Օրվա լրահոսը

Դատապարտում եմ և մատնացույց անում. arevelk.am

arevelk.am. Երբ մոտդ որոտում են ռումբերը և սուլում են հրթիռները՝  գլխիդ վերևում, երբ ամենօրյա կյանքը լույսի, հացի ու ջրի նման ամենաէական պահանջների զրկանքներին է հասնում, նման պայմաններում, երբ քո առջև առիթ է բացվում՝ մեկ օրում թողել պահի մշուշապատ իրականություններն ու գնալ, թեկուզ ընդմիշտ, թեկուզ աշխարհի մյուս ծայրը, առանց երկար մտածելու, ամենադյուրին, ամենահեշտ ու ձեռնտու տարբերակով,

Ավարտվել են թիվ 34/20, 35/37, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել են թիվ 34/20, 35/37, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն  քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ, համապատասխանաբար, 35/37, 35/35, 34/20 ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկված Նազելի Բաղդասարյանը, Հովհաննես Մաթևոսյանը, Աշոտ Կարապետյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Հանրաքվեին չեն մասնակցել, և նրանց փոխարեն այլ

Համատիրության աշխատակցին տուգանեցին՝ ուրիշի փոխարեն քվեարկելու համար

Նա իր նախաձեռնությամբ է փորձել «այո»-ն անցկացնել, իրեն դուր է եկել այո-ի գաղափարները ու վստահ էր, որ «այո»-ն բավականին շատ բան կփոխի մեր երկրում ժողովրդի համար:

Ողբերգական դեպք Արարատում. Ավտովթարի հետևանքով մահացել է Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը

2016թ. փետրվարի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ավտովթարի ենթարկվելու հետևանքով մահացել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատուկ կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության մայոր Վահե Գեղամի Ավետիսյանը։ Նախնական տվյալներով՝ Վ.Ավետիսյանն իր վարած «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհին՝ դեպի Արտաշատ քաղաքի ուղղությամբ ընթանալիս՝ Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց, բախվել

Կառավարությունում քննարկվել են Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այսօր մեկնարկում է Հարկային օրենսգրքի մանրամասն քննարկումը կառավարությունում: Անցած տարի բոլոր գերատեսչություններն ունեին հանձնարարական՝ քննարկել օրենսգիրքը համապատասխան ճյուղերի տնտեսվարողների և լայն հանրության հետ՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի և բյուջեի մուտքերի վրա, որպեսզի օրենսգրքի վերջնական

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը՝ ԱԱԾ նոր տնօրենի նշանակման մասին

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում նշվում է, թե ով կարող է նշանակվել ԱԱԾ ղեկավար: Օրենքի Հոդված 19-ը հստակ սահմանում է Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, որն է. «Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն

Գյումրիից Մոսկվա մեկնող ինքնաթիռից 4 հոգու իջեցրել են. փաստում է ուղեւորը

Ուղիղ մեկ շաբաթ առաջ տարբեր լրատվական կայքերում՝ Henaran.am, igyumri.com  տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ փետրվարի 7-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Գյումրի-Մոսկվա թռիչքը մի քանի ժամով հետաձգվել է, քանի որ անհայտ անձը, ըստ որոշ լուրերի՝ ազգությամբ թուրք, ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռնելու համար: Այնուհետ, ըստ վերոհիշյալ կայքերի, հայտնաբերել էին, որ անձնագիրը կեղծ

Մ. Իզմիրլյանի անվան մանկատնից 10 երեխա վերադարձել է ընտանիք. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեցին հիգիենայի պարագաներ եւ 2 քայլակ: «Երբ Հայաստան ժամանեցի, բարեգործությամբ զբաղվելու մեծ ցանկություն կար: Իմանալով հայ-լեհական բիզնես գործակցության մասին՝ փորձեցի լեհ գործարարներին ներկայացնել Հայաստանը, որպեսզի իրենց փոքրիկ լուման ներդնեն եւ հանդես գան այսպիսի բարեգործությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի

Քննարկվել են ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութեր

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, իրավաբանական, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման, ներքին անվտանգության վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված

Վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել

2016թ. փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել փետրվարի 15-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ

Ձվեր են նետել դատարանի շենքի վրա. «Ա1+»

Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը հրաժարվեց գրավի դիմաց ազատ արձակել «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին։ Ի նշան բողոքի՝ մի խումբ քաղաքացիներ ձվեր նետեցին դատարանի շենքի վրա։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Հրանուշ Հակոբյանը Լիբանանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մերձավոր և Միջին Արևելքի երկրների տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ խորհրդաժողովին

  Փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մերձավոր և Միջին Արևելքի երկրների տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ խորհրդաժողովը: Երկօրյա խորհրդաժողովի առաջին նիստը գումարվել է փետրվարի 13-ին, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և

Ընտրախախտումների վերաբերյալ 22 քրեական գործ ուղարկվել է դատարան

Փետրվարի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ: 22 քրեական գործ 25 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 31 քրեական գործերով 35 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 6 քրեական գործով 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:   ՀՀ դատախազություն  

ՀՀ դատական համակարգի օտարերկրյա գրանտները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ դատական դեպարտամենտի կողմից ստացված դրամաշնորհներին: ՀՀ դատական դեպարտամենտին անհատույց հատկացված գույքի արժեքը 2005-20144թթ.-ին կազմում է ընդամենը 268,3 հազար ԱՄՆ դոլար: Դատական համակարգին գույք հատկացվել է 2007թ.-ին Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրերի (UNDP) շրջանակներում և 2012թ. Եվրամիության կողմից

