Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի կրթամշակութային օջախներում շարունակվում են նորոգման աշխատանքները

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների կրթամշակութային օջախներում: Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. քաղաքապետարանի ծրագրերով հիմնանորոգվող 7 մանկապարտեզներ, Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոց և Ավանի մշակույթի տուն: Քաղաքապետի

Սիրիայի նախկին ռազմական ոստիկանը քսան օր է՝ Հրազդանի կիրճում է քնում

55-ամյա Եղիա Արթինի Քեոշկերյանին, երբ հարցրեցի՝ Սիրիայում ի՞նչ է աշխատել, պատասխանեց. «Տեռորիստ, այսինքն՝ զենքի մարդ, Լիբանանի ռազմական ոստիկանության պետի տեղակալ»: Թե ինչն էր նրան բերել «Առավոտի» խմբագրություն, պարզվեց մեր զրույցի ընթացքում: Սիրիայի Հանրապետության քաղաքացի ներկայացած Եղիա Քեոշկերյանը պատմեց, որ 2012թ.-ին, որպես փախստական, հաշվառման է կանգնել Միգրացիոն ծառայությունում: Նրան տրամադրել են հատուկ կացարան՝ Նորքի 2-րդ զանգվածի

Դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում ընթանում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները: ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դրանք այս պահին դեռ շարունակվում են: Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի,

«Ոչ թալանին» քաղաքական պայքար է սկսում Սահմանադրական փոփոխությունների դեմ

Մենք միանալու ենք ՈՉ-ի շարժմանը, սա արդեն ավելի լուրջ խնդիր է, քան ուղղակի հոսանքի թանկացումը

«Վսյո, հերիքա». պոռնկությամբ զբաղվելու համար կանանց Դուբայ տանելու հարցում մեղադրվողը՝ լրագրողներին

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արշակ Վարդանյան) այսօր տեղի ունեցավ Հերիքնազ Խաչատրյանի դեմ հայցով դատական նիստը: Նշենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, սեռական` պոռնկության շահագործման

«Եթե Մարտի 1-ի կեսը լինի, միանշանակ իմացեք, որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող մնալ նախագահի աթոռին». «Ոչ թալանին»

Շարժման անդամները վստահեցրին, որ եթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ «կարա ուժ կիրառի, մարդ սպանի ու դրա պատասխանը չստանա՝ հաստատ այդպես չի լինելու»:

Միակ «չի կարելին», որն անհրաժեշտ է երեխաներին

Ազգային օպերային թատրոնում կբեմադրվի Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելիի արկածները» մանկական օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, շուրջ 35 տարվա ընդմիջումից հետո, գալիք թատերաշրջանում կբեմադրվի Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելիի արկածները» մանկական օպերան: Այս մասին «Առավոտին» հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նկատենք, որ 82-ամյա Ազգային օպերային թատրոնի խաղացանկը հարուստ չի եղել

«Ստորագրելով կուտենք իշխանությունների կուտը». ՀԷՑ-ը ստիպում է ՓՄՁ-ներին ստորագրել, որ համաձայն են թանկացմանը

Այսօր «Հայացք» ակումբում «Ոչ թալանին» շարժման անդամները հայտարարեցին, որ անհնազանդության նոր ալիք են սկսում սեպտեմբերի 1-ից, քանի որ հասկացել են՝ աուդիտը ոչինչ չի տալու: Նրանք պատմեցին, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչներին են ՀԷՑ-ից մոտենում եւ ստիպում ստորագրել այն փաստաթղթի տակ, ըստ որի՝ իրենք պատրաստ են բարձր սակագներով վճարել էլեկտրաէներգիայի դիմաց. «Երեկ մի ձեռնարկատիրոջ հետ էինք զրուցում, ասաց,

Արամ Սարգսյան. Եթե շտկում չեղավ, ապա այդ Սահմանադրությունը պետք է աղբանոց նետել (Տեսանյութ)

Արամ Սարգսյանը անիմաստ է համարում այս պայմաններում Սահմանադրություն փոխելը

Հիմնադիր խորհրդարան. հետևողականորեն խոչընդոտում են Գարեգին Չուգասզյանի մասնագիտական գործունեությունը

Շինծու մեղադրանքով մեղադրյալի կարգավիճակում հայտնված Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին արդեն երկրորդ անգամ արգելվում է մասնագիտական գործունեության անհրաժեշտության բերմամբ դուրս գալ ՀՀ սահմաններից: Նախորդ անգամ նրան արգելվեց Ինտերնետի կառավարման համաեվրոպական ամենամյա  համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա, իսկ այս անգամ նրան արգելում են որպես Եվրոպայի խորհրդի Ինտերնետի ազատության ու միջպետական տեղեկատվական հոսքերի հարցերով կոմիտեի անդամ զեկուցումով հանդես

