Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը վրդովված է, որ ընդդիմադիրները քննադատում են ԵԺԿ-ի այդ բանաձեւը

Նա մեղադրեց ընդդիմադիրներին «Եդինայա Ռոսիայի» կազմակերպած միջոցառմանը մասնակցելու մեջ եւ սա որակեց ոչ թե ամոթի, այլ ազգային անվտանգության հարց։

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը

Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում հանրային գործունեության դեմ բռնություն լինի. Դանիել Իոաննիսյան

Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը գնա պայմանական «Աբխազիաների» ճանապարհով։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բաց դռների օրը հայկական պարարվեստն առանձնահատուկ կերպով ներկայացրեց «Գևորգյան» պարի ակադեմիան

Մայիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բաց դռների օրը հայկական պարարվեստն առանձնահատուկ կերպով ներկայացրեց «Գևորգյան» պարի ակադեմիան՝ միջոցառմանը հաղորդելով ազգային շունչ և ոգի։ Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարներ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների, ինչպես նաև պարուսույցներ Սոնա և Ալեքս Գևորգյանների գլխավորությամբ, շուրջ 32 սաներ Լոս Անջելեսից ժամանել էին Վաշինգտոն՝ մասնակցելու միջոցառմանը և ներկայացնելու հայկական պարարվեստի բազմազանությունն ու ազգային ինքնության

ԲԴԽ անդամի ՔՊ-ի ներկայացրած թեկնածուն դեմ է փաստաբանական ծառայությունները ԱԱՀ դաշտ տեղափոխելուն

ՔՊ-ի ներկայացրած թեկնածուին պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ասելով, որ այդ փոփոխությունները հրատապ, ոտքի վրա արված չեն, կոնկրետ փաստաբանների մասով հարցը 6 տարի քննարկվել է եւ վերջին փոփոխություններով էլ փաստաբաններին հնարավորություն է տրվել իրենց ընդհանուր ծառայությունների 5 տոկոսի չափով անվճար ծառայություններ մատուցել։

Պատրաստ ենք առանց նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «Պատիվ ունեմ»-ի պատասխանը Էդգար Ղազարյանի նամակին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատասխանել են «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի նամակին: Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով: Ի պատասխան ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ուղղված նամակների՝ ՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են. վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է գործընթացն

Արտաշատում 4 ժամվա ընթացքում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ՝ ակտիվ ցիկլոնով պայմանավորված

Հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» հեռուստաընկերության 48 տոկոս բաժնեմասերը. դատախազը դատարան է հանձնել Ա.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը

Ձևականորեն կնքվել է վարկային պայմանագիր, համաձայն որի՝ կազմակերպություններից մեկը պարտավորվել է 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար պարտք տրամադրել մյուս կազմակերպությանը

«Դժվար թե երկրի բարձր ղեկավարությունը ինձ նման հաղորդագրություններ ունենալու անհրաժեշտություն ունենա»․ Արմենուհի Հարությունյանը՝ sms-ով աշխատանքից ազատվելու մասին

Որեւէ մարմնում, որտեղ էլ ես աշխատել եմ, ես իմ որոշումը կայացնում եմ միայն հաշվի առնելով իմ անձնական նպաստը բերելու անհրաժեշտությամբ տվյալ մարմնին։ Եթե ես գտնում եմ, որ այլեւս ոչինչ չեմ կարող տալ այդ մարմնին՝ հեռանում եմ»,- պատասխանեց ԲԴԽ անդամի ՔՊ-ի թեկնածուն։

Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ապօրինի գույքի գործով դատարանում հաղթել է գլխավոր դատախազությանը. «Հրապարակ»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, դատարանում հաղթել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ Ավելի քան 1 տարի Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը` դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, քննել է նախկին պաշտոնյային եւ նրա կնոջը՝ Լուսիկ Պետրոսյանին վերագրվող ապօրինի գույքի ծագման հարցն ու որոշել դատախազության պահանջը մերժել՝ հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Դատարանը վճիռը հրապարակել է 20 օր

