Օրվա լրահոսը
ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ԿԳՆ ԾՒԳ-ի տնօրենը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները և փոխտնօրենները: Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես
Վրաստանում բիզնես ունեցող գործարարները տուժում են, քանի որ բիզնեսը Հայաստանից են կառավարում
«Գործարարները կարծիք ունեն, որ կարող են «դիստանցիոն» բիզնես անել»
Խորհրդատվություն են մատուցել ավելի քան 550 քաղաքացիների
ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնած խորհրդատվությունները շարունակվում են: Երեկ՝ օգոստոսի 27-ին (հինգշաբթի), խորհրդատվություն են ստացել ավելի քան 30 քաղաքացիներ: Քաղաքացիները խորհրդատվություն են ստացել կենսաթոշակների, նպաստների ստացման, սեփականության, բնակարանային խնդիրների, ինչպես նաև վճիռների բողոքարկման ընթացակարգերի շուրջ: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը սկսել է մարտ ամսին և մինչև օրս խորհրդատվության իրականացմանը փաստաբանների հետ միասին
Արկտիկան վերածվում է պաշարներին տիրելու մրցավազքի ասպարեզ. «Ամերիկայի Ձայն»
Այսօր, երբ համաշխարհային ջերմացման պատճառով Արկտիկայում հսկայական տարածքներ են ազատվում սառցից, այստեղ սկսվում է նավթի ու գազի պաշարները տնօրինելու մրցավազք: Մրցավազքում իր դերն ունի նաեւ ռազմական ներկայությունն այստեղ: «Ամերիկայի Ձայն»
Քաղաքացուն ապտակած ոստիկանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը կասեցվել է. tert.am
Երևանի Հանրապետության հրապարակում օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն ապտակած ոստիկանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը կասեցվել է: Tert.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննություն է ընթանում և ծառայողական քննությունը կասեցվել է մինչև որ կավարտվի ՀՔԾ-ի քննությունը: Նյութի մանրամասները կարդացեք tert.am-ի կայքում
Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ կդառնա 2018-ի՞ն. նման պլան քննարկե՞լ է մասնագիտական հանձնաժողովը
ՀՀԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից ներքին տեղեկություններ ունեն, որ հանձնաժողովի հետ մշակվել է մի պլան, համաձայն որի` Սերժ Սարգսյանը մտադիր է որպես ԱԺ նախագահ շարունակել ղեկավարել երկիրը, բայց ոչ թե 2017-ին, այլ 2018-ին: Նա մասնավորապես նշել է. «Սահմանադրական հանձնաժողովից ունենք ներքին ինֆորմացիա, որ ընտրական օրենսգրքում
Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին
Օգոստոսի 28-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները: Արձանագրված ձեռքբերումները, որոշակի բացթողումներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում բարձր մակարդակով անցկացվել են զինծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ, դաշտային ելքեր, մարտավարական-մասնագիտական
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն կայցելի ԼՂՀ՝ ներկա լինելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային
Իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն սեպտեմբերի 1-ին ներկա կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Ջանլուկա Մարչիանոն Արցախ է ժամանում ՀՀ առաջին տիկնոջ հրավերով։ Մաեստրոն մեծապես կարևորում է «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան, քանի որ մշակութային այդ միջոցառմանը բոլորին կհամախմբի համաշխարհային լեզուն՝ երաժշտությունը՝ աշխարհին խաղաղության կոչ անելով։ Ջանլուկա Մարչիանոն նշում է, որ Արցախ
«9D кинотетр»՝ Հյուսիսային պողոտայում
Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տառասխալներով հայերեն գովազդային պաստառներին ու վահանակներին «Առավոտը» շատ է անդրադարձել: Բայց պարզվում է, որ գովազդատուներն ու դրանք պատրաստողները ռուսերենին էլ լավ չեն տիրապետում: Հյուսիսային պողոտայում «9D» կինոթատրոնի լուսային գովազդը երեւանցիներին եւ հյուրերին հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հրավիրում է՝ օգտվել իր ծառայություններից: Բայց, ավաղ, ոչ ոք չի նկատել, որ ռուսերենում մեկ տառ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայ սանհրահանգիչները վերապատրաստվում են ամերիկացի գործընկերների կողմից
