Օրվա լրահոսը

Նիդերլանդական «Անին» Արցախում

Մաաստրիխտի Հայ Առաքելական Եկեղեցու և Անի հայ համայնքի անդամներն այս օրերին Արցախի զինվորի կողքին են

Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտեց ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը

Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ, որին ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։

«Հարցերի չեմ պատասխանում, մեղավոր չե՛մ». Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողներ

3 ամբաստանյալներն այսօր դատարանում միաբերան պնդեցին, որ իրենք որեւէ կապ չունեն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության հետ, իրենց մեղավոր չեն ճանաչում ու չեն պատասխանելու որեւէ հարցի:

Հայաստանում ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները

«Եթե չլինեին հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած լրատվամիջոցների նկատմամբ ֆիզիկական բռնությունները, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվեի օրը լրագրողների նկատմամբ մասնագիտական խոչընդոտումները՝ կարծում եմ՝ ավելի բարձր ցուցանիշ ցույց կտայինք»:

 Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր. «Պետք է հրեաներից որոշ բաներ սովորենք՝ թշնամիներով ենք շրջապատված»

Արամ Իսաբեկյանի կարծիքով, բանակը չի կարող խանգարել շնորհալի մարդուն, իսկ ըստ Սերոբ Խաչատրյանի, պետպատվերով սովորող ուսանողն ինքը պետք է որոշի‚ երբ գնա բանակ:

«Թուրքական ապրանքներն արգելելով այդ հարցը չենք լուծի, կբերենք պարսկական պոմիդորներ»

Թուրքական ապրանքներն արգելելով պետք է օգտագործել Եվրասիական շուկայի ընձեռած հնարավորությունները

 Սահմանագոտում կյանքը վտանգելով ՝ հող են մշակում

Սահմանին կից շատ հողեր չեն մշակվում

Իբրև երբեմնի մահվան դատապարտված այս ընտանիքի ժառանգորդներից մեկը

WIR DANKEN EUCH! ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՁԵԶ Անցեալ հունիսի 21-ի առավոտյան, սովորականի պես, Ժնևից մեկնեցի դեպի Բեռն` Շվեյցարիայի Ազգային գրադարան: Ծրագրել էի առկա ուսումնասիրությանս համար շարունակել հետազոտությունս՝ օգտագործելով մասնավորաբար այն ամսա­գիրը, որ ժամանակին լույս էր ընծայել Շվեյցար­իայի Հայասերների Միությունը: «Տե­ղեկու­թյուններ Հայաստանի մասին» խորագիրը կրող ընդարձակ ժողովածուն, հրա­տարակ­վել է 1916 թվականի հուլիսից մինչև 1944 թվականը, Բազելում:

«Ո՞նց ենք, ախպերնե՜ր». «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով դատը կայացավ (Տեսանյութ)

Ըստ մեղադրական եզրակացության, 3 տղաները լարված հարաբերություններ են ունեցել Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Նազարյանցի հետ ու որոշել են սպանել նրանց:

Լեւոն Տեր- Պետրոսյանի պապի գերեզմանը՝ Խաշթառակում

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մորական պապի գերեզմանը: Պետրոս Ղարիբյանը ծնվել է 1882 թվականին, մահացել 1948 թվականին: Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ երբ Լեւոն-Տեր Պետրոսյանը նախագահ էր, այցելել է պապի գերեզմանին: Նաեւ 2 արկղ ապակի է նվիրել Խաշթառակի դպրոցի պատուհանների ապակեպատման համար: Գյուղապետն ասաց, որ իրենք համայնքապետարանի աշխատող ունեն (նկարում՝

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 4-ին, 6-8-ը շրջանների մեծ մասում, 5-ին հյուսիսային շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում `

«Վարչապետն ու գյուղնախարարը խաբում են ՀՀ նախագահին» (Տեսանյութ)

Գործարար Արման Երեմյանն իր բիզնես-ծրագրի իրականացման պայքարի ընթացքում կառավարական մակարդակի կոռուպցիոն այնպիսի շրջափակման մեջ է հայտնվել, որ նույնիսկ նախագահականի մակարդակով այս կոռուպցիոն կծիկը չեն ուզում բացել: Բարձրաստիճան պաշտոնյաները գործարարին ու նրա գործընկերոջը այնպես են մոլորեցրել, որ Երեմյանի գործընկերը՝ Արմեն Խաչատրյանը, ճշմարտությունը բացահայտելուց 5 րոպե հետո սրտի կաթված է ստացել ու մահացել: Ամեն ինչ սկսվել է

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը» (Տեսանյութ)

Արցախպրես . Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: «Կարծում եմ իշխանությունները հանգիստ , զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է  Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեղի ունեցավ «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր 11-ամյա Եվա Ադումյանի մենահամերգը

Մայիսի 1-ին Երևանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Պ. Ի. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի, «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր Եվա Ադումյանի մենահամերգը: 11-ամյա փոքրիկ դաշնակահարուհու համերգային ծրագիրն անչափ ընդգրկուն էր և բարդ, ճաշակով ընտրված նյութերը փոքրիկ աղջնակը ներկայացրեց մեծ վարպետությամբ, պատասխանատվությամբ ու նվիրումով: Լինելով անչափ հայրենասեր՝ նա իր մենահամերգը սիրով նվիրեց

Հնդկաստանի դեսպան. «Անխտիր բոլորը հաճելիորեն տպավորված են եղել Երևանի գեղեցկությամբ, մաքրությամբ և հարմարավետությամբ»

