Օրվա լրահոսը

Ինտեր ՌԱՕ-ի համար տարբերություն չկա, թե ով է աուդիտ անցկացնել ՀԷՑ-ում. Rusarminfo

«Ինտեր ՌԱՕ-ն դեմ չէ Հայաստանի կառավարության որոշմանը»,- «Rusarminfo»-ի հետ զրույցում հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը եւ ավելացրել, որ Ինտեր ՌԱՕ-ն Deloitte Consulting կազմակերպության հետ աշխատանքի փորձ չունի: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերություն աուդիտ անցկացնելու է Deloitte Consulting կազմակերպությունը: «Ես չեմ հիշում,

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

Օգոստոսի 14-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել ՔԿ հիմնարկի հսկիչ-հետքային գոտին, որի սահմանանիշի հատվածում հայտնաբերել են մեկ հատ 0,5 լիտր տարողությամբ թափանցիկ տարա` պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներով: Առաջին փաթեթում առկա էր 2,7 գրամ քաշով սև կոշտ, յուրահատուկ հոտով զանգված, երկրորդում` 0,9 գրամ քաշով

Հետախուզում է հայտարարվել վարորդի նկատմամբ. ավտովթարի հետևանքով մահացել էր 4 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքները, միջոցներ են ձեռնարկվում՝ երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 36-ամյա Ալեն Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2015թ. հուլիսի 23-ին` ժամը 12:45-ին, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի

Նարեկ Սամսոնյան. «Հարձակվողները եղել են 7 հոգի՝ բոլորն էլ «Ժառանգության» անդամներ»

«Ժառանգությունն» ասում է՝ «հերյուրանք է» Այսօր, ժամը 17:30-ի սահմաններում լուրեր տարածվեց, որ հարձակում է տեղի ունեցել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ: Aravot.am-ը Նարեկ Սամսոնյանից հետաքրքրվեց, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, որին ի պատասխան նա ասաց. «Հարձակումը տեղի է ունեցել «Ժառանգության» կուսակցության 7 անդամների կողմից, որը կապված էր երեկվա իմ՝ 1in.am-ին տված

Արմեն Մուրադյան. Տարեկան 200-300 հղի կանանց համար բժիշկները կյանքի մահի կռիվ են տալիս

«Երբ իրավապահները ներկայացնեն դատարան, մենք առաջինը կլինենք, ամենայան խստությամբ, օրենքի ուժը կիրառելու»:

Սյունիքում երիտասարդ աղջկա այրված դիակ է հայտնաբերվել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզում ամայի տարածքում երիտասարդ աղջկա այրված դիակ է հայտնաբերվել: Տեղում աշխատում են քննիչներն ու ոստիկանները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ  «Փաստինֆո»-ի կայքում

Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված լրագրողը տուժող է ճանաչվել

Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցը լուսաբանող բռնության ենթարկված լրագրողներից ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը տուժող է ճանաչվել: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների շուրջ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, վնասվել կամ կոտրվել են լրագրողների աշխատանքային գործիքները, առգրավվել տեսանկարահանող սարքավորումներն

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

2015թ. օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ք.Մոսկվա` Ռուսաստանի Դաշնությունում «Միջազգային բանակային խաղեր-2015» միջոցառման շրջանակներում ս.թ. օգոստոսի 15-ին «Ալաբինո» ուսումնամարզական համալիրում անցկացվելիք «Տանկային բիատլոն» մրցումների եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով: ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իշխան Զաքարյանը

Օգոստոսի 14-ին Երևանում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԽՀԿ Գլխավոր ասամբլեան։ Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքների ամփոփում, Պարգևների հանձնում, Ընտրություններ, ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացման վայրի և ժամկետի որոշում, Այլ հարցեր։ Ամփոփելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքները՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը մատնանշել

Մաքսիմ Սարգսյան. «Իշխանություններից սպասելի է անգամ առանց աուդիտի հայտարարել, որ թանկացնելու են, դեռ մի բան էլ ավելի»

«Ոչ թալանին նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է իրենք կրկին դիմեն քաղաքացիական անհնազանդության մեթոդների: Պարզապես չցանկացավ պայքարի մեթոդների մասին փակագծեր բացել՝ ռազմավարական խնդիրներից ելնելով: Նշենք, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված էր. «Եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն և շարունակեն իրենց

Գանձապահի դարակից հափշտակվել է «Այֆոն 5 S». որոնվում է լուսանկարներում պատկերված անձը (Տեսանյութ, լուսանկարներ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հագուստի խանութի գանձապահի սեղանի դարակից բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 17-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է «Այֆոն 5S» մոդելի բջջային հեռախոս՝ քաղաքացուն

«Հայկական վերածնունդ». Սփյուռքյան շարժում Արցախը վաճառելու տարածքներ չունի

Վերջին մի քանի շաբաթներում աշխարհի մի քանի քաղաքական կառույցների ներկայացուցիչներ կարծես ներքին որոշակի պայմանավորվածությամբ տարբեր քաղաքներից` Մոսկվայից, Բաքվից, Փարիզից և այլ վայրերից հայտարարեցին իրենց բացասական մոտեցումները Արցախի հարցում հայ ժողովրդի բնական և կենսական իրավունքների դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում, Եվրոմիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում, ապա ռուս պատգամավոր Դմիտրի Սավելևը

