Օրվա լրահոսը

Գրեգ Դայքը ինքնասպան կլինի, եթե Անգլիան չհաղթահարի Եվրո 2016-ի խմբային արգելքը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Գրեգ Դայքը այսպիսի խոստում է տվել, սակայն չի կարծում, թե իր երկրի ընտրանու հաջող մրցելույթը Ֆրանսիայում կայանալիք Եվրո 2016-ի եզրափակիչ մրցաշարում պետք է մահվան ելքով չափանիշով գնահատվի: «Մենք այդ խնդրի շուրջ քննարկումներ ենք անցկացնում գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ: Խմբային փուլը չհաղթահարելն իսկապես վատ կլինի անգլիական ֆուտբոլի համար», հայտարարել է Դայքը

Ոստիկանությունը՝ Facebook-ով Զառա Հովհաննիսյանին ուղարկված սպառնալիքների հետքերով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է՝ «hունվարի 5-ին, ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված

Բքի պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածները: Տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով շարունակում են փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես

«Էրդողանը եւ Հիտլերը». Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman պարբերականի սյունյակագիր Իհսան Յիլմազը (Ihsan Yilmaz) «Էրդողանը եւ Հիտլերը» հոդվածում գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական համակարգի իրագործումը հնարավոր է կենտրոնացված պետության պահպանման պարագայում, ընդ որում, որպես օրինակ նա բերեց հիտլերյան Գերմանիան: «Եթե դուք նայեք Հիտլերի ժամանակների Գերմանիային, ապա կտեսնեք [որ դա հնարավոր է]. Որպես օրինակ կարելի

Հիսուս Փրկչի Սուրբ Ծննդյան տոնական արարողություն կայացավ նաև Արցախի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Հիսուս Փրկչի Սուրբ Ծննդյան տոնական արարողություն կայացավ նաև Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում: Դեկտեմբերի 5-ն՝ երեկոյան, շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետի կողմից մատուցվեց Ճրագալույցի տոնական Սուրբ Պատարագ, որով ազդարարվեց Սուրբ Ծննդյան ավետիսը։ Հոգևոր արարողության ներկաները եկեղեցում վառված մոմերն իրենց հետ տուն տարան՝  տոնելու Քրիստոսի Սբ. Ծնունդը: Դեկտեմբերի 6-ին Սբ. Համբարձման եկեղեցու կամարների

24-ամյա աղջկան ծեծի ենթարկելու փաստի առթիվ հետաքննություն է կատարվում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է՝ հունվարի 5-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սյուզաննա Գ.-ն և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում անծանոթ մարդիկ իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտ երկու անհայտ տղամարդ ծեծի են

Տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյան պատճառով Երևան քաղաքի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել են այլընտրանք չունենալու պայմաններում, 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված և Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու և վարչական տույժեր չեն կիրառվելու:

Սպանություն Արմավիրում. պարզվել է զինված միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հունվարի 6-ին  «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: 2016թ. հունվարի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդ` մահացու հրազենային վնասվածքով: Պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Անմիջապես

Հորդոր տնտեսվարողներին. կատարել Երևանի ավագանու որոշումով սահմանված պարտականությունները

Մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարողներ ևս, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում իրենց օբյեկտների հարակից տարածքներում: Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը, մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am–ը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում` Հունվարի 7-ին, 10-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, իսկ հունվարի 10-ին

Կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սարավան-«Զանգեր», Մեղրի-Կապան (ուժեղ ձնաբուք), Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզում՝ Կապուտան-Հատիս-Զովաշեն և Ֆանտան գյուղ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն է ԼՂՀ Պաշտպանական բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանը

Հունվարի 6-ին` Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սուրբ Պատարագին ներկա էին պետական բարձրաստիճան այրեր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ: Ի թիվս բարձրաստիճան

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Մայր Աթոռի Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղազարդ թափորը Վեհարանից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Այդ ընթացքում հայրապետական ամպհովանին կրում էին Հայ

Հայտնաբերվել է դի

Հունվարի 6-ին, ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասին հարակից տարածքում դի կա: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Քարի արտադրամասի մոտակա տնակում հայտնաբերվել է 1950 թ. ծնված Ս. Մ.-ի դին: Հրշեջ-փրկարարները քաղաքացու դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: ԱԻՆ

Դատապարտում են Սյուզի Գևորգյանի քաղաքական հետապնդումը

Հունվարի 5-ին, Երևան քաղաքում դաժանորեն ծեծի է ենթարկվել Նոր Հայաստան Ճակատի ակտիվ աջակից, ռուսաստանաբնակ երիտասարդ Սյուզի Գևորգյանը՝ նրան պատճառելով ուղեղի ցնցում և զգալի մարմնական վնասվածքներ: Հանցագործությունը իրականացրել են երկու տղամարդ, որոնց իսկ հաղորդմամբ ծեծի պատճառը եղել է Սյուզի Գևորգյանի ընդդիմադիր պայքարից հրաժարվելու նախկինում նրանց հնչեցրած պահանջները չկատարելը: Սա Սյուզի Գևորգյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով բռնության երկրորդ

Սիսիանում բուք է, Աշտարակում` մառախուղ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Նախագահը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անընդհատ ժամանակացույցով շարունակվում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Դեկտեմբերի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից: Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծեծի ենթարկված ակտիվիստը պատմում է իր վրա կատարված հարձակման մանրամասները. (Տեսանյութ)

