Օրվա լրահոսը

Ոչ «Արմավիայից» «խեր» տեսան, ոչ «Էյր Արմենիայից»

Մեր երկրում ո՛չ տեղական ավիաընկերությունների բախտն է բերում, ո՛չ օդաչուների, ո՛չ էլ ավիաոլորտի այլ մասնագետների «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները այդպես էլ չստանալով իրենց աշխատավարձերը՝ տեղափոխվել էին «Էյր Արմենիա» ավիաընկերությունում աշխատելու, ու կրկին նույն բախտին էին արժանացել: Նրանք նորից աշխատավարձերի պարտքեր ունեն ստանալու, բայց հույս չկա: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Էյր

«Դեմ առ դեմ». Արամ Սարգսյան եւ Սամվել Նիկոյան

«Առավոտ»-ի եթերում, ուղիղ հեռարձակմամբ, դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Թեման` ՀՀԿ-ՀՅԴ չկայացող համագործակցությունը: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:

Խնկո Ապոր անվան գրադարանում իրանական գրքեր կներկայացվեն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն իր ճեմասրահում փետրվարի 18-20-ը կազմակերպում է Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառը, որի ընթացքում հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիներին լույս տեսած գրքերը: Այս մասին այսօր «Նյութ» ակումբում լրագրողներին հայտնեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Նա տեղեկացրեց, որ այս անգամ մասնակցում են «Զանգակ», «Էդիտ Պրինտ», «Բուկինիստ», «Արեւիկ» հրատարակչությունները, ինչպես նաեւ Իրանի դեսպանատունը, որը

Տիգրան Սարգսյանը քննարկել է հարցեր, որոնք միտված են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացմանը

Փետրվարի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Արդյունաբերողների և ձեռներեցների միջազգային կոնգրեսի (ԱՁՄԿ) ղեկավարների, Խորհրդի նախագահ Վասիլի Տարլևի և նախագահ Վիկտոր Գլուխիխի հետ: Այս մասին հաղորդվում է ԵՏՀ կայքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի և ԱՁՄԿ-ի միջև հնարավոր համագործակցության հարցեր, որը միտված կլինի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)

Իրազեկում-պահանջագիր. քաղաքացիները կբոյկոտեն BeeLine ընկերության ծառայությունները

Մենք` պատմամշակութային արժեքների պահպանման ու վերականգնման խնդրով մտահոգ քաղաքացիներս, հավատարիմ մնալով մեր պայքարին, այս անգամ պահանջագիր ենք ներկայացնում BeeLine ընկերությանը: Պահանջի չբավարարման դեպքում ընկերության ծառայությունների բոյկոտի զանգվածային ակցիա ենք նախաձեռնելու: Կարդացեք պահանջագրի տեքստը` ստորև. Պահանջում ենք հեռացնել Beeline ընկերության` Հրշեջների շենքի վրա փակցված գովազդային պաստառը, քանի որ այն տեղադրված է պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքի ճակատին:

Մետաղների միջազգային գներն ու հանքարդյունահանողների վճարած հարկերը

Համաշխարհային շուկայում արձանագրվող միտումները մեր տնտեսության վրա զգալի հետք են թողնում: 2014 թվականից սկսած՝ գունավոր մետաղների միջազգային գները անկում են ապրում, ինչն էլ իր հերթին ազդում է մեր երկրում հանք շահագործող եւ արտահանող ընկերությունների եկամուտների վրա: Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ գունավոր մետաղների հանքաքարերը մեծ ծավալ են զբաղեցնում, եւ եթե միջազգային շուկայում գներն իջնում են, ապա

«Ժառանգություն»-ը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի անդամների՝ ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը, որպես առաջնահերթ խնդիր, մատնանշեց քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդնումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը և պարզ համամասնական ընտրակարգը: Ա. Մարտիրոսյանը նաև

Դեմ են հարկերի ավելացմանը

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Երևանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներից՝ կապված Նալբանդյան 106/1 շինարարության ապօրինությունների հետ․ «Դեռևս 2011-2012 թվականներին մենք՝ Երևանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներս Երեւանի քաղաքապետարանում շուրջ հինգ հանդիպում ունեցանք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և նշված տարածքում՝ Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող ճանաչված ԱվագՇին

ԱՄՆ-Իրան. ռազմավարական գործընկերության խորքային խութերն ու եզրերը

Արմեն Վարդանյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ ՆԱԽԱԲԱՆ Միջազգային քաղաքականության մեջ ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն ամենաբարդ և խճճված հարաբերություններից են: Դրանք բազմաշերտ են, նաև՝ վայրիվերումներով լի. վերջին 50 տարիներին ամերիկա-իրանական հարաբերությունները դաշնակցային հարաբերություններից մինչև ծայրահեղ թշնամական են եղել: 21-րդ դարի սկզբին երկու երկրների միջև հարաբերություններն այնքան էին սրվել, որ թվում էր՝ պատերազմն անխուսափելի է:

