Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյան. «Հոսանքի 6.93 դրամը սուբսիդավորվելու է մինչեւ խորհրդատվության ավարտը». (Տեսանյութ)

Նախարարը վստահեցնում է, որ խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման սուբսիդավորումը կատարվելու է մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողից հրավիրած խորհրդատվական ընկերության աշխատանքների ավարտը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով՝ սուբսիդավորումը, ինչպես այսօր կառավարության նիստին որոշվեց,  տրամադրվելու է բնակչությանն ամբողջությամբ,

Կրթության մշակների օրհնության կարգ Սուրբ Էջմիածնում      

Կրթության ոլորտի ներկայացուցիչները` հանրակրթական դպրոցների ուսուցիչները, տնօրենները, բարձրագույն կրթական հաստատությունների մանկավարժներն ու ռեկտորները, կրթական համակարգի աշխատակիցները նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, ուսումնական տարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Արդեն վեցերորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է սերունդներ կրթող մասնագետներին փոխանցել օրհնություն, որպեսզի նրանք ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով կատարեն իրենց աշխատանքը:

Պլանային ջրանջատում Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Արզումանյան փող. 20, 20/1 և Շինարարների 13 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Մահացել է սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը

Մահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը: Նա ծնվել է 1932թ.-ին Իրաքում: Հովնանյանի բարեգործական ծրագրերը մշտապես նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ 1959 թվականին հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1985 թվականին Հովնանյանը հիմնել է «Cellular Vision»

Վլադիմիր Գասպարյանը բավարարեց գյումրեցիների բողոք-խնդրանքը

Ինչպես տեղեկացրել ենք, գյումրեցի վարորդները բողոք էին հղել Aravot.am-ին՝ նշելով, որ Գյումրու Տերյան փողոցից հանել են արագաչափը՝ այն տեղափոխելով Վազգեն Սարգսյան փողոց: Վարորդներն անհանգստացած էին, քանի որ Տերյան փողոցը քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է: Ըստ նրանց, նախքան արագաչափի տեղադրումը` միշտ ավտովթարներ էին լինում այնտեղ, մահաբեր փողոց էր համարվում: Իսկ արագաչափի տեղադրումից հետո՝ մոտ 1,5 տարի

482.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 482.8 դրամ:   NASDAQ OMX Armenia

Գագիկ Ղազինյան. Արդյոք Կիմ Բալայանն ի պաշտոնե իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու

Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն այսօր հայտարարեց,  թե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը, քանի որ «ըստ նախագահի հրամանագրի` պիտի ներկայացվեր բարեփոխումների նախագիծ, բայց ներկայացվել է Սահմանադրության նոր տեքստ»: Aravot.am-ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեց` հանձնաժողովի աշխատանքներում ընթացքում

Ոստիկանի կողմից քաղաքացուն ապտակելու և մարմնական վնասվածք պատճառելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք: Քաղաքացի Հակոբ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի

«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել է էլեկտրասյանը: Երկու զոհ

Օգոստոսի 29-ին, ժամը 21.15-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Ա. Բաբաջանյան փողոց տանող ճանապարհահատվածում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը` 1989 թ. ծնված Ավետիք Սարգսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, 1990 թ. ծնված Գագիկ Սաղաթելյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.15-ին, գիտակցության չգալով, մահացել է: Եվս 2 անձ տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը ս․թ․ օգոստոսի 13-ին դիմել էր Հայաստանի ընդդիմադիր ուժերին՝ ժողովրդի վստահության կառավարություն ձեւավորելու կոչով։ Այս օրերին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների «քննարկումը» քաղաքական ուժերի հետ բացահայտեց բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն պայքարել մեր երկրում իշխանության յուրացման դեմ։ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը բարձր է գնահատում Հիմնադիր Խորհրդարանի դիրքորոշումը՝ քայլեր ձեռնարկել ժողովրդի վստահության կառավարություն

Հրդեհ Օհանովի փողոցում

Օգոստոսի 31-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օհանովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի բնակելի շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 15.27-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ՏԿԱԻՆ

Այդ մասին գիտեն «համապատասխան վայրերում»

