Օրվա լրահոսը

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և խոստովանական ցուցմունք է տվել

Օգոստոսի 28-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1999 թ. ծնված Վարդան Գևորգյանը, ով մինչև բուժօգնություն ցույց տալը մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական մրջոցառումների շնորհիվ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով, 1993 թ. ծնված Սեյրան Գևորգյանը օգոստոսի 30-ին ձերբակալվել և տվել է խոստովանական

Ռուբեն Անտոնյանի ստեղծագործական «ներխուժումները»

Մշակութային բուհերի հատկապես վերջին կուրսերում նկատվում են այն երիտասարդները, որոնք հետագայում լուրջ հաջողություններ են գրանցելու: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անցյալ տարվա ավարտական քննություններից հետո ՀՀ արվեստի վատակավոր գործիչ, վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը ներկայացնելով կոմպոզիտորների դիպլոմային աշխատանքները, «Առավոտի» հետ զրույցում հատկապես առանձնացրել էր պրոֆեսոր Արամ Սաթյանի դասարանի շրջանավարտ Ռուբեն Անտոնյանի «Penetration» (թարգմանաբար՝ ներխուժում) կամերային

Վիճաբանություն և կրակոց Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան  քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ: 2015թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ,հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով  մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել

Ստեփան Գրիգորյան. Թուրքիայի հետ արդեն այլ լեզվով պետք է խոսենք

Այսօր Թուրքիան պետք է շահագրգիռ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման

Ավտոտնակում հայտնաբերվել է մոր դիակը՝ բռնության հետքերով

Օգոստոսի 28-ին, ժամը 21-ին, 1963 թ. ծնված Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը` 1935 թ. ծնված Արաքսյա Հարությունյանը, բնակվում է իր եղբոր` 1962 թ. ծնված Հայկազ Նազարյանի հետ, և եղբայրը շուրջ մեկ ամիս է թույլ չի տալիս տեսակցել մորը: Աղջիկը օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի

«Կրթության որակը մեծապես տուժում է ոլորտի քաղաքականացված լինելու պատճառով»

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ներառական կրթական համակարգի ներդրումը ոլորտի ձեռքբերումներից է համարում:Ըստ նրա, ձեռքբերում է նաեւ ավագ դպրոցի, տասներկուամյա կրթական համակարգի անցումը: «Կրթական նոր համակարգը, հատկապես մասնագիտական կողմնորոշմանը նպաստող քայլեր էին, բայց ափսոս, որ ավագ դպրոցը միայն անունով կա, բովանդակությունը դեռեւս շատ հեռու է այն տեսլականից, որը կառավարության որոշմամբ 2008-ին ընդունվեց որպես հայեցակարգ: Նույնը կարող

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն $450 միլիոն գրանտ են տվել ՀՀ կառավարությանը 2007-2014-ին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ուսումնասիրել գործադիր իշխանության մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհները: Շարքի այս հրապարակմամբ ներկայացնում ենք կառավարության ստացած գրանտերի հանրագումարը՝ 2007-ից 2014 թվականների համար: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը վերջին 8 տարիներին օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից ստացել է մոտ 542 միլիոն դոլար կամ ավելի կան 200 միլիարդ դրամ։ Սա երևում է պետական բյուջեի վերջին 8 տարվա

Կիմ Բալայան. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը չի կատարել նախագահի հրամանագիրը»

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սխալ է վարվել: «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բալայանն ասաց. «Հանձնաժողովում անհատապես բոլորին ճանաչում եմ, բայց ինչպե՞ս է ստացվել նման դեպք, որ բարեփոխման մասին խոսք չկար ՀՀ նախագահի հրամանագրում, այլ կար ընդամենը մեկ սկզբունքային խնդիր, այն է` ներկայացնել բարեփոխումների նախագիծ, բայց ստացվում

Արմեն Գյոզալյան. «Մենք մի ընտանիք ենք եւ ներկայացնում ենք Հայաստանը»

Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել: Դեռ խորհրդային տարիներին ունեցել ենք անգամ աշխարհի չեմպիոններ: Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեց բազմաթիվ հեծանվորդների, որոնք անկախացումից հետո էլ բարձր տեղեր են գրավել ամենաբարձր մակարդակի մրցումներում: Սակայն հիմա անուններ չենք թվարկում, որովհետեւ, նախ տեղը չի բավականացնի, ապա, հնարավոր է, ոմանց մոռանանք:

