Օրվա լրահոսը

Փոխվում են տնտեսական աճի կանխատեսումները. «Ազգ»

Տարեսկզբին ամենալավատեսական կանխատեսումներն անգամ չէին խոսում այն մասին, որ տնտեսական ակտիվության աճը տարվա ընթացքում կարող է կազմել 4,2 տոկոս: Թեեւ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչեւ 1 տոկոս անկում:

Ուկրաինայի հայերի միության նախագահը հանդիպել է եվրոպացի պաշտոնյաների հետ. AnalitikaUA

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչության բացման նախապատրաստության շրջանակներում Վիլեն Շատվորյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Բելգիա։ Այցելության ընթացքում Շատվորյանը հանդիպել է եվրոպացի պաշտոնյաների, խորհրդարանականների եւ հասարակական գործիչների հետ: Քննարկվող թեմաների թվում են եղել հայկական սփյուռքի, ազգային փոքրամասնությունների եւ մարդու

Արմեն Աշոտյան. «Ֆրանսերենը պետք է պահել»

Ճիշտ է `աշխարհում ֆրանսերենի օգտագործումը նվազում է, սակայն մենք պարտավոր ենք պահել ֆրանսերենը:

Մեր երկիր ժամանող օտարերկրացիների թիվը պակասել է (տեսանյութ). a1plus.am

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում մեր երկիր ժամանած օտարերկրացիների թիվը պակասել է՝ նախորդ տարիների համեմատ։ «Սա պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, քանի որ ռուսական ռուբլին արժեզրկվել էր»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Զբոսաշրջության վարչությունը հաշվարկել է նաև երկրորդ եռամսյակի տվյալները։ Դրանք ավելի հուսադրող են. այցելել է ավելի քան 256.000 զբոսաշրջիկ։

Փոփոխություններ, այո, մեզ շատ են հարկավոր` անկախ սահմանադրական փոփոխություններից. «Ազգ»

Բայց որ նույն մարդիկ, ովքեր սովորել են բոլոր հնարավոր ձեւերով մյուսների հաշվին հարստանալ, մի օր վեր կենան ու ասեն` էսօրվանից փոխվում ենք, քանի որ նոր սահմանադրություն է գործում, մի տեսակ հեքիաթի ժանրից է:

Անկախության գինը

Օրեր առաջ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանն այցելել էր «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին եւ ողջունելով նրանց, հիշելով 25 տարի առաջ ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը` նշել էր. «Երբ ընդունում էինք Հռչակագիրը, մենք համոզված էինք, որ մեր զավակներն ապրելու են ազատ, անկախ Հայաստանում: … Վստահ եմ, որ դուք ժառանգելով այդ անկախությունը, կարողանալու եք այն փոխանցել հաջորդ սերունդներին: Եվ

Անապայում Հայաստանի հարբած քաղաքացին բռնաբարել է մի կնոջ. Городской Телеграф

Հայաստանի 26-ամյա քաղաքացին դատարանի առջեւ է կանգնելու կնոջ հանդեպ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով: «Городской Телеграф»-ը Ռուսաստանի քննչական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա հունիսի 16-ին մեղադրյալը հարբած վիճակում գտնվել է Անապայի առողջարանային համալիրներից մեկում: Տեսնելով այդ տարածքով զբոսնող մի կնոջ, տղամարդը բռնել է նրան եւ տարել ամայի վայր: Այդտեղ, բռնության սպառնալիքների հնչեցնելով, բռնաբարել է 48-ամյա

Անհայտ կորածների եւ նրանց հարազատների խնդիրները դիտվել են որպես ոչ հրատապ

Օգոստոսի 30-ը 1982 թ-ին առաջին անգամ Լատինական Ամերիկայում համարվել է Անհայտ կորածների միջազգային օր: Այսօր այդ օրը նշվում է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ միաժամանակ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: Ամբողջ աշխարհում անհայտ կորած անձանց թիվը ավելանում է նոր հակամարտությունների

ԼՂՀ Նախագահը մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից կազմակերպված միջոցառմանը Հադրութի շրջանում

