Օրվա լրահոսը

Ագարակում կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետր հեռավորությունից. shamshyan.com

Այսօր` օգոստոսի 16-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Ժամը 00:40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ փողոցում Աշոտ Ադամյանին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կենտում գտնվող 2 բաքերում այրվել է 20-ական տոննա տարողությամբ հեղուկ գազ (պրոպան): Ամբողջովին մոխրակույտի են վերածվել DAV և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, պայթել է նաև 30 հատ 20 կիլոգրամանոց թթվածնի բալոն: Կրակն այնքան

Մհեր արթնացնելու ժամանակը

  Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ` հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից, հատկապես, որ նոր ես վերադարձել մանկության Երազանք Հայաստանից Արեւմտյան: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում: Այո, քեզ հետ է

Ուշադրություն. սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 17-21-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք  օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի  մոտ կդիտվի  ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում  խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման բերկրառատ տոնը: Միածնաեջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, բարերարների եւ ուխտավոր հավատացյալների, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծեց, որ սերը, հնազանդությունը, հեզությունը եւ խոնարհությունն այն

Հովսեփ Խուրշուդյան. «Մնացել ենք միջնադարում»

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամը հիշեցրեց կրթության ոլորտի «բաց»-երի մասին

Գյումրիում դանակահարել են հորն ու որդուն. NEWS.am

Գյումրիում այսօր՝ օգոստոսի 16-ին Մուշ 2 թաղամասում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Դանկահարվածները հայր եւ որդի են: Որդին առավոտյան ժամը 07:00-ին տեղափոխվել է Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց,  իսկ հայրը Վահան Մխոյանը Գյումրիի բժշկական կենտրոն: NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի վնասվածքաբան Հրաչյա Խաչատրյանը փոխանցեց, որ 55-ամյա Վահան Մխոյանի վնասվածքները վտանգավոր չեն եղել կյանքի համար

ԿԳ նախարար. «Օրենք գրեք, որ ուսուցիչը չի կարող կուսակցական լինել»

Ըստ Աշոտյանի, յուրաքանչյուր քաղաքացի ունի քաղաքական իրավունքներ

Ողբերգական ավտովթար Ապարան-Սպիտակ ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Երեկ` օգոստոսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 25-ամյա Գարիկ Գևորգյանի վարած Grand Cherokee մակնիշի 96 MO 096 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 24-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած Opel մակnիշի 34 ZM 391 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես

Կրթության փորձագետ. «Կրթական ինքնավարության դեպքում կոռուպցիան կաճի»

Ըստ Սերոբ Խաչատրյանի, ինքնավարություն հնարավոր չէ սխալ կադրային քաղաքականության պատճառով:

Պարզ միջոցով բուժել ստամոքսի, հաստ աղիքի բորբոքումները եւ բարձրացնել դիմադրողականությունը

Հաստ աղիքի բորբոքման՝ կոլիտի դեպքում ժողովրդական բժշկությունն առաջարկում է պարզ եւ արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է 1 բաժակ տաք ջրի մեջ եռացնել  երիցուկ, եղեսպակ, հազարտերեւուկ՝ յուրաքանչյուրից 1 թեյի գդալ եւ խմել օրը 7-8 անգամ՝ 1 ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ: Բուժման կուրսը տեւում է 1-3 ամիս: Այս դեղամիջոցն անվնաս է եւ կարելի է երկար ժամանակ

Տիգրան Առաքելյանի գործով կալանքի տակ է նաեւ նրա ընկերը. «NEWS.am»

Տիգրան Առաքելյանի գործով եւս մեկ ձերբակալված կա: Առաքելյանի եղբայրը՝ Հունան Առաքելյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործով ձերբակալված է նաեւ Տիգրանի ընկերը՝ 30-ամյա Հայկը: Նա նշեց, որ Տիգրանի դեմ հարուցված գործից որեւէ նորություն չկա, փաստաբանի անունն էլ դեռ չեն ցանկանում հրապարակել, ԱԱԾ-ն ամեն ինչ գաղտնի է անում, իրենց ոչինչ չեն հայտնում, տեսակցություններն էլ արգելված

