Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Արդարադատության նախարարին դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրով

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի ստանում պատշաճ բուժօգնություն, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ինքնուրույն հոգալ իր անձնական կարիքները: Դատապարտյալը հայտնել է նաեւ, որ անհրաժեշտ բուժօգնության չտրամադրման պատճառով հրաժարվել է սննդի ընդունումից: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-22-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Մայիսի

Բակո Սահակյանը ընդունել է Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Միքայել Մինասյանը՝ դեսպան նաեւ Պորտուգալիայում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Մ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

Վիկտորիա Բաղդասարյանը՝ դեսպան Իտալիայում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Արման Կիրակոսյանը՝ դեսպան նաեւ Խորվաթիայում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

Ստրասբուրգում բացահայտվում են Բաքվի և Haqqin.az-ի խմբագրի կատարած ֆինանսական հանցագործությունները. Փաստինֆո

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քրեական գործերով դատարանում մայիսի 17-ին շարունակվեց «Ալընջան և մյուսները» գործի դատաքաննությունը, որը կապված է Ստրասբուրգում գրանցված «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության հետ։ Այս գործի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ կազմակերպությունը Ստրասբուրգում հիմնադրել է ադրբեջանցի լրագրող, haqqin.az առցանց պարբերականի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը, ով անմիջականորեն ղեկավարվում է Ադրբեջանի նախագահական ապարատի կողմից: Գործով

Սարգիս Ղազարյանն ազատվել է արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 2016-05-17   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Էդվարդ Նալբանդյան. Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին   Ձերդ գերազանցություններ, Գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք,   Ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային` Նախարարների կոմիտեում արդյունավետ նախագահության կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել նախարար Միտովին՝ այս հանդիպման գերազանց կազմակերպման համար: Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել Գլխավոր քարտուղարին՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության»

Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը կփոփոխվի

Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, Կրթության պետական տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենները և մարզերի հանրակրթության վարչության պետերը ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգի փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ծավալվել է

Համազգեստ են հագնում եւ փակում գեներալի ճանապարհը, որպեսզի նա ստիպված լինի ուշունց տալ. «Չորրորդ իշխանություն»

Երբեմն-երբեմն ներթափանցում են Էջմիածին եւ… գեներալի անունից տփում սրան-նրան։

Հովհաննես Սահակյան. «Տարբեր ժամանակներում դիրքերը փոխվել են նպատակահարմարությունից ելնելով». «Ժողովուրդ»

Հողը պահելը, հետ բերելը, ամրացնելը զոհեր է պահանջում բոլոր առումներով։

Մինսկի խմբի համանախագահներն «ի գիտություն ընդունեցին» քառօրյա պատերազմի արդյունքները եւ առաջ անցան. «Չորրորդ իշխանություն»

Կտրուկ նվագում է հավանականությունը, որ հայկական ուժերը ետ կվերադարձնեն քառօրյա պատերազմում կորսված դիրքերը։

«Հեռո՛ւ մնացեք Մանվել Գրիգորյանից». Շարմազանովը՝ Վահան Բադասյանին (Տեսանյութ)

Եթե մենք այդպես գնանք, մենք պետք է Նժդեհի ու Անդրանիկի կռվի մասին խոսենք, Ռուբեն Տեր-Մինասյանի ու Նժդեհի մասին, Դրոյի ու Անդրանիկի տարաձայնությունների մասին, տենց մենք ո՞ւր կհասնենք, ժողովո՛ւրդ:

Միայն 10 տարի հետո կարող ենք հանդես գալ այսօրվա հերոսների անվամբ որևէ օբյեկտի անվանակոչման առաջարկով

Նշանակում է, օրինակ, 2012-ին Երևանի Հրանտ Դինքի անվան հ. 44 դպրոցի անվանակոչման որոշումը, որը բխում էր ողջ աշխարհասփյուռ հայության սրտից, կարգի խախտումո՞վ է եղել:

Արտահոսք կլինի, որը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վիեննայում. «Հայկական ժամանակ»

Իսկ եթե պարզվի, որ այսբերգի չերեւացող կողմ չկա եւ տեղի է ունեցել միայն այն, ինչ ամփոփված է համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, ապա կարելի է եզրակացնել, որ Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան բանակցային ողջ պատմության ընթացքում ամենաանտեղի, անարդյունավետ եւ իզուր կազմակերպված հանդիպումն է եղել։

Վարույթ է ընդունվել դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական գործը

Դավիթ Մ.-ի կողմից Ռաֆայել Գ.-ին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից առգրավված «Բիզի գրուպ» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա կատարողական վարույթների զննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն

