Օրվա լրահոսը
Դատապարտում են Սյուզի Գևորգյանի քաղաքական հետապնդումը
Հունվարի 5-ին, Երևան քաղաքում դաժանորեն ծեծի է ենթարկվել Նոր Հայաստան Ճակատի ակտիվ աջակից, ռուսաստանաբնակ երիտասարդ Սյուզի Գևորգյանը՝ նրան պատճառելով ուղեղի ցնցում և զգալի մարմնական վնասվածքներ: Հանցագործությունը իրականացրել են երկու տղամարդ, որոնց իսկ հաղորդմամբ ծեծի պատճառը եղել է Սյուզի Գևորգյանի ընդդիմադիր պայքարից հրաժարվելու նախկինում նրանց հնչեցրած պահանջները չկատարելը: Սա Սյուզի Գևորգյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով բռնության երկրորդ
Նախագահը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաքի գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անընդհատ ժամանակացույցով շարունակվում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Դեկտեմբերի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից: Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծեծի ենթարկված ակտիվիստը պատմում է իր վրա կատարված հարձակման մանրամասները. (Տեսանյութ)
«Ես դուրս եկա տնից, որպեսզի իջնեմ խանութ: Մոտեցա, որ դալանի մոտով անցնեմ եւ զգացի, որ հետեւից երկու հոգի հետապնդում են ինձ: Իրենք արագ վազեցին իմ կողմ եւ ես կասկածեցի, թե ինչու պետք է այդ երկու հոգին վազեն իմ հետեւից: Ես որոշեցի անվտանգության համար արագ գնամ հասնեմ սուպերմարկետի մոտ: Արագ վազեցի, դալանն անցա եւ հետեւից ինձ
Փակ են Մեղրի-Կապան, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Մեղրի-Կապան (ուժեղ ձնաբուք), Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզում՝ Կապուտան-Հատիս-Զովաշեն և Ֆանտան գյուղ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Գեւորգ Սաֆարյանի փաստաբան. «8 օր է քաղաքացիների իրավունքներն օդից կախված են»
«Փակ են այդ կառույցները, դատախազությունում հերթապահ դատախազ չկա, մնացած կառույցները նույնպես փակ են եւ հնարավոր չէ փոխանցել հանցագործության մասին հաղորդումը»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հունվարի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների եւ մի խումբ քաղաքացիների միջեւ բախում է տեղի ունեցել: Ծեծի ենթարկված
Հրդեհ չշահագործվող կարի արտադրամասում
Հունվարի 6-ին, ժամը 08.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում երկհարկանի շինության տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.51-ին: Այրվել է չշահագործվող կարի արտադրամասի 1-ին հարկի բաղդադե առաստաղից 20 քմ հատված: ԱԻՆ
«Ոսկե Մաո»: կոմունիստական առաջնորդի հսկա ոսկեզօծ արձանը տեղադրել են Չինաստանում – ВВС
Չինաստանի Հենան նահանգում կառուցել են Մաո Ցզե-Դունի 37-մետրանոց ոսկեզօծ արձանը: «Մեծն նավարարի» հսկա հուշարձանի շինարարության ծախսերը հոգացել են տեղի գործարարները, որոնք, ինչպես գրում է տեղական մամուլը, շինարարության համար հավաքել են մոտ երեք միլիոն յուան (մոտ 460 հազար ԱՄՆ դոլար): Շրջակա գյուղերի որոշ բնակիչներ նույնպես մասնակցել են դրամահավաքին, հատնում է ВВС –ն, հղում անելով չինական The
Թուրքական երկու ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները դեպի Ռուսաստան
Թուրքական Pegasus Airlines և Onurair ընկերությունները հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են չվերթերը դեպի Ռուսաստան: Hurriyet լրատվական գործակալության փոխանցմամբ, պատճառն անձնակազմի ներկայացուցիչների վիզաների հետ կապված խնդիրներն են: «Ազատություն» ռ/կ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով
(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի, 2016 թ.) Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2:14): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջև: Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս,
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 12.45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Մեղրի-Կապան (ուժեղ բուք), Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզում՝ Կապուտան-Հատիս-Զովաշեն, Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
«Իսլամական պետության» տարածքն էապես կրճատվել է. միջազգային կոալիցիա – Ամերիկայի Ձայն
