Օրվա լրահոսը
Բոլոր տղաներն էլ ասացին, որ մեծանան՝ զինվոր են դառնալու
Անցած տարի շուքով կայացավ Քաշաթաղի երկրորդ քաղաք Կովսականի մանկապարտեզի բացումը, որին ներկա էր նաև ԼՂՀ նախագահը: Համապատասխան գույքով կահավորված և օժանդակ կառույցներով ապահովված նախադպրոցական կրթօջախում այժմ գործում է 2 խումբ՝ ընդհանուր 46 սաներով: Վերջերս եղա Կովսականում և «Քաշաթաղի հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի, շրջվարչակազմի աշխատակազմի իրավաբան Արթուր Առաքելյանի հետ այցելեցի մանկապարտեզ: Լարիսա Ավետյանը
Մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանը պղծել են. Lifenews
Դնեպրոպետրովսկի մարզում անհայտ անձինք գողացել են Ուկրաինայի Մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի գերեզմանի մոտ տնկված ծառերը: Այս տեղեկությունը, հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին, հաղորդել է «Lifenews»-ը: Նրանց խոսքերով՝ բարբարոսության մասին լուրը ստացել են մահացածի հարազատներից: Իրավապահները արդեն պարզել են, որ գողացվել է 7 եղեւնի: Կատարվում են որոնողական աշխատանքներ: «Lifenews»-ը նշել է, որ Ուկրաինայի օրենքներով գերեզմանը
Ռոբերտ Նազարյանի հրաժարականի պահանջով ստորագրություն տվողների թիվն ավելանում է
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամների՝ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի մյուս անդամների հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում իրականացվող ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 4000-ից ավելի ստորագրություն: Aravot.am-ը «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հետո ստորագրահավաք իրականացնեն նաև նախագահի հրաժարականի պահանջով, պարոն Ղուկասյանը պատասխանեց, որ նման նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել ազատամարտիկ Սուսաննա
Ռուսաստանում Ինտերպոլը ձերբակալել է հայ դասալիք սպային. Pravdaurfo
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի ինտերպոլի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողին, որը փախել էր ծառայության վայրից: Այս տեղեկությունն, ըստ «Pravdaurfo»-ի, հայտնել է Ուրալի շրջանի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը: «Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 31-ամյա քաղաքացի: Նա Հայաստանի զինված ուժերի սպա է եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, քանի որ մեղադրվում է Հայաստանի քրեական օրենսգրքի 361 հոդվածի
Մտավորական. «Իշխանությունների համար հուշարձան ու սրբավայր չկա»
Արգամ Այվազյանը զայրացած է, որ Եղեռնի հուշարձանի մոտ խաղատուն ու ռեստորան է գործելու
Ջրի խողովակների վերանորոգման ժամանակ Թուրքիայում հայկական գերեզմանաքարեր են գտնվել. Ermenihaber.am
Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառում ջրի խողովակների վերանորոգման համար փորված փոսում հայտնաբերվել են շիրմաքարեր: Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` թվով 8 գերեզմանաքարերը հայտնաբերվել են 1.5 մ խորության վրա: Այդ թաղամասի բնակիչները հաղորդել են, որ բոլոր 8 շիրմաքարերն էլ բեռնատարով տեղափոխվել են պահեստ` ավելի ուշ ուսումնասիրության ուղարկելու համար: Նշվում է, որ գերեզմանաքարերը բավականին
Հանձնարարվել է նախապատրաստվել նոր ուսումնական տարվան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել բոլոր աշխատանքներն ու հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Ըստ այդմ հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքների մաքրման և բարեկարգման նպատակով կազմակերպել շաբաթօրյակներ, ինչպես նաև գույքագրել ու ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել (Տեսանյութ)
«Էկո»-ով են ունեցել, որպեսզի միանգամից շատ երեխա ունենան