«Նմանատիպ օրերին, որպես կանոն, հակառակորդը կտրուկ ակտիվանում է, ծանոթ ձեռագիր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ եւ ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը`պատասխանելով հարցին` առաջիկայում, ԼՂՀ անկախության օրվա տոնակատարությունների առիթով պետք չէ՞ սպասել սահմաններում լարված իրավիճակի: «Բնական է, որ այդ մասին գիտեն «համապատասխան վայրերում». հայկական ստորաբաժանումները մշտապես պատրաստ են հակառակորդի ցանկացած անակնկալներին»,- ասաց մեր զրուցակիցը: Կարդացեք  «Առավոտ»

«Ա1+»-ի լրագրողը վերաքննիչ բողոք կներկայացնի. «Ա1+» (տեսանյութ)

«Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ Դատախազ Հակոբ Ենոքյանը դատարանում նախորդ նիստում հայտարարել էր, թե Կարեն Հայրապետյանը անգիտակցաբար է հարվածել լրագրողին։ Իսկ այսօր չսպասեց վճռի հրապարակմանը։ «Ա1+»-ի լրագրողը վերաքննիչ բողոք

«Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ պարզապես չի ստացվում, կձախողվի». Վահրամ Բաղդասարյան

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին խոսելիս վստահեցրել էր, որ աշնանն ինքը կրկին հրապարակ է հանելու հանրությանը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց առաջին նախագահի մտադրությանը. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ փորձերը բավականին կատարել է, իր մոտ պարզապես չի ստացվում, որովհետեւ դրա համար

Փոքր ու միջին ձեռնարկություններին՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում

Էլեկտրաէներգիայի 6,93 դրամի փոխհատուցումը կկատարվի բնակչությանն ամբողջությամբ եւ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ մինչեւ 250 կվտ-ի ծավալով: Այսօր այս մասին որոշում կայացվեց կառավարության նիստին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ՀՀ նախագահի հետ երեկ քննարկել են եւ հաշվի են առել ՓՄՁ-ների բարձրացրած դժգոհությունները, ուստի այսպիսի որոշում են կայացրել: Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

ՀՅԴ ղեկավար գործիչները հանդիպեցին Արգենտինայի դեսպանի հետ

Այսօր, օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ Հանդիպումը նախաձեռնել էր դեսպանը` ՀՀ կուսակցությունների ղեկավարների հետ ծանոթացման հանդիպումների շրջանակներում։ Հրանտ Մարգարյանը ամփոփ ներկայացրեց Հայ Յեղափոխական Դաշնակցության

«Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի հրավերի հետ, մենք մեր աշխատանքն ենք կատարել եւ հանդիպել ենք». Թեւան Պողոսյան

«Մասնագիտական հանձնաժողովի հետ չենք հանդիպել, հանդիպել եք միայն Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ: Երկու անդամը դեռ հանձնաժողով չեն»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն այսպիսի ճշտում արեց, երբ հետաքրքրվեցինք, թե օգոստոսի 31-ին ինչ են քննարկել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը: Նա ասաց, որ իրենց մտահոգություններն են ներկայացրել, այն խնդիրները, որոնք տեսնում

Նոր արտոնություններ` պայմանագրային զինծառայողների ընտանեկան նպաստի նշանակման կարգում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օգոստոսի 31-ի ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ընդունված որոշմամբ հստակեցվում են որոշ իրավակիրառական դրույթներ, ինչպես նաև անդրադարձ է կատարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգին, նպատակ ունենալով այն դարձնել ավելի հասցեական` հաշվի

«Եթե հաստատված հաստիքը կա, փողը գնում ա, ո՞նց չի գնում». Հ. Աբրահամյանը՝ Ճշմարիտյանին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին: Նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դեռեւս առաջարկություններ են ներկայացվում: Նա ժամանակ խնդրեց բոլոր առաջարկությունները ի մի բերելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե փոխնախարարի հետ երեկ վեց ժամ քննարկել են հարցը, եւ կան առաջարկություններ,

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Թուրքիայում քաղաքական իրադրությունը սրվում է, միշտ տուժում են հայերը»

Ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայում նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը օրենքի պահանջ էր, եւ այն կատարվում է. ընտրություններից հետո 45 օրվա ընթացքում այդպես էլ կոալիցիոն կառավարություն չստեղծվեց, այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նոր ընտրությունների մասին: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ կատարվող այս իրադարձությունը օրինաչափ է համարում, սակայն

Դիմում վարչապետին. Կառավարության շահերից է բխում վառելիքի շուկայի վիճակը կարգավորելը

