Օրվա լրահոսը
2015 թվականին ծնունդների թիվը մայրաքաղաքում 2014 թվականի համեմատ աճել է 189-ով
2015 թվականին Երևան քաղաքում ծնվել է 22685 երեխա: Այս ցուցանիշը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 189-ով, իսկ 2013 թվի համեմատ` 1369-ով: Երևանի քաղաքապետարան
Ավետիսյանների տանը դեռ դրված էր անցած տարվա տոնածառը (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեկ տարին: Ավետիսյանների հարազատները հավաքվել են նրանց տանը: Վերջիններս բացեցին մեկ տարի շարունակ կողպած դռները: Աննկարագրելի ծանր տեսարան էր. սկսվեց ողբ, լաց, ուշաթափություններ: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը անեծքներ էր հնչեցնում Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազի հասցեին, նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի վասալն է եւ ճշմարտությունը երբեք չի պարզվի. «Սերժ,
Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողները անցել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Սարգիս Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին հիշյալ բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման
Թուրքիայի նախագահականի նոր գլխավոր խորհրդականը հայկական հարցի մասնագետ է. Ermenihaber.am
Թուրքիայի նախագահի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, պատմաբան Սեյիթ Սերթչելիքը: Թուրքական «Sözcü» թերթի կայքը տեղեկացնում է, որ պատմաբան Սերթչելիքը մասնագիտացված է hայկական հարցի ուղղության մեջ: Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահականի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայկական հարցի մասնագետի նշանակումը տեղի է ունենում հենց այն
Ավտոմեքենաները Հայաստանից Վրաստան են քշում, որ բենզինով լիցքավորեն
Վարորդները այդ կերպ գումար են խնայում
Արման Սուլեյմանյան. Ռուսական համարներով մեքենաները կամերաների տակ գազ են տալիս եւ ցեխ են շպրտում համակարգի վրա
«Երեկ փոխոստիկանապետ Խաչատրյանի գրասենյակում էինք եւ աշխատակիցներից մեկը մտավ ու հարցրեց, թե կարո՞ղ ենք ռուսական համարներով մեքենաներին տուգանել: Փոխոստիկանապետը պատասխանեց՝ ոչ: Վերջ, սրանով ամեն ինչ վերջանում է, ժողովուրդ: Որովհետեւ դա նշանակում է, որ ռուսական զենքով մարդիկ իրավունք ունեն մարդ սպանեն փողոցներում եւ նրանք չեն ձերբակալվի դրա համար, իսկ ոչ ռուսական զենքով մարդկանց ձերբակալում եւ պատժում
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Հայկ Մարտիրոսյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 6-րդ հուշամրցաշարի չորրորդ տուրում հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ, մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Իրանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Ամին Տաբատաբաելին ու 3,0 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Նրանից կես միավոր պակաս են վաստակել եւ 2-4-րդ տեղերում են գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, միջազգային
«Դուրս մեր գրպանից». Նոր օրենքով վարորդները կարող են վճարել եւ շարունակել խախտում կատարել
«2015 թվականի սեպտեմբերի 11-ին եղավ նախագահի հանձնարականը, որպեսզի որոշակի մեղմացուցիչ փոփոխություններ լինեն վարչական իրավախախտումների համակարգում: Անցավ 5 ամիս եւ մենք ականատես ենք լինում այդ ամբողջ հանձնարարականի ընդամենը մեկ բաղադրիչի մասնակի բավարարմանը»,- այս մասին այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը: Խոսելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
Նավթը շարունակում է «վայրէջքը», հաղթահարելով $31-ի շեմը
Նավթը 7 օր անընդմեջ շարունակում է էժանանալ: Երեքշաբթի օրը սեւ ոսկին կրկնեց հերթական 12-ամյա մինիմումները՝ Չինաստանում հումքի պահանջարկի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: Այդ մասին հաղորդում է գործարար նորությունների Investing.com կայքը: Տեխասյան WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու-Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) Երեւանի ժամանակով 10:42 դրությամբ ընկել են 2,5 տոկոսով՝ մինչեւ $30,6 մեկ բարելի դիմաց: Այդպիսի ցածր ցուցանիշներ վերջին
Տեսնես քրեական հանցագործություն իրականացնելու պահին Միրիջանյանն ի՞նչ էր մտածում. «Չորրորդ իշխանություն»
