Օրվա լրահոսը
Արագած գյուղից Ծաղկաշեն տանող ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով 15-ամյա աղջիկը մահացել է
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Տիգուան» մակնիշի ավտոմեքենան Արագած գյուղից Ծաղկաշեն տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 2000 թ. ծնված Անի Սահակյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հենրիխ Մխիթարյանը՝ բարեգործական ձեռնարկի մասնակից
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: «Tecbuy» եւ «Airpo Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը եւ Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «Էրեբունի հավերժ» ոսկյա ինքնահոս գրիչը, որի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր: Հենրիխ Մխիթարյանն իր հերթին անձնական ստորագրությամբ գնդակներ
Հարվածներ վիճաբանության ժամանակ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.10-ին, 1998 թ. ծնված Աննա Գ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 17.00-ի սահմաններում իրենց հարևանի տանը, վիճաբանության ժամանակ, 1996 թ. ծնված Ֆելիքս Ս.-ն ձեռքով և ոտքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք: Աննա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
«Քաղաքական գործիչների մեծ մասը, որոնք դեմ էին, արդեն զգում են, որ դա անհրաժեշտություն է». Վ. Բաղդասարյան
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին «Չեք անցկացնելու» նախաձեռնության մասին, որը Սահմանադրական փոփոխությունների գործընթացը տապալելու նպատակ ունի: Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, այնքան շատ են այդ նախաձեռնության անվանումները՝ «Չեք անցկացնի», «Կանցկացնեք», «Այո», «Ոչ»: Շատ են այդ կազմակերպությունները, ես չեմ ցանկանում մեկնաբանել նրանց: Ես նորմալ եմ համարում բոլոր տեսակի դրսեւորումները, մարդիկ իրենց կարծիքը
«Չակերտավոր արժեքներ են ուզում «սղղացնել». փորձագետ
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը պնդում է, որ Սահմանադրական փոփոխություններով ուզում են չակերտավոր արժեքներ «սղղացնել»: Այսօր «Հենարան» ակումբում նա ասաց, որ այդ չակերտավոր արժեքներն անցկացնելու ուղղությամբ է աշխատում նաեւ Վենետիկի հանձնաժողովը (լուսանկարում). «Աշխարհում մարդկանց դեբիլացման գործընթաց է գնում, կրթական մոդելի միջոցով մարդկանց մեջ սերմանում են անտարբերություն, դրա համար ընտրություններին խնդիր կա, որ քվորում լինի… այս ֆոնի
Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ բոլոր պատգամավորները հոդված առ հոդված Սահմանադրությունը գիտեն
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամկետների հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում:
«Հայ մեծեր»-ը Երևանյան պատերին. mynews.am
Սիրելով գեղանկարչության մեջ դիմանկարի ժանրը` երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը օրերից մի օր ցանկություն է ունենում մեծ դիմանկար ստեղծելու, որով էլ սկիզբ է դրվում Երևանյան շենքերի պատերին Հայ մեծերի գրաֆիտի դիմանկարների շարքի ստեղծմանը: Երևանյան շենքերը գեղեցկացնելու և մեծ դիմանկար ստեղծելու ցանկության իրագործման առաջին փորձը լինում է սիրելի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի դիմանկարի գրաֆիտին: Նկարիչն այն պատկերում է
Վենետիկի հանձնաժողովի առաջարկն ընդունվել է. երկրորդ փուլի որոշ ձեւակերպումներ Սահմանադրությունից կհանվեն
Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցման են եկել, որ շատ բան Սահմանադրությունում պետք չէ ամրագրել
Կստեղծվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի
Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան «գծակռվի» մեջ հաղթեց Գյումրիի ներկայիս քաղաքապետը
Այսօրվանից դադարեցվել է Գյումրիի կենտրոնական հատվածներից մեկը սպասարկող թիվ 22 երթուղու աշխատանքը: Նշենք, որ այն, ըստ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաների, շահագործում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ երկու տարի շարունակ թե՛ ավագանու նիստերի , թե՚ մամուլի ասուլիսների ժամանակ զայրանում էր, որ այդ երթուղու տերը համայնքային բյուջե կոպեկ չի
