Օրվա լրահոսը

«Կաշին ու ոսկորն էր մնացել». Սմբատ Հակոբյանը՝ հացադուլ սկսած ազատամարտիկի մասին

«Ազատամարտիկների Դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը զարմացած է դաշինքի անդամ, կալանավորված ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքից: «Զիմ» մականունով հայտնի ազատամարտիկը, Սմբատ Հակոբյանի բնորոշմամբ, ակտիվ ազատամարտիկներից էր. «Մեր ոչ մի ակցիաներից չի հրաժարվել, մեզնից շատ, գիշեր-ցերեկ կանգնած է եղել ու արժանիքներով անձնավորություն է, լավ հայ»: Հիշեցնենք, որ «Զիմին» մեղադրում են Արթուր Վարդանյանի խմբին զենք վաճառելու

Դժվար ճանապարհներ, շնչառական հիվանդություններ. ինչպե՞ս են ուսանողները հասել քննության. «Ա1+»

Բուհերում այսօրվանից մեկնարկել է քննական շրջանը: «Ա1+»-ը փորձել է պարզել՝ ինչպես են ուսանողները մարզերից հասել մայրաքաղաք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ ԱԻՆ-ի, Հանրապետությունում կան փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ: Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել են ուսման հեռակա համակարգի դասերը, իսկ վաղն այս տարվա առաջին քննությունն է լինելու: Համալսարանում անցկացված փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մարզերից այստեղ

ՀՀԿ-ականը հակադարձում է Լեհաստանի դեսպանին. «Մենք կորցնելու բան չունենք, ինքն իր խնդիրն է լուծում»

Որոշ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Եվրամիության դեսպանների այն կարծիքները, թե ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը կարող է խոչընդոտներ ստեղծել իրենց երկրների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության առումով, առանձնապես մտահոգություն առարկա չեն, քանի որ նման հայտարարություններով դեսպաններն իրենց խնդիրներն են լուծում Ռուսաստանի հետ: Օրինակ՝ Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը խնդիր է

Քաղաքապետը դժգոհել է հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման պատասխանատուներից

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով տարեսկզբին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է անբավարար: «Խիստ դժգոհ եմ հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումից: Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ձեր՝ ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը: Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես

Անցած 10 օրերի ընթացքում մաքրվել է 547 հեղեղատար ցանց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ վարչական շրջանների ջրամատակարարման և հեղեղատար համակարգերի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ անցած 10 օրերի ընթացքում համակարգի աշխատանքները եղել են մշտական հսկողության տակ, և առաջացած խնդիրներին տրվել են համապատասխան լուծումներ: Նշված ժամանակահատվածում մաքրվել է 547 հեղեղատար ցանց: Անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանում դեկտեմբերի 31-ին ջրատարի

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 8-ից 11-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը։ Բացահայտվել է գողության` 9, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու`

Հանձնարարվել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից ֆինանսական խնդիրներ են գրանցվել 25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները տարին փակել են

Տարոն Մարգարյան. «Ամեն տարի Կենտրոն վարչական շրջանում պետք է ազատվի առնվազն 2 փողոց»

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են գույքագրվել մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մայթերում գործող, հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող տարաբնույթ սարքավորումներն ու սառնարանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ամեն տարի Կենտրոն վարչական շրջանում պետք է ազատվի առնվազն 2 փողոց: Հանձնարարվել է նմանատիպ աշխատանքներ

Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով նախորդ 10 օրերի ընթացքում   կազմվել է 33 վարչական արձանագրություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  նախորդ 10 օրերի ընթացքում գրանցված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 33 վարչական արձանագրություն: Քաղաքապետը

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հալածման խնդիրը ներկայացվեց «Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմում (տեսանյութ)

Նախօրեին հանրության ուշադրությանն է ներկայացվել վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիայի «Յուրդ Հայրենիքի փոխարեն. Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը: Ամերիկյան անվանի փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Սև այգին» գրքում նշում էր. «Քսաներորդ դարում Ադրբեջանի գլխավոր խնդիրը «ազգի» ստեղծումն էր»: Հատկանշական է, որ Հայրենիք հասկացությունն այն իմաստով, որով այն ընկալում են մշտաբնակ ժողովուրդները, քոչվորների մոտ ուղղակի բացակայում է: Այդպես,

Կառուցվածքային փոփոխություններ հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ հունվարի 11-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մինչ օրակարգին անցնելը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է աշխատակիցներին Նոր տարվա կապակցությամբ, մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք։ Ի թիվս այլ հարցերի` խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային փոփոխությունները: Մասնավորապես՝ Ծառայությունում ստեղծվել է Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Մկրտիչ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հարկադիր կատարողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Մկրտիչ Գ.-ն հայտնել է, որ հիշյալ ստորաբաժանման հարկադիր կատարողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չեն կատարում ՀՀ քաղաքացիական

Հայաստանում խոզագրիպից մահացել է 6 հոգի. ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստի պարզաբանումները (Տեսանյութ)

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր Գյումրիում էր. նա շրջեց Գյումրի բժշկական կենտրոնում, եղավ ինֆեկցիոն հիվանդանոցում, որից հետո ուղեւորվեց Վանաձոր: Լրագրողների հետ զրույցում Արա Ասոյանն ասաց, որ այս տարի հայտնաբերվել է H1N1վարակը, որն այլ կերպ ժողովուրդը կոչում է խոզագրիպ: «Հանրապետությունում երեկվա տվյալներով գրանցված գրիպով հիվանդների թիվը եղել է 698, սա գրանցվածների թիվը, բնականաբար իրական թիվը,

«Աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ». Տարոն Մարգարյան

Մենք բոլորս, մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից: Երևանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր:

