Օրվա լրահոսը

Վերականգնվել է Հայր Անտոնի հիմնադրած «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի եթերը

Գյումրու Ղորղանյան 83 առանձնատանը գտնվող «Ռադիո Մարիամ Հայաստան»-ը, որի աշխատանքները խափանվել էին անցած տարվա նոյեմբերի 25-ին համակարգիչները ԱԱԾ-ի կողմից առգրավվելու, ռադիոյի հիմնադիր Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանին ու այս ԶԼՄ-ի աշխատանքները կոորդինացնող լրագրող Լիլիթ Թորոսյանին կալանավորելու պատճառով, վերսկսել է եթերը: Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի զինված խմբի հետ կապ

Պարտատերերի ժողովը հետաձգվել է

Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Սամսոն Ղազարյանի ու Մեխակ Գաբրիելյանի՝ տարիներ առաջ ծագած ֆինանսական վեճով հերթական դատական նիստն այսօր հետաձգվել է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր դատական նիստում նախատեսված էր պարտատերերի հանդիպում՝ ժողով: Սամսոն Ղազարյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա նիստի հետաձգումը պայմանավորված էր իրենց ներկայացրած առարկություններով. «Առարկություններ էինք ներկայացրել երկու պարտատերերի պահանջների

Տիգրան Խզմալյան. «Սա հերթական հարված է մեջքից կամ գոտկատեղից ներքև». «Ա1+». (Տեսանյութ)

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատահական չի համարում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ հունվարի 7-ի Սուրբ ծննդյան հարցազրույցում հնչեցրած միտքը, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին ոչ ոք չի ոչնչացրել: «Շատերը մեղադրում են պատրիարք Կիրիլին անկրթության, տեղեկացված չլինելու մեջ: Դա իհարկե, միամտություն է: Կիրիլը կրթված մարդ է, գիտի՝ ինչ է ասում, ում և երբ: Կիրիլը պատահական մարդ չէ, նա Ռուսաստանի

«Արդյոք միջոցները բավարար էին, եւ ի՞նչ է պատրաստվում անել «Սանիթեքը»»

Տարոն Մարգարյանի խիստ հայտարարությանն է անդրադառնում Ստյոպա Սաֆարյանը

Վերին շնչառական ուղիների սուր վարակների համաճարակաբանական իրավիճակը ԼՂՀ-ում

ԼՂՀ առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում: Իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել է նաև հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես հիվանդների ժամանակին հայտնաբերման, արագ և

Գասպարի. «Արդեն անիմաստ եմ համարում դիմել ոստիկանությանը, դիմեմ որ ի՞նչ անեմ»

«Ստացվում է, որ եթե ուզեմ բողոքել, պետք է նայեմ տեսնեմ այս ռեգիոնի, այս թաղի գողն ով է, «ավտարիտետն» ով է, իրեն դիմեմ, այնտեղ հարցերը կարգավորվի»

«Դառնանք սմերտնիկներ, մեր վրա բոմբերը կապենք, գնանք, մտնենք նախագահին պայթացնե՞նք». Սեւազգեստ մայրեր. (Տեսանյութ)

Սեւազգեստ մայրերը դատարանում բորբոքվեցին՝ վիրավորվելով դատավորի անհարգալից վերաբերմունքից:

Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է մնում. Ռուս Ուղղափառ եկեղեցին պարզաբանում է

«Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բազմիցս հնչեցվել է պատրիարխի պաշտոնական հայտարարություններում եւ ուղերձներում»

Մեղրաշենում Ամանորը դիմավորել են ծեծկռտուքով

Օրերս Aravot.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ էին հղել Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 31-ին գյուղի մի խումբ տղաների միջեւ ծեծկռտոց է եղել, որին մասնակցել են նաեւ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի ու նրա եղբոր՝ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանի որդիները: Նշենք, որ երկու եղբայրներն էլ բնակվում են Մեղրաշեն գյուղում: Ծեծկռտոցը, ըստ նամակի բովանդակության, ծագել է «գմփուցիկի»