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վարդան Պետրոսյանի գործով տուժողների բողոքը.168.am

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա և Տաթևիկ Հակոբյանների և տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի

Բռնաբարություն, սպանություն, սպանության փորձ. նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության, սպանության, սպանության փորձի և գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 25-ամյա երիտասարդը՝ Ա.Ղավալյանը, ալկոհոլի ազդեցության տակ, 2014 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան՝ ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել

Դավութօղլու. «Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել ». Anadolu

Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել: Այս հայտարարությունն, ըստ «Anadolu» գործակալության, Անկախության օրվա առթիվ Անկարայի նախագահական պալատում պաշտոնական ընդունելության ընթացքում լրագրողների հետ զրույցում արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: «Ես ողջունում եմ եղբայրական Ադրբեջանին: Քանի դեռ գոյություն ունի Թուրքիան, Ադրբեջանի սահմաններին ոչ մի խնդիր չի կարող լինել: Մենք

Միայն Ռուսաստանն է շահագրգռված, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը չավարտվի պատերազմով. Trend.az

Այսօր Կրեմլը ոչ ուժ, ոչ էլ միջոցներ ունի Հայաստանի անվտանգության հարցերը լուծելու համար:

«Կայացվել է ստանդարտ որոշում». Ալումյանը՝ Արա Բուդաղյանի կալանքը երկարացնելու մասին

Հայկ Ալումյանի խոսքերով՝ նոտարը 1 հատ գործարք վավերացնելիս ավելի երկար է քննարկում, քան դատարանը անձին կալանավորելիս

Փող եւ անձնազոհություն

Մենք այսօր, ավելի քան երբեւէ, ազնվությունից ու հայրենասիրությունից ենք խոսում: Ինչպես նաեւ՝ անձնազոհությունից: Ինչպես նաեւ՝ մարդասիրությունից: Ինչպես նաեւ՝ մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից: Մենք այս վեհ ու բարձր բաներից ենք խոսում մամուլում ու հեռուստատեսությամբ, մեր հրապարակային ելույթներում, հանրահավաքներում եւ հասարակական վայրերում: Ամեն ինչից խոսում ենք՝ փողից ու նյութականից բացի: Այսուհանդերձ, առավոտից իրիկուն փողի ու նյութականի մասին

Սեպտեմբերի 1-ից Երևանի մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագության շեմը կդառնա 40կմ/ժ

Սեպտեմբերի 1-ից Երևանի մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագության շեմը կդառնա 40կմ/ժ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի ներքոնշյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ. 1. Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք, 2. Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի

Համայնքների առաջնահերթ խնդիրները լուծել առանց միջնորդի

Վերջին օրերին մարզի լրահոսի առանցքային քննարկվող թեման Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակն է, և դրա շուրջ հյուսվող պատմությունները։ Հետևելով նամակագրի խորհրդին, ցանկանում եմ անդրադառնալ նամակում բարձրացված հարցին և ոչ թե դրա շուրջ սկիզբ առած և չհիմնավորված լրահոսին։ Կառավարությունը ժամանակ առ ժամանակ մարզերին փող է հատկացնում՝ համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման համար։ Նամակում

Հակահայկականությունը մինչեւ նոյեմբեր Թուրքիայում կավելանա

Արա Պապյան. Ունենք աշխարհաքաղաքական բացառիկ նպաստավոր իրավիճակ

Դպրոցից դուրս մնացած երեխաների խնդիրը` օրակարգի առանցքում 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը եղել է գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու խնդիրը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ուստարվա նախապատրաստական

Ծորենին` բարբարիսը, օգտակարությամբ հայտնի է դեռեւս մ.թ.ա.

