Օրվա լրահոսը
Դժբախտ պատահար Ծաղկաձորում. մահացել է մանկահասակ երեխա
2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 17.00-ին, «Հրազդան» ԲԿ ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գանգոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մանկահասակ աղջիկ երեխա, ով անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 2016թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22.40-ին, փոքրիկը հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ստացվել են Կոտայքի մարզային
Ռոբերտ Քոչարյանն օրինակելի դյուցազուն է. «Իրատես de facto»
Հայ ընթերցասեր և սպորտասեր հասարակությունը կարող է սրանում համոզվել՝ ընթերցելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Դյուցազնագրքի» երկրորդ հատորը։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» անվանակարգում ինչպես նաև «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մրցանակ է ստացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Կարեն Սարգսյանը: «Բորսայի Լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մասնակցել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» գրանցված բոլոր դիլերները:
Քննություն է տարվում՝ պարզելու Բուրաստան Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները
Վարորդի ինքնությունը հայտնի է, ով Երեւանի բնակիչ Ա.Ալեքսանյանն է։
Ազգայնական բառապաշարը դառնում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմքը. «Ժողովուրդ»
Այն, որ Հայաստանն արտաքին քաղաքականության հստակ սկզբունքներ չունի, պարզ էր վաղուց։ Սակայն այդ անսկզբունքայնությունն այլեւս անթաքույց կերպով սկսել է դրսեւորվել Սերժ Սարգսյանի ելույթներում, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ 180 աստիճանի շրջապտույտ կատարելով իր նախորդ հայտարարություններից՝ մի քանի օր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի հաճար նախընտրելի է հայ-թուրքական հարաբերություններում ու ԼՂ
«ՀՀ-ից ապօրինաբար դուրս է գալիս 1 մլրդ 800 միլիոն դոլար». «Ա1+» (տեսանյութ)
Հայաստանում միկրոտնտեսական կայուն միջավայր ստեղծելու համար պայմանները բավականին բարդ են,նախապատմությունն էլ` վստահություն չներշնչող: «Օրինակ` 2015թ-ի ընթացքում քանի բրենդ հեռացավ Հայաստանից, քանի կլանման դեպք եղավ, ինչքան են եղել ներդրումները և այլն, այսինքն դրանք մի շարք ցուցանիշներն են, որոնք ձևավորում են մեր միկրոտնտեսական միջավայրը և այս գործոններն արդեն իսկ նախադեպ են , որպեսզի տվյալ երկիրը ներդրողների համար
Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան. «Հայկական ժամանակ»
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։ Փոստանջյանը պնդում է, որ Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելիս չեն պահպանվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ըստ որի այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն
Հայաստանը դատարկվում է. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»
Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք է սկսեր դանդաղել, որքան էլ ցավալի է, միեւնույն ժամանակ նաեւ սպասելի է։ Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ անցած 2015-ին Հայաստանում ծնվել է 41 հազար 815 երեխա, իսկ մահվան դեպքերի թիվը կազմել է 27 հազար 835։ Այսինքն՝ բնակչության թվի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախընտրում է կալանավորների՞ն
Հաշմանդամություն ունեցող են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք են զգում: Այս տողերը վերցված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքից: Ինչպես երեւում է՝ մեր պետությունն անգամ օրենքով է ամրագրել բարոյական հարթության մեջ ապացույցներ չպահանջող նորմը: Օգտվելով օրենքով ընձեռած հնարավորությունից, այն քաղաքացիները,
Արտաշես Ներսիսյան. «Գուցե պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնություն մեկնենք ծանրամարտի կանանց ամբողջական հավաքականով»
Հայաստանը դեռ երբեք ծանրամարտի կանանց այսպիսի ուժեղ, կայուն եւ ամբողջական հավաքական չի ունեցել, ինչպես հիմա
Հարեւանները՝ նորանշանակ ԱԱԾ պետի մասին. «Խելոք, համեստ երեխա էր». «Հայկական ժամանակ»
