Օրվա լրահոսը
Ինչպես է Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով բազմակի ճանաչել Լեռնային Ղարաբաղը (Տեսանյութ)
«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը նոր շարք է սկսում․ «Մոռացված դասեր»։ Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։ Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին
Ձերբակալություն Գյումրիում. Շիրակի մարզի դատախազը՝ տաքսու վարորդի սպանության մասին
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում տեղադրված խաչքարի հետնամասում, որտեղ սովորաբար հավաքվում են տաքսու վարորդները, սպանություն է տեղի ունեցել: Որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերքով, բարակ եւ հաստ աղիների վնասվածքով, ներքին արյունահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխել 1967 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Աշոտ Է.-ին ու 1966 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ՝
Ասիացիները քաղցկեղից պաշտպանվում են՝ օրվա ընթացքում մի քանի գավաթ թեյ խմելով
Թեյի գույնը C վիտամինից քառապատիկ ավելի ազդու է՝ մեր օրգանիզմի բջիջները ծերությունից պաշտպանելու իմաստով Հին ժամանակներում թեյը ուներ հոգնածությունն անցկացնող, աշխատունակությունը բարձրացնող եւ բուժիչ ըմպելիքի համբավ: Բժիշկներն այն խորհուրդ էին տալիս մարսողական օրգանների, լյարդի, երիկամների, մաշկային վարակիչ եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման համար: Չկորցնելով իր արդիականությունը՝ թեյը հիմա էլ օգտագործում են որպես առույգացնող միջոց
Արարատյան դաշտում ամառը սկսվել է (Տեսանյութ). «Ա1+»
Մայիս ամսին Հանրապետությունում միջին ջերմաստիճանը եւ ամսական տեղումների քանակը նորմային մոտ կլինեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս տարվա մայիսը, կանխատեսումների համաձայն, պետք է որ նման լինի 2015 թվականի մայիսին: Տիկին Պետրոսյանը նշեց, որ, դատելով մայիսի միջին ջերմաստիճանից, կարելի է ասել, որ
Հալեպահայ փոքրիկներն իրենց խնայողությունները ուղարկում են Արցախ
Հակառակ Սիրիայում տիրող ծանր իրավիճակի, Հալեպի Ազգային Սահակյան և Զավարյան վարժարանների աշակերտները փորձում են իրենց զորակցությունը հայտնել Արցախին ու իրենց փոքրիկ, բայց անչափ խորհրդանշական ներդրումն ունենալ: Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Հայերն այսօրին» հայտնում է, որ վարժարանների աշակերտները իրենց առօրյա ծախսը խնայելով՝ «փոքրիկ» խնայողությունները որոշել են հատկացնել արցախյան գոյապայքարի մասնակիցներին, Արցախի իրենց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Մայիսի
Հայաստանում հաստատված սիրիահայերի օգնությունը հայ զինվորներին
Հայաստանում հաստատված սիրիահայերը օրերս իրենց օժանդակությունն են ուղարկել Արցախ՝ հայ զինվորներին: Օգնությունը բեռնատար մեքենաներով Արցախ է հասցրել «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Գևոն, որին ուղեկցել են մի քանի սիրիահայեր: «Հայաստանում հաստատված սիրիահայերը, ինչպես բոլորը, ցանկանում էին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Արցախին, լինել Հայոց բանակի կողքից: Նրանք խնամքով հավաքել էին սնունդ, քաղցրավենիք, հագուստ, զինվորական կոշիկներ,
2015թ. 4 ամիսների համեմատ 2016թ. 4 ամիսներին ՊԵԿ-ը 5 մլրդ դրամի աճ է ապահովել
2016թ. հունվար-փետրվար ամիսներին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.4 մլրդ դրամ եկամուտ, որը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով: 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178.3 մլրդ դրամ եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց: Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016
Անահիտ Բախշյանը՝ առողջապահության նախարարին. «Ձեր հայտարարությունը չի բխում տղաների առողջական վիճակից»
4 մայիսի 2016, Երևան: Հարգելի պարոն նախարար, մայիսի 3-ին հայտարարել եք՝ «Այս փուլում չկան վիրավոր զինծառայողներ, որոնց պետք է արտերկիր ուղարկենք բուժման», մինչդեռ ապրիլի 21-ին ասել էիք. «Անհրաժեշտության դեպքում զինվորներին կուղարկենք արտասահման բուժման»: Սույն հայտարարությունն անելիս գիտե՞ք արդյոք, որ Էրեբունի հիվանդանոցում պառկած վիրավոր 19-ամյա երկու զինվորներ Ռուբեն Առաքելյանն ու Արման Լազգիյանն ունեն ողնաշարի 4-րդ ողի
