Օրվա լրահոսը
Վարդան Ղուկասյանի որդին բռնցքամարտի մարզչի եղբոր ամենամոտ ընկերն է. մանրամասներ՝ «Հրաշքների աշխարհ»-ի միջադեպից
Այսօր տեղեկություններ հրապարակվեցին, որ 5 օր առաջ՝ փետրվարի 11-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող, քաղաքի կենտրոնում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում՝ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակի ու նրա ընկերոջ Պատվական Մադոյանի մասնակցությամբ (հայտնի է Պատո անունով): Pastinfo.am-ի մատուցմամբ, այս երկուսը վիճաբանել էին բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան կապակցությամբ
Սիրելի տիկին Լեա Բուտրոս-Ղալի, Մեծ ցավով տեղեկացա Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան մասին: Նա մշտապես կհիշվի, որպես 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը` որպես կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ, ով բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձը ի սպաս դրեց աշխարհում
Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողը` ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացման եղանակով հափշտակելու մեղադրանքով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Էմիլ Ս.-ին` պաշտոնեական դիրքն օգտագործելով` իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ
Ջրանջատում Նոր Նորքում և Նորք-Մարաշում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ. • Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ Մայակ, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը: • Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. փետրվարի 19-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ բացառությամբ Հովսեփյան, Արմենակյան, 6-րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության
Քաղցկեղով հիվանդների միայն 3 տոկոսին է հասանելի ուժեղ ցավազրկողները
«Ես տեսել եմ հիվանդներ, ովքեր ցավն սկսվելուն պես, եռացող ջուր էին խմում կոկորդն այրելով, որպեսզի այդ ցավից տառապեին ու չզգային քաղցկեղի հետևանքով առաջացած ցավը»,- անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց ցավի ու տանջանքների ընդհանուր պատկերն այսպես է ամփոփում Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գեորգի Գոգիան ու արձանագրում, որ պալիատիվ խնամքի հասանելիության պարագայում այդ տանջանքներից հեշտությամբ
Երեւանը սիրելու ու ջնջելու չգրված օրենքները
Այս յուրատեսակ աղբյուրը գտնվում է Երեւանի ծայրամասերից մեկում՝ կոնկրետ Ներքին Չարբախում: Այն կառուցվել է անցյալ դարի 40-ականներին: Առանձնապես բարձր մշակութային արժեք չի ներկայացնում իրենից, բայց հիշողություն է: Հնաբնակները նրան Կարմիր աղբյուր անունն են տվել… Քանի-քանի՛ սիրահարներ են դրա կողքին ծածուկ հանդիպել, թաղի տղաները պայմանավորվել՝ ինչ-որ հարցի շուրջ, կամ կանայք ջուր են կրել դույլերով: Ու բարեբախտաբար,
Հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 2012թ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով մշակվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք»
«Գիտելիքների հանրագիտարան»-ը Հայաստանում ռեկորդային վաճառք է գրանցել
Երեւանի պետական կամերային թատրոնում այսօր ընթերցողներին ներկայացվեց հանրահայտ «Dorling Kindersley» հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որը հեղինակել է «Բուկինիստ» հրատարակչությունը: Գրքում ստույգ մանրամասներով եւ նկարազարդումներով ներկայացված են տիեզերքի, բնության, մարդու ստեղծման եւ այլնի մասին տվյալներ, որոնք կզարմացնեն հատկապես պատանի ընթերցողին: «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Գիտելիքների հանրագիտարանում» հատուկ հայ
Երվանդ Զախարյան. Նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները
Փետրվարի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է Moodys միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ռիսկերի գնահատման ստորաբաժանման կառավարող տնօրեն Դիտմար Հորնունգը, փոխնախագահի օգնական, վերլուծաբան Սեբաստիան Բեքերը, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերգենտին։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա իրավիճակն ու զարգացման
Աշխարհի թագի հավակնորդները մրցաշարի ընթացքում հանդիսականների համար կվերլուծեն դիրքերը