Սրանց նմաններին օգտագործում են, հետո շպրտում են աղբանոցը, հետո նորից հանում այդ աղբանոցից, «ծյունինգ» են անում ու էլի օգտագործման համար պիտանի են դարձնում։
Բոլոր հավակնորդներն էլ հաստատեցին Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրենց ցանկությունը
Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարն անցկացվելու է մարտի 10-ից 30-ը՝ Մոսկվայում, որին մասնակցելու են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ: Հավակնորդներին մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը իրենց մասնակցությունը հաստատելու ժամանակ էր տրվել: Ու չնայած ՖԻԴԵ-ի՝ մրցավայրի ու միակ թափուր տեղում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին ընտրելուց ոմանք դժգոհ էին, այդուհանդերձ, բոլոր ութ գրոսմայստերներն էլ սահմանված ժամկետում
Ադրբեջանցու թաքցրած հրացանը նոր տանտերը գտավ և հանձնեց կամավոր
1949 թ. ծնված Ալբերտ Ա.-ն օրերս ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է Ելփին գյուղի իրենց առանձնատան տանիքը վերանորոգելու ժամանակ, իսկ նշված տունը նախկինում պատկանել է Ելփին գյուղում բնակվող ադրբեջանցու: ՀՀ ոստիկանություն
«Ընտրական օրենսգրքի» մի շարք առանցքային հարցերի շուրջ նախնական համաձայնություններ արդեն ձեռք են բերվել. «Հայկական ժամանակ»
Հաշված օրեր անց խորհրդարանական ուժերը նստելու են բանակցությունների՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխությունների սխեման։ Երեկ հայտնի դարձավ, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ որոշակի նախնական համաձայնություններ արդեն ձեռք են բերվել։ Ամենավիճահարույց հարցը, որը, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի, իշխանության վերարտադրության խնդիրն էր լուծելու, կարծես թե հստակեցվում է։ Խոսքը նոր Սահմանադրության 89-րդ հոդվածի մասին է, որտեղ ամրագրված
«Օրերի» գլխավոր խմբագիր. «Ոչ մի լեզվով Սարոյանն այդքան հաճախ լույս չի տեսնում, որքան չեխերեն»
Aravot.am-ը Չեխիայում լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանից հետաքրքրվեց՝ կա՞ ընթերցանության ճգնաժամ Չեխիայում, մի բան, որ համընդհանուր բնույթ է կրում ողջ աշխարհում: «Դա Չեխիային չի վերաբերում, որովհետեւ չեխերը շատ կարդացող ժողովուրդ են: Այստեղ երեւի բոլոր եվրոպական երկրներից ամենաշատն է այնքան գիրք վաճառվում: Չեխիայում դեռեւս գործում են մի քանի հարկանի գրախանութներ, անգամ մեգագրախանութներ»,-ասաց Հակոբ
Տրանսֆերտները նվազում են. «Հայկական ժամանակ»
Հայաստանի տնտեսության համար տարին սկսվում է վատ լուրերով։ Համաշխարհային շուկաներում արձանագրվող՝ մեր տնտեսության համար բացասական միտումները ավելի արագ են դրսեւորվում, քան կարելի էր կանխատեսել ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Առայժմ չեն հրապարակվել տվյալները, թե 2015 թվականի ընթացքում որքան մասնավոր տրանսֆերտ է «եկել» Հայաստան։ Բայց ուսումնասիրելով միտումները, կարելի է կանխատեսել, որ 2014-ի համեմատ տրանսֆերտների ծավալը նվազած
Դեսպան Մնացականյանն ընտրվեց ՄԱԶԾ, ՄԱԲՀ և ՄԱԾԻԳ-ի Գործադիր Խորհրդի նախագահ
Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով: Անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Գործադիր խորհուրդը միաձայն հավանություն տվեց դեսպան Զոհրաբ Մնացականյանի թեկնածությանը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից տրված մանդատի համաձայն` Գործադիր խորհրդի հիմնական գործառույթներն են հիշյալ երեք
Կդիմե՞ն էթիկայի հարցերով հանձնաժողով ընդդեմ Շուշան Պետրոսյանի. «Հրապարակ»
Ֆեյսբուքյան տիրույթում մարդիկ հազարավոր բաներ են գրում, քննարկումներ կան, թե չի կարելի այդ դաշտը տանել այլ տեղ քննարկել, որովհետեւ այն թաց դաշտ է։
Գյումրիի ողբերգության դասերը. «Ժամանակ»
Հայաստանի հասարակությունն այսօր սգում է Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի՝ Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության տարելիցը: Մեկ տարի առաջ հին Նոր տարին դիմավորել պատրաստվող Հայաստանը «դիմավորեց» իր պատմության հերթական ողբերգությունը: Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունն իր դրսևորումով բոլորովին համեմատելի չէ այն ողբերգությունների հետ, որ հայ ժողովուրդն ապրել է իր կյանքում, այդ թվում
