Օրվա լրահոսը
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ԳՅՈՒՄՐՎԱ ԱՆԵԿԴՈՏ
Մեկը զանգում է տաքսի սերվիս, բողոքում է, որ իրենց ուղարկած տաքսին ուշանում է, ինքն էլ ինքնաթիռից է ուշանում: Սերվիսի աշխատողը ներողություն է խնդրում՝ ասելով. – Հույս ունենանք, օր ձեր բախտը կբերի, ու ձեր սամալյոտն ապազդանի կուտա: – Սամալյոտը հաստատ ապազդանի կուտա, որովհետեւ լյոտչիկը ես եմ:
Անիրագործելի օրենքների «օգուտը»
Եթե դուք ուզում եք զարգացնել կոռուպցիան եւ չինովնիկական կամայականությունը, դրեք տնտեսվարողների եւ շարքային քաղաքացիների առջեւ անիրագործելի պահանջներ, եւ պետական պաշտոնյաների հետ նրանց ցանկացած շփում իր մեջ կպարունակի կոռուպցիոն ռիսկերի հսկայական ներուժ: Հիշո՞ւմ եք «Մոխրոտիկը» հեքիաթը, երբ խորթ մայրն ասում է` «դու կարող ես, իհարկե, գնալ պարահանդեսի, բայց նախ` պիտի աղաս ամբողջ սուրճը, մաքրես 5 պարկ
Պայթյուն Անկարայում, զոհվել է 28, վիրավորվել 61 մարդ (տեսանյութ)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել 61 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտոնյաներին: Հաղորդվում է, որ ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ նրա կողքով անցնում էր ոստիկանական ավտոբուսը: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանից և գլխավոր շտաբից ոչ հեռու: Երկրի փոխվարչապետ
Գալուստ Սահակյանին շտապ հիվանդանոց են տեղափոխել. armtimes.com
Այսօր երեկոյան շտապ հիվանդանոց է տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա մոտ արյան ճնշման կտրուկ տատանում է արձանագրվել: ԱԺ նախագահն այս պահին գտնվում է առաջին համալսարանական հիվանդանոցում: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը հենց նոր մեզ փոխանցեց, որ ԱԺ նախագահին այս պահին հետազոտում են: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «armtimes.com»-ի կայքում
«Ֆելիքս Ցոլակյանը նամուսով-թասիբով շիրակցի է». Հովհաննես Մարգարյանը՝ մարզպետի հնարավոր փոփոխության մասին
Մինչ Շիրակի մարզի պաշտոնյաները՝ հատկապես գյուղապետերը, առողջապահական հիմնարկների ղեկավարները լարված սպասում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծմանը, որպեսզի ի վերջո իմանան, թե ո՞ւմ են հրամցնում Շիրակի մարզպետի պաշտոնը, գյումրեցի պատգամավորները շարունակում են հորդորել ՀՀԿ վերնախավին, որպեսզի այս պահին չփոխեն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ասաց. «Ֆելիքս Ցոլակյանի հետ վաղուց եմ աշխատել, դեռ
«Դեմ առ դեմ». Արամ Սարգսյան եւ Սամվել Նիկոյան
Փետրվարի 18-ին, ժամը 15.00-ին առցանց «Առավոտ»-ի եթերում, ուղիղ հեռարձակմամբ, դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Թեման` ՀՀԿ-ՀՅԴ չկայացող համագործակցությունը: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք
Անդրանիկ Կարապետյանը 2 կգ-ով գերազանցեց Տիգրան Մարտիրոսյանին ու դարձավ Հայաստանի չեմպիոն
Երեւանի ՕՀՊՄՔ-ում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Այսօր մրցահարթակում էին 85 եւ 94 կգ քաշայինները: Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում 85 կգ քաշայինների պայքարը: Այստեղ ազգային հավաքականի մարզիչների թույլտվությամբ հանդես էին գալու 77 կգ քաշային կարգի մեր առաջատարներ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը, որոնց միջեւ էլ ծավալվեց չեմպիոնի կոչման համար պայքարը: Համառ մրցակցության արդյունքում, ի
ՄԻԵԴ-ը հրաժարվել է քննել ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է քննել Հայաստանի սահմանը հատած և գերեվարված դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործը: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Եվրադատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը: Ադրբեջանցի պաշտոնյան դատարանի որոշումը որակել է որպես «ոչ օբյեկտիվ»: Հիշեցնենք, 2014թ. հուլիսին Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը Շահումյանի հատվածից ապօրինաբար հատել էին Հայաստանի