Բնակիչն ընկել է պատշգամբից

Փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 6-րդ տան բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1956 թ. ծնված Հ. Մ.-ը ընկել է պատշգամբից: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Հրդեհ բնակարանում. կա մեկ զոհ

Փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի 4-րդ հարկում այրվում է բնակարան, իսկ նեսրում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37-րդ բնակարանում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալը` մասամբ և ջերմահարվել

ՀՀ դատարանները չեն կիրառում նախադեպային որոշումները

Բաց նամակ ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ պարոն Ա. Մկրտումյանին Հարգելի պարոն Ա. Մկրտումյան, խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ մեր ընտանիքի վերաբերյալ գործով ՀՀ դատական համակարգի կամայականություններին վերջ տալու համար: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները կամայականորեն չեն կիրառում նախադեպային որոշումները եւ չեն գնահատում մեր կողմից ներկայացված ապացույցները: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ջանք

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը ԼԳԲՏ ակտիվիստների հանդեպ բռնարարքների վերաբերյալ

Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին: Այնուհետև տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, – խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում – գտնում ենք, որ

Սպանված կուրսանտի գործի քննությունը չկայացավ դատաբժշկի բացակայության պատճառով

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը: Նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձագետ Վիգեն Ադամյանը: Ժամանակացույցով նիստը պետք է տեղի ունենար ժամը 13:00-ին: Սակայն 13:00-ից որոշ ժամանակ անց դատական կարգադրիչները տեղեկացրեցին,

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից

Ըստ գրքի հեղինակների՝ «Կալանավորումը պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց»

Հայաստանի դատավորների միությունը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակել է «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական, տեսական եւ գործնական հիմքերը, ժամանակակից զարգացումներն ու կատարելագործման ուղիները» գիրքը: Խմբագիրն է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, համահեղինակներն են՝ ԵՊՀ դոցենտ, իրավագիտության թեկնածու Վահե Ենգիբարյանն ու իրավագիտության թեկնածու Մհեր Հակոբյանը: Գիրքը կազմված է 6 բաժիններից, հավելվածից, ՀՀ

ՀԱԿ դիտորդի հաղորդման հիման վրա՝ Հանրաքվեի թիվ 4/28 տեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 4/28 տեղամասում ՀԱԿ խմբակցության դիտորդ Անահիտ Ավանեսյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Ավանեսյանը և ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ, թիվ 4/28 տեղամասի հանձնաժողովի անդամ Իրաիդա Մինասյանը հայտնել են, որ հիշյալ օրը՝ տարբեր ժամերի, թիվ 4/28 տեղամաս են այցելել մոտ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, 22-23-ը աստիճանաբար նույնքան

Գուրգեն Եղիազարյան. Կուտոյանի դեպքում վարկաբեկիչ միակ փաստը նրա տարիքն է (Տեսանյութ). a1plus.am

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ԱԱԾ նոր պետի նշանակմանը դրական է վերաբերվում: «Իհարկե, կան հարցեր, կան խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են նոր կադրի հայտնվելուն ԱԱԾ-ում: Բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր կվարկաբեկեն նրան»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, սակայն, Կուտոյանի դեպքում վարկաբեկիչ միակ փաստը նրա տարիքն է՝ վարկաբեկելու այլ բան չկա: Միաժամանակ, Գուրգեն

Կամերային երաժշտական թատրոնի «թուղթ ու գիրը»

Կամերային երաժշտական թատրոնի վրա ասես «թուղթ ու գիր» լինի: Այստեղ անընդհատ կրքերը եռում են: Իրավիճակը թեժ էր 2004 թ., երբ կոլեկտիվն ընդվզում էր նախկին տնօրեն, այն ժամանակ ՕԵԿ անդամ Աշոտ Ջիվանյանի դեմ («Առավոտ», 14 հոկտեմբերի, 2004թ., «Կոլեկտիվը դեմ է տնօրենին»): Թատրոնի այն տարիների գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանն էլ դժգոհում էր, որ այդ տնօրենն ուզում է

Ցավակցում են Երվանդ Մանարյանին՝ եղբոր մահվան կապակցությամբ

Սիրելի Մաեստրո Երվանդ Մանարյան, խորապես ցավակցում ենք Ձեզ` Ձեր եղբոր` հանրաճանաչ կինոռեժիսոր Արման Մանարյանի մահվան կապակցությամբ: Զորակցում ենք Ձեզ և Ձեր բարեկամներին, մտերիմներին ու հարազատներին, Ձեզ համար այս ծանր պահին բոլորիդ մաղթում ենք համբերություն և կորստի ցավին դիմակայելու տոկունություն: Հայաստանի Մտավորականների Ֆորում «Հայրենիք ու Պատիվ» կուսակցություն «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն 18.02.2016թ.