Սեյրան Օհանյանը հանդիպել է Իվան Վոլինկինին
2015թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Սերժ Սարգսյանն ինքնակոչ է, չեն կարող օգնել նրա լեգիտիմացմանը». Զարուհի Փոստանջյան
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Բաղրամյան 26-ի հաճախորդ է անվանում բոլոր այն քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին, որոնք այս օրերին Սերժ Սարգսյանի հրավերն ընդունել են եւ մասնակցել են նրա հետ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը: Մենք տիկին Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ եք դեմ, որ քաղաքական գործիչները գնան նախագահական, որովհետեւ դրանով նրանք լեգիտիմացնո՞ւմ են Սերժ Սարգսյանին՝ գնալով եւ իր
Մոսկվան Բաքվից գրավոր երաշխավորագիր է ստանում, որ գնված զենքը չի օգտագործվի Հայաստանի դեմ. Коммерсант
«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեր ունի, քանի որ երկու պետություններն էլ (Հայաստան եւ Ադրբեջան) մեզ խորթ չեն: Սակայն ես հաճախ եմ լսում, որ հակամարտության լուծման բանալիները Մոսկվայում են: Իրականում դրանք Երեւանում եւ Բաքվում են: Կարեւորը, որ կողմերից ոչ ոք իրավիճակը չօգտագործի սահմանում իրավիճակը սրելու համար»,- այս կարծիքը «Коммерсант»-ին փոխանցել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:
Ինչո՞ւ են «անփորձ թանն» ընտրել
Ինչպես տեղեկացել ենք, ՀՀԿ խմբակցության անդամներն ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ այսօր՝ սեպտեմբերի 2-ին քննարկում են նախագծի՝ իրենց համար վիճելի եւ մտահոգիչ դրույթները: Շատերը քննադատում են, որ մեր Սահմանադրության նախագիծը Գերմանիայի եւ Իտալիայի Սահմանադրության խառնուրդ է, չփորձված մոդել, եւ հաշվի առնելով, որ մենք տնտեսական, արտաքին քաղաքականության առումով անկայուն վիճակում
Քրոջ ամուսինը դանակով և բռունցքներով
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, 1987 թ. ծնված Կարեն Պ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում, Վարդենիկ գյուղում քրոջ ամուսինը` 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ն, տանը, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր եղբայր` 1980 թ. ծնված Հենրիկ Պ.-ի ձախ բազկի հատվածին և մեկ անգամ բռունցքով հարվածել մոր` 1958 թ. ծնված
«Նոստրադամուսի» կանխատեսումն ու ՀՀԿ-ի ճակատագիրը
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն օրերս հիշեցրեց, որ Սահմանադրությունը փոխելուց 3 տարի հետո իշխանությունները միշտ փոխվել են: Այդպես է եղել ՀՀՇ-ի հետ, Քոչարյանի հետ, այդպես կլինի նաեւ ՀՀԿ-ի հետ: «Առավոտը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեց՝ մտահոգություն չունե՞ք, որ ընդամենը 3 տարի հետո ՀՀԿ-ն նույն ճակատագրին է արժանանալու: Նա պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ իմ ընկերը՝
Դանակահարություն Կոտայքում. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 2 անձանց թափանցող և չթափանցող վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2015թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 23:20-ին, «Արմենիա ՀԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից Ռ.Ստեփանյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած -ծակած չթափանցող, ձախ հետույքային
486.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 2-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 486.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486 դրամ: NASDAQ OMX Armenia
«Ոչ»-ի ճակատի պայքարը սկսվում է. կանցկացվի «Ոչ»-ի ճակատի համաժողով»
«Չեք անցկացնելու» նախաձեռնությունը «Ոչ»-ի ճակատի ձևավորման և պայքարի ձևաչափերի հստակեցման հարցերով հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Հանդիպել են ՀԱԿ-ի, Հիմնադիր խորհրդարանի, «Ազատություն», «Հանրապետություն», ՀԺԿ, «Հայազն» կուսակցությունների հետ: Aravot.am-ը նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանից հետաքրքրվեց` մեկ ճակատում միավորման հարց քննարկվե՞լ է, նա պատասխանեց. «Քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ քննարկել ենք համագործակցության տարբեր շրջանակներ ու ձևաչափեր»: Դավիթ