Ընտրվել է Հայաստանի և Արցախի մահմեդական հայերի կրոնական առաջնորդը. 1in.am

Ընտրվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մահմեդական հայերի կրոնական առաջնորդը: Caucasian Review-ի փոխանցմամբ՝ Հայաստանում մահմեդականների ժողովի ժամանակ հաստատվել է հանրապետության կրոնական առաջնորդի պաշտոնը: Այն զբաղեցրել է Կում քաղաքի ճեմարանի շրջանավարտ, մահմեդական փիլիսոփայության մագիստրոս Արսեն Սաֆարյանը: Հավաքվածների կարծիքով՝ պարոն Սաֆարյանը հայազգի առավել որակավորում ունեցող մահմեդական գիտնականն է, մի շարք աստվածաբանական հրապարակումների հեղինակ, ինչն էլ կանխորոշել է

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 15-16-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ, Գրիբոյեդովի փողոցում` 500 քմ, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Սուրբ Ծիրանավոր» եկեղեցու մոտակայքում` 200 քմ, Իսակովի պողոտայի տներից մեկի մոտ` 150 քմ խոտածածկ տարածք: Արագածոտնի

Արմեն Աշոտյան. «Ես իմ գլխով եմ առաջ գնացել»

ԿԳ նախարարն ասաց, որ պատասխանատու չէ այլոց չսովորելու ցանկության համար

«Չիլիական լանգետ» կամ «միսը՝ ֆրանսիական ձեւով»

Այս ճաշատեսակը բազմաթիվ անուններ ունի, մանկուց ես այն սիրում էի որպես «չիլիական լանգետ», ավելի ուշ տեսա դրա «միսը ֆրանսիական ձեւով» տարբերակը, այս վերջերս էլ ինչ-որ տեղ նույն բաղադրատոմսը կարդացի՝ որպես հունգարական ուտեստ: Իրականում քիչ կարեւոր է, թե անունն ինչ է, կարեւորը որ այն շատ համեղ է, արագ եւ հեշտ պատրաստվող, եւ կարող է մատուցվել ինչպես

Ժամացույցի խանութի սեփականատեր, 40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. shamshyan.com

Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից: Դիակի

Այրվել է մթերային խանութ

Օգոստոսի 16-ին, ժամը 05.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում այրվում է մթերային խանութ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ

Մեր երիտասարդ ազատ ոճայիններն այսօր Բրազիլիայում մեդալ կնվաճե՞ն

Այսօր Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանից մրցագորգ մտնելու են եւս երեք ըմբիշներ՝ 55 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որի մեկնարկային մրցակիցը կանադացի Սամուել Ժագասն է, 66 կգ քաշային Գեւորգ Մխեյանը, որը կմրցի ռուսաստանցի Զաուրբեկ Սիդակովի հետ եւ 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Սարգիսը պայքարն սկսելու է Իտալիան ներկայացնող

«Բանդայի» գործով փաստաբանների դիմումից 2 ամիս անց Վճռաբեկը դեռ վարույթ չի ընդունել․ NEWS.am

Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի գործով» Վճռաբեկ դատարանը փաստաբանների դիմումն արդեն 2 ամիս վարույթ չի ընդունում:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը: «Վճռաբեկի որոշումը շատ ուշացավ, բայց հնարավոր է` սա կապված է ամբաստանյալներից մեկի՝ Արթուր Մանուկյանի փաստաբանի հետ, քանի որ նա ուշ է ներկայացրել բողոքը»,-ասաց փաստաբանը: Նրա

ՏԻՄ ընտրություններ կկայանան 44 համայնքներում

2015 թ. սեպտեմբերի 13-ին Արցախի 207 համայնքներում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Ըստ ԼՂՀ Ընտրական օրենսգրքի 143-րդ  հոդվածի 2-րդ,  145-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ 2015 թ օգոստոսի 9-ից մինչև 14-ի ժամը 18. 00-ն ավարտվեց թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից  գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Թեկնածուների գրանցումը կկատարվի

Ռազմիկ Միսակյանն էլ պարտվեց

Հայաստանցի 50 կգ քաշային ըմբիշ Ռազմիկ Միսակյանը Բրազիլիայում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, ինչպես իր նախորդ թիմակիցները, մեկնարկային գոտեմարտում միավորներով պարտություն կրեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Գուդարզիից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

 Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 16-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,