1,5-2 մ բարձրության հասնող փշոտ թուփ, որը ծաղկում է գարնանը, իսկ պտուղները հասունանում են աշնանը` օժտված է բազում օգտակար հատկություններով: Ծորենին խթանում է լեղարտադրությունը, իջեցնում արյան բարձր ճնշումը, բարձրացնում արյան մակարդելիությունը։ Դեղաբույսը հեշտացնում է լեղու հոսքը, ստեղծում բորբոքային երեւույթները վերացնելուն նպաստող պայմաններ լեղածորաններում եւ լեղապարկում, նոսրացնում լեղու խտությունը։ Դեղնախտի եւ լյարդի ցիրոզների սկզբնական շրջանում դեղաբույսն

«Հայկական Վերածնունդ» միավորումը վերահաստատում է. Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկա տեսքով անընդունելի է

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ-ում մեկնարկած Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարման խորհրդի անդամները ևս մեկ անգամ վերահաստատել են «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, որոնք հինգ սկզբունքային առաջարկությունների տեսքով պաշտոնապես հրապարակվել է մամուլում: «Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող

Վարդան Ղալումյանին սատարող ԲՀԿ-ականները կհեռացվեն կուսակցությունից

Ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը

Շիրակի դատախազը՝ Գյումրիում ծառից կախված վիճակում հայտնաբերված երիտասարդի մասին

Այսօր վաղ առավոտյան Գյումրիի Լալայան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել էր երիտասարդ տղայի դի. նա եղել էր ծառից կախված վիճակում: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երիտասարդը 1990 թվականին ծնված, հոգեբուժանարանում հաշվառված Հայկ Զաքոյանն է: Այս պահին նախապատրաստվում են նյութեր: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգևատրեց լավագույն աշխատակիցներին ու մասնաճյուղը հաճախորդների հետ աշխատանքի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը 3 ամիսների ընթացքում իր 65 մասնաճյուղերի միջև անցկացրել է ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պորտֆելի առավելագույն տոկոսային աճ ապահովելու մրցույթ: Բանկի մասնաճյուղերի միջև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել «Ջերմուկ» մասնաճյուղը, որն ապահովել է ավանդների պորտֆելի եռակի աճ: Մրցույթի անցկացման ընթացքում ամեն ամիս ֆիզիկական անձանցից միջոցների ներգրավման մեջ լավագույն աշխատակիցներ են ճանաչվել Call

Նախագահը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանին ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Դուք ժամանակակից հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից եք, միաժամանակ Ձեր նշանակալի ավանդն եք ներդրել մեր թարգմանական գրականության և գրականագիտության զարգացման գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի

LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա

Հունվարի մեկից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա – Երևան – Վարշավա թռիչքները: Հունվարին LOT -ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ: Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ: Հիշեցնենք, որ չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը

Սննդային թունավորման դեպք Գյումրիում. 35-ամյա կնոջ վիճակը ծանր է

Գյումրի բժշկական կենտրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ ժամը 12:45-ին հիվանդանոց է ընդունվել բուտուլիզմ ախտորոշումով քաղաքացի: Հիշեցնենք, որ բուտուլիզմը սննդային թունավորում է: Թունավորվածը 1980 թվականին ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Քրիստինե Սարուխանյանն է: Նա ամսի 29-ի ցերեկը վարունգի թթու է կերել, ուտելուց հետո իրեն շատ վատ է զգացել, սկսվել

Աբու Դաբիում Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը առաջատարների տասնյակում են

ՄԱԷ-ում այսօր ավարտվում է Աբու Դաբիի 22-րդ շախմատային փառատոնը, որտեղ վարպետների մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ նրանցից երկուսը՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, ութ հնարավորից վաստակել են 6,0-ական միավոր եւ ընթանում են ուժեղագույն 10-յակում. Հակոբյանը՝ 6-րդ, Պետրոսյանը՝ 9-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ մրցաշարի կայքէջի

Յունիբանկին հանձնվեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր

Յունիբանկը հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Այսօր ընկերության ներկայացուցիչները Յունիբանկին հանձնեցին ISO 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիր: Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը ևս

Լեւոն Արոնյանն ԱՄՆ-ում ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Սենթ Լուիսում աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի վեցերորդ տուրում ոչ-ոքի անելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, իսկ հաջորդ տուրում հաղթելով ԱՄՆ-ի լավագույն շախմատիստներից Հիկարու Նակամուրային՝ Լեեւոն Արոնյանը վաստակեց 5,0 միավոր եւ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Նա մեկ միավոր ավելի ունի 2-5-րդ տեղերը բաժանող Մաքսիմ Վաշյե-Լագրավից, Անիշ Գիրիից, Ալեքսանդր Գրիշչուկից եւ Մագնուս

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930