Օբյեկտիվ քննության նպատակով՝ Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել շուրջ 6 ամիս քննված քրեական գործը
2015թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության հիշյալ բաժին են բերման ենթարկել Լիաննա Կ.-ին, ով ինքնախոստովանական բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. դեկտեմբերին ինքը, պատուհանի փեղկը հրել-բացելու միջոցով, մուտք է գործել հարևանուհի Գոհարիկ Գ.-ի բնակարան, և ննջասենյակից գողացել 78 հազ. ՀՀ դրամ գումար, սակայն
ՀՀԿ խմբակցությունում պատգամավորները մի քանի ժամ քննարկում են Սահմանադրության վիճելի դրույթները
Եթե Հայաստանն ուզենան միավորել ՌԴ-ին, Սահմանադրությունը, ըստ Հովհաննես Սահակյանի, դժվար գործընթաց է սահմանում:
Զարզանդ Նիկողոսյանի նշանակումը, Աշոտյանի միջամտությամբ, չեղյալ արվեց
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շուրջ մեկ ժամ առաջ Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, բազմաթիվ հանցագործությունների մեջ ներգրավված Զարզանդ Նիկողոսյանի կրթական համակարգ մուտքի վերաբերյալ. «Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի
Կենդանասերները պայքարում են «Շապիտո» կրկեսի դեմ (Տեսանյութ)
Կոմիտասի այգին ռուսական «Շապիտո» կրկեսը սարսափելի վայրի է վերածել, կենդանիների գարշահոտությունը տարածվում է այգով մեկ
Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վաղ թե ուշ վերսկսվելու է
Վեց տարի անց` նոր տարածաշրջան, նոր հնարավորություններ 2008 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ: Հունիսի 25-ին Մոսկվայում հանդիպելով Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու մասին, ասաց, որ մտադիր է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երեւան հրավիրել եւ միասին դիտել Հայաստանի
Պետությունը տուն-թանգարանի կվերածի՞ իրեն նվիրած առանձնատունը
2006 թվականին նկարիչ Զաքար Խաչատրյանն ու նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը Սիսիանում գտնվող իրենց երկհարկանի առանձնատունը նվիրել են պետությանը՝ Սիսիան քաղաքի մշակութային կյանքը խթանելու, մայրաքաղաքից հեռու գտնվող բնակավայրում արվեստի, մշակույթի նոր օջախ՝ տուն-թանգարան ստեղծելու մտադրությամբ: Առանձնատան հետ միասին պետությանն են նվիրել նաև իրենց հողամաս-այգին, ավելի քան հարյուր գեղանկար, որոնք այժմ պահվում են Ազգային պատկերասրահում, քանդակներ, արժեքավոր
Մայրաքաղաքում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նահատակ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ բնակիչների հետ միասին մասնակցել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հանդիսավոր բացմանը: Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում։ Թաթուլ Կրպեյանի
Գյումրիից փախչում են անգամ ծերերը. համատարած վաճառքի են հանված տները, վարսավիրանոցները
Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գյումրեցիների՝ իրենց թերթին տված հայտարությունները բացառապես անշարժ գույքի վաճառքի մասին են: «Եթե ասենք մի 5 տարի առաջ բնակարանների, անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարությունները կազմում էին ողջ հայտարարությունների 80 տոկոսը, հիմա կազմում են 98 կամ 99 տոկոսը: Անգամ վաճառքի են դրել նոր ստացած
«Առաջնորդը նա է, ում առաջինը սպանելու են»
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ մեծամասնությունը, եթե ստեղծված իրավիճակը հանդուրժում է, չի նշանակում, որ սակավաթիվ մարդկանց պայքարն ապարդյուն է
Սպասելով Ռոբերտ Քոչարյանի որոշմանը
Իսկ Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել պատրաստ էր նաեւ ՀՀ առաջին նախագահը Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանդիպումները նախագահական նստավայրում կրքեր են բորբոքել: Կրկին քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի է բաժանվել, որոշում են` ով է «ծախված», ով` հավատարիմ սկզբունքներին: Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների միավորելու, մեկ ճակատով հանդես գալու մասին է խոսվում: Յուրօրինակ, բայց ոչ անսպասելի դերակատարում է ստանձնել «Ազգային
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն


















































