Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյան. «Այս անգամ որեւէ դադար չի լինելու». «Չորրորդ իշխանություն»

Համառորեն պնդելու ենք, որպեսզի կատարեն մեր պահանջները։

«Կարմիր գրիչը վերցնեմ, վերլուծեմ, մամուլին անգրագետ հանեմ». Գալուստ Սահակյան

Այսօր՝ գիտելիքի օրվա առիթով, Դանիել Վարուժանի անվան դպրոց էր այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Տարիներ առաջ նա հենց այս դպրոցում է սովորել: Այսօր ԱԺ նախագահն այցելեց իր դասասենյակ, նստեց այն դասասեղանի առջեւ, որի առաջ նստել էր հիսուն տարի առաջ, երբ այս դպրոցի աշակերտ էր: Լրագրողներին պատմեց, որ շատ հուզիչ էր իր դասարանում աշակերտի պես նստելը.

Ահա այսքան մարդ 1995թ. Սահմանադրական նախագծի վրա 4 տարի աշխատել է. «Չորրորդ իշխանություն»

Թերեւս արժե ներկայացնել, թե ինչպես ստեղծվեց 1995թ. Սահմանադրությունը։ Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվեց 1990թ. նոյեմբերին։ Այնտեղ ընդգրկված է եղել 20 հոգի, որոնցից 6-ը Գերագույն Խորհրդի պատգամավորներ չէին։ Սահմանադրական հանձնաժողովի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, տեղակալը՝ արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը, իսկ քարտուղարը՝ Արա Սահակյանը։ Հանձնաժողովի մեծամասնությունը կազմում էին ՀՀՇ-ի եւ նրա կողմնակիցների ներկայացուցիչները, ընդգրկված էին նաեւ երկու անդամ ԱԺՄ-ից,

Պահակայինի պետը ենթականերին հրահանգել է «ձայներ» բերել

Օգոստոսի 26-ին ոստիկանության Իջեւանի պահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանը աշխատանքի վայրում հավաքել է իր ենթակա ոստիկաններին եւ հրահանգել, որ նրանք սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրություններում «ձայն» բերեն հօգուտ քաղաքապետի թեկնածու, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանի: Ժողովի մասնակիցներին թերթիկներ են տրվել, որպեսզի նրանք լրացնեն այն անձանց տվյալները, ովքեր կողմ են քվեարկելու

Վահան Մարտիրոսյանին մեղադրում են գողության մեջ. «Ժողովուրդ»

Գրառում էր արել, որ իրենից տուժածները թող դիմեն Թոխմախի Մհերին. փոխհատուցում կստանան։

UWC Դիլիջան քոլեջը դռներն է բացել 94 նոր ուսանողի առջեւ

UWC Dilijan College -ը նոր ուսումնական տարում դռներն է բացել եւս 94 ուսանողի առջեւ, ովքեր սկսում են ուսումնառությունը Միջազգային բակալավրիատի (IB Diploma) երկամյա ծրագրով: Այսպիսով, 2015-2016 ուսումնական տարում քոլեջը կունենա արդեն երկու հոսք՝ ապահովելով զարգացման առաջին փուլի համար նախատեսված կրթական ծրագրի ամբողջականությունը: Նոր ուսումնական տարում քոլեջում ընդհանուր առմամբ կսովորի 190 ուսանող՝ աշխարհի 64 երկրից: Նրանցից 21-ը Հայաստանից ու Արցախից են, որոնցից 11-ն ընդունվել են այս տարի: Համալրվել է նաեւ դասախոսական կազմը. հրավիրվել են 17 մասնագետներ՝ նոր առարկաների դասավանդման համար: Քոլեջի

Նվիրյալ զինվորական. գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը մահացել է

2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: 1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը: 1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ.