Տավուշում հրդեհները շարունակում են մոլեգնել (ֆոտոշարք)

Հրշեջների շնորհիվ 15 հա այգին փրկվել է

Սուրեն Խաչատրյանն ու Գագիկ Ակուլյանը մեկնարկում պարտվեցին

Բրազիլիայում այսօր մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ, 60 կգ քաշային Գագիկ Ակուլյանն ու 74 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտերում պարտվեցին: Այսօր մրցագորգ է մտնելու մեր եւս մի ըմբիշ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռազմիկ Միսակյանը: Նրա մեկնարկային մրցակիցը Իրանի շատ ուժեղ դպրոցի ներկայացուցիչ Ալիռեզա Գուդարզին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Հայաստանի ավագների Խորհուրդ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը

Հայրենակիցներ, Մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, մեր կյանքի ընթացքում տեսել եւ ինքներս մասնակից ենք եղել բազմաթիվ քաղաքական եւ քաղաքացիական շարժումների։ Բաղրամյան պողոտան երկու շաբաթով արգելափակած երիտասարդությունը իր ազնիվ եւ համարձակ պահվածքով բոլորիս մատուցեց նոր տեսակի շարժում, որն իր հայրենասիրական ոգով եւ քաղաքացիական գիտակցությամբ էապես տարբերվում է նախորդներից։   Մենք ողջունեցինք այդ երիտասարդների պայքարը, եւ մեր երկրում

Հետապնդել և ահաբեկել են թռուցիկներ բաժանած երիտասարդ աղջնակին

2015 թ. օգոստոսի 15-ին տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի մամուլի ասուլիս՝ նախորդ օրը՝ օգոստոսի 14-ի, երեկոյան Հիմնադիր խորհրդարանի աջակից Սյուզի Գևորգյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ: Բանախոսը՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը երևույթը գնահատեց որպես պետական ահաբեկչության հերթական դրսևորում: Նա նաև մատնանշեց, որ այս դեպքն աննախադեպ է: Մինչ օրս քաղաքական հայացքների և գործունեության համար

Բեն Լադենի որդին կոչ է արել հարձակվել ԱՄՆ-ի վրա. Telegraph

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մարտիկները հրապարակել են հայտարարություն, որի հեղինակը ամենայն հավանականությամբ Ուսամա բեն Լադենի որդին է: Նա կոչ է անում Արեւմուտքի մի քանի երկրներում հարձակումներ գործել: Այս տեղեկությունը հաղորդել է բրիտանական «Telegraph» թերթը: Թերթի տվյալներով՝ «Ալ-Քաիդայի» մարտիկների Twitter-ի սոցցանցում հրապարակած ձայնագրությունում Համզայ բեն Լանդենը կոչ է անում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների վրա հարձակումներ գործել: Նա

Պարզաբանում է ՀԾԿՀ-ն

«Առավոտ» օրաթերթի  «Նազարյանն ուզում է հանրության փողերով հանրության վստահությունը գնել» (12.08.2015) հրապարակմամբ անդրադարձել էինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավեր ուղարկելուն: Հոդվածում մասնավորապես նշել էինք, որ առանց համապատասխան տեխնիկական առաջադրանքի խորհրդատվական ընկերությանը պատվեր տալն այնքան էլ ճիշտ չէ: Հանձնաժողովն այս առնչությամբ պարզաբանում է տվել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «ՀՀ հանրային ծառայությունները

Հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի՝ սարալանջին

2015թ օգոստոսի 14-ին` ժամը 16.35-ին, ահազանգ է ստացվել, որ Կապանից հարավ գտնվող Դավիթ-Բեկ բերդի մոտ հայտնաբերվել է կնոջ այրված դիակ: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Կատարվել է դեպքի  վայրի, դիակի  զննություն։ Պարզվել է դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակչուհի է, ծնված՝ 1977թ-ին։ Քննությամբ պարզվել է, որ  վերջինս հաշվառված է եղել «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր»

«Նարեկը զենքը հանեց, պահեց Հովսեփի դեմքին: Հովսեփի վիզը լրիվ արյուն էր»

Սեւադա Ղազարյան, եթե մենք հարձակվելու նպատակ ունենայինք, ինչո՞ւ էինք առանց պատրաստվել գնում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930