Նախագծով կհստակեցվի, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև պաշտպանության, ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցները. «Փաստ»

2025 թ. փետրվարի 3-ից որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով ընդունվում են քաղաքացիների դիմումները։ Դիմումների մշակման փուլում ի հայտ են եկել խնդիրներ։

Այո, գուցե ԲԴԽ կայացրած որոշ որոշումներ հանրության կարծիքով, եւ ոչ միայն հանրության կարծիքով, խնդրահարույց են. ԲԴԽ անդամի թեկնածու

Այո, կան դատական ակտեր, որոնցից ոչ բոլորն են գոհ։ Բայց արդյո՞ք այդ դժգոհությունը երբեւէ չի լինելու։ Լինելու է։ Դա չի նշանակում, որ դատական ակտը ապօրինի է կայացված, եթե կողմերից մեկը դժգոհ է, բայց կարեւոր է, որ հանրության մոտ ամրապնդվի, հանրությունը վստահ լինի, որ որեւէ ակտ, որը որ կայացվել է, չի կայացվել այս կամ այն անձի քմահաճույքով, այլ կայացվել է օրենքին համապատասխան։ ԲԴԽ-ում ես դրա համար եմ պայքարելու»,- խորհրդարանում այսօր ասաց ԲԴԽ անդամի ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածու Արմենուհի Հարությունյանը։

Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են. ՔՊ խմբակցության ղեկավար

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան. «Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։ Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»։

Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ողջ զինանոցը մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար. Տիգրան Աբրահամյան

Բաքվի դատարանում վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն են ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնթե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը:

Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը):

«Ինքս դեմ եմ, որ թաղապետն ազատվի պաշտոնից, դա նշանակում է՝ տրվում ենք սադրանքներին, շանտաժին, որը շարունակություն է ունենալու». Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

Թաղապետը տղա ունի, ընկերներ ունի, եւ այս դրսեւորումը` «դեմքիդ թափեմ» եւ այլն, կարող էր մեծ դժբախտությունների պատճառ դառնալ։ Կրկնում եմ՝ կոնկրետ սադրանք էր, բլոգերը որքան էլ զոհի կարգավիճակ է ընդունում։

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Շրջանային»  մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան 37 հասցեում գտնվող «Շրջանային» մասնաճյուղը։ Մասնաճյուղի վերաբացման արարողությանը մասնակցել են բանկի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ։  Մասնաճյուղը պատրաստ է սպասարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ տրամադրելով ավանդական և նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ։ Ֆասթ Բանկի «Շրջանային» մասնաճյուղի կառավարիչ Արա Վարդանյանն ասել է․ «Այս մասնաճյուղը տարբերվում է

Պահանջը մինչ օրս չի կատարվել. բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային բնույթի ծախսերը շարունակում են գաղտնի մնալ. «Փաստ»

Փաշինյանի կառավարման 7 տարվա ընթացքում պետական պարտքը ծավալային առումով գրեթե կրկնապատկվել է

Ամեն տարի միջինում բանակից ազատվել է ֆուտբոլի մեկնարկային կազմի քանակով (11 անձ) երիտասարդ. «Ժողովուրդ»

2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայությունից սահմանված կարգով ազատվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականների (երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող 68 ֆուտբոլիստ

Հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան

Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում։

«Հիբրիդային պատերազմ» «ցանկալի Փաշինյանի» դեմ

Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր իշխանության մոտ կա որոշակի հակասականություն: Ես միանգամայն համաձայն եմ, որ Փաշինյանը Ռուսաստանի համար անցանկալի չէ: Կասեմ ավելին՝ շատ ցանկալի է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի բոլոր հարեւանների եւ տարածաշրջանում շահեր ունեցողների համար: Պրեֆերանսում կա մի դերակատարություն, երբ մասնակիցներից մեկն, ըստ էության, չի խաղում, մշտական «փասի» մեջ է եւ կատարում է որոշակի

Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի կողմնակիցները-7

Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից անմիջապես հետո նորից պսեւդո-քաղաքական մակերեւույթ բարձրացան տարբեր սուբյեկտներ, որոնք իրենց հայելային արտացոլանքը տեսան երրորդ նախագահի ելույթի բազմաթիվ դրվագներում։ Տպավորություն ունեմ, որ շատերն իրենց անմիջապես նույնականացրեցին երրորդ նախագահի՝ «ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք» տեսարանի հետ ու մտովի վերհիշեցին իրենց եւ սույն կենդանու քաղաքական

«Չկորցնենք հույսը և երբեք չմոռանանք հաղթանակներ կերտած մեր ընկերներին»

«Ապառաժ». Արևիկին Արցախում գրեթե բոլորն էին ճանաչում․ գեղեցիկ, խնամված, կատակասեր, շողարձակող աչքերով․․․ Իսկ ինչքա՜ն հայրենասիրություն ու նվիրում կա այդ փխրուն կնոջ մեջ․․․ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է Արևիկ Անդրյանը։ Պատերազմի առաջին իսկ օրերից մինչև Արցախի տեղահանումը, բուժաշխատողի իր առաքելությանը հավատարիմ, նա բուժօգնություն էր ցուցաբերում մարդկանց․․․ 1988-ին Արևիկը՝ տակավին երիտասարդ տարիքում Արցախյան շարժման գաղափարակիցն էր դարձել,

Կարող է արդյո՞ք Հայաստանը իրական էներգետիկ անկախություն ձեռք բերել

Ի՞նչ է իրականում նշանակում էներգետիկ անկախությունը երկրի համար։ Հայաստանի պարագայում այս հարցը դարձել է կենսական կարևորություն ունեցող օրակարգային խնդիր։ Երկար տարիներ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծապես կախված է եղել Ռուսաստանից՝ ինչպես գազամատակարարման, այնպես էլ ատոմային էներգետիկայի ոլորտում։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս՝ հնարավոր է նոր ուղիներ ձևավորել՝ խուսափելով կտրուկ հակասություններից: Դա աստիճանաբար  ինքնուրույնության հասնելու ճանապարհն

2025թ. բյուջեից 394 մլրդ դրամ ուղղվելու է պետական պարտքի միայն տոկոսների վճարմանը՝ 2,4 անգամ ավելի առողջապահության ամբողջ ծախսերից

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2025թ. բյուջեից 394 մլրդ դրամ ուղղվելու է պետական պարտքի միայն տոկոսների վճարմանը՝ 2,4 անգամ ավելի առողջապահության ամբողջ ծախսերից։ Թե բա հարկային եկամուտները ավելացել են»։

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը մարտահրավերները հասցեագրելու գործում

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների

«Ադրբեջանական բանակի կոմանդոն Մոսկվայի հրապարակում մասնակցում է Հաղթանակի շքերթի փորձին»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Ադրբեջանական բանակի կոմանդոն Մոսկվայի հրապարակում մասնակցում է Հաղթանակի շքերթի փորձին։ Տեսահոլովակի տարածումը հարուցել է ադրբեջանցի օգտատերերի զայրույթը։ Մեծ մասի կողմից դա որակվել է «խայտառակություն» և «բանակի պղծման ակտ»։

Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրաձայնումը

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ընթացիկ օրերին մասնակցում է Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված կազմակերպված Մարդկային հարթության 2025 թ․ երկրորդ կոնֆերանսին, որը նվիրված է նաև մարդու իրավունքների պաշտպանների մարտահրավերներին։ Ա․ Գրիգորյանը ներկայացնում է 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված հայության իրավունքների հասցեագրման և դրանց վերականգնման օրակարգային

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031