Օրվա լրահոսը
Սնունդի գողությունը թույլատրելի է, եթե սոված ես. BBC
Իտալական դատարանի կայացրած վճիռը սահմանում է, որ գողություն չի կարելի համարել քիչ քանակությամբ սնունդ հափշտակելը, եթե այն գողացողը սոված է եղել։ Հայտնում է BBC-ն։ Բանն այն է, որ այդ երկրի դատարաններից մեկին բողոք է ներկայացվել, որտեղ նշվում էր, որ Ռոման Օստրիակով անուն ազգանունով քաղաքացին կատարել է պանրի և երշիկի գողություն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է
Կուտակելով մեր ուժերը. Asbarez
Հայաստանի պաշտպանութեան նախարարի խօսնակ Արծրուն Յովհաննիսեան կը հաստատէ, որ թշնամին, այսօրուան դրութեամբ, զօրքի եւ զինատեսակի աւելի՛ մեծ կուտակումներ ունի սահմանին մօտիկ, քան՝ Ապրիլ 2ին, երբ ձեռնարկած էր իր լայնածաւալ յարձակումներուն: Անակնկալ յարձակումի պարագային իսկ յաջողութեան չհասած ատրպէյճանական բանակը արդեօք ի՞նչ կը յուսայ իրականացնել: Չէ որ իր յառաջխաղացքը կասեցուցած ու զինք ետ շպրտած Հայոց Բանակը հիմա
Տարբեր առաջնահերթություններ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ` ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելու։ Թե՛ այդ քայլը եւ թե՛ դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Նրանք, ովքեր պարտադիր ցանկանում են ամեն ինչում բացասականը տեսնել, հայտնում են իրենց «հիմնավոր» կասկածները՝ ընդհուպ մինչեւ «հուշում, թե ինչպես է պետք Ղարաբաղը հանձնել»: Այդ կասկածներն, իմ
Իսկ մենք ի՞նչ գիտենք, թե ինչ են անում. «Ժամանակ»
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանգիստ, վստահ, զուսպ անում են այն, ինչ պետք է ներկայիս իրավիճակում՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում և Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան այցն ու ընդհանրապես քառօրյա պատերազմից հետո առաջնային պլան գալու իրողությունը շարունակում են հանրության համար մնալ որոշակիորեն խորհրդավոր վարագույրից այն
ՀՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը շարունակել է անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն`
Հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
Մայիսի 3-ին, ժամը 21.13-ից մինչև 21.30-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 5 կայանքից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Կոշ գյուղերի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 570 կրակոց: Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: *** Մայիսի 3-ին, ժամը 15.10-ից մինչև 15.52-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքից Լոռու
Մտքեր պատերազմի ու խաղաղության մասին
Տատիկս պատմում էր, որ երբ դեռ շատ փոքր էի՝ երեք տարեկան, ամբողջ մի օր հոգնեցրել եմ նրան տալով շարունակ նույն հարցը՝տատիկ, իսկ ի՞նչ է «պատերազմը»՝ ինքս էլ դեռ ճիշտ չկարողանալով արտասանել բառը: Ու տատիկս՝ Արևմտյան Հայաստանի ջարդերից փախած և Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր անհետ կորած Հարությունի,և դեռ շատ երիտասարդ կյանքից հեռացած Թագուհու միակ աղջիկը
Արցախի ճանաչման մասին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հակառակորդին ուղղված վերջին նախազգուշացում. «Հայոց աշխարհ»
Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, ապա ինքնըստինքյան անէանում է բանակցային գործընթացը, քանզի բանակցող կողմերից առնվազն մեկի համար վերանում է կարգավորման առարկան:
ԼՂՀ ՊՆ. հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Լրագրողների դեմ բռնություններն աշխարհում ավելանում են. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Freedom House կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում վերջերս գրել էր, որ մամուլի ազատությունն անցած 12 տարիների ընթացքում գրանցել է ամենացածր ցուցանիշը, ինչի պատճառը, ըստ զեկույցի, քաղաքական, քրեական ու ահաբեկչական ուժերն են։ Freedom House-ը մասնավորապես առանձնացնում է Եգիպտոսը, որը միայն մեկ տարվա ընթացքում ամենամեծ վայրէջքը կատարած 9 երկրների շարքում առաջինն է։ Ինչպես եգիպտոսցի լրագրող Խալեդ