«Ես դուրս եկա տնից, որպեսզի իջնեմ խանութ: Մոտեցա, որ դալանի մոտով անցնեմ եւ զգացի, որ հետեւից երկու հոգի հետապնդում են ինձ: Իրենք արագ վազեցին իմ կողմ եւ ես կասկածեցի, թե ինչու պետք է այդ երկու հոգին վազեն իմ հետեւից: Ես որոշեցի անվտանգության համար արագ գնամ հասնեմ սուպերմարկետի մոտ: Արագ վազեցի, դալանն անցա եւ հետեւից ինձ

Փակ են Մեղրի-Կապան, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Մեղրի-Կապան (ուժեղ ձնաբուք), Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզում՝ Կապուտան-Հատիս-Զովաշեն և Ֆանտան գյուղ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Գեւորգ Սաֆարյանի փաստաբան. «8 օր է քաղաքացիների իրավունքներն օդից կախված են»

«Փակ են այդ կառույցները, դատախազությունում հերթապահ դատախազ չկա, մնացած կառույցները նույնպես փակ են եւ հնարավոր չէ փոխանցել հանցագործության մասին հաղորդումը»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հունվարի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների եւ մի խումբ քաղաքացիների միջեւ բախում է տեղի ունեցել: Ծեծի ենթարկված

Հրդեհ չշահագործվող կարի արտադրամասում

Հունվարի 6-ին, ժամը 08.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում երկհարկանի շինության տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.54-ին, մարվել՝ 09.51-ին: Այրվել է չշահագործվող կարի արտադրամասի 1-ին հարկի բաղդադե առաստաղից 20 քմ հատված: ԱԻՆ

«Ոսկե Մաո»: կոմունիստական առաջնորդի հսկա ոսկեզօծ արձանը տեղադրել են Չինաստանում – ВВС

Չինաստանի Հենան նահանգում կառուցել են Մաո Ցզե-Դունի 37-մետրանոց ոսկեզօծ արձանը: «Մեծն նավարարի» հսկա հուշարձանի շինարարության ծախսերը հոգացել են տեղի գործարարները, որոնք, ինչպես գրում է տեղական մամուլը, շինարարության համար հավաքել են մոտ երեք միլիոն յուան (մոտ 460 հազար ԱՄՆ դոլար): Շրջակա գյուղերի որոշ բնակիչներ նույնպես մասնակցել են դրամահավաքին, հատնում է ВВС –ն, հղում անելով չինական The

Թուրքական երկու ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները դեպի Ռուսաստան

Թուրքական Pegasus Airlines և Onurair ընկերությունները հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են չվերթերը դեպի Ռուսաստան: Hurriyet լրատվական գործակալության փոխանցմամբ, պատճառն անձնակազմի ներկայացուցիչների վիզաների հետ կապված խնդիրներն են: «Ազատություն» ռ/կ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով

(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի, 2016 թ.) Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2:14): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջև: Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս,

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 12.45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Մեղրի-Կապան (ուժեղ բուք), Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզում՝ Կապուտան-Հատիս-Զովաշեն, Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

«Իսլամական պետության» տարածքն էապես կրճատվել է. միջազգային կոալիցիա – Ամերիկայի Ձայն

2015 թվականին «Իսլամական պետության» տարածքը, նրա առավելագույն չափսերի հետ համեմատած, կրճատվել է Իրաքում՝ 40 տոկոսով, Սիրիայում՝ 20 տոկոսով, շնորհիվ միջազգային ջանքերի, ինչը թույլ է տվել դուրս մղել գրոհայիններին մի քանի քաղաքներից: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիան, հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Ինքը խմբավորումը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել հայտարարությունը, որը տարածել է

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 6-ին, ժամը 08.25 -ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Չալարյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Պ.-ին պատկանող «Օպել Աստրա G» մակնիշի 34 QS 687 պետհամարանիշով ավտոմեքենան:

Օբաման՝ արցունքներն աչքերին պահանջում է կարգավորել զենքի գնման գործընթացը ԱՄՆ-ում. «Ամերիկայի Ձայն»

«Երկարատեւ քրեական պատմություն ունեցող մարդիկ մահացու զենք գնելու ազատ հնարավորություն ունեն, չափից մեծ ազատ», – հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Միացյալ Նահանգների նախագահը որոշել է լրջորեն զբաղվել զենքի վաճառքը խստացնելու հարցով, քանի որ, նախագահի խոսքով, խնդրի լրջությունն արդեն կենսական նշանակություն ունի երկրի համար: «Յուրաքանչյուր տարի ավելի քան 30,000 ամերիկացի զոհվում է զենքերից, հարյուր հազարավոր

Արամ Ա. Կաթողիկոս 2016-ը կը հռչակէ «Ծառայութեան Տարի». Asbarez

ԱՆԹԻԼԻԱՍ. Անթիլիասի Մայրա-վանքի Ս. եւ անմահ պատարագին ընթացքին ընթերցուեցաւ Արամ Ա. կաթողիկոսի 2016 թուականը «Ծառայութեան Տարի» հռչակող պատգամը: Ամբողջ տարուան ընթացքին, հայրապետական այս պատգամը ուղեցոյց պիտի ծառայէ լուսարձակի տակ առնելու համար ծառայութեան կարեւորութիւնը մեր եկեղեցւոյ ու ազգի կեանքէն ներս: Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերն ու ազգային կառոյցները, անսալով վեհափառի կոչին՝ վերարժեւորումի պիտի ենթարկեն եւ յատուկ ծրագիրներ մշակեն,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930