Օրվա լրահոսը

Խնդիրների շարքում անձնակազմի կերակրման հարցը չի կարող լինել. Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան

«Մարտական դիրքերում տարբեր տեսակի կենցաղային հարցեր արդեն չկան»

Գյումրիում սպանել են «Դղյակ» խանութի տիրոջը

Քիչ առաջ Գյումրիում սպանել են դատարանի հարեւանությամբ գտնվող «Դղյակ» խանութի տիրոջը՝ Գուրգեն Ավետիսյանին: Եղբայրը, նրան գտնելով խանութի դիմաց ընկած՝ հրազենային վնասվածքներով, տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն: Նա ճանապարհին մահացել  է: Մեր այս լուրը հաստատեցին Շիրակի մարզի դատախազությունում: Մանրամասները քիչ անց: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

«Ո՞վ գիտե՝ նա ինչքան է սպասել, որ իր գրքերից մեկը երբևէ թարգմանվի հայերեն»

Գոհար Մարկոսյան-Կասպերի «Պենելոպե» վեպն արդեն հասանելի է նաև հայերենով

Զինվորներն ավելի շատ սիրում են բրնձով, ոսպով փլավ, հավի մսով հարիսա. Ճաշարանի պետ

«Կարեւորն այն է, որ ճաշատեսակը լավ պատրաստված լինի եւ համեղ»

Բակո Սահակյանը այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ   ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Կուլակաթափություն» եղել է եւ շարունակվում է

Այսօրվա երիտասարդները, հավանաբար, չգիտեն, թե ովքեր էին «կուլակները», եւ ինչ էր նշանակում «կուլակաթափությունը»։ Երկու բառով հիշեցնեմ։ 1920-30-ական թվականներին խորհրդային բոշեւիկները «կուլակ» էին անվանում այն գյուղացիներին, որոնք իրենց  քրտնաջան աշխատանքով, ինչպես նաեւ ձեռներեցի որոշակի ջիղով կարողացել էին հասնել  բարեկեցության ինչ-որ մակարդակի, ոմանք ունեին նաեւ վարձու աշխատողներ։ Այդ բարեկեցիկ գյուղացիները ոչ մի վատ բան չէին արել, պարզապես

Զորավոր ավետարանն այսօր Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում էր

Մայիսի 14-ը Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակի օրն է

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ. Թ. Պողոսյանը լավատես է (տեսանյութ). 1in.am

«Ապրիլյան ռազմական գործողություններից հետո բացվեցին խութերն ու խնդիրները և իրականում հասկանում են, որ նմանատիպ իրավիճակով շարունակելն անհնարին է»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, նշելով, որ, թերևս, նաև դրանով էր պայմանավորված այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի միջոցառումների քննարկման կազմակերպումը: Նրա

Գուրգեն Արսենյանի գրասենյակ. Անձնական տարաձայնություն մի խումբ երիտասարդների միջև

Ինչպես արդեն հայտնի է, այսօր դատարանը բավարարել է քննիչի ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումը: Քանի որ երիտասարդների էներգիայի այս դրևորումը, կարծես թե մեր հասարակությունում բավականին գլոբալ հարց է դառնում և բազմաթիվ հարցեր են առաջացել այս դեպքի կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ դեռ մոտավորապես 1 ամիս առաջ

Սեւակ Ղուլյան. ադրբեջանական զրահատեխնիկան ելման դիրքերում խոցած մայորը. Artsakh TV

Artsakhtv.am. Նրանք ապրում են մեր կողքին, ծառայում պաշտպանության բանակում և վտանգի պահին թելադրում մարտադաշտում: Օր լրատվականը շարունակում է անդրադառնալ քառօրյա պատերազմի համեստ հերոսներին: Ներկայացվող տեսանյութը Սևակ Ղուլյանի մասին է: Զինված ուժերի հրետանային դիվիզիոներից մեկի շտաբի պետն է: Ապրիլյան իրադարձություններն արևելյան ուղղությամբ զարգացան այնպես, ինչպես կամեցան մեր հրետանավորները: 28-ամյա մայորը վարում էր կրակը: Արդյունքում ադրբեջանական տանկերն

Գուրգեն Արսենյանի որդուն կալանավորել են ուժային կառույցի ներկայացուցչին խմբակային ծեծի ենթարկելու համար