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է  ադրբեջանական Trend գործակալությունը: Արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ հարաբերությունները և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագիծը: «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունները, այն ռազմավարական հարաբերությունները, որ կան մեր երկրների միջև»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Վալերի Պերմյակովի պաշտպանը՝ իր պաշտպանյալին ճաղավանդակում պահելու մասին. «168 ժամ»

Եթե հանկարծ Պերմյակովին հանեին նշված ապակեպատ վանդակից և նստեցնեին դահլիճում, ապա հաշվի առնելով դահլիճի նեղվածքը, ինքը կհայտնվեր տուժողներից 1-2 մետր հեռավորության վրա, ինչը լի էր շատ անկանխատեսելի հետևանքներով։

Հայերի հանդեպ «անբարենպաստ» տեսակետներով գիրքը՝ հայերեն

Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ Օթար Ճիլաձեի «Քթոցը» արդեն հասու է հայ ընթերցողին Երեւանյան գրքի սրահներում օրերս հայտնված Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպի առիթով իսկական իրարանցում է: Շուրջ 3 տարի «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» շարքի յուրաքանչյուր գիրք (արդեն շուրջ 30) հետաքրքրություն էր առաջացրել, բայց նման բան դեռեւս չէր եղել: Գրքի սեղմագրում կարդում ենք. «Վրացի հանրահայտ

Կազմակերպվել է շախմատի մրցաշար Իրանի քաղաքացիներ հանդիսացող կալանավորված անձանց միջև

Հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է 18 կինոդիտում-քննարկում, որին մասնակցել են շուրջ 70 դատապարտյալներ, այդ թվում` նաև ցմահ ազատազրկման դատապարտվածներ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս կազմակերպվել է նաև շախմատի ներհիմնարկային մրցաշար այնտեղ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող կալանավորված անձանց միջև: Մրցաշարի հաղթող ճանաչվեց

Հայաստանը պետք է կանխի Թուրքիայի մտադրությունը (Տեսանյութ). «Ա1+»

Երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Էրդողանը չեղյալ է համարել այսօր կայանալիք այցը Ադրբեջան: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ սա թույլ տվեց Իլհամ Ալիեւին թեթեւ շունչ քաշել, քանի որ Բաքվում Էրդողանի սպասվելիք հակառուսական հայտարարություններին ադրբեջանական կողմը միանշանակ պատասխան չի կարող տալ: «Ռուս-թուրքական հակամարտության համատեքստում լուրջ խնդրի առջեւ է կանգնում Բաքուն: Այստեղ եւ քաղաքական, եւ հասարակության սիմպատիան Թուրքիայի

Արա Գոչունյան. Թուրքիայում հայ համայնքի կողմից նույնպես Եսայանի քվեարկությունը մեծ արձագանք չի գտել. «Հայկական ժամանակ»

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ստեղծված իրավիճակը, նշեց, որ դրանից առաջին հերթին պետք է դասեր քաղել՝ մասնավորապես միջազգային հարթակներում գործունեության կազմակերպման տեսակետից։ «Այս օրինակը վառ է նախ եւ առաջ այն իմաստով, որ Մարգար Եսայանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ է, իսկ Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանի Ազգային ժողովի, այսինքն երկրներ, որոնք ունեն հակադիր

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային ուղերձը

Փոխվել են դերերն ու տեղերը, Բայց նույնն է երախը վիշապի… Սրա՞նք են այս երկրի տերերը, Աղոթեմ, որ մահս շտապի… Համո Սահյան Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան»

Վարչապետն առաջարկեց՝ կանայք հանգստանան, տղամարդիկ աշխատեն

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց մարտի 7-ը եւ 8-ը ոչ աշխատանքային օր սահմանել: Իսկ քանի որ ամսի 7-ը երկուշաբթի է, իսկ 8-ը՝ երեքշաբթի, առաջարկվեց ամսի 7-ի փոխարեն աշխատանքային օր հայտարարել մարտի 12-ը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատակեց. «Ես առաջարկում եմ կանայք հանգստանան, տղամարդիկ աշխատեն, հը, ի՞նչ կասեք»:   Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930