«Կարո՞ղ ա մենք խեղկատակ ենք, ծաղրածու ենք, ինչի՞ տեղ եք դրել մեզ». սեւազգեստ մայրերը բորբոքվեցին. (Տեսանյութ)

Այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանը պետք է հրապարակեր իր վճիռը ոստիկանների կողմից բռնության ենթարկված սեւազգեստ մայրերի` Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի դիմումի հետ կապված: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՔԾ-ում վերաբացվի իրենց դեմ բռնությունների գործը եւ իրականացվի արդար քննություն: Այսօր դատարանում նրանք անակնկալի եկան, երբ իմացան, որ

Փաստաբան. «Human Rights Watch»-ում ամեն ինչ շատ լավ հասկանում են»

Տիգրան Հայրապետյանը`միջազգային իրավապաշտպան կառույցի արձագանքի մասին

Արցախում եւս հաստատվել է H1N1 գրիպի առկայությունը. Արցախպրես

Արցախում սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդներից վերցված փորձանմուշներից 3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն` հաստատվել է հիվանդության առկայությունը։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային

Երեխա է վրաերթի ենթարկվել

Հունվարի 11-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկի մոտակայքում երեխա է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան լճի մոտակայքում՝ Բագրատունյաց պողոտայի կամուրջի վրա, վրաերթի է ենթարկվել Շ. Ի.-ն (ծնվ. 2002թ.), ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է

«Առանց նման կարգի քաղաքական հորդորների հայ-լեհական հարաբերություններն ավելի լավ կզարգանան»

Նախորդ 3-4 տարիների ընթացքում հայ-լեհական մի շարք ծրագրեր չեն իրականացել լեհական կողմի ոչ հետևողական քայլերի պատճառով: «Այլընտրանք հետազոտական կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա պատճառը Արևմուտքի հորդորներն են եղել՝ ՌԴ-ի, ԵՏՄ-ի հետ ձեռնպահ մնալ համագործակցությունից: Պարոն Մանասերյանը այս փաստի մասին բարձրաձայնեց այն ժամանակ, երբ նրան հիշեցրինք ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է ավտոմեքենայի առջևի հողմապակու թաղանթը հեռացնել

Տեղեկացնում ենք, որ 2016 թ. հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունն սկսելու է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը

2545 քաղաքացիների ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական, նաև նախորդ շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում և բժշկական հաստատություններում սահմանված է եղել հատուկ հերթապահություն: Բուժհաստատություններ դիմած բոլոր 2545 քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել է խորհրդատվություն: Այս, ինչպես նաև վերջին օրերին նկատվող սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված բժշկական հաստատություններ դիմած քաղաքացիների վիճակագրության մասին զեկուցվել

101 հղի կին գրիպի վիրուսի պատճառով հոսպիտալացվել է

Անցյալ տարի H1N1 վիրուսից 3 մարդ է մահացել, այս տարի` 6

Ժամանակավոր փոսալցման աշխատանքներ կկատարվեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինբարեկարգման վարչության պետին հանձնարարել է ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին իրազեկել, որ կնքված պայմանագրերին համապատասխան` վերջիններս սեփական միջոցներով կազմակերպեն մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ ներկայում փողոցներում գոյացած փոսերի թիվը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է: Դրանք հիմնականում ի

«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահը պատասխանում է Մանվել Գրիգորյանին

ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն արձագանքում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հեգնանքին, թե լրատվամիջոցները հատուկ հաստիք են շնորհել Ժիրայր Սեֆիլյանին՝ նրան ներկայացնելով առանձնահատուկ գումարտակի հրամանատար: «էդ ինչ հաստիք են ճարել, նման հաստիք հայ ազգի մեջ, պատմության մեջ, ոչ մի երկրում չի եղել»,- զարմացել էր գեներալ Մանվելը: Ի պատասխան, Վարուժան Ավետիսյանը պարզաբանեց,

Խորհրդակցություն մարզային պատասխանատուների մասնակցությամբ գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվության թեմայով

Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարեց

Խամիս Մասիմով. «Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունները գրեթե վերջանում են»