«Նախաքննական մարմինը խուլիգանության 4-րդ մասով մեղադրանք է առաջադրում, իսկ մենք գիտենք, որ այդ վիճաբանությունը խուլիգանական չի եղել, եղել է վիճաբանություն իրար վիրավորելու համար»:

«Հայկական վերածնունդ»-ը  գրասենյակ է բացել Մոսկվայում

Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում տեղի է ունեցել սույն թվականի մարտի 27-ին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ռուսաստանյան և հայազգի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ, մշակութային  գործիչներ, մտավորականներ: Գրասենյակի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայկական վերածնունդ»  հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով շնորհավորելով ներկաներին

Տարոն Մարգարյան. Տիկին Բախշյանի ցանկությունները լավն են, բայց մերն ավելի մեծ են (տեսանյութ). A1plus.am

«Տիկին Բախշյանի ցանկությունները լավն են, բայց  մեր ցանկություններն ավելի մեծ են»,- այսպես արձագանքնեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք ընթացք տրվել են ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամԱնահիտ Բախշյանի նամակին, որով նա պահանջում էր, որ քաղաքապետարանը բնակարաններ տրամադրի սահմանային լարվածության ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին: Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

ՀՔԱՎ: Իննամսական Էլեն Փարսադանյանի մահվան գործով կհարցաքննվի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը

Hqav.am. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել իննամսական Էլեն Փարսադանյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի իրավունքների պաշտպանությամբ: Տարիներ շարունակ քննվող այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել բազմաթիվ դատավարական խախտումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են տուժողի իրավահաջորդի իրավունքերի և ազատությունների խախտման: Խախտումներից, թերևս, վերջինն այն էր, որ հարուցված

Հայրենիքն ու օրվա հացը

Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, նայեց, երկար նայեց իր դիմաց նստածներին ու ասաց. – Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ՝ չեք մոռանա. – Շնորհքը գնահատելու համար գնահատելու շնորհք է պետք: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված: Ոչ մի իրականություն անշարժ չէ, քանի

«Դավութօղլուին հեռացնելով՝ Էրդողանը կանխում է ցանկացած իրեն այլընտրանքի ի հայտ գալը»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Թուրքիայի ներքին քաղաքականությունում տեղի ունեցողի մասին «Էրդողանի վերջին տարիների քաղաքականությունն է արկածախնդրային, եւ այդ ամենը ձեւավորվում է անձի պաշտամունքի շուրջ ստեղծվող բռնապետության գաղափարի հետ: Էրդողանը ձգտում է բացարձակ իշխանության. հասնելով իշխանության եւ երկար տարիներ պահպանելով իշխանությունը՝ նա իր առջեւ նպատակ է դրել գրեթե սուլթանական իշխանության ձեւավորման»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է թուրքագետ

«Խոշորին գլխի՞ց են բռնելու»

Պատգամավորներին ոգեւորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, բայց քայլեր են ակնկալում «Խոշորին գլխից բռնելու» հանձնարարականը Սերժ Սարգսյանը տվել էր դեռեւս 2012 թվականին՝ կառավարությունում անցկացնելով հայտնի խորհրդակցությունը: Այդ ժամանակ խոսվել էր գնումների, առողջապահության, տրանսպորտի եւ կապի, շինարարության ոլորտներում առկա ատկատների ու բյուջետային միջոցների անարդյունավետ տնօրինման մասին: Ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը խստորեն հանձնարարվել էր լրջորեն

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Տաշիր Սթրիթ»  առևտրի կենտրոնը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի բացմանը: 12000քմ ընդհանուր մակերեսով համալիրը կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Հյուսիսային պողոտայի վերակառուցման և համալիր բարեկարգման 14 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագրի շրջանակներում՝ դառնալով Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական լավագույն օրինակներից մեկը: Այն տեղակայված է Հյուսիսային պողոտայում՝ հետիոտների համար նախատեսված գլխավոր

«Ավանակի համա՞ր էր վիրավորվել Նաղդալյանի ամուսինը, իսկ մեզ որ էշի տեղ են դրել, ոչի՞նչ»

Վերջին 10-15 տարիներին երեւի չի եղել մի հինգշաբթի՝ կառավարության նիստի օր, որ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ չլինեն: Պետական համակարգից, անարդարությունից, պետական պաշտոնյաներից խաբված ու տուժած քաղաքացիներն ամեն անգամ իրենց ձայնը տեղ հասցնելու, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետին հասցնելու համար ցույցեր են կազմակերպում, բայց գրեթե ամեն անգամ, եթե կառավարության աշխատակազմից որեւէ մեկն արձագանքում է, ապա դա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mes.am Հանրապետության տարածքում` Մայիսի 15-ին, 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-18-ը շրջանների մեծ մասում, օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Մայիսի 15-ին, 19-ին երեկոյան ժամերին,