Վարչական շրջաններում շարունակվում են կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքին ուղղված աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ «Երևանյան ամառ 2015» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված զեկուցվել է, որ ակցիայի շրջանակում օգոստոսի 1-15-ը համաբուժարաններ է դիմել 1416 քաղաքացի: Նրանցից 802-ը ուղեգրվել է սրտաբանների մոտ, 923-ն անցել է լաբորատոր հետազոտություններ: 250 քաղաքացի ուղեգրվել է Երևանի 3 մասնագիտացված բժշկական կենտրոններ: Զեկուցվել է, որ
Ըստ Սեյսմիկ պաշտպանության կենտրոնի եզրակացության, Նազարբեկյան 48 շենքի շահագործումը պետք է դադարեցնել
Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան 48 շենքի վերաբերյալ բացի Ձեզանից, հարցումներ եմ արել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ պետին: ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ պատասխանել է ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը, ով հայտնել է, որ այդ շենքի շինարարական աշխատանքների ավարտի վերաբերյալ ստորագրված ակտ գոյություն չունի: Փաստորեն շենքը, որպես
Հանձնարարվել է խիստ և հետևողական լինել աղբահանության աշխատանքների կազմակերպման նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 74 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը ոչ բավարար գնահատելով աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք արմատավորելու համար: «Այն վարչական շրջանները, որտեղ «Սանիթեք» ընկերությունը աղբահանություն է իրականացնում, այդ վարչական շրջանի ղեկավարները պետք է լինեն
10 տուժածններն անցել են անհրաժեշտ հետազոտություններ
Առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր: Շտապբուժօգնության բրիգադներից բացի` Գեղարքունիքի մարզ են մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները: Ժամը 14:00-ի դրությամբ` մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածն
Արսեն Ավետիսյանի կինը խնդրում է ապահովել ամուսնու եւ իր ընտանիքի անվտանգությունը
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ պատճեն՝ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ պարոն Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ պարոն Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ պարոն Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պարոն Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՆԱՄԱԿ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մեծարգո պարոն Նախագահ, Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք, ի
«Ոչ միայն հացիվ». «Դոգմա»-ի անվճար համերգները
Խմբի անդամները հուսով են, որ այս համերգը օրինակ կդառնա մյուս երաժշտական խմբերի համար, և վերջիններս նույնպես նման շրջագայություններով հանդես գան։
Ավագ քննիչը՝ Աչաջրի գյուղապետի տեղակալին. «Երկրի նախագահին կլյաո՞ւզա եք ուղարկել»
Աչաջրում լարվածությունը չի թուլանում
Վթարային ջրանջատում Էրեբունիում և Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի 100-ից-174, Ծխախոտագործների 45-ից-117 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված
«Երեխաներին ծեծել են, անկյուն են կանգնեցրել, որ Եհովայի վկաների հավաքներին չեն գնացել»
Եհովայի վկա հարսին ծեծել են, տանից դուրս արել
Արամ Սարգսյան. Դրանից հետո չեմ կարող նայել մարտի 1-ին զոհվածների հարազատների աչքերին
Ես լուրջ խնդիրներ ունեմ Ռ. Քոչարյան քաղաքական գործչի, և շատ ավելի լուրջ խնդիրներ՝ Ռ. Քոչարյան մարդու հետ:
Քաշաթաղի դպրոցականները կհաճախեն նորոգված ու լուսավոր դպրոցներ
Շուտով դարձյալ կհնչի առաջին զանգը, և Քաշաթաղի կրթօջախները ևս կընդունեն իրենց սաներին: Շրջանի մի շարք դպրոցների շենքերն ունեն նորոգման, բարեկարգման, ընդլայնման կարիք: Սակայն շինարարական աշխատանքներ այժմ ընթանում են մի քանիսում; Վերջերս «Քաշաթաղի հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ այցելեցի Վուրգավան, Արծվաշեն, Փակահան համայնքներ, որոնց կրթօջախներում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Վուրգավանը շրջկենտրոն Բերձորից մոտ
ՊՆ համարանիշներով «ПАЗ»-ը գլխիվայր շրջվել է. կա 10 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճաշեն գյուղի վարչական տարածքում «ПАЗ» մակնիշի ՊՆ 3336 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 10 հոգի տեղափոխվել է
