասարդ տղաներ եւ աղջիկներ: Հեռուստաշոուն յուրատեսակ վարպետաց դաս կլինի պոռնո ֆիլմերում նկարվելու փորձառություն ձեռք բերելու իմաստով: Ժյուրիի անդամներն էլ արդեն կայացած պոռնոաստղեր են: Life.ru-ի փոխանցմամբ, այն մասնակիցը, որն իրեն թույլ կտա սեքսով զբաղվել ուղիղ եթերում միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ, կստանա $1
«Վիեննայի հանդիպումը կնպաստի շփման գծում լարվածության նվազեցմանը». Վլադիմիր Կարապետյան (Տեսանյութ)
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով` ակնկալվում է, որ կողմերը կհանդիպեն հունիսին
Իշխան Զաքարյանը բացատրեց, թե ինչու են նվազում Վերահսկիչ պալատի հաշվետվության էջերը
Իշխան Զաքարյանի կարծիքով՝ 2016 թվականի հաշվետվությունը ավելի քիչ էջեր կունենա
Արծվիկ Մինասյան. «Մի կասկածեք, մենաշնորհ ունեցողների բոլորի անունները հրապարակվելու են» (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարը զեկույց է պատրաստում, որտեղ կլինեն նաեւ տնտեսությունը մենաշնորհած օլիգարխների անունները
Ուկրաինայում Ջամալային կոչում չեն տա
Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը ջնջել է Ֆեյսբուքում կատարած իր այն գրառումը, որով խոստանում էր «Եվրատեսիլ- 2016»-ի հաղթող Ջամալային ժողովրդական արտիստի կոչում շնորհել: Նա սոցցանցում նշել էր, որ արդեն փաստաթղթեր են պատրաստում երգչուհուն կոչման ներկայացնելու համար, ինչը փոքրիկ հաճոյախոսություն կլինի «Եվրատեսիլում» ունեցած նրա հաղթանակի առիթով: Այդ գրառումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Օրինակ, ուկրաինացի պատգամավորներից
Գրիգոր Մխիթարյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Կազանում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 30 երկրների շուրջ 400 մարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչներից գերազանց մրցելույթ է ունեցել 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը: Նա մարտական սամբոյում մեկը մյուսի հետեւից պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ նվաճել չեմպիոնի կոչումը: Հետաքրքիր է, որ Գրիգորը վճռորոշ գոտեմարտում հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակից Արտուշ Արսյանի հետ եւ հաղթել
24-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն. հարուցվել է քրեական գործ
2016թ. մայիսի 17-ին` ժամը 18:20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ ազդրի ներսային հատվածի և որովայնի երկկողմանի հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել Տարոն Կարենի Մադաթյանը (ծնվ. 1992թ.): Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին


















