Ամենեւին էլ կարիք չկա որեւէ «հանցախմբի» գործունեության՝ գեներալ Մանվելի կերպարը հանրությանը ներկայացնելու համար. «Ժողովուրդ»

Հադրութը շփոթել էին Էջմիածնի հետ, որտեղ գեներալի շարասյան ընթացքը խոչընդոտելու համար բազմաթիվ նման միջադեպեր են եղել, ընդհուպ հոգեւորականի ծեծի ենթարկելը։

Վիրավոր զինծառայող. «Բայց եթե բոլոր մամաները լացեն ու իրենց որդիներին ետ պահեն ծառայությունից, հայրենիքի սահմանները կլացեն». «Հրապարակ»

Իսկ եթե երկրի ղեկավարության մտքին կար Արցախը տալ, հիմա, վերջին իրադարձություններից հետո, իրենց գլխից մեկընդմիշտ պիտի ջնջեն այդ միտքը, քանի որ մենք իրենց տալ-չտալուն չենք նայելու, մենք մեր հողը մեր ուժերով պահելու ենք։

Ռուսաստանը պետք է ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Грузия Online

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոսել է ռուս-վրացական հարաբերություններից՝ նշելով, որ Վրաստանը ՌԴ հետ պետք է վարի ռացիոնալ և հանգիստ երկխոսություն։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։ Նախագահ Մարգվելաշվիլին նշել է, որ ռուս-վրացական հարաբերություններում առկա է երկու ճակատ՝ Վրաստանի ազգային շահերը և Ռուսաստանի ազգային շահերը, և հենց դրանցից ելնելով պետք է գործեն երկու պետությունները. «Մի

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ամերիկյան գործարարներին կհուշի ինչպես Հայաստանում պայքարել կոռուպցիայի դեմ

Հայաստան եկած ամերիկյան գործարարները մեծ փորձ ունեն հետխորհրդային երկրներում աշխատելու

Պարզվել է դպրոցի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանության պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է մայիսի 16-ին դպրոցի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանության պատճառը, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել է ծանր մարմնական վնաս: 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:03-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ պետությունների արդարադատության

Եվրոպայի առաջնությունում հայաստանցիներից լավագույնը Սամվել Տեր-Սահակյանն է

Կոսովոյի Գժակովա քաղաքում կայացավ տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վեցերորդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը 4,5 միավորով եզրափակում է 20 առաջատարների ցուցակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbasse.com-ի

ՖԻԴԵ-ի նախագահն առաջարկում է Հայաստանին և Ադրբեջանին շախմատ խաղալ. «ՌԻԱ»

Իլյումժինովն իր այդ նախաձեռնության մասին առաջինը տեղյակ է պահել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որը, Իլյումժինովի խոսքերով, մեծ ուրախությամբ ընդունել է առաջարկությունը։

Զինծառայողն անհապաղ վիրահատվել է. նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է հետաձգել

Մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է: Մայիսի 17-ին տղային կատարվել է ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում: Նույն օրը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հիվանդի մոտ սկսել է

ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում իրավիճակը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ է եղել

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Չավուշօղլուն Լավրովին. Ներկայացրեք մեկ փաստ՝ Թուրքիայից ԴԱԵՇ-ին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ և ես հրաժարական կտամ. Sabah

Վիեննայում ընթացող Սիրիային աջակցող միջազգային խմբի գագաթնաժողովի ընթացքում հստակորեն դրսևորվել է ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, որն արտահայտվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah լրատվականը։ Ավստրիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեղադրել է Թուրքիային՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցություն ցուցաբերելու համար՝ ասելով,

Խաչատուր Քոքոբելյան. «Ընտրական օրենսգիրքը դժվարացնում է, եթե չասեմ՝ բացառում գաղափարական մոտեցումների ընդհանուր մրցակցային դաշտը».  «Հրապարակ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ է կարծում, որ եթե առանցքային խնդիրներն ու հոդվածները փոփոխության չեն ենթարկվում, ապա «Ընտրական օրենսգրքի» այլ փոփոխությունները կարելի է համարել միայն «կոսմետիկ»։ Նա առնվազն այդպիսի հիմնախնդիր է թվարկում, առաջինը տարածքային ցուցակների առկայությանն է վերաբերում, որը, պատգամավորի համոզմամբ, կենտրոնացված մեծամասնական ընտրակարգի վառ ապացույց է. «Եթե նախկին ԸՕ-ով համամասնականի եւ մեծամասնականի

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930