Օգոստոսի 28-ին Դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի նորարարական ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են: Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ
483 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Օգոստոսի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 483 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483 դրամ: NASDAQ OMX Armenia
Արձակուրդից եկած վարչապետին կզեկուցեն, որ Մխչյանի եւ Մարտունու արհեստական սերմնավորման կայանները լուծարվելու են
ՀՀ կառավարությունը գումար չունի, որպեսզի կովերի արհեստական սերմնավորման ծառայություն մատուցի
ՀՀԿ-ականներն արդեն ընդունում են, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա չկա
Ի տարբերություն սահմանադրական բարեփոխումների գործընթացի սկզբնական փուլերի, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում էին համոզել, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ քաղաքական ուժերի շրջանում կա կոնսոլիդացիա, այժմ չեն էլ թաքցնում, որ այդ համախմբումը չկա: «Առավոտի» դիտարկմանը, թե իրենք էլ արդեն չեն ժխտում, որ այս հարցում քաղաքական ուժերի շրջանակներում կոնսոլիդացիա չկա, օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ
Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգոստոս ամսվա վերջին: Բեռի ներմուծումն
Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ
Օգոստոսի 27-ին Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նորանշանակ խոսնակ Մարիա Լոհելան ընդունեց Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Դեսպանը շնորհավորեց Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ այդ առաքելության մեջ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնումը: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հայ-ֆիննական հարաբերությունները առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց
Ով է Հակոբ Նազարի-Դեխնավին
ՀՀ քաղաքացի Հակոբ Նազարի-Դեխնավի հաղորդագրությունը ԶԼՄ-ների համար՝ Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման հավաքի ժամանակ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ. Հայրենակիցնե՛ր, Ս․թ․ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման հավաքի ժամանակ ոստիկանության ծառայող Ա․ Վարդգեսյանի կողմից ինձ հարվածելու դեպքը արժանացավ հանրության ուշադրությանը։ Ոստիկանության ծառայողի գործողությունները արդարացնելու համար, որոշ մարդիկ սկսեցին տարածել իմ անձի
Նախ կատարվել է գողություն, ապա՝ սպանություն. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւանի բնակիչ Սիլվա Գալստյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել՝ այն թոռան կողմից կատարված լինելու վերաբերյալ։ Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը՝ Ա.Մոմջյանը, ժամանակավորապես բնակվել է իր
Հոռետեսական կանխատեսմամբ՝ ՀՀ-ում 1 միլիոնից էլ քիչ մարդ կլինի տարիներ հետո
Մասնագետներն ասում են, որ Հայաստանի ժողովրդագրական պատկերը ոչ մի լավ բանի հույս չի ներշնչում:
«Հիմա ի հայտ է եկել մի նոր ինֆորմացիոն փուչիկ, որը կոչվում է՝ սահմանադրական բարեփոխումներ»
Քաղաքագետը կարծում է, որ պետք է թույլ չտալ հանրաքվեի անցկացումը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանին չի զարմացնում խորհրդարանական ուժերի մեծամասնության վերաբերմունքի փոփոխությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, նրանց գոհունակությունն ու լավ տպավորությունները հանրապետության նախագահի հետ հանդիպումից: «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում որեւէ քաղաքական համակարգ գոյություն չունի, այդ կուսակցությունները կուսակցական գործունեությամբ չեն
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզի կարկտահարված դաշտեր
1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզի մի շարք համայնքներ` ծանոթանալու օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների կրած վնասներին: Սկզբում նախարարը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Շահումյան համայնք, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին: Այնուհետև նախարարն ուղևորվել է կարկտահարությունից վնասներ կրած Այգեզարդ, Այգեպատ, Վերին
Հանրության մեջ լուրջ հետաքրքրություն ու վերաբերմունք կա Սահմանադրության նախագծի յուրաքանչյուր տառի նկատմամբ