«Ոչ թալանին» անհնազանդության նոր ալիք է սկսում. «Աուդիտը ոչինչ չի տալու»

Այսօր «Հայացք» ակումբում «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ այս օրերին տարբեր ահազանգեր են ստանում ՓՄՁ-ների կողմից. «Իրենց են մոտենում ՀԷՑ-ից մարդիկ եւ ասում, որ պետք է ստորագրեն, որ համաձայն են վճարել թանկ սակագնով: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչեւ եզրակացության կազմումը՝ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Ոչ մի խոսք չկա

Ամերիկյան կրթական սկանդալ՝ սեռական ենթատեքստով

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայում գտնվող Դարեմ քաղաքի Դյուք համալսարանի մի խումբ ուսանողներ, իրենց կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվել են կարդալ ուսումնական ծրագրով նախատեսված Fun Home («Ուրախ տուն») վիպակը: BBC-ի փոխանցմամբ՝ կոմիքսի հեղինակը լեսբուհի նկարչուհի Էլիսոն Բեկդելն է: Գրաֆիկական հուշերում Էլիսոնը բաց տեսարաններով պատմում է ընդգծված միասեռական իր հոր եւ իր փոխհարաբերությունների մասին: Բրայան Գրասո անունով ուսանողներից մեկը

ՀԴԿ-ն դիմելու է կառավարությանը՝ պարզելու, թե ի՞նչ է կատարվում վառելիքի շուկայում

Արամ Սարգսյանի կարծիքով՝ վառելիքի գնի իջեցման արդյունքում շուկան կբարելավվեր

Ձկնաբուծարանի մոտ տեղի ունեցած սպանության փաստով նախաքննությունը շարունակվում է

Օգոստոսի 27-ին, ժամը 8.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. հիվանդանոցից հաղորդում էին, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Ազիզյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 6.10-ի սահմաններում, Ներքին Պտղնի գյուղի Զանգու գետի ափին գտնվող ձկնաբուծարանի մոտ արձակված կրակոցից

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում` Օգոստոսի

Աճուրդ՝ ֆիլմերի աքսեսուարներով

Աշնանը ԱՄՆ-ում՝ հայտնի կինոնկարներում կիրառված առարկաներ կհանվեն աճուրդի: Օրինակ, Ջուդի Հարլենդի զգեստը, որով նա հայտնվել է էկրաններին՝ «Կախարդը Օզ երկրից» ֆիլմում՝ Դորոտիի կերպարով, ինչպես նաեւ այլ իրեր, որոնք օգտագործվել են ֆիլմերում, նոյեմբերին Bonhams աճուրդի տնից կհեռանան մուրճիկի հարվածից հետո: Ամենաթանկ լոտերի թվում է Դորոտիի զգեստը, որը ստեղծվել է 1939 թ.: Մասնագետների գնահատմամբ, այն արժե $1,2-$1,8:

Փոխվում են տնտեսական աճի կանխատեսումները. «Ազգ»

Տարեսկզբին ամենալավատեսական կանխատեսումներն անգամ չէին խոսում այն մասին, որ տնտեսական ակտիվության աճը տարվա ընթացքում կարող է կազմել 4,2 տոկոս: Թեեւ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչեւ 1 տոկոս անկում:

Ուկրաինայի հայերի միության նախագահը հանդիպել է եվրոպացի պաշտոնյաների հետ. AnalitikaUA

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչության բացման նախապատրաստության շրջանակներում Վիլեն Շատվորյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Բելգիա։ Այցելության ընթացքում Շատվորյանը հանդիպել է եվրոպացի պաշտոնյաների, խորհրդարանականների եւ հասարակական գործիչների հետ: Քննարկվող թեմաների թվում են եղել հայկական սփյուռքի, ազգային փոքրամասնությունների եւ մարդու

Արմեն Աշոտյան. «Ֆրանսերենը պետք է պահել»

Ճիշտ է `աշխարհում ֆրանսերենի օգտագործումը նվազում է, սակայն մենք պարտավոր ենք պահել ֆրանսերենը:

Մեր երկիր ժամանող օտարերկրացիների թիվը պակասել է (տեսանյութ). a1plus.am

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում մեր երկիր ժամանած օտարերկրացիների թիվը պակասել է՝ նախորդ տարիների համեմատ։ «Սա պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, քանի որ ռուսական ռուբլին արժեզրկվել էր»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Զբոսաշրջության վարչությունը հաշվարկել է նաև երկրորդ եռամսյակի տվյալները։ Դրանք ավելի հուսադրող են. այցելել է ավելի քան 256.000 զբոսաշրջիկ։