Գեորգի Կուտոյան կրտսերին բակում ոչ միանգամից էին ճանաչում։ Ինչպես հետո տեղեկացանք, նա այստեղ մանկուց որպես Ժորիկ է հայտնի։ Բայց արդեն իմանալով, թե խոսքն ում է վերաբերում, մեզ հանդիպած մարդիկ միայն դրական կարծիք էին արտահայտում։ Միևնույն ժամանակ ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հետ առանձնապես շփումներ չեն ունեցել և չունեն։ Դպրոցական տարիքում, ըստ հարևանությամբ ապրող մարդկանց, Գեորգիին
Այնտեղ են, որ արշալույսները խաղաղ լինեն
Փետրվարի 15-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկեց 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլի սկիզբը, այս կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացվեցին հանդիսավոր միտինգներ: Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Արցախի Քաշաթաղի շրջանը բանակ-հասարակություն կապի շրջանակներում համագործակցում է հանրապետության արևելյան տարածքում տեղակայված Ն զորամասի հետ: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ
Մարդիկ եթեր են զբաղեցնում եւ լուրջ-լուրջ խոսում Մոսկվայի պայմանագրի չեղարկումից. «Հրապարակ»
Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվան որեւէ քայլ չի ձեռնարկում:
«Ես քանի ապրում եմ, իմ Արթուրի մի կաթիլ արյունը քթներից հանելու եմ». սեւազգեստ մայրերի բողոքը մերժվեց (Տեսանյութ)
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց բանակում զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի եւ Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի՝ ոստիկանների դեմ բողոքի գործով դատավճիռը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել սեւազգեստ մայրերի բողոքը: Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 13-ին ոստիկանները բռնություն կիրառելով, նախագահականի դիմացից հեռացրել էին
Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին տուժել է թուրք-քրդական բախումներից (լուսանկարներ)
Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին զգալիորեն տուժել է վերջին ամիսներին Թուրքիայի զինված ուժերի և քրդական խմբավորումների միջև բախումների հետևանքով: Ավերածությունների լուսանկարները տեղադրվել են Armenian church Surp Giragos and Surp Sarkis in Diyarbakır ֆեյսբուքյան էջում: Հայկական եկեղեցին գտնվում է Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում, որը վերածվել էր զինված բախումների թատերաբեմի: Այնուամենայնիվ, որոշակի շփոթություն կա, թե եկեղեցիներից որ մեկն
«Նոր Հայաստան». Վարդգես Գասպարիի նկատմամբ հալածանքը և ծաղրուծանակը մեր ժողովրդի նկատմամբ վարչախմբի վերաբերմունքի ցուցանիշ է
2016 թ. փետրվարի 15-ին ոստիկանությունը, ապօրինի կերպով ներգրավելով շտապ օգնության ծառայությանը, ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիին շտապ օգնության ավտոմեքենայով բռնությամբ տարել է դատարան: Վարդգես Գասպարիին դատարան տանելու գործողությունը հերթական անգամ ուղեկցվել է նրա նկատմամբ ընդգծված անհարգալից վերաբերմունքով՝ ըստ էության վերածվելով ծաղրուծանակի: Մարդու և քաղաքացու ազատությունը և արժանապատվությունը ոտնահարելու հարցում ոստիկանության և շտապ օգնության ծառայության համագործակցությունը ոչ
Կուլիսային պատասխանատվության փոսը. «Ժամանակ»
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, որ կուլիսային զրույցներում ազդակներ է ստացել Հայաստանի իշխանություններից, որ Ընտրական օրենսգիրքը «արդար եղանակով» է կազմվելու: Հետաքրքիր է՝ Եվրամիության դեսպանին հետաքրքրե՞լ է, օրինակ, այն, թե ինչու է այդ հավաստիացումը արվում կուլիսային զրույցներում և ոչ թե, ասենք, հրապարակավ: Այն, որ այդ հավաստիացումները կուլիսային են, արդեն իսկ դրանց հանդեպ առաջացնում է
«Սերժ Սարգսյանը չանցավ կարմիր գիծն ու վերջնականապես տեղը չդրեց ՀՀԿ-ի պորտը». «Հրապարակ»
Եկեք համաձայնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սերժ Սարգսյանը հավաքում է հատկապես յուրայիններին եւ քլնգում։ ՀՀԿ համագումարները, կառավարության հետ նրա առանձին հանդիպումներն ասվածի ապացույցն են։ Որպես կանոն, ՀՀԿ-ականներն այսպիսի հանդիպումներից հետո հայտարարություններ են անում, թե տեսա՞ք ինչ ճիշտ-ճիշտ բաներ ասաց նախագահը, սրանից հետո նրա ասածով ենք անելու եւ այլն, եւ այլն։ Նույնը տեղի ունեցավ
Ամբողջությամբ վերաբնակեցվել է 4-րդ կարգի վթարային Բրյուսովի 66 շենքը