Ոստիկանությունը հետապնդում է քաղաքացի Գոհար Սարոյանին

Անցած տարվա տարեվերջին 4-րդ ՊՊԾ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանը Ազատության հրապարակում  նստացույց իրականացնող անձանց անվանել էր կապիկներ: Այդ իրադարձություններից հետո ձերբակալվեց նստացույցի մասնակից, Հիմնադիր Խորհրդարանի անդամ՝ Գևորգ Սաֆարյանը: Այս իրադարձություններին հաջորդեց բողոքի ակցիան Գեղամ Խաչատրյանի տան դիմաց: Ակցիայից հետո, հինգ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Բերման ենթարկված անձանց մեղադրանք էր առաջադրվել այլյոց գույքը վնասելու հոդվածով:

Ինչու է ջրազրկվել Զեյթունը

Երեւան Ջուրն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ փետրվարի 15-ին, 24 ժամով ընդհատվելու է ջրամատակարարումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հատվածներում: Պատճառը՝ Ավան-3 նորակառույց համալիրում իրականացվող աշխատանքն է, որի մասին պատմում է «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Զեյթուն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գեւորգյանը: -Այստեղ նախատեսվում է կառուցել եւս մեկ բազմահարկ շենք՝ լրագրողների, մարզիկների, բժիշկների, մանկավարժների համար: Մինչդեռ տարածքով

Գագիկ Մակարյան. «Բենզինի 93%-ն այդ ի՞նչ արհեստական այրվող նյութեր են» (Տեսանյութ)

Տնտեսագետն ասում է, Վրաստանում բենզինի որակն ավելի լավն է, քան Հայաստանում

Հայաստանի մշակույթի օրեր Բելառուսում

Փետրվարի 8-11-ը Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ անցկացվեցին Հայաստանի մշակութային օրեր: Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում փետրվարի 9-ին Բելառուսի Ազգային գրադարանում բացվեց հին գրքերի ցուցահանդես: Ցուցահանդեսին բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարների տեղակալներ Արթուր Պողոսյանը և Իրինա Դրիգան: Նույն օրը Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի օրերի բացման պաշտոնական արարողությունը: Ելույթով հանդես եկավ

Մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը

Փետրվարի 14-ին մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շուրջ 10 000 ուսանողներ հնարավորություն կստանան մասնակցելու «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի հիմնական խորհրդանիշների ստեղծմանը: Թումոյի ուսանողների հետ հանդիպմանը IDeA hիմնադրամի «100LIVES» և «Aurora Prize» մրցանակ նախաձեռնությունների գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը պատմեց «Ավրորա» մրցանակի մասին: «Ավրորա»-ն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունն

Մի կարևոր վկայություն ռուս-թուրքական (բոլշևիկա-քեմալական)  հարաբերությունների սկզբնավորման մասին (մայիս, 1919թ.)

Վերջին շրջանում շատացել են քննարկումները ռուս-թուրքական հարաբերությունների և այդ հարաբերությունների պատմության մասին: Դա մեծապես պայմանավորված է ռուսական քաղաքացիական օդանավի պայթեցման գործում թուրքերի ունեցած դերի, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման, ինչպես նաև ռուս-թուրքական՝ ավելի ճիշտ բոլշևիկա-քեմալական, Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի առաջակված չեղարկման հետ: Ռուս քաղաքական գործիչները հաճախ շեշտում են, որ թուրքերը երախտամոռ եղան՝ եթե

Վարդգես Գասպարին մոտ մեկ ժամ պառկած էր դատարանի միջանցքում

Դատավորն ինքնաբացարկ չներկայացրեց

Կարինե Դանիելյան. «Մենք շարունակում ենք շենքը շենքի վրա շարել, որովհետեւ ախպեր տղերքը տենց են ուզում» (Տեսանյութ)

«Մենք ունեք երկու մեծ դժբախտություն` հանքարդյունաբերությունը եւ քաղաքաշինությունը»:

ԼՂՀ ՊՆ. տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե

Լարիսա Ալավերդյանը նախագահի ելույթի սխալների ուղղում է անում. «Հայերեն չէ, շատ վիրավորական է»

Մանվել Բադեյանը խորը լեզվաբանական վերլուծության համար շնորհակալություն հայտնեց Լարիսա Ալավերդյանին:

Մրցավարները կրկին փակում են Անաստասիա Գալուստյանի ճանապարհը

Ինչպես օրերս անցկացված Եվրոպայի առաջնությունում, այնպես էլ պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերում, մասնագետների ու մարզասերների համակրանքն Անաստասիա Գալուստյանի կողմն է, սակայն մրցավարները կանխամտածված ցածր են գնահատում նրա մրցելույթը:

Քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Մկրտչյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2015թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող ավագ քննիչ Արտյոմ

ՀԿ-ները պատրաստակամություն են հայտնում նոր Ընտրական օրենսգրքի մասնակցային մշակման աշխատանքներին ներգրավվելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ընտրական համակարգի իրական բարեփոխումը, հաշվի առնելով վերջին քսանմեկ տարում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և զեղծարարությունները, մասնավորապես, 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ժամանակ, գնահատելով մեր երկրի և հասարակության առաջ ծառացած ծանր մարտահրավերները՝ առաջիկա ընտրություններին նախընթաց, մենք` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք

Ինքնասպանություն Երևանում

Փետրվարի 15-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   ՀՀ ՏԿԱԻՆ

Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոզի մսի, սառեցրած հավի ու ձկան գործով փաստաբանների բողոքը

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում մի խումբ անձանց նկատմամբ դեռեւս 2014 թվականին հարուցվել էր քրեական գործ Վրաստանից բեռնատարներով Շիրակի մարզի «Բավրա» մաքսակետով մաքսանենգ ճանապարհով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով: Ինչպես տեղեկանում ենք, Datalex տեղեկատվական համակարգից, այդ գործով կան 11 մեղադրյալներ, որոնցից մեկը պաշտոնատար անձ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930