Ադրբեջանում քաղաքացիական սեկտորը հարձակման է ենթարկվում

«Տարածաշրջանում առկա բարդ գործընթացների ֆոնին ՀՀ-ն կարողացել է վարել ճկուն դիվանագիտություն»

Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին առաջիկայում էլ ավելի կլարվի ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում, և թուրքական իշխանությունների համար կստեղծվի բավականին փխրուն իրավիճակ. «Ամեն օր ստանալով բազմաթիվ թուրք զինվորների մահվան լուր՝ թուրք բնակչության նյարդերը մի օր կարող են տեղի տալ, իսկ դա կհանգեցնի որոշակի ընդվզման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը: Իրավիճակը

Գասպարին կրկին չէր ներկայացել դատարան

Սոնա Մելիքյանը խնդրեց դատարանին բավարարել ոստիկանության հայցը

Հայտնաբերվել է անհայտ կորած Դ. Եսայանի դին

Հունվարի 1-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Ենիկոլոպովի փողոցի N տան բնակիչ, 1996թ. ծնված Դավիթ Եսայանի անհայտ կորելու մասին: Ձեռնարկված օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում, նշված փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում տեղակայված ռեստորանից շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում հայտնաբերվել է Դ. Եսայանի դին՝ մասամբ այրված վիճակում: Տարվում է հետաքննություն: ԼՂՀ ոստիկանություն

Տիգրան Հայրապետյան. «Գեւորգ Սաֆարյանն իրեն քաղբանտարկյալ է համարում»

Կալանավորված ակտիվիստի խափանման միջոցի հարցով վաղը հստակություն կմտնի

Հայկ Կյուրեղյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջոցով Հայկ Կյուրեղյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Հ. Կյուրեղյանի իրավունքների խախտման փաստը ճանաչելու, իրավունքների խախտումները վերացնելու, սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. սեպտեմբերի 15-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. նոյեմբերի

«Կաշին ու ոսկորն էր մնացել». Սմբատ Հակոբյանը՝ հացադուլ սկսած ազատամարտիկի մասին

«Ազատամարտիկների Դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը զարմացած է դաշինքի անդամ, կալանավորված ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանին առաջադրված մեղադրանքից: «Զիմ» մականունով հայտնի ազատամարտիկը, Սմբատ Հակոբյանի բնորոշմամբ, ակտիվ ազատամարտիկներից էր. «Մեր ոչ մի ակցիաներից չի հրաժարվել, մեզնից շատ, գիշեր-ցերեկ կանգնած է եղել ու արժանիքներով անձնավորություն է, լավ հայ»: Հիշեցնենք, որ «Զիմին» մեղադրում են Արթուր Վարդանյանի խմբին զենք վաճառելու

Դժվար ճանապարհներ, շնչառական հիվանդություններ. ինչպե՞ս են ուսանողները հասել քննության. «Ա1+»

Բուհերում այսօրվանից մեկնարկել է քննական շրջանը: «Ա1+»-ը փորձել է պարզել՝ ինչպես են ուսանողները մարզերից հասել մայրաքաղաք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ ԱԻՆ-ի, Հանրապետությունում կան փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ: Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել են ուսման հեռակա համակարգի դասերը, իսկ վաղն այս տարվա առաջին քննությունն է լինելու: Համալսարանում անցկացված փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մարզերից այստեղ

ՀՀԿ-ականը հակադարձում է Լեհաստանի դեսպանին. «Մենք կորցնելու բան չունենք, ինքն իր խնդիրն է լուծում»

Որոշ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Եվրամիության դեսպանների այն կարծիքները, թե ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը կարող է խոչընդոտներ ստեղծել իրենց երկրների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության առումով, առանձնապես մտահոգություն առարկա չեն, քանի որ նման հայտարարություններով դեսպաններն իրենց խնդիրներն են լուծում Ռուսաստանի հետ: Օրինակ՝ Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը խնդիր է

Քաղաքապետը դժգոհել է հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման պատասխանատուներից

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով տարեսկզբին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է անբավարար: «Խիստ դժգոհ եմ հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումից: Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ձեր՝ ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը: Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930