Ինքնաքննութեան բնազդի ուժը. Asbarez
Փարիզի «Յառաջ» թերթի հիմնադիր խմբագիր, դաշնակցական յայտնի գործիչ Շաւարշ Միսաքեանի հետեւեալ վկայութիւնը կ՛արժէ վերընթերցել. «Դաշնակցութիւնը կը մնայ անխոցելի՝ ցորչափ կը գործէ ինքնաքննութեան բնազդը: Մեր կուսակցութեան հիմնական արժանիքներէն մին է ինքնավստահութիւնը,- տոկուն կեցուածք, սուր նայուածք եւ վճռականութիւն՝ խօսքի թէ գործի մէջ»: Յատկանշական է, որ մեր ժողովուրդի պատկերացումներուն մէջ Դաշնակցութեան արժանիքներէն շեշտուած են Միսաքեանի նշած ինքնավստահութիւնը, տոկուն
Ալիևը անուղղակի կերպով ընդունում է, որ շահագրգռված չէ խաղաղությամբ և սադրանքների հեղինակն է. Հ. Նաղդալյան
Ադրբեջանի նախագահ Ալիևը նախօրեին հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որևէ արդյունք չի տվել` պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, միաժամանակ նշելով, սակայն, թե` ,«2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը»: Ադրբեջանի նախագահի հերթական` իրար հակասող հայտարարությունների շուրջ զրուցեցինք ԱԺ
Գյումրիի սպանդից մեկ տարի անց
2015 թվականի այս օրը առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական կայանի տանկիստ Վալերի Պերմյակովը գնդակահարեց և սվինահարեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին: Այդ միջադեպն ու հետագա դեպքերը բազմաթիվ հանգամանքներ հանեցին ջրի երես: Փորձենք վերականգնել տեղի ունեցածը և իմի բերել այս ընթացքում կատարված եզրակացությունները: Դեպքերի խրոնոլոգիան Այսպիսով, 2014 թվականին ՌԴ Չիտայի մարզից Վալերի Պերմյակովը, ի
Օրինակները բազմաթիվ են, երբ ՀԱԿ-ի ներկայացրած հանձնաժողովականների «անուշադրության» ներքո տեղի են ունեցել խախտումներ. «Հրապարակ»
ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթից պարզ է դառնում, որ բազմաթիվ ընտրատեղամասեր, որտեղ կեղծիքներ են իրականացվել, դրանք եղել են կամ ՀԱԿ հանձնաժողովականների աչքի առաջ, կամ նրանք բանից բեխաբար են մնացել, ու արձանագրություններ էլ միշտ չէ, որ կազմվել են։ Օրինակ՝ 1/06 տեղամասում, որտեղ, ըստ փաստաթղթի, ուրիշի փոխարեն քվեարկել են, հանձնաժողովի նախագահը եղել է ՀԱԿ ներկայացուցիչ Հմայակ Թորոսյանը։ Համացանցում կարճատեւ
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի առաջին փոխնախագահի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի հետ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը: Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել էստոնական կողմին Տալլինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար: ԱԺ
ԱՄՆ-ի կոնգրեսականը շարունակում է Ղարաբաղում խաղաղության հաստատման ջանքերը. «Ամերիկայի Ձայն»
Կոնգրեսական Ռոյսը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից ձեռնարկվող միջոցներին:
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Հունվարի 12-ին, ժամը 06.39-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 48.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման
Կրկին՝ խիստ բառապաշարի մասին
«Սրանց պետք է գնդակահարել` առանց որեւէ դատ ու դատաստանի»,- առաջարկում են ֆեյսբուքյան ընդդիմադիր օգտատերերը` նկատի ունենալով, բնականաբար, իշխանություններին: «Չէ, սրանց պետք է Քադաֆիի օրը գցել»,- առաջարկում են ավելի ընդդիմադիրները: «Չէ, պետք է սկզբից խլել նրանց գողացած հարստությունը, բաժանել ժողովրդին, հետո քառատել ու գանգամաշկը հանել»,- եզրահանգում են ամենաարմատականները: Առաջ, երբ Ֆեյսբուք չկար, ես այդ խոսակցությունները լսում
ՖԻՖԱ-ի 2015 թվականի դափնեկիրները հայտնի դարձան
Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ 2015» մրցանակաբաշխությունը: «Ոսկե գնդակը» հանձնվեց Արգենտինայի ազգային հավաքականի եւ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին, որն այդ պատվին արժանացավ հինգերորդ անգամ: Կանանց մեջ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց աշխարհի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստ Կարլի Լլոյդին: 2015 թվականի Լավագույն մարզիչներն են Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնա» եւ Ջիլլ Էլլիսը՝ ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքական: 2015 թվականի աշխարհի խորհրդանշական


















