Հայոց աշխարհի գույները

«Հայոց աշխարհ» խորագիրը կրող նկարչական փառատոնը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, մեկնարկեց Աբովյանի Հայ-ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։ Հանդիսավոր բացման ժամանակ ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ նկարիչների վրձնահարվածներում կլինի Հայաստան աշխարհը՝ իր բնաշխարհով, բնակավայրերով, պատմաճարտարապետական հուշարձաններով։ «Հայկական ներկապնակ» ծրագրի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն ընդգծեց, որ նման փառատոները հետաքրքիր են երկուստեք՝ եւ՛ արվեստագետների, եւ՛ արվեստասերների համար,

«Ամռան ամիսներն այլևս ընթերցանության համար չեն». Արքմենիկ Նիկողոսյան

«Եթե տարիներ առաջ մենք անհամբերությամբ սպասում էինք ամռանը, որ դիտենք մեր սիրած ֆիլմերը և կարդանք այն գրքերը, որոնք դպրոցական կամ բուհական ծրագրերից դուրս էին, ապա այժմ ամռան ամիսներն այլևս ընթերցանության համար չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա դիտարկմամբ՝ մեր օրերում մարդիկ զբաղվածության և այլ հանգամանքների պատճառով կարողանում են

Ճանապարհային ոստիկանները հարբածության փաստը չարձանագրելու համար կաշառք են պահանջել և բռնություն կիրառել

Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ` այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին:

Վահան Խեչանյան. «Մեդալների տարափը Շվեդիայում անսպասելի չէր»

Ծանրամարտի Հայաստանի 15 եւ 17 տարեկանների հավաքականները Շվեդիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքներով նվաճեցին 6 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Երրորդ անգամ է այս տարիքային խմբերում Հին Աշխարհամասի առաջնություն անցկացվում ու մեր մարզիկների ձեռքբերումները նախադեպը չունեն: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ: – Մինչեւ մրցավայր մեկնելը նման արդյունքի սպասո՞ւմ

Խաղատան գովազդը` «Մոսկվա» կինոթատրոնի պատին

«Մոսկվա» կինոթատրոնի պատին փակցված խաղատան այս գովազդի մեծադիր պաստառը խախտում է Գովազդի մասին ՀՀ օրենքը: Համաձայն սույն օրենքի 1-ին հոդվածի 15-րդ կետի՝ արգելվում է շահումով խաղի կամ խաղատան, կամ խաղասրահի, կամ դրանց կազմակերպիչների գովազդը՝ բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի

Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց ՀՀԿ-ի կողմից

Մինչեւ ժամը 18-ը առնվազն  մեկ թեկնածու  կավելանա Տավուշի  մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Իջեւանի գործող քաղաքապետ, 42-ամյա  Վարդան Ղալումյանը թեկնածու է  առաջադրվել  սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւան  համայնքի ղեկավարի ընտրություններում: Նա առաջադրվել է  որպես ՀՀԿ անդամ` ՀՀԿ կուսակցության  Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ : Մեր տեղեկություներով Վ. Ղալումյանը ՀՀԿ անդամ է  դարձել այս տարվա

Սևազգեստ մայրերին բռնության ենթարկելու համար ոչ մի ոստիկան պատասխանատվություն չի կրի. գործը կարճվել է

Երեկ սևազգեստ մայրերը Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) գրություն են ստացել, որով տեղեկացվել են, որ իրենց դեմ ոստիկանական բռնությունների գործը ՀՔԾ-ում կարճվել է: Հիշեցնենք, որ մայիսի 13-ին մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով եւ հրելով  հեռացրել էին  բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բողոքի ակցիա անցկացնող ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում էին

Ի՞նչ պետք է պարունակի մեր ընդունած սնունդը, որպեսզի առողջ լինենք

Կանոնակարգված սնունդը հանդիսանում է մարդու բարդ օրգանիզմի նորմալ կենսագործունեության, առողջության, առույգության հիմնական գործոններից մեկը: Յուրաքանչյուր տարիքի՝ սկսած վաղ մանկական հասակից, բնորոշ է իրեն համապատասխան սննդի ռեժիմը: Սակայն 40-50 տարեկան եւ ավելի մեծահասակ մարդկանց համար սննդի անհրաժեշտ ռեժիմի պահպանումն առավել եւս կարեւոր է դառնում: Սննդի բավարար կալորիականության դեպքում օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ էներգիայով, որը դեռ ամբողջը

Ստամբուլի հայկական որբանոցի տարածքը հսկող երիտասարդների վրա հարձակում է եղել. Zaman