Այսօր, օգտվելով առիթից, ուզում եմ նաև իմ հիացմունքը փոխանցել Ձեզ՝ Երևանն այդպիսին դարձնելու շնորհակալ աշխատանքի համար:

Հայկ Սարգսյան. «Ժամանակին ինքս էլ ասպիրանտուրայից եմ բանակ գնացել»

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանը չի կարծում, թե բանակը կխանգարի սովորելուն եւ գիտությամբ զբաղվելուն

Արծրուն Հովհաննիսյան. առանց պաշտպանության նախարարության հայտարարության զորահավաք չի կարող լինել

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ այս պահին անակնկալության գործոնն ավելի է նվազել

«Չի կարելի 10.000 ընթերցող ունենալու համար ապուշ եւ չճշտված տեղեկատվություն տալ» (Տեսանյութ)

«Արցախում լրագրողներն աշխատեցին հանրությանը ներկայացնել իրականությունը»,-ասում է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ստացած լրագրող Թաթուլ Հակոբյանը

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտները պարգևատրվել են

2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 45 աշակերտներ պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։ Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև Ֆիզմաթ, «Քվանթ», Մ. Մելքոնյանի անվան վարժարանների, Ա. Շիրակացի ճեմարանի, Մ. Մաշտոցի անվան և «ԱՅԲ» կրթահամալիրների սաներն են։ Շնորհավորելով պարգևատրվողներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ

Պլանային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Խորենացի փող. 30, Տիգրան Մեծի պող. 18 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:    «Երևան Ջուր» ՓԲԸ

ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա

Մայիսի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ: Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի

«Պետք է վերջ դնել թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ հայերի եւ մյուս ժողովուրդների կողմից ցուցաբերվող մարդասիրությանը». Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ» հ/կ ղեկավար Խաչիկ Ասրյանն արձագանքում է քառօրյա պատերազմում հերոսացած զինվոր Քյարամ Սլոյանին գլխատողին պարգեւատրելու Իլհամ Ալիեւի որոշմանը: «Վերջին 25 տարիների աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները, հատկապես Հարավային Կովկասում, ցույց տվեցին, որ այսօրվա Ադրբեջանը եւ նրա սուլթանիզմով տառապող նախագահը արժանի ժառանգորդն են խառնածին ցեղերի արդյունքում ձեւավորված, հորինված Ադրբեջանի: Ալիեւի հայատյաց, մարդասպան տականքին պարգեւատրելու որոշումը հայատյացության պետական

Լյովա Խաչատրյան. «Թատրոնո՞ւմ ենք ինչ է, որ ԲՀԿ-ի տեղը նստեն«

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը անտարբեր է այն փաստի նկատմամբ, որ կուսակցության մի շարք անդամներ լքում են ԲՀԿ-ն և հիմնում իրենց քաղաքական ուժերը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս առիթով պատգամավորը նկատեց. «ԲՀԿ-ի արգանդը բեղուն է, և կարող են առաջանալ այլ կուսակցություններ: Ես անտարբեր եմ: ԲՀԿ-ն այնքան մեծ է, որ եթե նրանից մի շարք կուսակցություններ ծնվեն,

Փոխզիջման պատրաստ եմ, հող տալուն՝ ոչ. ԼՂՀ վարչապետ. «Ա1+»- (տեսանյութ)

«Ա1+»-ի հարցազրույցը՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Ո՞րն է ԼՂՀ-ի համար խաղաղության գինը, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք գնալ, ինչի՞ է պատրաստ ԼՂՀ-ն՝ դիտեք տեսանյութով։

Մարտակերտը վերականգնվում է

Թշնամու կրակներից տուժած Մարտակերտում շարունակվում են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Մարտակերտում տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում արդեն սկսվել են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, Վլ.Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին: Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները,որոնք արդեն տեղադրվել են: Ընթացիկ տվյալներով, միայն

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» օրենքի նախագիծը կառավարությունը կքննարկի մայիսի 5-ին

Հրանտ Բագրատյանի եւ Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը կառավարության նիստի օրակարգում է

Մեկնեցին Արցախ

Արցախում ծավալվող գործողությունների կապակցությամբ ՀՀ Արագածոտնի Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում իրականացվում են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման, դրանց տեղափոխման եւ բժշկական ծառայությունների հատուցման գործընթացներ: Մայիսի 3-ին համապատասխան մասնագետների կողմից կազմված հերթական խումբը մեկնեց Արցախ, իր հետ տանելով բժշկական կազմակերպությունների կողմի, կամավոր սկզբունքով հավաքված համապատասխան քանակությամբ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք

Ավտովթարից տուժած 2 ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ

Ծովակ գյուղի մոտակայքում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած երկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է մանկական վնասվածքաբանության բաժանմունք: Պատահարի հետևանքով 2014թ. ուղևորի մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը գնահատվում

Լյովա Խաչատրյան. «Խամաճիկ քաղաքական դաշտում ջենթլմեններ չեմ տեսնում»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ Աղվան Վարդանյանի` ջենթլմենական համաձայնագիր ստորագրելու առաջարկը ճանապարհ չունեցող է: «Հայելի» ակումբում պարոն Խաչատրյանը նշեց, որ այս պարագայում առնվազն մեկ պայման պարտադիր է. ջենթլմենի առկայությունը: Այնուհետև շարունակեց. «Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենթլմեններ, որոնք իրավասու են նման պայմանագիր ստորագրել, շատ դժվար է: Այսօր այդ քաղաքական կամքը չեմ տեսնում»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031