«Բեկումը» հետևողական է լինելու ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործության բոլոր մանրամասները պարզելու հարցում
Նախօրեին Երևանում մի խումբ անձանց կողմից ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ փողոցում ֆիզիկական հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ: Հանցագործության մասին ակտիվիստները հաղորդում են ներկայացվել ոստիկանություն: Ոստիկանության պաշտոնական կայքում տեղեկություններ չկան դեպքի առնչությամբ, մինչ այժմ հրապարակված չեն հարձակում գործած անձանց տվյալները: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակման ենթարկված անձանցից մեկը, որ բուժօգնություն ստանալու
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
Քաղաքացիների ամենամսյա ընդունելության շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 17-ին ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու
«Հայ եկեղեցու պարգևները»
Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանչական (Բողոքական) եկեղեցիների շքանշանները, պարգևները, հուշամեդալները, ինչպես նաև նշաններն ու խորհրդանշանները ներկայացված են նոր լույս տեսած «Հայ եկեղեցու պարգևները» գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ «ԱրտԲրիջ» գրախանութում: Գրքի հեղինակը Նիկա Բաբայանն է, որը երկար տարիներ զբաղվում է ֆալերիստիկայով: Իսկ գրքի վրա սկսել է աշխատել նախորդ տարվանից. «2015-ի ապրիլի 12-ին Հռոմի պապի
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական համագործակցության առաջընթացին: Գալուստ Սահակյանը հույս է
ՀՀ ՔԿ նախագահի հրամանով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ ՀՀ ՔԿ Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ արդյունավետ փոխգործակցության համար՝ արձանագրելով, որ նրա պաշտոնավարման տարիներին ձևավորել են շատ ավելի սերտ համագործակցության մեխանիզմներ՝ մասնավորապես ուղղված ապահովելու իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացումը։ Ա.Հովսեփյանը բարձր է
«Ռոզեն Թալ». երգ-պատմություններ Գյումրիից և Երևանից
Երիտասարդ սերնդի զարգացածության ու հետաքրքրությունների մասին հայ հասարակությունում ընթացող վեճին յուրաքանչյուրը տարբեր պատասխան է տալիս: Մեկը համոզված է, որ ներկայիս երիտասարդությունն անբան է, մյուսը վստահ է նրանց՝ խելացի ու նախաձեռնող լինելու մեջ: Գուցե երկու շերտն էլ առկա է հասարակություն: Այնուամենայնիվ, «Ռոզեն Թալ» երաժշտական խմբի տղաներն ընդունակ ու աշխատասեր երիտասարդների շարքից են: Նրանք վստահ են՝ ով
Մարինե Թորոսյանը ստացել է 4400 «լայք» եւ … ոչ մի դրամ օգնություն
«Կիսաբաց լուսամուտներն» օգնություն են առաջարկել՝ պայմանով
Գինեգործների միության նախագահը՝ «Դոլմամայի» եւ հարակից շենքերի արժեքի մասին
Ավագ Հարությունյանը հաստատում է, որ այդ տարածքում գինու հին հնձաններ ու փոքրիկ մառաններ կան, որոնք չարժե քանդել
«ՊՆ-ի կողմից մարզահամերգային համալիրի օտարումը կոռուպցիոն մեծ ռիսկեր է ունեցել». զեկույց
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը կոռուպցիոն բարձր ռիսկայնություն ունեցող խմբում է: Ուսումնասիրվել է հինգ ոլորտ ու ուսումնասիրված բոլոր ոլորտներում էլ արձանագրված ցուցանիշերը մտահոգիչ են. ֆինանսական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կազմում են 23%, անձնակազմը՝ 47%, գործողությունները՝ 25%, գնումները՝ 26%, եւ քաղաքական ոլորտում՝ 30%: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արաքս Մելքոնյանի խոսքով,
Նախատեսվում է նաև դրամաշնորհային ներդրում՝ մինչև 10 մլն եվրոյի չափով` Եվրամիության Հանձնաժողովի կողմից
Վարչապետին է ներկայացվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2015թ. աշխատանքները
Վարչապետը դրական է գնահատել Ոստիկանության 2015 թ. գործունեությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ ՀՀ կառավարության՝ 2015 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել «Օտարերկրացիների մասին»