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին   Հարգարժան պարոն վարչապետ Դիմում ենք Ձեզ հանրապետության բնակչության համար կենսական նշանակության ևս մեկ հարցի վերաբերյալ: Այն, որ Էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկը հայաստանյան շուկայում նավթամթերքի գների անհամաչափ և տնտեսապես չհիմնավորված բարձր գինն է, կասկած չի հարուցում: Փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ. հունվարից, երբ Ռուսաստանը սկսեց Հայաստանին

Տրանսպորտի և կապի նախարարությունը խախտել է քաղաքացիների իրավունքը՝ նրանց դիմումն անպատասխան թողնելով

Տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Սարիբեկ Մկրտչյանի և Անանիա Մարգարյանը դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ իրենց պակաս վճարված աշխատավարձի և հավելավճարների գումարների վճարման կապակցությամբ դեռևս ապրիլին դիմել էին Նախարարություն, սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան չեն ստացել: Նախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ դիմումատուների խնդիրները քաղաքացիաիրավական բնույթ ունեն և չեն առնչվում Նախարարության գործառույթներին:

Սուրեն Աբրահամյան. «Սերժ Սարգսյանի հետ հանդիպել-չհանդիպելը ճաշակի հարց է»

Անկեղծ ասած` հանդիպումների վերաբերյալ գնահատականս նորմալ է, բայց ընդհանրապես այդ Սահմանադրության վերաբերյալ այս կարգի արագ լուծում տալն ինձ համար հասկանալի չէ:

Ոստիկանն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության մեջ

Քաղաքացի Անուշ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, իր նախկին ընկեր, ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ն մեջքի հատվածից հրել և վայր է գցել իրեն բետոնե սալիկների վրա, ինչի հետևանքով ընդհատվել է իր 6 ամսական հղիությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության

«Նախագահին կընտրի պառլամենտը, 99 տոկոսով ընտրիչների խնդիրը լուծված է» Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն հանդիպել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ եւ քննարկել որոշ դրույթներ

Ուկրաինայի Ռադայի շենքի մոտ պայթյուն է եղել. կա 15 վիրավոր. Ria

Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում պայթյուն է եղել։ Այս տեղեկությունը, հղում կատարելով ուկրաինական «112.Ուկրաինա» հեռուստաընկերությանը, հաղորդել է «Ria»-ն։ Հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունի արդյունքում 15 իրավապահներ են տուժել։ Նրանցից 5-7 հոգին ծանր վիրավոր են, դեպքի վայր են ժամանում շտապօգնության մեքենաները, այնտեղ է գտնվում նաեւ Կիեւի ոստիկանության պետ Ալեքսանդր Տերեշչուկը։ Ուկրաինայի ներքին գործերի

Բոտուլիզմի դեպք. որից կարելի էր խուսափել

Օգոստոսի 30-ին Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը հենց տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է: Օգտագործումից մի քանի ժամ անց հիվանդներից մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, շնչահեղձություն, կլման ակտի

«Ադրբեջանի գործողություններն առավել վտանգավոր են դառնում եւ հղի են անկանխատեսելի հետեւանքներով»

Փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ սահմանային վերջին սրացումների առանձնահատկությունների մասին -Վերջին շրջանում, ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել է դիվերսիոն-հետախուզական գործողությունները: Ուշագրավ է նաեւ, որ օգոստոսի 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց «Մշակութային վերածնունդ» համահայկական փառատոնը

Օգոստոսի 29-ին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց «Մշակութային վերածնունդ» համահայկական փառատոնը: Արդեն ավանդական դարձող այս փառատոնը առանձնակի էր իր ընդգրկվածությամբ. մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերը, Արցախն ու Սփյուռքը: Փառատոնին ներկայացված էին հայկական գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ, կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որը նպաստեց շահագրգիռ կողմերի փոխշփումներին ու փորձի փոխանակմանը: Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ձեռագործ աշխատանքների

Հովիկ Աբրահամյան. «Ունենք 4,4 % տնտեսական աճ»

Անդրադառնալով տնտեսական աճի մասին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակմանը, ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա  նշեց, որ  համաձայն հրապարակման` առաջին եռամսյակում,  ըստ ճշգրտված տվյալների,  գրանցվել է 2,5, իսկ եռամսյակում՝ 5,1% տնտեսական աճ: «Արդյունքում ունենք 4,5% կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարեւորում եմ գյուղատնտեսական  ոլորտում արձանագրվող

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930