«Պերմյակովի պաշտպանը երբեմն պոռթկում էր, չէր դիմանում այն ստին, որը ներկայացվում էր». Լուսինե Սահակյան
Փաստաբանները վստահեցնում էին, որ ոչ մի հարցի պատասխան չստացան դատավարությունից
«Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ կարելի՞ է տաշի-տուշի անել». «Ա1+»
Հրապարակախոս Կարինե Հակոբյանը անհեթեթ է համարում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կառուցապատման իրականացումը։ «Այնտեղրն է։ Սուրբ վայր է, ո՞նց կարելի է որևէ բան կառուցել»։ Տարածքում, ինչպես հայտնի է՝ նախատեսվում է ժամանցի գոտու ստեղծում։ Քանդակագործ, համալիրի ճակատային հատվածի հեղինակ Ֆերդինանդ Առաքելյանը նույնպես դեմ է այդ տարածքում որևէ նոր շինության կառուցմանը։ «Ես վարչապետին ուզում եմ
Հարբած ուղևորը տաքսու վարորդին դանակով սպառնացել է սպանել
Օգոստոսի 16-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Լենդրուշ Թ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 06.45-ին, «Կիլիկիա» ավտոկայանի մոտ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, ուղևորը՝ 1978 թ. ծնված Էդուարդ Դ.-ն, առանց որևէ պատճառի, ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին
Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Աղաբաբյանին
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է Գորիսի քաղաքային պատկերասրահ, որը վերանորոգումից հետո առաջին անգամ բացեց դռները: Բացման օրն իր ցուցահանդեսը ներկայացրեց նաև գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Պատկերասրահի և ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, հյուրեր Սիսիանից, Կապանից և այլոք: Բացման արարողության պատիվն ընձեռնված էր քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին և Նիկոլ Աղաբաբյանին:
«Մեղրի և հատապտուղների» չորրորդ ավանդական փառատոնը Բերդում
Արդեն 4-րդ տարին է Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկ այլ խորհուրդ էլ է ձեռք բերել. կազմակերպվում և անց է կացվում ,,Մեղրի և հատապտուղների,, փառատոն: Այս փառատոնը Բերդում ամեն տարի կայանում է Բերդի քաղաքապետարանի, տարածքում գործող հասարակական և բազմաթիվ այլ կազմակերպությունների ու անհատների համախմբվածության շնորհիվ: Ինչպես միշտ ակտիվ նախաձեռնություն ու մասնակցություն էին
Գագիկ Մինասյանը սահմանադրական բարեփոխումների ժամկետներից տեղյակ չէ
Ինչպե՞ս կհայտնվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խորհրդարանում
Պերմյակովի պաշտպանը ուղերձ է ուղարկել Ավետիսյանների ընտանիքին, թե չկարծեք, որ նա դեղերի ազդեցության տակ է (Տեսանյութ)
Այսօր «Բլից ինֆո» ակումբում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբաններն իրենց դիտարկումները ներկայացրեցին Վալերի Պերմյակովի դատավարությունից: Խոսելով արագացված դատավարության ընթացքի մասին, Միհրան Պողոսյանն ասաց, որ մինչ դատական նիստն էլ դատարանի մամուլի քարտուղարը լրագրողներին արդեն տեղեկացնում էր, թե որքան է տեւելու դատը, ինչքան ընդմիջում է լինելու. «հայտարարում էր, որ կլինի այսքան ժամ դատաքննություն: Առավոտյան բոլորը տեղեկացված էին, որ
Գագիկ Մինասյան. «Կայուն մեծամասնություն պիտի ստեղծեն խորհրդարանում հայտնված ուժերը»
Թիվ մեկ քաղաքական գործընթացը, ըստ ՀՀԿ ներկայացուցչի
Նորայր Նորիկյան. «Նոր Սահմանադրությամբ Բիբինը կարող է ընտրվել համայնքի ղեկավար, ավագանու անդամ»
Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն մեր երկրում այս պահին չկա: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը նշեց. «Ըստ էության նոր Սահմանադրության տեքստը խոսում է այն մասին, որ իշխանությունը հատել է հոգեբանական այն կարմիր գիծը, որն առկա է հասարակության մեջ այն առումով, որ երկրի գործող նախագահը պետք է հանձնի
Հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ 2015թ. օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը


















































