Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Կեռնահովիտ-Գեղհովիտ, Մադինա-Լեռնահովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:  Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մարտունի-Սևան ավտոճանապարհները: Գորիս-Սիսիան, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց:  Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան,

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած ենք ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պատմության գիտությունների թեկնածու Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ:  Հանրային խորհրդի ստեղծման օրվանից Ելենա Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել խորհրդի գործունեության մեջ, մշտապես հանդես եկել ընտանիքի պաշտպանության, կանանց իրավունքների հարցերով, բարձրաձայնել Գյումրիի սոցիալական խնդիրները:  ՀՀ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2016 թվականն սկսեց 121-րդ տեղով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2016 թվականի առաջին ցուցակը: Հայաստանը նոր մրցաշրջանն սկսում է 121-րդ տեղով՝ երկու կետ վեր, քան անցած տարվա դեկտեմբերին: Իսկ առաջատարների տասնյակն այսպիսի դասավորություն ունի. Բելգիա, Արգենտինա, Իսպանիա, Գերմանիա, Չիլի, Բրազիլիա, Պորտուգալիա, Կոլումբիա, Անգլիա, Ավստրիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am–ը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում` Հունվարի 7-ին, 10-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, իսկ հունվարի 10-ին

Սուրենավան գյուղում «Օպել»-ը շրջվել է ջրատարը

Հունվարի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 59-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ճանապարհի երկայնքով ձգվող ջրատարը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

Ամռանը Մադրիդի «Ռեալը» Ռոնալդուին, Ռամոսին եւ Մոդրիչին ցույց կտա ելքի դուռը

Արքայական ակումբն այս ամռանը կվաճառի հիմնական կազմի մինչեւ ինը ֆուտբոլիստի, այդ թվում՝ աստղեր Կրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին եւ Լուկա Մոդրիչին, տեղեկացնում է Football Espana-ն վկայակոչելով գործակալ Ֆրանսուա Գալյարդոին: Ռոնալդուի հեռանալը պլանավորած է եղել դեռ դեկտեմբերին, իսկ Ռամոսի նոր «աշխատավայր» կարող է լինել Մանչեսթերի ակումբներից մեկը, եթե վճարի 60-80 միլիոն եվրո: Ակումբի «մաքրումը» նախագահ Ֆլորենտինո Պերեսի

Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Վիրահայոց թեմում

2016 թվականի առաջին տաղավար տոնը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը, Վիրահայոց թեմում նշվեց մեծ հանդիսությամբ: Հունվարի 5-ի երեկոյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիների պատարագիչ քահանաները հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին: Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա հավատացյալները եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տուն տարան Սուրբ

Ալավերդիում գողացել են արհեստական 3 եղնիկ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներ, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 6-ին, ժամը 13.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արամայիս Բ.-ին, ով բացատրություն տվել է, որ հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակից գողացել է արհեստական 3 եղնիկ: Գողոնը հանձնվել է ի պահ Ալավերդու քաղաքապետարանին: Կատարվում է հետաքննություն:  

Աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

CIES ֆուտբոլային աստղադիտարանը կազմել է 2015 թվականի արդյունքներով աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորել է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին: 1. Լիոնել Մեսսի (Բարսելոն) – 250,7 մլն. եվրո 2. Նեյմար (Բարսելոն) – 152,7 3. Էդեն Ազար (Չելսի) – 130,5 4. Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ) – 114 5. Գարրի Քեյն (Տոտենհեմ) – 91,3 6. Ռահիմ Ստերլինգ (Մանչեսթեր

Ամանորյա նվերներ ` Բերձորի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում

20 և ավելի տարիների պատմություն ունի Բերձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը, որտեղ այժմ կա 22 սան, որոնցից 14-ը դպրոցականներ են և հաճախում են Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոց: Հունվարի 5-ին երեխաների հյուրերն էին ՀՀ ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղից ուսանողներ, դասախոսներ(Արևիկ Հարությունյան, Էլեոնորա Ավանեսյան, Լիլիթ Դանիելյան, Գայանե Առաքելյան,

Օբաման և ալ-Աբադին քննարկել են Իրան-Սաուդյան Արաբիա խնդիրը. «Ազատություն» ռադիոկայան

Սպիտակ տունը ձգտում է օգնել Իրաքի ղեկավարությանը՝ կանխելու Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հակամարտության խորացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հեռախոսազրույցում ասել են, որ մտահոգված են հոգևորականի մահապատժով և Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսարանի դեմ հարձակումներով։ Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում

Հունվարի 7-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Հր. Քոչարի փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում, իսկ վարորդն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արաբկիր 25-րդ փողոցի

Գեներալ Բրիդլավը՝ Եվրոպայում ԱՄՆ ուժերի եւ Ղարաբաղում ՌԴ գործողությունների մասին. Ամերիկայի Ձայն

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կոչ է արել լրացուցիչ ամերիկյան ուժեր ուղարկել Եվրոպա եւ բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը, «որպեսզի նրանք օժտված լինեն առաջատար հնարավորություններով՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի ՆԱՏՕ-ի Պայմանագրի 5-րդ Հոդվածն իրականացնեելու համար» Ռուսաստանի ակտիվացման պայմաններոում. Այդ մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը: «Եթե դիտարկենք Ռուսաստանի գործողությունները սկսած 2008 թվականից՝ Վրաստանում, Լեռնային

Նավթի գները է′լ ավելի են ընկել իրանա-սաուդյան հակամարտության արդյունքում. «Ամերիկայի Ձայն»

Նավթի գները չորեքշաբթի օրը չորս տոկոսով անկում են ապրել` հօդս ցնդեցնելով այն հույսերը, թե հակամարտության սրացումը Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև կհանգեցնի նավթի գների աճին: Սաուդյան Արաբիայում շիա կրոնավորի մահապատժի փաստն առաջ բերեց քաղաքական ու դիվանագիտական այն թաքնված հակամարտությունը, որը առկա էր Սաուդյան Արաբիայի ղեկավարած սուննի երկրների խմբավորման ու Իրանի միջև, ինչը գրեթե անհնար դարձրեց

Արաս Օզբիլիսը կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում կամ Հոլանդիայում

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսով հետաքրքրվում են ԱՄՆ-ի եւ Հոլանդիայի ֆուտբոլային ակումբներ: Այս մասին ТАСС-ի թղթակցին ասել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը: «Այս պահին «Սպարտակը» առաջարկություններ ունի Նիդերլանդներից եւ ԱՄՆ-ից եւ ակումբը ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել առնվազն $ 3 միլիոնով», – ասել է աղբյուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ rferi.org

Brent – $32,8. նավթի գինը՝ նվազագույն 2004 թվականից, չինական բորսաներում՝ փլուզում, ռուբլին՝ 75/$1

Այսօր հունվարի 7-ին համաշխարհային առեւտրային հարթակներում նավթի գինը կտրուկ անկում է արձանագրել: Հյուսիսային ծովում արդյունահանվող Brent մակնիշի նավթը կորցրել է իր գնի ավելի քան 4% եւ վաճառվում է հրապարակման պահին մեկ բարելի դիմաց $32,85, տեխասյան WTI մակնիշի թեթեւ նավթը՝ $32,62: Սա նվազագույն գնային մակարդակն է, սկսած 2004թ: ВВС-ն նշում է, որ անկումը տեղի է ունենում

Մահ Կոտայքի մարզում. 66-ամյա տղամարդու մարմնի վրա կան ծեծի հետքեր. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասին կից շինությունում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված

Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ հատվածը: Գավառ-Մարտունի և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից,

Կարեն Գրիգորյանը՝ «Ռոկետաս դե Մարի» հաղթող

Շախմատի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Ռոկետաս դե Մար» շախմատային փառատոնի եզրափակիչ տուրում միավորը բաժանելով իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարցիսոյի հետ՝ իր անվան դիմաց գրանցեց 7,5 միավոր ու դարձավ գլխավոր մրցաշարի միանձնյա հաղթող: Նրանից կես միավոր պակաս վաստակեցին կանանց գրոսմայստեր Լեյ Տինցզեն (Չինաստան) եւ Նարցիսոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի ՖԲ էջի

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հունվարի 7-ին, ժամը 03.58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները կանխել են 1992 թ. ծնված Մ. Ս.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք:   ՀՀ ՏԿԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Հատիս-Զովաշեն, Հարթագյուղ-Խնկոյան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ-Մարտունի, Վայք-Գորիս ավտոճանապարհները: Հանրապետության բարձրադիր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը

Ըստ գիտնականների՝ երեխաներին պետք է կարդալ սովորեցնել 3 տարեկանում

Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաներին ընթերցել սովորեցնել ամենավաղ տարիքում՝ 3 տարեկանում, երբ նրանք կարողանում են զանազանել պատկերները տպագրված ու գրված բառերից: Child Development ամսագրի այսօր հրապարակած հոդվածի համաձայն՝ երեխաները պետք է գրավոր խոսքը յուրացնեն ոչ թե 5-6 տարեկանում, այլ 3-ում. «Մեր ստացած արդյունքները վկայում են, որ ընթերցանության մասին ամենահիմնարար պատկերացումները երեխաները ձեռք են բերում զարմանալիորեն

Մասիս Մայիլյան. «Ղարաբաղյան կարգավորումը 2015 թվականին». «Անալիտիկոն»

2015 թվականն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի համար հագեցված էր զանգվածային միջոցառումների և համազգային քվեարկությունների անցկացման տեսանկյունից։ Ողջ տարվա ընթացքում և հատկապես ապրիլին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնածավալ ոգեկոչման արարողությունները, մայիսին տեղի են ունեցել ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, հունիսին Բաքվում կազմակերպվել են առաջին Եվրոպական

Արթուր Աղաբեկյան. «Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հայտարարել էին, որ Նոր տարին պետք է անցկացնեն Ֆիզուլիում»

Հիշենք մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքով մեզ են նվիրել Ազատ ու անկախ Արցախ, ովքեր արցախցուն նվիրել են խաղաղ ու ապահով Ամանոր ու Սբ. Ծնունդ:

Դարձել եմ կասկածամիտ (պատմվածք)

Վերջերս իմ հայացքների մեջ բավականին փոփոխություններ եմ նկատել, չգիտեմ ինձ շրջապատող մարդիկ էլ են դա նկատել, թե՞ ոչ, բայց նրանց կասկածամիտ, խորամանկ ժպիտների մեջ ինչ որ տարօրինակ երանգներ եմ տեսնում: Վերջերս հիվանդացա և որոշեցի պոլիկլինիկա գնալ, ձրի խորհրդատվություն և բուժում ստանալու ակնկալիքով: Բայց հանկարծ, պոլիկլինիկայի ճանապարհին, ինձնից անկախ, այդ առիթով հիշեցի հայտնի ասացվածքը՝ ձրի պանրի

7 առասպել սմարթֆոնների մարտկոցների մասին (ֆոտոշարք)

Macdigger.ru կայքն անդրադարձել է սմարթֆոնների մարտկոցների վերաբերյալ ամենաշատ տարածված առասպելներին եւ մոլորություններին: Այս 7 միֆերին ծանոթանալով ցանկացած մարդ կարող է ավելացնել մեկ ամբողջական լիցքավորմամբ իր սմարթֆոնի աշխատանքի երկարությունը եւ որակը: 1-ին առասպել. Նոր սարքի մարտկոցի հետ պետք է աշխատանքներ տանել մինչեւ օգտագործելը Այս առասպելը մասամբ ճիշտ է: Ավելի կոնկրետ՝ այդպիսի գործողություն կարող էր պետք գալ,

Ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում նաև երկրորդական փողոցներում,  մայթերին, բակային ու միջբակային տարածքներում

Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման և ձնահեռացման գործընթացի շրջանակում աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների, մայթերի, ինչպես նաև բակային ու միջբակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ: Մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով աշխատանքներ են տարվում նաև գետնացումների և վերգետնյա անցումների աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Սյուզի Գևորգյանի հանդեպ կատարված բռնության վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 5-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Կասյան փողոցում երկու հաղթանդամ տղամարդ հարձակում է գործել «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանի վրա` նրան հասցնելով մարմնական վնասվածքներ: Աղջիկն այժմ հիվանդանոցում է՝ գլխուղեղի ցնցումով և բազմաթիվ այլ վնասվածքներով: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ Սյուզի Գևորգյանի հանդեպ բռնություն է գործադրվում՝, կապված նրա քաղաքացիական դիրքորոշման հետ: Ավելին,

Ամփոփվեցին համայցերի արդյունքները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արագ արձագանքման  աշխատանքային խումբը ներկայացրեց բժշկական հաստատություններ կատարած համայցերի արդյունքները, ինչպես նաև համաճարակաբանական վերջին տվյալները։ Նախարարին զեկուցվեց, որ դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով  433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ Արմեն Մուրադյանը

Արմավիրում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցել են ևս երկու անձինք

Ոստիկանությունը տեղեկացնում է՝  հունվարի 6-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արամ Կարապետյանի դիակը: Նույն օրը, ժամը 02.30-ին, ոստիկանությունում մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Արմեն

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930