Հեյդար Շաշո. «Ներկայումս 3000 մարդ գրանցվել են և պատրաստ են ծառայել «Էզդիխանի զինված ուժեր»-ում»
Իրաքի եզդիների ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Հեյդար Շաշոյի հետ հարցազրույցը: 2014 թվականի օգոստոսի 3-ին, Պեշմարգան հետ քաշվեց Շանգալից, որից հետո ԻՊ–ը հարձակվեց եզդիական բնակավայրերի վրա: Ոմանց կարծիքով սա մարտավարական գործունեություն էր, ոմանց կարծիքով Պեշմարգայի (Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժեր) հետ քաշվելու պատճառը զենքի բացակայությունն էր, իսկ ոմանք էլ ասում են, թե նրանք պարզապես դավաճանեցին եզդիներին: Ես կասեմ այն ինչ տեսել եմ
Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական. ՀՖՖ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն այդ հանդիպումներին: Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)
Իվետա Մուկուչյանը հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում հանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ողջ ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ դաշնամուրային նվագակցությամբ եւ կենդանի կատարմամբ հնչեցրել “LoveWave” մրցութային երգը: Իվետա Մուկուչյանն ընդգծել է, որ հանգամանքների բերումով գիտի,
Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քրեական գործ
«Հայկական ժամ» լրատվական կայքի լրագրող Հերմինե Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն կայքի խմբագիր Աննա Գևորգյանի հետ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները լուսաբանելու ընթացքում մի քանի երիտասարդներ խոչընդոտել են իրենց մասնագիտական լիազորությունների իրականացմանը, նրանցից մեկն իր ձեռքից խլել է լուսանկարչական
Արդարադատության նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա: Հրամանի համար
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2016 թվականին 19 895.58 մլն դրամի ներդրում է անելու
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին, որը կազմում է 19 895.58 մլն դրամ`
Պաշտոնապես ԼՂՀ անկախությունը ճանաչելուց գործնականում որեւէ օգուտ չկա. «Չորրորդ իշխանություն»
Իսկ դա իր հերթին կնշանակի, որ ղարաբաղյան խնդիրը միայն ռազմական լուծում ունի, ընդ որում՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից բոլոր հիմքերը կունենա Հայաստանին պատերազմ հայտարարելու համար։
Ռուսաստաբնակ ոսկեպարցիների օրինակը վարակիչ կլինի՞
Ոսկեպարի խնդիրները լուծելու համար գումարներ կհանգանակվեն
Արմեն Ռուստամյան. «Շատ կարեւոր է, որ մարդիկ ոչ միայն պաշտոնանկ արվեն, այլեւ օրենքի ողջ խստությամբ պատասխան տան». «Ժողովուրդ»
Դրանք հենց այն հարցերն են, որոնք մեր մարտունակությանը ուղղակի առնչվում են. մատակարարումը, կապը, հետախուզությունը։
Սոֆյա Հովսեփյան. «Տղաները պատմում էին, թե ո՞վ է ժամանակ ունեցել հաց ուտելու կամ ծխելու»
«Բազմազավակ մայրերի խնդիրներով զբաղվող» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը վիրավորված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում տիկին Հովսեփյանը մանրամասնեց. «Սարսափելի վիրավորված եմ վարչապետից, երբ իրեն ուղղված հարցին ի պատասխան` հայտարարեց օրինական ու անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստության մասին, այնինչ պիտի պատասխաներ, թե ժողովուրդ ջան, անկախ անօրինական, ոչ օրինական լինելուց, այսօր այն օրն է,
Ռոբերտ Քոչարյանն իսկապես կարող է շատ արագ շտկել իրավիճակը, պարզապես կվերադարձնի «տարածը», եւ վերջ. «Չորրորդ իշխանություն»
Ռոբերտ Քոչարյանը շատ լուրջ մասնակցություն է ունեցել երկիրն այս վիճակին հասցնելու գործին, այնպես որ՝ ճիշտ կլինի, եթե որպես պատիժ՝ հենց իրեն էլ «ուղարկեն գնդակի հետեւից»։
Զենքի առաքումների ձգձգման գործընթացը կապել Բաքվի դիրքորոշման հետ, չեմ կարծում, որ իրատեսական է. Ալեքսանդր Խրամչիխին. «Հայկական ժամանակ»
Ռուսաստանից 200 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական նշանակության վարկով զենքի ձեռքբերման գործընթացը ոչ միայն դանդաղել է, այլեւ դոփում է տեղում։ Թեպետ վարկի դիմաց ձեռք բերված ռուսական արտադրության ժամանակակից սպառազինությունները, ըստ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունում մեր աղբյուրների՝ պետք է Հայաստանում լինեին դեռ անցած տարվա աշնանը, այնուամենայնիվ, անցնում են շաբաթներ ու ամիսներ, իսկ նոր զինատեսակների ստացման հեռանկարը շարունակում է