Սեյրան Օհանյան. «Իրավիճակը վերահսկվում է»

«Հայկական բանակը ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է եւ լավագույն կերպով իրականացնում»

Ամենադաժան իրավիճակն ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունում է. «Ժողովուրդ»

Շախմատիստ Սերժ Սարգսյանին, ի վերջո, հաջողվեց Հայաստանյան կուսակցությունների ներսում «կռիվ գցել»՝ թեժ աշնան խոստումներով հասարակության կերակրող ընդդիմադիրների համար «նոր զբաղմունք» ապահովելով։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով Սերժ Սարգսյանը ոչ միայն քաղաքական նոր օրակարգ սահմանեց, այլեւ կուսակցությունների ներսում ինքնամաքրման նոր փուլ սկսեց։ Ամենադաժան իրավիճակն, իհարկե, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունում է։ Առանց այդ էլ պառակտված խորհրդարան այս խմբակցությունը (Նիկոլ

Ծաղրում են Ընտրական օրենսգիրքը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբերի 13-ին քաղաքապետ ու գյուղապետ ընտրող 15 համայնքներից 5-ում ընտրությունները կանցնեն առանց մրցակցության՝ մեկ թեկնածուով։ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում առաջադրված երկու թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել: Խոսքը Ղազարավանի միջնակարգ դպրոցի տնտեսվար, անկուսակցական Արտակ Սարգսյանի մասին է։ Ընտրողները մնացել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Հայկ Ասատրյանի հույսին։ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Սուրեն Առաքելյանը,

Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում և Կոտայքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1.    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի, Լեփսիուսի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ, Մ. Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Դրոյի 4, 15, 17, 18, 19, 23, 24, 28 շենքերի` կոտորակները, ներառյալ` և մասնավոր տնատիրությունների,

Հոգեբուժարանից փախուստի դիմածներին հայտնաբերեցին

Օգոստոսի 31-ին, ժամը 01.42-ին, «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ն /2015 թ. հուլիսի 23-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ և 1996 թ. ծնված Վարդան Մ.-ն /2014 թ. օգոստոսի 11-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ ժամը 00.30-ին փախել են հոգեբուժարանի 2-րդ բաժանմունքից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է,

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհավորել է ապագա ճարտարապետներին և շինարարներին

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը այցելել է Մանուկ Աբեղյանի անվան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հենակետային ավագ դպրոց, շնորհավորել դպրոցի սաներին՝ մաղթելով հաջողություններ իրենց ընտրած մասնագիտություններում: Տասնամյակների պատմություն ունեցող դպրոցում տոնական տրամադրությամբ համակված՝ արդեն իսկ ճարտարապետի, շինարարի և դիզայների մասնագիտություններ ընտրած պատանիներն ու աղջիկները, նրանց ծնողները,

Ռուսաստանը այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները նվազեցրել է ավելի քան 12 անգամ. «Հայկական ժամանակ»

Այս տարվա աոաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից նվազելով մինչեւ 65 միլիոն դոլարի։ Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։ Բացառություն է կազմում թերեւս միայն հանքարդյունաբերության ոլորտը։ Ուշագրավ է, որ առաջին

Սեյրան Օհանյանը արիության դաս անցկացրեց

«Մեսրոպյան տառերին տիրապետելն է, որ զարգացող եւ ավելի անվտանգ պետք է դարձնի Հայաստանի Հանրապետությունը»

Կովն ու ցլիկը՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում

Անասունները հատել են սահմանի փշալարը

Չի բացառվում, որ իշխող կուսակցությունը 51 տոկոս քվե չստանալու դեպքում դիմի հենց ձեզ. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի հետին մտքերը շատ ճիշտ կարդացող մի լրատվամիջոց օրերս ավելի էր վախեցրել հակաբարեփոխականներին։ Գրել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրակեղծիքների շնորհիվ խորհրդարան մտցնել եւս մեկ յուրային ուժ, նրա հետ կազմել կայուն մեծամասնություն եւ իշխանափոխության պատրանք ստեղծելու համար հենց այդ ուժին փոխանցել իշխանությունը։ Տրամաբանակա՞ն է։ Իհարկե, տրամաբանական է։ Բայց տրամաբանակա՞ն է, արդյոք, որ նախագահի

Փոխքաղաքապետը հակապետական հայտարարություն է արել. «Ժամանակ»

Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի՝ ներառական կրթության մասին դատողությունները, մեղմ ասած, հուսադրող չեն, ավելին՝ հակասում են օրենքին։ «Ներառական կրթությունն անհրաժեշտություն է, շատ կարևոր է, և որևէ մեկը դրան դեմ չէ։ Այստեղ խնդիրն այլ է. դասարանի երեխաների քանի տոկոսը պետք է հաշմանդամություն ունեցող երեխաներ լինեն, երկրորդ՝ առաջին դասարանցի երեխաները, երբ առաջին անգամ մտնում

