Օրվա լրահոսը

ՀՀ ներկա իշխանություններն Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման հարցը թողել են բարձիթողի. Լեռնիկ Հովհաննիսյան

«Ապառաժ». Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը «Ապառաժ»-ի խմբագիր Հ․Շինդյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության ուղղությամբ․ «Ցավոք սրտի, ՀՀ ներկա իշխանություններն Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման հարցը թողել են բարձիթողի։ Թե ինչ են անում ՀՀ

Ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն՝ առաջարկելով ավելացնել տուգանքն

2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Ըստ այդմ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կիրազեկեն սպառողներին, թե ինչպիսի հետեւանք կունանա ծխելն իրենց առողջության վրա: 2024 թվականի ընթացքում, սակայն, մի շարք տեղական արտադրողներ շարունակել են տարբեր

Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում

Վարդան Ղուկասյանի նոր նշանակումը․ ո՞վ է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը

Վարդան Ղուկասյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում Կարեն Մալխասյանի թեկնածությունն առաջադրելը պարզաբանեց հետևյալ կերպ․ «Հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն, հարգալից է պահում իրեն: Կարևոր պաշտոններից մեկը տվել ենք իրեն»:

Վիեննայում կոնֆերանսին անդրադառնալու եմ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը. Վիլեն Գաբրիելյան

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հիմնադիր-նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղեկացնում եմ, որ սույն թվականի մայիսի 5-6-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անունից մասնակցում եմ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային հարթություն 2025» երկրորդ կոնֆերանսին։ Իմ ելույթներում անդրադառնալու եմ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը։

Լավրովը Հայաստան կայցելի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առաջիկայում Հայաստան կայցելի։ Տեղեկությունը NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ արտգործնախարարությունը ՌԴ ԱԳ նախարարի այցի հստակ ամսաթիվը կհայտնի այցին ավելի մոտ ժամկետում։

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

«ՀայաՔվե». Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

«Առանցքում մարդն է՝ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ ախտորոշումը». ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանում Նանուշյանը խոսել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքից

Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 28-ից մայիս 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (04.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի

2026թ․ ընտրություններում Նիկոլի կառավարության վերարտադրությունը լինելու է հայկական գործոնը տարածաշրջանից վերացնելու ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան

Վարչապետի թեկնածուի հարցն անհրաժեշտություն է և նրա անձի շուրջ կոնսուլտացիաները կարող են ու պետք է տեղի ունենան՝ ժամանակավորապես մի կողմ թողնելով ընդդիմադիր քաղաքական ուժերի ամբիցիաներն ու պատկերացումները։ Եվ դա միայն սկիզբն է։

Global High-Tech Award պետական մրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական ​​մրցանակի 2024 թ. դափնեկիրը ս.թ. մայիսի 10-ին կժամանի Հայաստան՝ ստանալու մրցանակը: 15 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Viva-ն։ Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 15-րդ դափնեկրի եռօրյա այցը Հայաստան  ներառում է հանդիպումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերը չի համապատասխանել կանոնակարգերի պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․Երևան, Մոլդովական փ․), որի ընթացքում կատարվել է ապրանքատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի

ԵՊՀ-ից չեն մեկնաբանում, թե ինչու են հենց Մայր բուհում Ռոմանոս Պետրոսյանին «Տավուշ» հայրենակցական միության նախագահ ընտրել

Անցյալ տարի էլ Աննա Հակոբյանն էր ԵՊՀ ղեկավար կազմի հետ քննարկել «նորաձեւ կրթվելը»

Շարունակում եմ պնդել, որ պատժաչափերը պետք է բարձրացվեն: Եվ դրա համար կառավարության հետ պետք է գանք կոնսենսուսի. Հայկ Սարգսյան

Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը

Եթե համագործակցությունը չստացվի, կգնանք ավելի մեծ հանրահավաքի. Սայիդա Պողոսյան. ԱրցախTV

ԱրցախTV. Իրականում. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանի հավաքման պատճառների, փորձագիտական խմբերով ՀՀ կառավարության հետ աշխատելու պատրաստակամության և այդ գործակցությունից ակնկալիքների մասին: Պողոսյանը լիահույս է, որ ՀՀ կառավարությունը կընդունի ծրագրերում առկա թերությունները և կլավարկի դրանք: Ամբողջական տարբերակը՝

Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Առաջինը պայքարի մեջ մտավ Էմման, որը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 95 կգ-ն, սակայն հրաժարվեց հաջորդ երկու մոտեցումներից: Ավելի ուշ պարզվեց, որ նա ցավեցրել էր ծունկը: Հայ մարզուհին մեկ մոտեցում էլ կատարեց հրում վարժությունում՝ ցույց տալով 120 կգ, ու կրկին չշարունակեց պայքարը:

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

Մայիսի 5-ին Silicon Mountains-ի տեսլականը կերտողները ոչ ֆորմալ մթնոլորտում՝ նախաճաշի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրին Silicon Mountains-ի պատմությունը, գրանցած հաջողությունները և արդյունքները։ Նախաճաշը կազմակերպվել է Ucom-ի աջակցությամբ մայիսի 15-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայանալիք Silicon Mountains 2025 Լոռի ֆորումին և էքսպոյին ընդառաջ։ Այս ոչ ավանդական ձևաչափն ընտրվել է, քանի որ ֆորումն ինքնին դուրս է ավանդական մոտեցումներից։

