Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Մինասի գույներով» 4-րդ միջազգային պլեները

«Մինասի գույներով» խորագրով միջոցառումն այս տարի կրկին Շիրակում համախմբել է երիտասարդ նկարիչներին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող երիտասարդ նկարիչների պլեներ­ միջազգային հավաքն այս անգամ ևս կազմակերպվել է Թորոսգյուղի «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում: Առաջին պլեներից սկսած` երիտասարդ նկարիչների հավաքը նվիրված է Մինասին: Այս ընթացքում՝ օգոստոսի 27­30-­ը, երիտասարդ նկարիչները ստեղծագործում են Մինասի հողում՝ ոգեշնչվելով հենց Մինասի գույներով: Դա

Գերման Ստերլիգովը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում. Gala.am

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը, ով վերջերս ընտանիքի անդամների հետ բնակության էր տեղափոխվել Արցախ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ստերլիգովը Երեւանից մեկնել է Մոսկվա եւ ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից օդանավակայանի սահմանային անցակետում: Գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովի խոսքերով, նրան ձերբակալել են ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ-ի տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում: Մանրամասներին

«Ձեր լույսը չի՞ թանկանալու, թե՞ դուք չեք մուծում». «Ոչ թալանին» երթ արեց. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր ՝օգոստոսի 31-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը իրազեկման ակցիա էր կազմակերպել՝ քաղաքացիներին տեղեկացնելու, որ վաղը՝ 16.00-ին երիտասարդների համախմբում է լինելու Սիրահարների այգում՝ հոսանքի գնի բարձրացման դեմ: Երիտասարդները Ազատության հրապարակից երթով շարժվեցին Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա: Նրանք թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին եւ հորդորում միանալ պայքարին: Քաղաքացիները հիմնականում վերցնում էին թռուցիկները, իսկ երբ չէին վերցնում՝ ակցիայի

Մանվել Գրիգորյանը` ուսուցիչներին. «Վազգեն Սարգսյանի պատգամը տեղ հասցնելու խնդրում դուք լուրջ դերակատարում ունեք»

Շնորհավորանքի խոսք գիտելիքի օրվա կապակցությամբ Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսնե՛ր, Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր. Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերմեկյան տոնի` Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր ուսումնական տարի: Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաճախում են առաջին դասարան, ում համար դպրոցի զանգը հնչում է առաջին անգամ: Սիրելի՛ դպրոցականներ. Այսօրվա կապույտ երկինքն ու խաղաղությունը, անկախ և ազատ

Արեւ Սամուելյանն՝ Օձունի եկեղեցու եւ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին. (Տեսանյութ)

Մշակույթի փոխնախարարը վստահեցնում է, որ գումարն ամբողջությամբ ծախսվել է շինարարության վրա

Արսեն Մկրտչյանն՝ իրեն նախարար նշանակելու մասին. (Տեսանյութ)

Արդարադատության նախարարի պաշտոնը մեկ ամիս է թափուր է, ինչպե՞ս է իրեն զգում առանց նախարարի, պատասխանում է Արսեն Մկրտչյանը

Քրեական գործ Իջեւանի քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի հանդեպ

Նա դա համարում է քաղաքական հաշվեհարդար

Ըստ օմբուդսմենի, ոչ թե օլիգարխներն են անպատժելի, այլ՝ քաղաքացիները պիտի պայքարեն մինչեւ վերջ. (Տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի հետ կապված ծեծի դեպքերի մասին Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադառնալով ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի կողմից «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքին` ասաց. «Հայաստանում որոշ հարաբերություններ դուրս են դրված իրավական համակարգից եւ ավելի շատ հիշեցնում են քրեական ֆիլմեր»: Թե ինչ կարծիք ունի ոստիկանության

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն

Հովիկ Աբրահամյան. «Առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը վարչապետը դիմել է ներկաներին. «Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր  հրապարակել է  առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը:  Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, ունեցել ենք  ՀՆԱ–ի   2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում  5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների

Կրթական նախաձեռնություններով ամրապնդվում է Հայաստանի տեղը Եվրոպայի քարտեզի վրա. ՄԲ դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կրթության և գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի աջակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Բրիտանական խորհուրդը համարվում է  ԿԳՆ հուսալի գործընկերներից

ՄԻՊ. «Եթե սահմանադրության նոր նախագծում հետընթաց արձանագրենք, չենք բողոքի». (Տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը անելիք չունի, չի միանալու նոր սահմանադրության ոչ «ոչ»-ին, ոչ էլ՝ «այո»-ին

Աջափնյակում 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանից տհաճ հոտ է գալիս: Նշված բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա Վահան Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի  շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Ավարտվել է օբյեկտիվ քննության նպատակով Հատուկ քննչական ծառայություն ուղարկված` ծանր հանցագործության գործի նախաքննությունը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Քրիստինե Մանգասարյանը, Քրիստինե Նազարեթյանը, Սիրակ Սաքանյանը և Կամո Հայրապետյանը` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով ու որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարել են խուլիգանություն: Մասնավորապես՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Սիրակ Սաքանյանն իր վարած ավտոմեքենայով  բախվել է կայանված մեկ այլ

Երվանդ Զախարյան. «Հոսանքի 6.93 դրամը սուբսիդավորվելու է մինչեւ խորհրդատվության ավարտը». (Տեսանյութ)

Նախարարը վստահեցնում է, որ խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման սուբսիդավորումը կատարվելու է մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողից հրավիրած խորհրդատվական ընկերության աշխատանքների ավարտը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով՝ սուբսիդավորումը, ինչպես այսօր կառավարության նիստին որոշվեց,  տրամադրվելու է բնակչությանն ամբողջությամբ,

Կրթության մշակների օրհնության կարգ Սուրբ Էջմիածնում      

Կրթության ոլորտի ներկայացուցիչները` հանրակրթական դպրոցների ուսուցիչները, տնօրենները, բարձրագույն կրթական հաստատությունների մանկավարժներն ու ռեկտորները, կրթական համակարգի աշխատակիցները նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, ուսումնական տարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Արդեն վեցերորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է սերունդներ կրթող մասնագետներին փոխանցել օրհնություն, որպեսզի նրանք ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով կատարեն իրենց աշխատանքը:

Պլանային ջրանջատում Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Արզումանյան փող. 20, 20/1 և Շինարարների 13 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Մահացել է սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը

Մահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը: Նա ծնվել է 1932թ.-ին Իրաքում: Հովնանյանի բարեգործական ծրագրերը մշտապես նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ 1959 թվականին հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1985 թվականին Հովնանյանը հիմնել է «Cellular Vision»

Վլադիմիր Գասպարյանը բավարարեց գյումրեցիների բողոք-խնդրանքը

Ինչպես տեղեկացրել ենք, գյումրեցի վարորդները բողոք էին հղել Aravot.am-ին՝ նշելով, որ Գյումրու Տերյան փողոցից հանել են արագաչափը՝ այն տեղափոխելով Վազգեն Սարգսյան փողոց: Վարորդներն անհանգստացած էին, քանի որ Տերյան փողոցը քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է: Ըստ նրանց, նախքան արագաչափի տեղադրումը` միշտ ավտովթարներ էին լինում այնտեղ, մահաբեր փողոց էր համարվում: Իսկ արագաչափի տեղադրումից հետո՝ մոտ 1,5 տարի

482.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 482.8 դրամ:   NASDAQ OMX Armenia

Գագիկ Ղազինյան. Արդյոք Կիմ Բալայանն ի պաշտոնե իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու

Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն այսօր հայտարարեց,  թե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը, քանի որ «ըստ նախագահի հրամանագրի` պիտի ներկայացվեր բարեփոխումների նախագիծ, բայց ներկայացվել է Սահմանադրության նոր տեքստ»: Aravot.am-ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեց` հանձնաժողովի աշխատանքներում ընթացքում