2015 թվականին «Իսլամական պետության» տարածքը, նրա առավելագույն չափսերի հետ համեմատած, կրճատվել է Իրաքում՝ 40 տոկոսով, Սիրիայում՝ 20 տոկոսով, շնորհիվ միջազգային ջանքերի, ինչը թույլ է տվել դուրս մղել գրոհայիններին մի քանի քաղաքներից: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիան, հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Ինքը խմբավորումը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել հայտարարությունը, որը տարածել է
Արգելափակվել են ավտոմեքենաներ
Հունվարի 6-ին, ժամը 08.25 -ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Չալարյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Պ.-ին պատկանող «Օպել Աստրա G» մակնիշի 34 QS 687 պետհամարանիշով ավտոմեքենան:
Օբաման՝ արցունքներն աչքերին պահանջում է կարգավորել զենքի գնման գործընթացը ԱՄՆ-ում. «Ամերիկայի Ձայն»
«Երկարատեւ քրեական պատմություն ունեցող մարդիկ մահացու զենք գնելու ազատ հնարավորություն ունեն, չափից մեծ ազատ», – հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Միացյալ Նահանգների նախագահը որոշել է լրջորեն զբաղվել զենքի վաճառքը խստացնելու հարցով, քանի որ, նախագահի խոսքով, խնդրի լրջությունն արդեն կենսական նշանակություն ունի երկրի համար: «Յուրաքանչյուր տարի ավելի քան 30,000 ամերիկացի զոհվում է զենքերից, հարյուր հազարավոր
Արամ Ա. Կաթողիկոս 2016-ը կը հռչակէ «Ծառայութեան Տարի». Asbarez
ԱՆԹԻԼԻԱՍ. Անթիլիասի Մայրա-վանքի Ս. եւ անմահ պատարագին ընթացքին ընթերցուեցաւ Արամ Ա. կաթողիկոսի 2016 թուականը «Ծառայութեան Տարի» հռչակող պատգամը: Ամբողջ տարուան ընթացքին, հայրապետական այս պատգամը ուղեցոյց պիտի ծառայէ լուսարձակի տակ առնելու համար ծառայութեան կարեւորութիւնը մեր եկեղեցւոյ ու ազգի կեանքէն ներս: Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերն ու ազգային կառոյցները, անսալով վեհափառի կոչին՝ վերարժեւորումի պիտի ենթարկեն եւ յատուկ ծրագիրներ մշակեն,
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենայի կցորդը թեքվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
Հունվարի 6-ին, ժամը 02.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գազալցակայանի մոտ բեռնատար է շրջվել և միակողմանի փակել ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ում ԴԱՖ մակնիշի 38 BC 775 պ/հ (վարորդ՝ Թուրքիայի քաղաքացի Օ. Օ., ծնվ.1972 թ.) ավտոմեքենայի կցորդը (ընդհանուր 40
Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջողված փորձարկման մասին. «Ազատություն» ռ/կ
Հյուսիսային Կորեան չորեքշաբթի առավոտյան հայտարարեց, որ առաջին անգամ ջրածնային ռումբի հաջողված փորձարկում է իրականացրել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունները ֆիքսել էին 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկոնտրոնը գտնվում է Հյուսիսային Կորեայի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին հայտարարեց Հարավային Կորեայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչը: «Սեյսմիկ ալիքները, որոնք մենք գրանցեցինք, զգալիորեն տարբերվում են
Մրցաշրջան 2015-ի երկու գլխավոր հիասթափությունները
Վլադիմիր Կլիչկո «Մինչեւ հիմա չեմ հավատում, որ պարտվել եմ: Ես տառապում եմ, եղբայրներ», – թվիթերում գրել է մի գիշերում $ 22,5 միլիոն վաստակած, սակայն WBA, IBF, WBO եւ IBO չեմպիոնական գոտիները Թայսոն Ֆյուրիին զիջած ուկրաինացի գերծանր քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն: Բռնցքամարտիկը ռեվանշ մենամարտ է պահանջել ու այն ըստ նախնական պայմանավորվածության կկայանա 2016 թվականի առաջին կիսամյակում՝
Որոշ ճանապարհահատվածներ բքի պատճառով դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում տեղում է ձյուն: Բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ, Ապարան-Քուչակ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Ծիլքարի հատվածը: Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել է Ճամբարակ-Դրախտիկ
Կրակոցներ և սպանություն՝ ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում. կա 1 զոհ. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը: Պարզվել է, որ Ա. Կարապետյանը մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը,