Փորձառու հայ իրավաբանը Նախիջեւանում ինչպես գերի ընկավ

Սկիզբը Դնեպրիկ Բաղդասարյանին շատերը ճանաչում էին Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետից: Նա Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի հարգված պրոֆեսորներից էր: Ճանաչված իրավաբանը մոտ 30 տարի եղել է հակաօդային պաշտպանության հրետանային եւ հրթիռային զորքերում, իսկ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից կանգնած է եղել նրա վտանգավոր ճակատներում: Դ. Բաղդասարյանի մահվանից մեկ տարի հետո՝ 2010թ. լույս տեսավ «Դիմակայություն» հուշագրությունների գիրքը:

ՖԻՖԱ-ն ճանաչեց Կոսովոյի ֆուտբոլային ֆեդերացիան

Մեքսիկայում ընթացող ՖԻՖԱ-ի համաժողովում Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրվեց որպես Ֆուտբոլային ասոցիացիաների միության 210-րդ անդամ: Կոսովոյի օգտին քվեարկել է 141, դեմ՝ 23 երկիր: Մայիսի 3-ին էլ ՈՒԵՖԱ-ն էր այդ երկրին պաշտոնապես ընդունել ֆուտբոլի եվրոպական ընտանիք: Կոսովոն 2014 թվականից նաեւ ՄՕԿ-ի լիիրավ անդամ է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Reuters-ի  

«Չես կարող մի օր ազգիդ սցենարը գրես, մի օր գնաս պրեֆերանս խաղալու»

Ըստ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի, հիմնավոր գործ անողները մղվել են հետին պլան Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական մոնումենտալ շարքի («Հայկ. փախուստ», «Փակուղի», «Վերադարձ») յուրաքանչյուր ֆիլմ առանձին պատմություն է, բայց նաեւ նույն տրամաբանության մեջ է՝ հայ ժողովրդի ճակատագրի համատեքստում: Ընդհանրապես նրա ֆիլմերը լինելով շատ մերը, նաեւ համամարդկային են, չհնացող…Ամեն հերոսի հետ ռեժիսորն աշխատել է 20-25

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Խավիեր Նարտը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ մայիսի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Եվրախորհրդարանի պատգամավորը ծաղիկներ է դրել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ձոն Թալիշում զոհված հերոսին

19-ամյա երիտասարդը զոհվեց մարտական ընկերոջը փրկելիս

Եթե Ռուսլան Մուրթազովը հաղթեր, Ադրբեջանն այդ դեպքո՞ւմ էլ կհրաժարվեր նրան ճանաչել

Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում Ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցամարտում Ալբերտ Ղազարյանի հաղթանակից հետո Haqqin.az-ի մարզական մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն շտապել է գրել, թե Ադրբեջանում Ռուսլան Մուրթազով անունով մարզիկի չեն ճանաչում, որ նա դաղստանցի է, որ հավանաբար պատանի հասակում մարզվել է Ադրբեջանի ֆեդերացիաներից մեկում եւ չհամապատասխանելով պահանջներին՝ վերադարձել է տուն, իսկ ադրբեջանական անձնագիրը, հնարավոր է, մնացել է մոտը:

«Ահա չորս տասնամյակ, եւ չգիտեմ՝ մի տեղ հասե՞լ եմ արդյոք»

Բանալի՝ դեպի Նորայր Ադալյանի արվեստը «Գրողի համար չկա ավելի վտանգավոր պահ, քան ստեղծագործական ազատության բռնադատումը հասարակական կարծիքով, որն իր հզոր ամբողջականությամբ ոչ միշտ է ճշմարիտ: Միանշանակորեն ընկալվում են գերեզմանոցը եւ հանգուցյալները, բայց ոչ գրականությունն ու արվեստները: Ես չեմ սիրում իմ պատասխանները պարտադրել ընթերցողին: Նրան կանգնեցնելով այս կամ այն հարցի առաջ եւ չպատասխանելով, ես նրան մտածելու

Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին: Խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը եւ համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի հաստատումը: Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: 

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930