Օրվա լրահոսը

Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու

«Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուի խմբաքանակը։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Մասիսում գտնվող պահեստ և անձամբ հետևել աշնանացան ցորենի սերմացուի բեռնաթափման և բաշխման գործընթացին: Ներկրված սերմացուն հատկացվելու է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի

Հայաստանցի գործարարները պետք է մուսուլմանական շուկաներ փնտրեն

Աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ մուսուլմանական շուկաներում ապրանքների մեծ պահանջարկ կա Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն, անդրադառնալով այն երեւույթին, որ Վրաստանում բիզնես ծավալող մեր հայրենակիցները հիասթափված հետ են վերադառնում, քանի որ, մասնավորապես՝ ծառայությունների, սննդի եւ պլաստիկ առարկաների արտադրության ոլորտներում, խնդիրների առաջ են կանգնում. չեն կարողանում ապրանքն իրացնել, գործի համար սրտացավ ու պատասխանատու աշխատուժ չեն գտնում

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 15 բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցի վրա, հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած

ՀԵՀ սոցիալական ծրագրերը երիտասարդների համար. 2 երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցումից մինչև անվճար սնունդ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նոր ուսումնական տարվանից կշարունակի ուսանողների համար նախատեսված իր սոցիալական ծրագրերը։ Դրանք կլինեն մի քանի ուղղություններով, որոնց նպատակը սոցիալական տարբեր խմբերի երիտասարդներին իրենց կրթության իրավունքն իրացնելու հնարավորության ընձեռումն է: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ պահպանվել են արդեն ավանդական դարձած և ուսանողների կողմից մեծ պահանջարկ ունեցող նախաձեռնությունները։ Մասնավորապես,

Ճանապարհը կանցնի մարդկանց տներով ու այգիներով

Արարատի մարզի Արգավանդի ու Գետափնյայի գյուղական համայնքների հողատարածքները ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ Արարատի մարզի Արգավանդ-Երեւանի Շիրակի փողոց ճանապարհահատվածի հողի օտարման եւ այդ հատվածում բնակվող քաղաքացիների տարաբնակեցման ծրագիրը կհաստատվի եկող երկուշաբթի՝ կառավարության նիստում: Դեռեւս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր էր ստորագրվել, որով պետք է իրականացվեր Քաղաքային կայուն

«Սահմանադրությունը ՍՊ-ի կանոնադրություն չէ, որ մի քանի տարին մեկ փոխեն». փաստաբան

Փաստաբան Հայկ Ալումյանի համոզմամբ, նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սահմանափակվում են: «Քաղաքական հարցերի մասին է խոսվում, ինչու մեծամասնական, ինչու համամասնական, ինչու պետք է ընտրությունների երկրորդ փուլ լինի, բայց չեն խոսում կարեւոր խնդիրների մասին, որոնք առաջ են բերվում նոր Սահմանադրությամբ: Առայժմ գործող Սահմանադրությամբ ապրում ենք այն իրականության մեջ, որ անձին իր սեփականությունից կարող է

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու կատարվել են գծանշումներ: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ, և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության կողմից կսահմանվի ուժեղացված

Սպանվել է 80-ամյա կին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա կնոջն սպանելու դեպքի առթիվ: Քաղաքացի Ա.Նազարյանը հաղորդում է տվել, որ «Շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ տառապող իր եղբայրը շուրջ մեկ ամիս թույլ չի տալիս մտնել իր հայրական տուն և տեսակցել 80-ամյա մորը: 2015թ. օգոստոսի 28-ին ոստիկանության աշխատակիցների օգնությամբ Ա.Նազարյանն այցելել է հայրական ՝ Հրազդան քաղաքի

Նարինե Հովհաննիսյան. «Համընդհանուր ներառման ծրագիրը սկսվելու է Սյունիքի մարզից»

Նարինե Հովհաննիսյանը նկատեց, որ հատուկ դպրոցների թիվը կրճատվել է

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.4 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 24–28.08.2015թթ. ժամանակահատվածում իրականացված  շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 390,0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 19.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Հողերի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դրամի

«Ալյանս» կուսակցությունը երկրորդ անգամ հիմնադրվեց (Տեսանյութ)

Տեղի ունեցավ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պարտադրված կրկնակի հիմնադիր համագումարը: Քանի որ ՀՀ Արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը մայիսի 16-ի համագումարից հետո անէական ու անլուրջ պատճառաբանությամբ, իսկ օրենսդրությունը պահանջում է հրավիրել կրկնակի համագումար՝ ուստի կուսակցությունն իրականացրեց այն իր պետական գրանցումը օրինական ճանապարհով պարտադրելու համար: Բացի հիմնադրման գործընթացից, համագումարի ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական վիճակն ու