«Հայաստանում անելիքները շատ են». Պատրիկ Նոպենս
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնն այսօր հրապարակեց Հայաստանի «պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվը» ուսումնասիրության արդյունքները: ԹԻ-ի հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի գնահատմամբ, ուսումնասիրությունները թույլ են տալիս վեր հանել համակարգի թույլ կողմերը, որոնք կոռուպցիայի պատճառ են. «Վերջին ուսումնասիրության արդյունքներով, հասարակության տպավորությամբ, պաշտպանության ոլորտում կոռուպցիայի մակարդակը կազմում է 47%, սա արդեն լուրջ խնդիր է, քանի որ կարևոր է
Փոստանջյանը Ջհանգիրյանի մասին. «Բանտախցերից էլ էին ասում, որ ինչպես նախկինում եղել էր «мусор», այդպես էլ մնացել է»
Ջհանգիրյանն ասում է, որ չի տեսել աղմկոտ տեսանյութը
Գագիկ Խաչատրյան․ Հաջողվել է առանց որևէ ծրագրային շեղման ապահովել անհրաժեշտ ֆինանսական հոսքերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2015 թ.-ին հարկաբյուջետային քաղաքականության միտված է եղել մակրոտնտեսական կայունության պահպանմանը, հատկապես կարևորվել է տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի
508 միլիոն դրամ՝ ֆիննախի Դիլիջանի դպրոցին
Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնին հերթական անգամ պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացնում
Ճշմարիտյան․ Տնտեսական առումով տարին բարդ է եղել՝ պայմանավորված մի շարք գործոններով
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ 2015թ. ընթացքում էկոնոմիկայի նախարարության ջանքերն հիմնականում ուղղվել են. տնտեսության մրցունակության բարձրացման կարողությունների
Իրանը կավելացնի նավթի արտահանման ծավալները Եվրոպա
Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արտահանման հոսքը Եվրոպա: Մինչև փետրվարի վերջ Իրանը Եվրոպա կուղարկի ածխաջրածինների երկրորդ խմբաքանակը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Իրանի Ազգային նավթային ընկերության տնօրեն Ռոքնոդդին Ջավադիին: «Մինչև ընթացիկ ամսվա վերջ մենք Եվրոպա կուղարկենք նավթի նոր խմբաքանակ: Այն կլինի պատժամիջոցների վերացումից հետո երկրորդը»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջին խմբաքանակը դեռ ճանապարհին
Ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Իր ղեկավարած գերատեսչության 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության
Քննարկվել են խնամակալության և հոգաբարձությանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մայրաքաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված երեխաների խնամքի տրամադրման, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և
Մարդու իրավունքները և դրանց բացակայությունը ԵԱՏՄ-ում
Անցած շաբաթ հրապարակվել էր Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: WORLD REPORT 2016-ը ներկայացնում է աշխարհի մոտ 90 երկրներում մարդու իրավունքների իրավիճակը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում կրճատ անդրադառնալ ՀՀ-ի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրներում վերոհիշյալ զեկույցում հիշատակվող մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին: Բելառուս – Զեկույցում Բելառուսը հիշատակվում է որպես
Վարդան Ղուկասյանի որդին բռնցքամարտի մարզչի եղբոր ամենամոտ ընկերն է. մանրամասներ՝ «Հրաշքների աշխարհ»-ի միջադեպից
Այսօր տեղեկություններ հրապարակվեցին, որ 5 օր առաջ՝ փետրվարի 11-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող, քաղաքի կենտրոնում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում՝ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակի ու նրա ընկերոջ Պատվական Մադոյանի մասնակցությամբ (հայտնի է Պատո անունով): Pastinfo.am-ի մատուցմամբ, այս երկուսը վիճաբանել էին բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ


















