Արեւմտյան Վիրջինիան դարձավ ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Արեւմտյան Վիրջինիան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս: Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի եւ մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաեւ մեր օրերին Մերձավոր Արեւելքում կատարվող քրիստոնյաների,
Ոստիկանն ու ՀՔԾ-ի քննիչը գո՞րծ են սարքում գյումրեցի անօթեւանի գլխին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրու բռնցքամարտի դպրոցի մոտակայքում գտնվող թիվ 238/070 տնակի բնակիչ Գագիկ Գասպարյանը ( նա, ի դեպ, երեք տղաների հայր է , որոնցից երկուսին պատրաստվում է բանակ ճանապարհել), ներկայացնելով հետեւյալը. «Մեր տնակի հասցեից ավագ որդիս՝ Մելիք Գասպարյանը, զորակոչվեց բանակ՝ Արցախ, վեց ամիս անց ծառայության ընթացքում հիվանդություն ստանալով, զորացրվեց
ՀԷՑ-ը կօժանդակի քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 000-ական դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին, հաղորդում են ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից: ՀԷՑ-ի հաղորդագրության համաձայն` ընկերությունը նաև կմարի այդ ընտանիքների էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ. «Ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ այդպիսի կատաղի մեղվի փեթակին ոտքով խփի»
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Այն, որ զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ կան Ադրբեջանում, դեռ չի նշանակում, որ ալիևավակաները կարող են կամ կհամարձակվեն ագրեսիվ գործողությունների անցնել: Պնդմանս գլխավոր փաստարկն այն է, որ մենք այժմ մի քանի անգամ ավելի պատրաստ ենք ռազմական գործողությունների, քան ապրիլի 2-ին: Բացի զինտեխնիկայի և մարդկային
Հարձակման նախաձեռնողները հետ չեն կանգնի իրենց ծրագրից. Մարթա Այվազյան
«Անհաջողությունը ոչ մի դեպքում չի նշանակում, որ հարձակման նախաձեռնողները հետ կկանգնեն իրենց ներկայիս ծրագրից՝ պատերազմական գործողությունների միջոցով հասնել իրենց նպատակների իրականացման»
Հալէպի հիւանդանոցներն ու համալսարանները հրթիռակոծման թիրախ դարձան. Եռագոյն
yerakouyn.com. Այսօր կրկին թէժ օր մը արձանագրուեցաւ Հալէպի մէջ, ուր ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին համեմատաբար խաղաղ կարծուած Մոկամպոյի, Նիլի, Մուհաֆազայի, Խալտիէի, Ալ Ռահման մզկիթի, Սեպիլի եւ Ռազիի շրջանները, ինչպէս նաեւ պետական գրեթէ բոլոր համանսարանները: Այս մասին կը հաղորդէ Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը։ Հարիւրաւոր ռումբերու տարափին մեծագոյն թիրախը հանդիսացաւ «ՏԱՊՊԻԹ» անձնական հիւանդանոցն ու մանկատունը՝ արձանագրելով մեծաթիւ վիրաւորներ եւ խլելով
Սպայական կոչումներ` ժամկետային զինծառայողներին
Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը: Նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել
Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը`Լեւոն Տեր-Պետրոսյանի այցի մասին․ (Տեսանյութ)
Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը` ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԼՂՀ կատարած այցի մասին:
Խնդիրը «թիկունքում» է
Մենք տեսնում ենք մի ինքնագոհ, ցինիկ, գավառամիտ եւ աչքածակ մի լայն խավ, որն, ինչպես ֆրանսիացի Բուրբոնները, ոչ միայն ոչինչ չեն մոռացել, այլեւ այդպես էլ ոչինչ չսովորեցին:
ԸՕ-ին կողմ քվեարկելով՝ ԲՀԿ-ն ցույց տվեց, որ ՀՀԿ-ին կցված կառույց է. Արմեն Բադալյան
«Մանր-մունր ուժերը՝ «Լուսավոր, բութավոր Հայաստաններ, տարբեր տեսակի պայմանագրեր, դրանք դերակատարություն չունեն քաղաքական դաշտում». քաղաքագետ
Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին
Ապրիլի 27-ից մայիսի 1-ը, Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով, Հայաստանը հերթական անգամ մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին: Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ: Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, առանձին դասախոսություններ կազմակերպվեցին՝ նվիրված Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին և զբոսաշրջությանը, ինչպես նաև
Հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւ ՀՅԴ ներկայացուցիչները
Այսօր ՀՅԴ ԳՄ-ում հյուրընկալվել էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը: Նրանք հանդիպեցին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ: Հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը տեղեկացվեց ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովի գումարման և
Լիտվայում ՀՀ դեսպան Այվազյանի հանդիպումները առաքելության ավարտի կապակցությամբ
Մայիսի 2-ին առաքելության ավարտի կապակցությամբ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն։ Նախագահ Գրիբաուսկայտեն բարձր է գնահատել դեսպանության հիմնադրման օրվանից ի վեր երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության շարունակականությունը։ Լիտվայի ղեկավարը մաղթել է Հայաստանին ու հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում։ Նույն օրը Լիտվայում ՀՀ
Էլինա Դանիելյանը մոտ ժամանակներս մայր կդառնա
Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը Բաթումում անցկացված շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիում» սպասվածից թույլ հանդես եկավ, ինչը որոշակի մտահոգություն առաջացրեց մարզասերների շրջանում: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Էլինան մոտ ժամանակներս պատրաստվում է մայր դառնալ եւ հարգելի պատճառներով տեւական ժամանակ չի կարողացել պատշաճ ժամանակ տրամադրել շախմատին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ batumi2016.fide.com-ի
Նահատակված լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ծնողները քաղաքացիների խնդրանքով հաշվեհամար բացեցին
Ինչպես անդրադարձել ենք, Թալիշում զոհված 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի ճաշարանում, խոնավ պատերով, բորբոսնած հատակով ու առաստաղով մի կառույցում՝զուրկ ապրելու տարրական պայմաններից: Արգիշտիի հայրը՝ Արծվի Գաբոյանը, պայմանագրային զինծառայող է Արցախում. նա իր որդուն վերջին անգամ հանդիպել էր Թալիշում, մարտի դաշտում… Մեր հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ դիմել էին խմբագրություն՝
«Առավոտ» օրաթերթի տնօրենը որպես կամավոր մեկնեց Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած նենգ պատերազմը համախմբել է համայն հայությանը: «Առավոտ» օրաթերթի տնօրեն Գարիկ Մելքոնյանն այսօր կամավորական ջոկատներից մեկի կազմում մեկնեց Արցախ՝ մասնակցելու Հայկական երկրորդ պետության սահմանների պաշտպանությանը: «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի խմբագրակազմը Գարիկին, հայ զինվորներին ու կամավորականներին մաղթում է հաղթանակ եւ բարի վերադարձ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ նախագահի մամլո քարտուղար. «ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ Նախագահից». NEWS.am
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, Արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարություններին: «Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են
Հովհաննես Սահակյան. «Բոլոր ողջամիտ առաջարկներին կողմնակից ենք». (Տեսանյութ)
Հովհաննես Սահակյանը` Խաչատուր Քոքոբելյանին
Ինչո՞ւ Լյուդմիլա Սարգսյանը «կողմ» քվեարկեց ԸՕ-ի նախագծին. (Տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորն այլ բարեփոխումներ էլ է ակնկալում


















