Կարեն Գրիգորյանը պարտվեց, բայց շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
Իսպանիայում «Ռոկետաս-դե Մար» շախմատային փառատոնը որքան մոտենում է ավարտին, այնքան հաղթողի գլխավոր հավակնորդների թիվը կրճատվում է: Երեկ կայացած 7-րդ տուրում, թեև Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը սեւերով պարտվեց չինաստանցի կանանց գրոսմայստեր Լեյ Տինցզեին, սակայն 6,0 միավորով իրեն «նեղացնողի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չորս շախմատիստներ, որոնց մեջ է Կարեն Գրիգորյանի այսօրվա մրցակից, մոլդովացի գրոսմայստեր Դմիտրի
Ձնամաքրման հիմնական աշխատանքները կմեկնարկեն ձյան դադարից հետո
Սիրելի համաքաղաքացիներ, հարգելի վարորդներ, տեղեկացնում ենք, որ վերսկսված ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են ճանապարհների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Համապատասխան բոլոր ծառայությունները, ձյան դադարից անմիջապես հետո, լայն թափով կմեկնարկեն տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Տեղեկացնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները վերահսկում են իրավիճակը: Ստեղծվող որոշ
Թուրքիայի հարավարեւելքում սկսված բախումների արդյունքում քուրդ 14 զինյալ է սպանվել. «Ամերիկայի Ձայն»
Թուրքիայի հարավարեւելյան հատվածում թուրքական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 14 զինյալ։ Այս մասին տեղեկացնում է երկրի զինված ուժերի հրամանատարությունը։ Նույն հայտարարության համաձայն, դեկտեմբերի 14-ից սկսված լայնածավալ գործողությունների արդյունքում քուրդ մոտ 296 զինյալ է սպանվել։ Երեքշաբթի օրը պայթյուններ են գրանցվել Ջիզրե քաղաքում, որտեղից մի քանի հարյուր մարդ հեռացել է տներից։ Այլ
«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ». Ճրագալույցի պատարագը՝ Սբ. Սարգիս եկեղեցում (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում Սբ. Ծննդյան ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ժամեր շարունակ հավատացյալների հոսքը եկեղեցի չէր դադարում: Սուրբ ծննդյան պահք պահածները պատարագի ավարտին Սուրբ հաղորդություն ստացան: «Հիսուս» անունը եբրայերենից թարգմանվում է որպես «փրկիչ»: Հրեշտակապետի
Մոտենում է ցիկլոն
Արևմուտքից Հայաստանին ցիկլոն է մոտենում: Հունվարի 6-7-ին հանրապետությունը կգտնվի ցիկլոնի ծայրամասերում, իսկ արդեն հունվարի 8-ին` ցիկլոնի կենտրոնում: ՀՀ ՏԿԱԻՆ հաղորդմամբ, հունվարի 6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու
Սաուդյան Արաբիայի դաշնակիցները միավորվում են, Իրանը մնում է միայնակ. ВВС
Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի քանի պետություններ հանդես եկան ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի, որը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, հաղորդում է ВВС-ն: Նման քայլի, ի նշան բողոքի ընդդեմ Թեհրանում Սաուդյան դեսպանատան վրա գործած հարձակման, դիմեցին նաեւ Բահրեյնը եւ Սուդանը: Բահրեյնը նաեւ մեղադրեց Թեհրանին, որ Իրանը պաշտպանում է բահրեյնցի շիաներին, որոնք այդ արաբական երկրում մեծամասնություն
Նախագահը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին (ֆոտոշարք)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Այդ որոշումը վերջնական չի կարող լինել». Համո Սահյանի որդին` հոր անտիպ արխիվը չվաճառելու որոշման մասին
Բանաստեղծ Համո Սահյանի որդին` «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահյանը, թեև հետ է կանգնել հոր անտիպ արխիվը վաճառքի հանելու մտադրությունից, բայց վստահեցնում է, որ որոշումը վերջնական չէ: Այս մասին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նաիրի Սահյանը: Նա տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը խոստացել է լուծել իրեն մտահոգող խնդիրները, որոնց պատճառով ստիպված է եղել վաճառքի հանել
Հարձակվել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գևորգյանի վրա և ծեծի ենթարկել
Այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, հետապնդել են նրան, այնուհետև՝ վրա հասնելով գետին են տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդ աղջնակի վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ,


















