Հայտնաբերվել է տղամարդու դի՝ բնակարանում. դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Էստոնիայի հայկական համայնքի հետ

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 10-ին այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: ԱԺ փոխնախագահն Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մտքեր են փոխանակվել Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի

Նորամարգ գյուղում դանակի 13 հարվածներով սպանության համար մեղադրանք է առաջադրվել 29-ամյա տղամարդու

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը տանը գումար է փնտրել, սակայն չի գտել, ապա տեսնելով, որ տանտերը փորձում է գետնից բարձրանալ՝ վառարանի մոտից վերցրել է փայտ և հարվածել գլխին:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում մկրտվել են երկու դատապարտյալներ

Սուրբ Հովհաննես եկեղեցուց լույս են բերել, ինչին հաջորդել է դատապարտյալների աղոթքն առ Աստված:

Հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով զոհվել է զինծառայող. հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային  զինծառայող, շարքային Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Առաջին կայազորային քննչական բաժնում

«Արգելափակման խնդիր չի եղել». ՃԿԿ պետը՝ Գալուստ Սահակյանի՝ ճանապարհին մնալու մասին (Տեսանյութ)

«ՀՀ-ում տոնական օրերին գրանցվել է 676 արտակարգ դեպք՝ 250-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եղել է 3 զոհ, 56 տուժած: ՃՏՊ-ների ցուցանիշն է զգալի նվազել, իսկ փլուզումները պակասել են 6-ով: Կենցաղային կանչերն են շատ եղել՝ կապված ջրագծերի վնասման հետ: Բոլոր կանչերը սպասարկվել են»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ

Սերգո Կարապետյանն առանձնացրել է արհեստական սերմնավորման, տոհմային երինջների ներկրման, սպանդանոցների շահագործմանն առնչվող մի շարք խնդիրներ

«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում, և այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Տավուշցին Ռուսաստանում դանակահարել է հայազգի ձեռնարկատիրոջը

Դատավարությունը կկայանա Բերդում

Քնաբան. «Պետք է ֆիքսված ժամերի քնել-արթնանալ» (Տեսանյութ)

«Քունը շատ կարեւոր գործառույթ է, որը հաճախ շատերի կողմից անտեսվում է: Տոնական օրերին գրեթե ամեն ինչ տրամադրում է քունը խանգարելուն՝ ուշ ժամին ցուցաբերած ակտիվությունը, սննդակարգի շեղումը եւ այլն: Կամքի ուժ ցուցաբերելը շատ կարեւոր է, որպեսզի մի քանի օրում մարդը վերադառնա նախկին քնի ռեժիմին եւ սննդակարգին: Դա կօգնի օրը կարգավորել եւ անցումներին ավելի հեշտ հարմարվել»,-այսօր «Զարկերակ»

«Հայաստանում ռուսական ռազմաբազայի զենքերը կմնան Հայաստանին»

«Շատ լավ է, որ Ռուսաստանը զինում է իր բազան, մատակարարում է նոր զինատեսակներով: Ես հույս ունեմ, որ ինչպես 1917 թվականին Ռուսաստանը հեռացավ՝ զենքը թողեց հայկական բանակին, ինչպես 7-րդ բանակը 1980-ական թվականներին Հայաստանից հեռացավ եւ ամբողջ սպառազինությունը, զենքը, զինամթերքը, հանդերձանքը թողեց Հայաստանին, այնպես էլ հիմա դա կկրկնվի»,- այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն

Հոգեբան. «Իրենց աշխատանքը չսիրողներն ավելի խոցելի են սթրեսի հանդեպ» (Տեսանյութ)

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում հետտոնական սթրեսներ գրանցվում են: Սթրեսը փոփոխվող իրավիճակի նկատմամբ օրգանիզմի ռեակցիան է: Ցանկացած փոփոխություն մարդու համար սթրես է համարվում, հետտոնական օրերին նաեւ մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են փոխվում»,-այսօր «Զարկերակ» ակումբում, խոսելով հետտոնական սթրեսներից, ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Նրա բնորոշմամբ՝ տոների ժամանակ ավելի շատ սպասումներ ենք ունենում, որոնք իրականանում են:

Դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծը» գործել է շուրջօրյա ժամանակացույցով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական օրերին երևանցիների բարձրացրած խնդիրներին հնարավորին արագ արձագանքելու համար դեկտեմբերի 31 –ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները գործել են շուրջօրյա ժամանակացույցով: Ըստ այդմ, այդ օրերին ստացվել է 1640 հեռախոսազանգ, որոնք անմիջապես փոխանցվել են ոլորտների պատասխանատուներին և ստացել համապատասխան ընթացք: Երևանի քաղաքապետարան

Արփինե Հովհաննիսյանը՝ տուգանքների «համաներման» և մյուս իրավակարգավորումների մասին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարորդներին առնչվող իրավակարգավորումների փոփոխությանը: Գրառման մեջ ասվում է. «Տուգանքների այսպես կոչված, «համաներման» և մյուս իրավակարգավորումների մասին. Հարգելի´ գործընկերներ այսօրվանից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, ուստի ցանկանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 12-14-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը

Հայաստանում ռուսական ռազմաբազայի համալրումը՝ նոր զենքերով ուժի ցուցադրություն Թուրքիային

Վերջին մեկ ամսում Հայաստանում ռուսական ռազմաբազայում զենքերի թվի ավելացումը կապ ունի տարածաշրջանային լարված իրավիճակի հետ. մասնավորապես Սաուդյան Արաբիա-Իրան եւ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սրման հետ: Այս կարծիքն այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: «Ռուսաստանն ուղղակի ուժեղացնում է իր կոնտինգենտը Հայաստանում, բայց դա ես հակված չեմ դիտարկելու Հայաստանի ուղեծրում: Ես հակված եմ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930