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչված տեղամասում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Նախագահ Սահակյանն արժեւորել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարեւորությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի եւ ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն

Սպասվում է թանկացումների հերթական ալիքը. «Չորրորդ իշխանություն»

Լարված վիճակ է Հայաստանի ֆինանսական շուկայում։ Այս օրերին ՀՀ ԿԲ-ն գերմարդկային ջանքեր է գործադրում՝ զսպելու երկուշաբթի օրվանից սկիզբ առած դրամի կտրուկ արժեզրկումը։ Միայն երեկ ԿԲ-ն կրկին 20 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել, այսինքն՝ այդքան դոլար է վաճառել բանկերին, որպեսզի հնարավոր լինի կանխել դոլարի բարձրացումը (իսկ այս շաբաթվա ընթացքում իրականացված ինտերվենցիան հասել է 90 մլն դոլարի):

Գայանե Սողոմոնյանը ստուգումների մասին. «Մանր-մունր թերություններ են արձանագրվել» (Տեսանյութ)

Օգոստոսյան խորհրդակցությունն ընթացավ նույն սցենարով

Ինչպես պետք է սնվեն յոդի պակաս ունեցողները

Այն, թե ինչպես պետք է սնվել ամբողջ օրվա ընթացքում, ամերիկացի բժիշկ Ջարվիսը նախաճաշին խորհուրդ չի տալիս օգտագործել ցորենի ալյուրից պատրաստված կերակուր, ռաֆինացված շաքար եւ ցիտրուսային մրգեր ու հյութեր, որովհետեւ այսպիսի սնունդը կարող է առաջացնել մեզի նորմալ թթվային ռեակցիայի փոփոխություն հիմնայինի՝ մի ազդանշան, որը ցույց է տալիս, թե արյունը նորմայից խիտ է, նրա շրջանառությունը դժվարացել է

ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ ձկնաբույծների համար. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ հայկական ձուկը ռուսական շուկա չի մտել, այլ ոչնչացվել է. այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանի հետ։ Վերջինս հայտարարեց, որ այս եւ նման տարբերակներով ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ ձկնաբույծների համար։ «Մենք բոլորս միասին հանդիպեցինք մեծ, շատ բարձր պատի, որն էլ կոչվում է ռուսական պատ։ ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում

Ըստ քրեական դատավարության մասնակիցների հաղորդման` ՀՀ քննչական կոմիտեի քննիչը բռնություն է կիրառել և պահանջել սուտ ցուցմունք տալ

Արտակ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը համոզելով ու ստիպելով պահանջել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով ազատել իրեն ձերբակալումից: Արթուր Մ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել իր նկատմամբ, սպառնացել է ձերբակալել՝ պահանջելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ

3 հարց www.qahana.am կայքին

www.qahana.am կայքը պատասխանում է այս շրջանում մարդկանց առավել հուզող հարցերին: 1.      Ե՞րբ է նշվում Ս. Մարիամ Աստվածածնի ծնունդը: Կա՞ հստակ օր: Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից: Նշման ամսաթիվն անփոփոխ է, քանի որ տոնը շարժական չէ: Բոլոր եկեղեցիներում ժ.10.30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Այդ օրը Երևանի Կաթողիկե

Գործարարները անելանելի վիճակում են, թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-իԱլիկ), որի ընտանիքին է պատկանում «ՄԱՊ» գործարանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ըստ իրեն՝ ՀՀ Կառավարության համար եւս դժվար էր որոշում կայացնել, որ խոշոր բիզնեսների վրա էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է։ – Պարոն Պետրոսյան, օգոստոսի 13-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագների

«Գյոնդը», «Վերվերին», «Քոչարին», «Յարխուշտան» թևածեցին Գավառում

«Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախաձեռնությամբ հայկական ազգային երգ ու պարի դասընթացներ են անցկացվում մարզերում։ Օգոստոսի 27-ին Գավառի կենտրոնական հրապարակում պատանիների, երիտասարդների, ինչպես նաև Գավառի մանկատան սաների համար բաց դաս անցկացրեց «Կարին» ավանդական երգի և պարի համույթը։ Մարզերում նման միջոցառումներ «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած

Մշակույթի նախարարը ծանոթացավ Դիլիջանի մշակութային կյանքի անցուդարձին

Օգոստոսի 27-ին աշխատանքային շրջայցով Դիլիջանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ հնագիտական հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկանալ արվեստի օջախների խնդիրներին: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ Հասմիկ Պողոսյանն առաջինն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որը

Հոսանք օգտագործող արտադրամասերը հացի գինը կթանկացնեն. «Հրապարակ»

Հացի արտադրությամբ զբաղվողներն ասում են, որ առանց այն էլ իրենք արտադրանքը պակասեցրել են. «Որպեսզի մեր ծախսերը նույնը մնան, ստիպված՝ քիչ ենք արտադրում»։ Այս մասին փաստում է նաեւ այն, որ Հայաստանում 2015 թվականի հունվար- հունիս ամիսներին արտադրվել է 143.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է (2014թ. արտադրվել է 146.2 տոննա

Հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ

Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի      27-ի

Նաիրա Զոհրաբյան. «Օրակարգում մեկ խնդիր են դրել՝ սահմանադրական փոփոխություններով լուծել իրենց վերարտադրության հարցը». «Հրապարակ»

Անցած տարվա հոկտեմբերի 8-ի հանրահավաքում ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը բոցաշունչ ճառ էր ասում. «Մենք չպիտի թույլ տանք, որ այս իշխանությունը փորձի սահմանադրական փոփոխություններով իր համար եւս 10 տարի գոյություն ապահովել, սա պետք է լինի մեզ եւ ձեզ համախմբող միակ գերակա օրակարգը։ Մենք ձեզ հուսախաբ չենք անելու։ Երեք քաղաքական ուժ այսօր միավորվել են, կրկնում եմ՝

Առաջատարների ցուցակում Մագնուս Կարլսենը միացավ Լեւոն Արոնյանին

Սենթ Լուիսում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում այսօր հանգստի օր է հայտարարված: Իսկ այս գիշեր ավարտվեցին 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի, Հիկարու Նակամուրան՝ Անիշ Գիրիի, Վիշվանաթան Անանդը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վեսելին Տոպալովը պարտվեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Մագնուս Կարլսենը հաղթեց Ուեսլի Սոյին: Այսպիսով, Արոնյանը 3,5 միավորով մնաց առաջատար, իսկ Տոպալովի փոխարեն

Արամ. Վտարանդի ի՛ր կերտած հայրենիքում. asbarez.com

2005 թ. Երեւանի քաղաքապետարանը օտարել է Արամի, Բիւզանդի, Կողբացու փողոցներով եզրափակուած տարածքը: Արամի տան հատուածը եւս ներառուել է օտարուած հողի մէջ… Այո՛, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառուել է: Բայց՝ ոչ միայն շէնքի տակ եղած հիմնահողը, այլ նաեւ՝ այդ հողի վրայ գտնուող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգեւոր պատմութեան մասունք են, քանի որ

ԲԱՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ վաթսուներեքերորդ

Լիոնել Մեսսին ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջան 2014/15 թթ. Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը «Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ ստացավ Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողությունից հետո: Տիտղոսին հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» առաջատար, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնում» Մեսսիի թիմակից, ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Փոքրիկ տղան այփադ տեսավ, Այփադ տեսավ դախլի միջին:

Քարոզչական առասպելների շարքից

Կան քարոզչական հեքիաթներ, որոնք տասնամյակներ, եթե չասենք՝ դարեր շարունակ մնում են մարդկանց հիշողության մեջ, եւ չնայած դրանք ակնհայտորեն հակասում են փաստերին, միեւնույն է, տարհամոզել ժողովրդին գրեթե անհնարին է: Այդ առասպելները սովորաբար հնարում են իշխանավորների մասին, նախ այն պատճառով, որ շարքային մարդիկ միշտ հետաքրքրվում են «աշխարհի հզորների» կյանքով եւ երկրորդ՝ սովորաբար դրանց նպատակը այդ իշխանավորների նկատմամբ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930