Դատարանը էքս-վարչապետի դստեր եւ խնամու գործով ուղղել է վճռի վրիպակը

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը կայացրել է մի որոշում, որի մասին «Առավոտը» տեղեկացավ երեկ: Որոշումը, որը թվագրված է օգոստոսի 12-ով, իրականում կայացվել է հուլիսի 30-ին: Այն առնչվել է երեք ատյանի դատարաններում ավարտված պատվին, արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ գործի հետ, որտեղ «Առավոտը» ներգրավված էր որպես երրորդ անձ: Խոսքը

Հենրիխ Մխիթարյանի մուտքի թույլտվության խնդիրը տեղավորվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ուղեգծի մեջ. armenpress.am

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձավ վերջին օրերին գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին: «Ադրբեջանական կողմի այս զավեշտալի մոտեցումը նորություն չէ, քանի որ հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքը արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության այդ երկրի

«ԿԳ նախարարը քաղաքացի է, եւ ինքն է որոշում իր երեխաների ուսումնական հաստատությունը»

Նարինե Հովհաննիսյանի խոսքերով՝ ոչ պետական դպրոցները չեն խանգարում պետական դպրոցներին

Փոխքաղաքապետը մեկնաբանում է ներառականության թեմայով աղմուկը

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանից մեկնաբանություն խնդրեց ներառական կրթության վերաբերյալ օրերս արած իր հայտարարության եւ դրա աղմկոտ արձագանքների մասին: Պարոն Սուքիասյանը Aravot.am-ին ասաց, որ որքան էլ կարեւորի եւ անհրաժեշտ համարի ներառական կրթությունը, համարում է, որ մի շարք դպրոցներ դեռ պատրաստ չեն դրան՝ մանավանդ մանկավարժական փորձով պայմանավորված եւ երեխաների հետ հոգեբանորեն ճիշտ աշխատանք տանելու առումով:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի

Ոստիկանություն. 5-օրյա ժամկետը պահպանել ենք

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 28-ի համարում հրապարակվել է «Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների փոխհատուցումը ինչ միջոցներով է եղել» վերնագրով հոդված: Հոդվածագիրը նշում է, թե ՀՀ ոստիկանությունը իբր խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով գրավոր հարցման պատասխանի համար սահմանված 5–օրյա ժամկետը: Պարզաբանենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Գեւորգ Հայրապետյանի 05.08.2015թ. թվագրված գրավոր հարցումը

ՀԷՑ-ը բաց մրցույթ է հայտարարել աուդիտորական ծառայությունների մատուցման համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) բաց մրցույթ է հայտարարել աուդիտորական ծառայությունների մատուցման համար: ՀԷՑ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ «ՀԷՑ-ի 2009-2014 թվականների ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը» պատրաստվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով: Մասնակիցներին ներկայացվող պահանջները ներառված են մրցութային փաստաթղթերում։ «Մրցույթին կարող են

Նարինե Հովհաննիսյան. Նվազագույն քանակությամբ դպրոցներ այս տարի առաջին դասարան չեն ունենա

Նարինե Հովհաննիսյանի խոսքերով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվն ավելացել է

«Մարդ կա՝ ժողովրդականի կոչում է ստանում, իսկական ժողովրդականը գերեզմանում շուռ է գալիս»

Սոս Պետրոսյանն ափսոսում է, որ կրկեսային արվեստի հանդեպ պատշաճ ուշադրություն չկա Երեանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը (լուսանկարում) ցանկանում է, որ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հոբելյանական միջոցառումները «գալոչկայի» համար չլինեն, այլ հետք թողնեն: Ասում է՝ Ենգիբարյանը ոչ միայն լեգենդար ծաղրածու էր, ժողովրդական արտիստ, այլեւ իր սիրելի ուսուցիչը: «Ցավոք, այսօր ում մասին խոսում են, ասում են՝ ժողովրդական

Կիմ Բալայան. «Նոր Սահմանադրության մեջ շատ են հարցերը, որոնք «անկապ տեղից վերցված ու ներմուծված են»

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը և′ քննադատեց, և′ դրական արտահայտվեց նոր Սահմանադրության վերաբերյալ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո կո՞ղմ է այդ նախագծին, թե՞ դեմ, հանրաքվեին «կո՞ղմ» է քվեարկելու, թե՞ «դեմ», պարոն Բալայանը պատասխանեց. «Ես սևուսպիտակով չեմ կարող նայել փաստաթղթին: Երբ նայում ենք օրինականության տեսակետից, ասում եմ, որ սա առաջընթաց է, քանի որ