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն ճամբար» անունով հայկական որբանոցի պահպանման նպատակով կազմակերպվող դիմադրության 100-րդ օրը անհայտ անձանց 9 հոգանոց խումբը հարձակում է գործել տարածքը պահպանող երիտասարդների վրա: Այս տեղեկությունը հաղորդել է «Today’s Zaman»-ը: Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, երբ ակտիվիստ Էնսարի Տասկայան ընկերներին ավտոբուսի կանգառում թողնելուց հետո վերադառնում էր ճամբար: Մոտավորապես 9 հոգի 2

Շշալցում՝ սիմֆոնիկ երաժշտության ներքո

Հայաստանում քիչ չեն աղբյուրի բնական մաքուր ջուր շշալցնող եւ վաճառող ընկերությունները: Մեկը պնդում է, որ ամենասառնորակն ու ամենալեռնայինն իր ջուրն է, երկրորդը, թե՝ ամենաեվրոպական տեխնոլոգիաներով է աշխատում: Այս մեկն էլ պնդում է, թե շիշը հայկական աղբյուրի ջրով լցվել է սիմֆոնիկ երաժշտության ներքո: Մանրամասնված չէ` հայկակա՞ն,  թե՞ ոչ հայկական կոմպոզիտորների: Հայտնի է, որ սիմֆոնիկ երաժշտությունը մարդու

Կոռուպցիոն սկանդալ. Իլհամ Ալիեւը պաշտոնից ազատել է 2 գեներալի. Haqqin.az

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով պաշտոնից ազատվել է Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը: Այս տեղեկությունը Haqqin.az-ը ստացել է ուսումնարանի աղբյուրներից: Ալիեւի մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաեւ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այս տեղեկատվությունը:

Դավիթ Խաչատրյան. «Պրոֆեսիոնալ մրցաշարերին մասնակցելու համար տարիքս երկու տարով ավելացրել եմ»

Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ MMA աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, խոսելով իր մարզական կարիերայի մասին, անկեղծացավ. «Մանուկ հասակից եմ սպորտում, իսկ առանց կանոնների մարտերի պրոֆեսիոնալ մրցաշարերին մասնակցում եմ 16 տարեկանից»: Հարցին, թե դրա իրավունքն ունե՞ր, Դավիթը պատասսխանեց. «Տարիքս փոխել էի, 18 տարեկան էի սարքել»: Aravot.am-ի հարցին, թե երբեւէ պարտություն կրե՞լ է, աշխարհի

Նազարյանն ուզում է հանրության փողերով հանրության վստահությունը գնել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է այն միջազգային խորհրդատվական ընկերությունների անունները, որոնց հանձնաժողովը հրավիրել է մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգում ուսումնասիրություն անելու: Հանձնաժողովը որոշել է հրավիրել այդ խորհրդատուներին, ինչպես ինքն է հիմնավորում՝ «Նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները»: Ըստ

Գրիգոր Ամալյանը հպարտանում է, որ փակել է «Ա1+»-ը, ավելին՝ պատրաստ է այսօր էլ նույնն անել

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ երկար տարիներ Դուք աշխատել եք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ, ամենադժվար որոշումներն այդ հանձնաժողովում Դուք եք կայացրել, օրինակ՝ «Ա1+»-ը փակելը: Հիմա, երբ արդեն զրկվել եք այդ պաշտոնից եւ ընդամենը ՓԲԸ-ի ղեկավար եք, չկա՞ ափսոսանք այդ որոշումների կայացման համար, երբ Ձեր կենսագրության մեջ դա

Դավիթ Խաչատրյան. «Նպատակս UFC մտնելն է»

Միջին քաշային կարգում MMA վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանին այլեւս չեն հետաքրքրում Ռուսաստանում կազմակերպվող MMA մարտերը: Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ցանկանում է մտնել UFC: «MMA-ում ամեն բան արդեն արել եմ: Շուտով մարզումների եմ մեկնելու ԱՄՆ, որտեղ UFC-ին շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Բայց խնդիրն այն է,

Աշոտ Մանուչարյան. «Կյանքը ծեծում է ընդդիմությանը»

Բանախոսի կարծիքով «Ոչ թալանին» կարգախոսը կրոնի է վերածվում «Սա ընտրված չի վերաարտադրության համար, այն աշխարհաքաղաքական բնույթ է կրում»,- այսօր «Փաստարկ» ակումբում Aravot.am-ի հարցին ի պատասխան` գործող սահմանադրության մեջ ի՞նչն է, որ թույլ չի տալիս իշխանությանը`վերարտադրվել, ասաց, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Գործող սահմանադրությունը եւ դրա շարունակություն հանդիսացող նախագիծը նա համարում է նույն փիլիսոփայության մաս,

Կպատժվե՞ն Արարատյան արտեզյան ավազանի ջրերը գերշահագործած պաշտոնյաները

Համահայկական բնապահպանական ճակատը մոտ մեկ ամիս առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի գերշահագործման եւ դրանք վերացման եզրին կանգնեցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ճակատի անդամները: Իրավապահներին ուղղված գրության մեջ ճակատի անդամները մեկ առ մեկ թվարկել են ջրերի գերշահագործման հետեւանքները՝ նշելով, որ Արարատյան արտեզյան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930