Փոփոխություններ, այո, մեզ շատ են հարկավոր` անկախ սահմանադրական փոփոխություններից. «Ազգ»

Բայց որ նույն մարդիկ, ովքեր սովորել են բոլոր հնարավոր ձեւերով մյուսների հաշվին հարստանալ, մի օր վեր կենան ու ասեն` էսօրվանից փոխվում ենք, քանի որ նոր սահմանադրություն է գործում, մի տեսակ հեքիաթի ժանրից է:

Անկախության գինը

Օրեր առաջ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանն այցելել էր «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին եւ ողջունելով նրանց, հիշելով 25 տարի առաջ ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը` նշել էր. «Երբ ընդունում էինք Հռչակագիրը, մենք համոզված էինք, որ մեր զավակներն ապրելու են ազատ, անկախ Հայաստանում: … Վստահ եմ, որ դուք ժառանգելով այդ անկախությունը, կարողանալու եք այն փոխանցել հաջորդ սերունդներին: Եվ

Անապայում Հայաստանի հարբած քաղաքացին բռնաբարել է մի կնոջ. Городской Телеграф

Հայաստանի 26-ամյա քաղաքացին դատարանի առջեւ է կանգնելու կնոջ հանդեպ սեռական բռնություն կատարելու մեղադրանքով: «Городской Телеграф»-ը Ռուսաստանի քննչական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա հունիսի 16-ին մեղադրյալը հարբած վիճակում գտնվել է Անապայի առողջարանային համալիրներից մեկում: Տեսնելով այդ տարածքով զբոսնող մի կնոջ, տղամարդը բռնել է նրան եւ տարել ամայի վայր: Այդտեղ, բռնության սպառնալիքների հնչեցնելով, բռնաբարել է 48-ամյա

Անհայտ կորածների եւ նրանց հարազատների խնդիրները դիտվել են որպես ոչ հրատապ

Օգոստոսի 30-ը 1982 թ-ին առաջին անգամ Լատինական Ամերիկայում համարվել է Անհայտ կորածների միջազգային օր: Այսօր այդ օրը նշվում է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ միաժամանակ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: Ամբողջ աշխարհում անհայտ կորած անձանց թիվը ավելանում է նոր հակամարտությունների

ԼՂՀ Նախագահը մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից կազմակերպված միջոցառմանը Հադրութի շրջանում

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչված տեղամասում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը: Նախագահ Սահակյանն արժեւորել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարեւորությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի եւ ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն

Սպասվում է թանկացումների հերթական ալիքը. «Չորրորդ իշխանություն»

Լարված վիճակ է Հայաստանի ֆինանսական շուկայում։ Այս օրերին ՀՀ ԿԲ-ն գերմարդկային ջանքեր է գործադրում՝ զսպելու երկուշաբթի օրվանից սկիզբ առած դրամի կտրուկ արժեզրկումը։ Միայն երեկ ԿԲ-ն կրկին 20 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել, այսինքն՝ այդքան դոլար է վաճառել բանկերին, որպեսզի հնարավոր լինի կանխել դոլարի բարձրացումը (իսկ այս շաբաթվա ընթացքում իրականացված ինտերվենցիան հասել է 90 մլն դոլարի):

Գայանե Սողոմոնյանը ստուգումների մասին. «Մանր-մունր թերություններ են արձանագրվել» (Տեսանյութ)

Օգոստոսյան խորհրդակցությունն ընթացավ նույն սցենարով

Ինչպես պետք է սնվեն յոդի պակաս ունեցողները

Այն, թե ինչպես պետք է սնվել ամբողջ օրվա ընթացքում, ամերիկացի բժիշկ Ջարվիսը նախաճաշին խորհուրդ չի տալիս օգտագործել ցորենի ալյուրից պատրաստված կերակուր, ռաֆինացված շաքար եւ ցիտրուսային մրգեր ու հյութեր, որովհետեւ այսպիսի սնունդը կարող է առաջացնել մեզի նորմալ թթվային ռեակցիայի փոփոխություն հիմնայինի՝ մի ազդանշան, որը ցույց է տալիս, թե արյունը նորմայից խիտ է, նրա շրջանառությունը դժվարացել է

ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ ձկնաբույծների համար. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ հայկական ձուկը ռուսական շուկա չի մտել, այլ ոչնչացվել է. այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանի հետ։ Վերջինս հայտարարեց, որ այս եւ նման տարբերակներով ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ ձկնաբույծների համար։ «Մենք բոլորս միասին հանդիպեցինք մեծ, շատ բարձր պատի, որն էլ կոչվում է ռուսական պատ։ ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930