Մարտի 11-ից 28-ը Մոսկվայում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում հետաքրքիր նորարարություն է կիրառվելու: Մասնակիցներն առանձին խցիկից համառոտ կմեկնաբանեն խաղային դրվագները: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Մոսկվայում ՖԻԴԵ-ի ներկայացուցչության ղեկավար Բերիկ Բալգաբաեւը եւ նշել, որ մեկնաբանությունների ձեւաչափը պարզ կդառնա ավելի ուշ»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաղրամյանի ակտիվիստների դեմ դատական հայց ներկայացնելով՝ ցանկանում են սաստել նրանց
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի կարծիքով՝ փորձում են ամեն կերպ՝ հոգեբանորեն, նյութապես, ճնշել, բայց չի ստացվի Վարչական դատարանը սկսել է քննել ՀՀ ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մի շարք ակտիվիստների դեմ բերված վարչական հայցերը: Այս գործերը հիմնականում անցնում են նույն հոդվածով: Ոստիկանությունը պահանջում է ակտիվիստներին պատասխանատվության ենթարկել վարչական իրավախախտումների օրենսգրքի
Պարզաբանում, թե ինչու է Վաչե Գաբրիելյանը ստորագրել Բերքաբերի դպրոցի տնօրենի հրամանը
Արձագանք «Առավոտի» «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է որոշել, թե ով պետք է լինի սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրենը» հրապարակմանը: Համաձայն ՀՀ օրենսդրության, հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրությունները համակարգում են մարզպետները: Ըստ սահմանված դրույթների, վերջնական որոշումը հաստատում է փոխվարչապետը, որն օրենսդրության ընդունման պահին տարածքային կառավարման նախարարն էր: Փոխվարչապետի պաշտոնը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի կողմից ստանձնելուց հետո օրենսդրության
Ալեքսանդր Սիրունյան. «Քանդողն էլ է պետությունը, նախագծողն էլ է պետությունը»
Ալեքսանդր Սիրունյանին հետաքրքիր է՝ «Դոլմամայի» կորուստը ո՞րն է
«Կարելի էր ավելի լավ ներկայանալ». Ավետիք Ավետիսյան (Ֆոտոշարք)
Արարատյան հայրապետական թեմի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) համատեղ ջանքերով այսօր «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված ստեղծագործական ցուցահանդես-մրցույթ, որի մասնակիցները ԵԳՊԱ-ի ուսանողներն են: «Այսպիսի ցուցահանդեսները մեզ համար հետաքրքիր և արդեն ձևավորված լավ ավանդույթ են այն իմաստով, որ ստեղծագործական բուհերի հետ մեր աշխատանքը միայն ցուցահանդեսի օրով չի սկսվում
2 ժամ տեւած հանդիպում ԲՀԿ-ում ու «No comment»
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ԲՀԿ խմբակցության անդամների հետ: Հանդիպումը բավականին երկար տեւեց՝ 2 ժամից ավելի: Բայց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք դեռ չունեն որոշում, թե ինչպես են քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը: Վահան Բաբայանը չհրապարակեց, թե ինչ հարցեր էին այդքան երկար քննարկում օմբուդսմենի թեկնածուի հետ՝
Վլադիմիր Պուտին՝ «Ամենաբարեկիրթ նախագահ»
Ստամբուլում կայացած Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ֆեներբախչեից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը հենց խաղադաշտում հանել է մարզաշապիկը, որի տակից հագած երկրորդ շապիկի վրա եղել է Վլադիմիր Պուտինի նկարը՝ «Ամենաբարեկիրթ նախագահը» մակագրությամբ: Ինքը՝ ֆուտբոլիստը, իր այդ քայլը բացատրել է այսպես. «Նա իմ նախագահն է եւ ես նրան հարգում եմ:
Ալիեւի հավանական արկածները Մյունխենում, Նալբանդյանի լռությունն ու ԱՄՆ-ի պատիժը
Հայկական դիվանագիտության պասիվությունը Մյունխենում Փետրվարի 12-14-ը Մյունխենում կայացավ անվտանգության 52-րդ համաժողովը, որին ներկա էին շուրջ երկու տասնյակ երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, քառասուն պետությունների արտգործնախարարներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Համաժողովին Հայաստանը մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով, իսկ Ադրբեջանը` նախագահի մակարդակով: Մյունխենի համաժողով Ալիեւի մեկնումն ուղեկցվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճով, եւ դա
Սրտանոթային հիվանդությունների ախտանիշներն ու պատճառները (Տեսանյութ)
Հայկական գենոտիպը պատճառներից մեկն է, որ հիվանդությունների երիտասարդացում է նկատվում
«Մարտի 1-ի գործով Թաթոյանին հարցրել եմ՝ սա դո՞ւ ես գրել, երաշխավորում է, որ ինքը չի գրել». Ալ. Արզումանյան
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում իր՝ ՀՀ ներկայացուցչի տեղակալ լինելու հարցն է, իսկ ես այս պահի դրությամբ երկու հարց ունեմ ՄԻԵԴ-ում: Ինձ հետաքրքրում է՝ շահերի բախման խնդիր կա՞, թե՞ չէ:
Թուրքիայի արտգործնախարարն այսօր կժամանի Վրաստան
Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ՝ Միխայիլ Ջանելիձեի հետ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Հանդիպման ավարտին Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենք Թուրքիան դիտում են որպես մոտ բարեկամ, որի հետ կապված են ռազմավարական հարաբերություններով: «Մենք ևս մեկ
Տիգրան Աթանեսյան. «Դոլմամա» ՍՊԸ-ն եւս ունի իր շահը»
Տիգրան Աթանեսյանը միջնորդեց որպես երրորդ անձ ներգրավել «Դոլմամա» ՍՊԸ-ին
«Եթե ՀԿ ես, ուզում ես բիզնես անես, կռուտիտ- մուտիտ անես, գնա՛ վապշե էս դաշտից». ԱԺ լսումներ (Տեսանյութ)
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը «Հասարակական կազմակերպությունների մասին» նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ էր կազմակերպել: Նախագծով ՀԿ-ները արդեն կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, բայց նրանց համար հարկային որեւէ արտոնություն սահմանված չէ: Հիշեցնենք, որ ՀԿ-ները դժգոհում էին նաեւ ֆինանսական հաշվետվությունից: Մինչդեռ լսումների ժամանակ այդ մասով առանձնապես դժգոհություններ չեղան, քանի որ նախագծում ամրագրել են՝
Մեր երկրում շները բարեկամից վերածվել են թշնամու
Ներկայումս թափառող շների վերացման խնդիրը օրակարգային է աշխարհի որոշ երկրների եւ մասնավորապես՝ Հայաստանի համար: Եվրոպական եւ ընդհանրապես զարգացած երկրները նման խնդիրներ չունեն։ Այդ կատեգորիայի երկրներում, քաղաքներում ընդհանրապես թափառող շներ, որպես այդպիսին, չկան, եւ չես հանդիպի։ Մեզ մոտ՝ մայրաքաղաքում, հատկապես նրա արվարձաններում դրանց քանակը տարեցտարի ավելանում է: Խորհրդային տարիներին մայրաքաղաքում, նրա արվարձաններում, քաղաքի մոտակայքի գյուղերում նույնպես
Վահագն Խաչատրյան. «Նման նվերը, որը Հայաստանն արեց «Գազպրոմին», եղբայրը եղբորը չէր անի» (Տեսանյութ)
Գազի գինը հիսուն տոկոսով պետք է նվազի
Ի՞նչ ֆիլմեր են ընդգրկված Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագրում
Փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում 17.00-ին, 18.00-ին և 20.00-ին կցուցադրվեն բրիտանական յոթ ֆիլմ: Փետրվարի 20-ին 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում փառատոնը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով: Ռեժիսոր Նիկոլաս Հայթների «Լեդին ֆուրգոնում» ֆիլմը պատմում է մեծանուն գրող Ալան Բեննեթթի և միսս Շեփերդի սիրո մասին։ Միսս Շեփերդի դերակատարուհի բրիտանական կինոյի և թատրոնի արդեն դասականի համարում ունեցող օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթն
Թուրքիան 15 հազարանոց զորք է կենտրոնացրել Սիրիայի սահմանին. Ermenihaber.am
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակներում Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայվել: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի տեղեկացմամբ` սահման է ուղարկվել նաև համապատասխան զինտեխնիկա` «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում: Նշվում է, որ գլխավոր շտաբի կողմից պլանավորվել է թուրք-սիրիական սահմանին ստեղծել
ՀԿ-ները՝ կահույքի վրա դրված ծաղկաման. «Պետք եղած ժամանակ մեջտեղ քաշեն, պետք եղած ժամանակ փակեն, որ չերեւա». (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում Հասարակական կազմակերպությունների մասին խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարցրեց, թե ինչո՞ւ են սահմանափակումներ մտցնում ՀԿ-ների՝ դատարան դիմելու հետ կապված. «Սահմանադրական դատարանի 2010-ի սեպտեմբերի 7-ի դիրքորոշումները չեն արտացոլվում նախագծի մեջ, ես ուզում եմ հասկանալ պատճառը»: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ այդ հարցը բավարար չափով ուսումնասիրված չէ, լրացուցիչ
Դատապարտյալը ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է քրեակատարողական վարչության ծառայողներին
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Նալբանդյանն իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, 2015 թվականի մայիսի 25-ին հայտնել էր, որ 2015 թվականի ապրիլի 18-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչական
Ծեծ, որ չէ՞ր եղել
Փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Այնուհետև նույն
Կալանավորի փախուստի գործով պատիժ նշանակվեց տուգանքը
Դատարանը հաստատված համարեց այն, որ «Քրեակատարողականի աշխատակիցներն անթույլատրելի կապի մեջ մտնելով Ս. Գաբրիելյանի հետ, նրա իսկ առաջարկով օգտվել են հանձնուքներով նրան փոխանցված սննդամթերքից, իսկ ժամը 22-ի սահմաններում միասին ընթրել են»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Օհանյանի, Ռազմիկ Ղաբուլյանի եւ Մեսրոպ Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով


















