Ադրբեջանի ԱԳՆ. Արցախի անկախության ճանաչումը վերջ կդնի Մինսկի խմբի գործունեությանը. НСН
Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հերթական հայտարարություններն է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է НСН լրատվական գործակալությունը։ Գաջիևը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավորությանը, հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակի պարագայում Հայաստանը «կթաղի» հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները և վերջ կդնի մինսկյան գործընթացին։ Ադրբեջանի արտաքին
Լայնամասշտաբ պատերազմ, որի սկսման դեպքում ըստ Սերժ Սարգսյանի, պիտի ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ անկախությունը, առայժմ չկա. «Ժողովուրդ»
ԼՂՀ անկախության ճանաչումը, կարելի է ասել, մեր վերջին փամփուշտն է, ուստի այն օգտագործելուց առաջ պետք է երկար մտածել եւ դա անել ճիշտ ժամանակին։
ԱՐԵԳԱԿ ՈՒՎԿ ՓԲԸ զորավիգ է մերօրյա հերոսներին
Խոնարհվելով մերօրյա հերոսների՝ Հայոց բանակի քաջարի զինվորների և նվիրյալ կամավորների սխրագործությունների առջև, ԱՐԵԳԱԿ ունիվերսալ վարկային կազմակերպությունը տեղեկացնում է, որ 1. Զրոյացրել է 2016 թ. ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները: 2. Զիջել է վիրավոր զինծառայողների ընտանիքի անդամ հանդիսացող վարկառուների մեկ ամսվա
Դավութօղլու. Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի ցամաքային ուժերը կներխուժեն Սիրիա. «Հաբերլեր»
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է Al Jazeera հեղինակավոր լրատվամիջոցի հարցերին, եւ անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային մի շարք հարցերի։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, ասել է, որ ինչքան էլ իր երկիրը կողմ լինի միջազգային բանակցություններին, անհրաժեշտության դեպքում, Թուրքիայի ցամաքային ուժերը կներխուժեն Սիրիա. «Ահաբեկչական
ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանի գործով ընտրել է այնպիսի հոդված, որ ապագայում գործը շատ հեշտորեն կարճվի. «Հայկական ժամանակ»
Այն, որ որեւէ անձ օֆշորային գոտում ընկերություն է հիմնում, դա հանցագործություն չէ։
Վիկտոր Սողոմոնյան. «Կարծեմ պարոն Օսկանյանն ինքն էր, չէ, ասել, որ կապ չունի Քոչարյանի հետ էս կուսակցությունը». «Հրապարակ»
Ըստ նրա՝ կարելի է փորելով եզրակացություն անել, բայց վերջում հանդիպելու ես բետոնի, եւ եթե բետոնն ես փորում, հազիվ թե հանդիպես ճշմարտության։
ԱՄՆ նախագահ ընտրվելու համար Հանրապետական կուսակցության թեկնածուն Դոնալդ Թրամփն է. CNN (Տեսանյութ)
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող նույն կուսակցության անդամ Թեդ Քրուզը հայտարարել է, որ լքում է նախագահի թեկնածու առաջադրվելու համար մրցապայքարը, որից հետո պարզ է դարձել, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու կառաջադրվի Դոնալդ Թրամփը, որը կփորձի նախագահ դառնալ 2016թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկնաբանել
Սպանություն Գյումրիում՝ խրախճանքից հետո դանակահարել են տաքսու երկու վարորդների
Երեկ երեկոյան Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում տեղադրված խաչքարի հետնամասում, որտեղ սովորաբար հավաքվում են տաքսու վարորդները, սպանություն է տեղի ունեցել: Տաքսու վարորդները խմել են այդտեղի բնակիչներից մեկի՝ Հովոյի հետ, այնուհետ վիճաբանություն է ծագել տաքսու վարորդներից մեկի՝ Արթուրի ու այդ Հովիկի մեջ, վերջինս էլ դանակահարել է Արթուրին, որը հիվանդանոցում մահացել է: Դանակահարվել է նաեւ տաքսու վարորդ Աշոտը:
Ռուսաստանում սարսափելի սպանությունների շարք իրականացրած խմբի անդամներից մեկը պատմել է դեպքի մանրամասները (Տեսանյութ)
Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության Սամարայի երկրամասում կատարվել է առանձնապես դաժան հատկանիշներով զանգվածային սպանություն։ Այս մասին հաղորդում է fmgnews լրատվական կայքը՝ հղում կատարելով Российская Газета-ին։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանցագործությունը կատարել են երեք հոգի, որոնք ազգությամբ ադրբեջանցիներ են։ Դեպքից մեկ շաբաթ անց երեքն էլ հայտնաբերվել են և ձերբակալվել։ Հաղորդվում է նաև, որ կա ևս մեկ


















