«Հենց իրենք են անլուրջ»․ Սեյրան Օհանյանը՝ իմպիչմենտ նախաձեռնողներին

Սեյրան Օհանյան․ «Իմպիչմենտ իրականացնելու, Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերն այսօր առկա չեն։ Դա նշանակում է նախօրոք գնալ ձախողման։ Այդ քայլերն այն քայլերն են, որ հենց Նիկոլ Փաշինյանին են պետք»։

«Եթե քնելուց 30 րոպե առաջ սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը, էականորեն կբարելավվեք քնի որակը»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե քնելուց 30 րոպե առաջ սահմանափակեք բջջային հեռախոսի օգտագործումը, ապա էականորեն կբարելավվեք քնի որակը և աշխատանքային հիշողությունը Քնի որակն ապահովում է ավելի լավ ֆիզիկական և հոգեբանական բարեկեցություն: Այն կարգավորվում է էնդոգեն հոմեոստատիկ, նեյրոգեն և ցիրկադային պրոցեսներով։ Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի և վարքի գործոնները նույնպես

ՄԻՊ-ի տիրույթում է համակարգել քաղաքացիների ու Կենտրոնական բանկի (ԿԲ) միջեւ եղած իրավահարաբերությունները. Կարագյոզյան

Մհեր Կարագյոզյանն էլ ասաց լրագրողներին, որ հանդիպման ժամանակ հարցնելու է՝ ինչու մինչեւ հիմա չի եղել արձագանք իրենց խնդրին ու արդյոք պարտադիր է, որ քաղաքացիները դիմեն ՄԻՊ-ին, որ համակարգվեն քաղաքացի-պետական մարմին իրավահարաբերությունները:

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Մինչ օրս կոնսերվատորիական, ուսանողական 100-ամյա սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կատարողների զարկերակն է, որտեղից սնվում են գրեթե բոլոր կոլեկտիվները». Նարինե Ավետիսյան

Ալեքսանդր Սպենդիարյանը գրում է․ «Կգա ժամանակ, երբ մեր դեռևս համեստ ուսանողական նվագախումբը հպարտությամբ կկրի Հայաստանի պետական ​​նվագախմբի պատվավոր կոչումը»։ Այս կանխագուշակությունը իրականացավ, քանի որ կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը դարձավ Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ սիմֆոնիկ նվագախմբի հիմքը։

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Բանգկոկում վստահ հաղթանակ տարավ թաիլանդացու դեմ

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հերթական անգամ բարձրացրեց հայկական դրոշը միջազգային ասպարեզում՝ Բանգկոկում կայացած պրոֆեսիոնալ մենամարտում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով թաիլանդացի մրցակից Ափհիսիթ Նուալեին։ Մենամարտը տեղի ունեցավ Թաիլանդի մայրաքաղաքում՝ բարձր մակարդակով կազմակերպված շոուի շրջանակներում։ Մասնակիցներն ու հանդիսատեսները ականատես եղան ոչ միայն մարտական տպավորիչ բախման, այլև բռնցքամարտիկի ներքին ուժի, համառության ու առաքելության բացահայտ դրսևորմանը։ Սաքունցը մենամարտը սկսեց

«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոնը և այս իշխանությունն է թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը»․ Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը հիմնավորեց․ «Այսօր Արցախի Հանրապետությունը չկա, իսկ այս ամենօրյա խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելն, ամեն ինչի գնալը, որ թղթի կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ իրենց իշխանությունը պահելու համար․ հենց սա է ինքնիշխանության կորուստը»։

Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով. հանդիսավոր արարողություն նվիրված ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է

Պատկան մարմինների լռությունը ոչ օրինաչափ է, դե քաղաքացիներին թալանում են, ոչինչ, թող գնան դատարաններ. ցուցարարները ԿԲ-ից գնում են ՄԻՊ գրասենյակ

-Մեր տված հարկերի շնորհիվ են ապրում, աշխատում, մեկը բա չլինի՞ դուրս գա՝ ասի՝ ինչ է լինելու մեզ հետ,- դժգոհեց տուժած մի կին, որից զեղծարարները հափշտակել էին 9 միլիոն դրամի խնայողությունը, հետո նրա անունով վարկ ձեւակերպել՝գցելով պարտքերի տակ:

Չենք կարող ասել, որ ունենք գենդերային հավասարություն, քանի որ ունենք ռազմավարություն. Աննա Հովհաննիսյան

Անդրադառնալով ԱԺ-ում կանանց ներգրավվածությանը Սոֆի Բոստանչյանը փաստեց, որ կանանց թվի շուրջ 36 % աճ կա, իսկ մինչեւ 2020թ այդ ցուցանիշը 18-23 % էր կազմում: Նա նշեց, որ դրական տեղաշարժ կա նաեւ համայնքային մակարդակում՝ կին ավագանիների ներգրավվածության առումով եւ գործադիր մարմնում, որտեղ այժմ 4 կին նախարար ունենք: «Ռազմավարությունը քաղհասարակության համար շատ կարեւոր գործիք է, բայց իհարկե չենք կարող ասել, որ բավարար է»,-նշեց Սոֆի Բոստանչյանը:

«Ռոբերտ Քոչարյանը մարդ է, որը Հայաստանում ունի ռուսական լրտեսի կարգավիճակ»․ Ալեն Սիմոնյանն առանց փաստերի հայտարարություն արեց

«Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, «Հայաստան» խմբակցության անդամների ելույթները համընկնում են ռուսական շահերի հետ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031