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Բրյուսովի 66 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչներին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և նշել, որ սահմանված կարգով անհրաժեշտ է որոշման մեջ առկա ժամկետներում ազատել հին, վթարային բնակարանները: Նոր բնակարաններ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց
Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Նորից՝ «դավադրության» մասին
Մի տեղ ես կարդացի, որ Դաշնակցությունն ու Հանրապետականը միանում են Կրեմլի հրահանգով: Հստակ տեղեկատվություն չունեմ, բայց ինձ թվում է, որ Կրեմլին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են Հայաստանում անում այս երկու, ինչպես նաեւ մնացած կուսակցությունները: Իհարկե, զուտ տեսականորեն կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի հակաթուրքական հռետորաբանությունը այս պահին կարող է Ռուսաստանին դուր գալ, եւ այդ երկիրը
Քոչարյանի «զոռով» բարեւը՝ Լարիսա Ալավերդյանին. մինչ օրս կնոջ պահվածքը չի ներում
Ես ստիպեցի իրեն բարեւել ինձ, որովհետեւ ես հումորով լինելով՝ լուրջ չեմ վերաբերում այդ բաներին, իսկ իր մեջ մնացել է, որ ես ինչ-որ այն չեմ արել:
Հալէպ ահաբեկչական խմբաւորումներու հրթիռակոծման թիրախ. Եռագոյն. (լուսանկարներ)
Եռագոյն. Նախապէս հաղորդած էինք, որ վերջին քանի մը օրերու ընթացքին բազմացաւ զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ հրթիռակոծումները ընդհանրապէս Հալէպ քաղաքի զանազան շրջաններ, որոնց կարգին է նաեւ քրիստոնեաբնակ եւ հայաբնակ շրջանները: «Բերիոյ նիւզ»-ը կը հաղորդէ, որ մէկ կողմէ սուրիական կառավարական զօրքը, ռուսական օդուժի աջակցութեամբ, յաջողութիւններ կ՛արձանագրէ Հալէպի շրջակայքը: Միւս կողմէ, Հալէպի երբեմնի հայաշատ թաղամասերուն մէջ մերթընդմերթ ռումբեր կը
Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանին սպառված անձնավորություն անվանեց. (Տեսանյութ)
Փոփոխության բանալին մեր ձեռքում է, ոչ թե Սերժ Սարգսյանի: Սերժ Սարգսյանի վերջին ելույթին անդրադառնալով նման կարծիք հայտնեց Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը: «Կոռուպցիայից խոսում է մի անձնավորություն, որը ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ: Ո՞վ չգիտի Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի կենսագրությունը, նրա այդ խոսքը ժողովրդին ուղղված չէր, պարզապես կանչել էր իր ենթականերին ու
«Ժամանակակից գրականությունը խմորման ընթացքում է». Էլֆիք Զոհրաբյան
«Ճանաչենք ժամանակակից արվեստագետներին» ծրագիրը «Բուկինիստ» գրախանութում նախաձեռնել էր հանդիպում փետրվարի 14-ին արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան Էլֆիք Զոհրաբյանի հետ: Մտերմիկ միջավայրում երիտասարդները հնարավորություն ունեցան արձակագրին տարբեր հարցեր ուղղել և փոխանակվել մտքերով: «Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց բացահայտել ժամանակակից արվեստագետների դերը մեր օրերում: Հաճախ եմ լսում`ժամանակակից գրականություն չկա: Սա արդեն շաբլոն դարձած արտահայտություն է և այդպես պնդողները
Վահան Շիրխանյանի կինը վրաերթի է ենթարկվել. armtimes.com
Մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվել «հանցավոր» խմբի գործով կալանավորված ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը՝ Բուրաստան Շիրխանյանը: Տեղեկությունը, մեր զրույցում հաստատեց Շիրխանյանի որդին՝ Գեորգի Շիրխանյանը՝ հավելելով, որ տիկին Շիրխանյանի վիճակը գնահատվում է ծանր: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «armtimes.com»-ի կայքում
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը չարաշահումներով կիրառելու արդյունքում խախտվում են քաղաքացիների իրավունքները
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Հայաստանում FIDH-ի անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն մտահոգություն են հայտնում «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործի կապակցությամբ, որը ոստիկանության կողմից օրենքի չարաշահման ակնառու օրինակ է և ակտիվիստի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի: Գ. Սաֆարյանին ազատությունից զրկել են Ամանորի գիշերը՝ խաղաղ հավաքին մասնակցելու ժամանակ, և նրան սպառնում է


















