Ոստիկանի կողմից քաղաքացուն ապտակելու և մարմնական վնասվածք պատճառելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք: Քաղաքացի Հակոբ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի

«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել է էլեկտրասյանը: Երկու զոհ

Օգոստոսի 29-ին, ժամը 21.15-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Ա. Բաբաջանյան փողոց տանող ճանապարհահատվածում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը` 1989 թ. ծնված Ավետիք Սարգսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, 1990 թ. ծնված Գագիկ Սաղաթելյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.15-ին, գիտակցության չգալով, մահացել է: Եվս 2 անձ տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը ս․թ․ օգոստոսի 13-ին դիմել էր Հայաստանի ընդդիմադիր ուժերին՝ ժողովրդի վստահության կառավարություն ձեւավորելու կոչով։ Այս օրերին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների «քննարկումը» քաղաքական ուժերի հետ բացահայտեց բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն պայքարել մեր երկրում իշխանության յուրացման դեմ։ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը բարձր է գնահատում Հիմնադիր Խորհրդարանի դիրքորոշումը՝ քայլեր ձեռնարկել ժողովրդի վստահության կառավարություն

Հրդեհ Օհանովի փողոցում

Օգոստոսի 31-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օհանովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի բնակելի շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 15.27-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ՏԿԱԻՆ

Այդ մասին գիտեն «համապատասխան վայրերում»

«Նմանատիպ օրերին, որպես կանոն, հակառակորդը կտրուկ ակտիվանում է, ծանոթ ձեռագիր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ եւ ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը`պատասխանելով հարցին` առաջիկայում, ԼՂՀ անկախության օրվա տոնակատարությունների առիթով պետք չէ՞ սպասել սահմաններում լարված իրավիճակի: «Բնական է, որ այդ մասին գիտեն «համապատասխան վայրերում». հայկական ստորաբաժանումները մշտապես պատրաստ են հակառակորդի ցանկացած անակնկալներին»,- ասաց մեր զրուցակիցը: Կարդացեք  «Առավոտ»

«Ա1+»-ի լրագրողը վերաքննիչ բողոք կներկայացնի. «Ա1+» (տեսանյութ)

«Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ Դատախազ Հակոբ Ենոքյանը դատարանում նախորդ նիստում հայտարարել էր, թե Կարեն Հայրապետյանը անգիտակցաբար է հարվածել լրագրողին։ Իսկ այսօր չսպասեց վճռի հրապարակմանը։ «Ա1+»-ի լրագրողը վերաքննիչ բողոք

«Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ պարզապես չի ստացվում, կձախողվի». Վահրամ Բաղդասարյան

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս վստահեցրել էր, որ աշնանն ինքը կրկին հրապարակ է հանելու հանրությանը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց առաջին նախագահի մտադրությանը. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ փորձերը բավականին կատարել է, իր մոտ պարզապես չի ստացվում, որովհետեւ դրա համար

Փոքր ու միջին ձեռնարկություններին՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում

Էլեկտրաէներգիայի 6,93 դրամի փոխհատուցումը կկատարվի բնակչությանն ամբողջությամբ եւ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ մինչեւ 250 կվտ-ի ծավալով: Այսօր այս մասին որոշում կայացվեց կառավարության նիստին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ՀՀ նախագահի հետ երեկ քննարկել են եւ հաշվի են առել ՓՄՁ-ների բարձրացրած դժգոհությունները, ուստի այսպիսի որոշում են կայացրել: Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

ՀՅԴ ղեկավար գործիչները հանդիպեցին Արգենտինայի դեսպանի հետ

Այսօր, օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ Հանդիպումը նախաձեռնել էր դեսպանը` ՀՀ կուսակցությունների ղեկավարների հետ ծանոթացման հանդիպումների շրջանակներում։ Հրանտ Մարգարյանը ամփոփ ներկայացրեց Հայ Յեղափոխական Դաշնակցության

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930