Սամվել Ալեքսանյանի գովազդներն անհետացել են

Դանիել Վարուժանի անվան դպրոցի հենց «քթի տակ»  տեղադրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող  «MAC ALEX» ընկերության վիսկու գովազդային վահանակներն անհետացել են: Այսօր սեպտեմբերի մեկի առիթով Դ. Վարուժանի անվան դպրոց այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանից  (Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին) Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու են ընտանեկան բիզնեսը գովազդում հենց դպրոցի հարեւանությամբ, երեխաներին փոքր հասակի՞ց են

Սոս Գիմիշյան. «Ես պատրաստվում եմ անգամ թշնամիներիս հետ պայքարել այս նախագծի դեմ». «Հրապարակ»

Ավելի լավ է Սերժ Սարգսյանը 100 տարի մնա իշխանության, քան այս սահմանադրությունն անցնի։

Ռուսաստանից բանկային համակարգի միջոցով Հայաստան ուղարկվող գումարներն արդեն կրճատվել են գրեթե 285 մլն դոլարով. «Հայոց աշխարհ»

Ի տարբերություն ռուսական շուկայի, մուտքերն ավելի ակտիվ են Միացյալ Նահանգներից։ Տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով, դրանք ավելացել են գրեթե 20 տոկոսով։

Երևանի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում կատարված սպանությունը բացահայտվեց

Նա խոստովանել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 1-ի սահմաններում, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել և սպանել բնակարանի հյուրասենյակի բազմոցին քնած Վահան Աղաջանյանին:

Հարություն Հարությունյան. «Մենք վերացնում ենք դատական իշխանության կմախքը». «Հայոց աշխարհ»

«Չնայած դատական իշխանությունը համարվում է իշխանության ճյուղերից մեկը, սակայն այդ համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ չներգրավվեց հանձնաժողովի աշխատանքներին. դա, մեղմ ասած` արդար չէ»,- մեզ հետ զրույցում` մինչ նախագծի բովանդակությանն անցնելը, իր դժգոհությունը հայտնեց Փաստաբանների միության անդամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` մասնագետների բացակայությունը համարելով նախագծում առկա բացերի պատճառներից մեկը: Եվ ուրեմն, ի՞նչ բացթողումներ ու թերություններ են նկատում փաստաբանները: Նրանցից

Գալուստ Սահակյան. Մենք կրթությանն ու դպրոցին վերաբերվում ենք որպես մեր արժեհամակարգի հիմնասյան

Մեր յուրահատուկ հարստությունն են ազգային դպրոցի ընդգրկուն եւ շատ դեպքերում անգերազանցելի պատմությունը, անձնվեր ու հաճախ նաեւ անձնազոհ ուսուցչի կերպարը:

Մաեստրո Մարչիանոն հայտնվեց Ադրբեջանի «սև ցուցակում»

Ի պատասխան ադրբեջանական հիստերիայի՝ Ջանլուկա Մարչիանոն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրում է արցախյան իր ուղևորության նկարները։

Տարոն Մարգարյան. Որակյալ կրթությունը մեր ժողովրդի համար միշտ էլ առաջնային է եղել

Վստահեցնում եմ, որ քաղաքապետարանն իր հերթին անում և անելու է հնարավորը՝ որակյալ կրթության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Գարեգին Բ. Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների

Հայրական սիրով և օրհնությամբ մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը:

Սպառնում էր պայթեցնել շենքը

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են շենքի գազամատակարարումը:

ԱՍԵԿՈՍԵ

Ինձնից հեռանալիս կապույտ շրջազգեստով աղջիկն ինձ ատրճանակ նվիրեց… Ես երախտապարտ եմ նրան այն բանի համար, որ ատրճանակը խաղալիք էր: ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Սիրո ճանապարհը, վախի ճանապարհը

Ինչպես մարդու մարմինը բաղկացած է բջիջներից, այնպես էլ նրա երազները հյուսված են էմոցիաներից: Էմոցիաներն ունեն երկու հիմնական աղբյուր՝ վախը (եւ բոլոր զգացմունքները, որոնք ծնվում են վախից) եւ սերը (եւ բոլոր  զգացմունքները, որոնք հիմնված են սիրո վրա): Մենք վերապրում ենք երկուսն էլ, բայց առօրյա կանքում մեծամասնության մոտ գերակայում է վախը: Հասկանալու համար այդ բոլոր զգացմունքները, պետք

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930