Երկու օր առաջ տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հասարակական եւ քաղաքական ուժերի հանդիպումը: Արդյո՞ք արդյունավետ էր այն եւ ի՞նչ գնահատականներ տրվեցին մայր օրենքի փոփոխմանը՝ իր տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: – «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, /European Commission for Democracy through Law/, ավելի հայտնի որպես՝ Վենետիկի հանձնաժողով, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների,
Ամառային ճամբարներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար
Արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպվում են ամառային ճամբարներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները: Օգոստոսի 28-31-ն անցկացվող «Երևանյան ամառ 2015» ամառային ճամբարներին նախորդ տարվա 50-ի փոխարեն այս տարի մասնակցում են շուրջ 100 փոքրիկներ ու պատանիներ։ Խաղերով
Բռնվեց գողություն կատարելու պահին
Օգոստոսի 27-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փեթակ» տոնավաճառի մոտ վիճաբանություն է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Խ.-ին, որը նույն օրը, ժամը 15.40-ին, հիշյալ առևտրի կենտրոնի մոտ կայանված, 1973 թ. Ծնված Համբարձում Ե.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի
«Վենետիկի հանձնաժողովը պայման դնող, վերին ատյանի դատարան չէ»
Իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարծում, որ իրենք վենետիկցիներին համոզելու բան ունեն Վենետիկի հանձնաժողովի անդամները խորհրդարանական խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, քննարկելով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, եւս մեկ անգամ հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիա ՀՀ քաղաքական դաշտում չկա: Հանձնաժողովի անդամներից Կրիստոֆ Գաբենվարտերի կարծիքն այսպես էր ամփոփվում. «Մենք եթե ասենք՝
Արմեն Աշոտյան. «Վերմակը չի հերիքելու բոլորին»
Ցուցակները գյուղապետերի կողմից ուռճացվեցին, «պարզվեց», որ Հայաստանի ուսանողության մոտ 1 տոկոսն այդ սահմանամերձ 10 գյուղերի բնակիչ է:
Ռուս օլիգարխները հայ ֆերմերներին համոզում են գերդաստաններով տեղափոխվել Ռուսաստան
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմեր Գեւորգ Աբրահամյանը տեղեկացրեց. «Ինձ օրինակ հենց այս պահին համոզում են տեղափոխվել Կուրսկ՝ կարտոֆիլագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու: Այնտեղ հսկայական տարածությամբ հողեր կան, որոնք պատկանում են ռուս օլիգարխների, վերջիններս ծանոթների մեջ գցելով սկսել են բանակցել՝ առաջարկելով գալ, մշակել իրենց հողերը: Նույնիսկ ասում են՝ ձեր հետ բերեք աշխատողների, թող նրանք
«Հայաստանում համակարգված սպանում են փոքր բիզնեսը»
Ասում է ամերիկացի ներդրող Դեյվիդ Բեքեթը «Հայաստանում գործում է այնպիսի համակարգ, որը ոչ թե փոքր ու միջին բիզնեսին աջակցում է, որպեսզի հաջողության հասնի, այլ հակառակը՝ սնանկանա, եւ պարտադիր չէ, որ այս գործում մարդկային գործոն լինի, կամ որեւէ պաշտոնյա չարաշահի իր դիրքը»,- այսպիսի եզրակացության է եկել ամերիկացի գործարար Դեյվիդ Բեքեթը, որը 3 տարի է Հայաստանում փոքր
Նորվեգական ձեռնարկություններից ձկնեղենի ներմուծման սահմանափակումները ԵՏՄ ոչ բոլոր երկրների վրա են տարածվում
«Այժմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը թույլ է տալիս անդամ պետությունների լիազորված անասնաբուժական մարմիններին միակողմանի կերպով պարտադրել սահմանել ժամանակավոր արգելքներ եւ սահմանափակումներ այն արտադրանքի վրա, որը չի համապատասխանում ԵՏՄ-ի պահանջներին»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական միջոցառումների վարչության տնօրեն Օլեգ Արնաուտովը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունից տեղեկացնում են, որ
Գողություն ոսկերչական սրահից. որոնվում են լուսանկարներում պատկերված անձինք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ոսկերչական սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին. առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի ոսկերչական սրահներից մեկում հափշտակել են 12-13 գրամ քաշով ոսկյա թևնոց՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի


















