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և խոստովանական ցուցմունք է տվել

Օգոստոսի 28-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1999 թ. ծնված Վարդան Գևորգյանը, ով մինչև բուժօգնություն ցույց տալը մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական մրջոցառումների շնորհիվ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով, 1993 թ. ծնված Սեյրան Գևորգյանը օգոստոսի 30-ին ձերբակալվել և տվել է խոստովանական

Ռուբեն Անտոնյանի ստեղծագործական «ներխուժումները»

Մշակութային բուհերի հատկապես վերջին կուրսերում նկատվում են այն երիտասարդները, որոնք հետագայում լուրջ հաջողություններ են գրանցելու: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անցյալ տարվա ավարտական քննություններից հետո ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը ներկայացնելով կոմպոզիտորների դիպլոմային աշխատանքները, «Առավոտի» հետ զրույցում հատկապես առանձնացրել էր պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանի շրջանավարտ Ռուբեն Անտոնյանի «Penetration» (թարգմանաբար՝ ներխուժում) կամերային

Վիճաբանություն և կրակոց Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան  քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ,հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով  մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել

Ստեփան Գրիգորյան. Թուրքիայի հետ արդեն այլ լեզվով պետք է խոսենք

Այսօր Թուրքիան պետք է շահագրգիռ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման

Ավտոտնակում հայտնաբերվել է մոր դիակը՝ բռնության հետքերով

Օգոստոսի 28-ին, ժամը 21-ին, 1963 թ. ծնված Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը` 1935 թ. ծնված Արաքսյա Հարությունյանը, բնակվում է իր եղբոր` 1962 թ. ծնված Հայկազ Նազարյանի հետ, և եղբայրը շուրջ մեկ ամիս է թույլ չի տալիս տեսակցել մորը: Աղջիկը օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի

«Կրթության որակը մեծապես տուժում է ոլորտի քաղաքականացված լինելու պատճառով»

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ներառական կրթական համակարգի ներդրումը ոլորտի ձեռքբերումներից է համարում:Ըստ նրա, ձեռքբերում է նաեւ ավագ դպրոցի, տասներկուամյա կրթական համակարգի անցումը: «Կրթական նոր համակարգը, հատկապես մասնագիտական կողմնորոշմանը նպաստող քայլեր էին, բայց ափսոս, որ ավագ դպրոցը միայն անունով կա, բովանդակությունը դեռեւս շատ հեռու է այն տեսլականից, որը կառավարության որոշմամբ 2008-ին ընդունվեց որպես հայեցակարգ: Նույնը կարող

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն $450 միլիոն գրանտ են տվել ՀՀ կառավարությանը 2007-2014-ին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ուսումնասիրել գործադիր իշխանության մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհները: Շարքի այս հրապարակմամբ ներկայացնում ենք կառավարության ստացած գրանտերի հանրագումարը՝ 2007-ից 2014 թվականների համար: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը վերջին 8 տարիներին օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից ստացել է մոտ 542 միլիոն դոլար կամ ավելի կան 200 միլիարդ դրամ։ Սա երևում է պետական բյուջեի վերջին 8 տարվա

Կիմ Բալայան. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի կատարել նախագահի հրամանագիրը»

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սխալ է վարվել: «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բալայանն ասաց. «Հանձնաժողովում անհատապես բոլորին ճանաչում եմ, բայց ինչպե՞ս է ստացվել նման դեպք, որ բարեփոխման մասին խոսք չկար ՀՀ նախագահի հրամանագրում, այլ կար ընդամենը մեկ սկզբունքային խնդիր, այն է` ներկայացնել բարեփոխումների նախագիծ, բայց ստացվում

Արմեն Գյոզալյան. «Մենք մի ընտանիք ենք եւ ներկայացնում ենք Հայաստանը»

Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել: Դեռ խորհրդային տարիներին ունեցել ենք անգամ աշխարհի չեմպիոններ: Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեց բազմաթիվ հեծանվորդների, որոնք անկախացումից հետո էլ բարձր տեղեր են գրավել ամենաբարձր մակարդակի մրցումներում: Սակայն հիմա անուններ չենք թվարկում, որովհետեւ, նախ տեղը չի բավականացնի, ապա, հնարավոր է, ոմանց մոռանանք:

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930