Օրվա լրահոսը

Ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված

Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 15-ին, ժամը 12.48-ին տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղազննության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Պերմյակովը` սառնասիրտ մարդասպա՞ն, թե՞ տաղանդավոր դերասան

Եթե հունվարի 12-ի սպանդը նպատակային էր, ապա ո՞ւմ հրահանգով եւ ինչո՞ւ է այն տեղի ունեցել Օգոստոսի 12-ին Գյումրիում` 102-րդ ռազմաբազայի տարածքում, ռուսական կայազորային դատարանը սկսեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Նա մեղավոր ճանաչվեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու մեջ եւ դատապարտվեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային

«Խորհրդատվական ընկերությունը չարաշահումներ չի կարող ստուգել»

Երեկ պարզ դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի կողմից հրավեր ուղարկված 5 խորհրդատվական ընկերություններից 2-ն արձագանքել են: «Մաքքենզի ընդ Քոմփանին» առաջարկել է հանձնաժողովի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի աշխատանքներն իրականացնել 21 շաբաթվա ընթացքում՝ 900 հազար եվրոյով, «Դելոիթ Քնսալթինգը»՝ 16 շաբաթվա ընթացքում՝  230 հազար դոլարով: Ինչպես ՀԾԿՀ-ն էր ասել, այս խորհրդատվությունը հրավիրելու նպատակն է բարձրացնել հանձնաժողովի

Իջեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական 3 թեկնածուներից մեկն  ինքնաբացարկ հայտնեց

Ընտրապայքարում մնացին նախկին եւ ներկա քաղաքապետերը

Հայաստանին քաղաքացին ձերբակալվել է Վրաստան զենք մտցնելու համար. Грузия Онлайн

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցները Սադախլոյի անցակետում ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն, որը մեղադրվում է երկիր զենք մտցնելու մեջ: Այս տեղեկությունը հաղորդել է «Грузия Онлайн»-ը: Նշված է, որ երկու գերատեսչությունների համատեղ գործողության ընթացքում, մաքսային ընթացակարգերի իրականացման ընթացքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, 1947 թվականին ծնված Ֆրունզիկ Ա.-ն: Քննության ընթացքում պարզվել է, որ

Հաճելին ու օգտակարը համատեղելու համար պոետի գրպանի կշիռը թեթեւ է

  Հուսիկ Արան հրատարակության է պատրաստում «Տան դուռը» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուն Մարդիկ հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել ամռանը, թեեւ քիչ չեն այդ նպատակով ձմռան ամիսները նախընտրողները։ Որքան էլ խոսվում է, թե արվեստագետները, այս դեպքում՝ գրողները, սոցիալապես «փայլուն» վիճակում չեն, այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ նրանց մեծ մասը այս օրերին նույնպես հանգստանում է, ընդ որում՝ ոչ միայն

   Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետքերով

Օգոստոսի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում,  ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Գ.-ի կողմից բերված հանձնուքում` կիսագուլպայի միջից, հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ` 1,1 գրամ կանաչավուն զանգվածով: Նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ.

Էրդողանը Գերմանիային խնդիրներ է խոստանում. Turkish Weekly

Թուրքիան կպահանջի երկու նախկին դատախազների արտահանձնումը Գերմանիայից: Այս հայտարարությունը, ըստ «Turkish Weekly»-ի, երեկ արել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հիշեցնենք, որ Թուրքիան պնդում է, թե պաշտոնանկ արված դատախազներ Զեքերյա Օզը եւ Ջելալ Քարան Վրաստանի տարածքով փախել էին Հայաստան: Երեկ էլ թուրքական մամուլը հաղորդեց, որ նախկին դատախազները Հայաստանից մեկնել են Գերմանիա: «Ես հավատում եմ, որ ամենայն հավանականությամբ

Հայ գրոսմայստերները հանդես են գալիս Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում

Սեն-Կանտեն քաղաքում մեկնարկած շախմատի Ֆրանսիայի տղամարդկանց 90-րդ առաջնությունում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (նկար 1) վեց տուրից հետո 3,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: ԱՄՆ-ում ավարտվեց Վաշինգտոնի 4-րդ ամենամյա շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ գրոսմայստեր Սամուել Սեւյանը: Նա պայքարի ավարտին 6,0 միավորով բաժանեց 4-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 5-րդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հավատացեք անհեթեթությանը

Երեւի արդեն մոռացել ենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասին իշխանությունները սկսեցին խոսել 2013թ. սկզբին, երբ «Բարգավաճ Հայաստանը» եւ մյուս պրոքոչարյանական ուժերը ակտիվացրեցին հասարակական շարժումները, ինչը Սերժ Սարգսյանին ստիպեց փոխել վարչապետին: Վարչապետ նշանակելով «Բարգավաճ Հայաստանի» խնամուն, Սերժ Սարգսյանը միաժամանակ խոսեց նաեւ Սահմանադրությունը փոխելու մասին: Մի կողմից սա կարող է ընկալվել որպես փաթեթային պայմանավորվածություն Քոչարյանի հետ՝ «վարչապետի պաշտոնը

Ցուցարարները «ծլկող» պաշտոնյաներին բռնացնում են՝ ավտոմեքենաների առաջը փակելով

  Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք տարբեր խնդիրներով գրեթե ամեն հինգշաբթի կառավարության շենքի առաջ ցույց են անում, օրեցօր սահուն տեղափոխվում են կառավարության հետնամաս, որտեղից նիստից հետո «ծլկում» են պաշտոնյաները: Ցույցի մասնակիցները հույսները կտրելով, որ կառավարության կենտրոնական մուտքից որեւէ պաշտոնյայի կբռնացնեն՝ իրենց՝ տարիներ ի վեր չլուծվող խնդիրները հերթական անգամ բարձրացնելու համար, հետնամասում կարողանում են կտրել պաշտոնյաների ճանապարհը՝

Մեղրահացը՝ մեղրից օգտակա՞ր

Գյուղական համայնքներում մեղրի եւ մեղրահացի բուժական նշանակության մասին շատերը գիտեն: Մեղրահացը հրաշալի բուժամիջոց է շնչառական համակարգի որոշ հիվանդությունների համար, ըստ որում, բուժիչ հատկություններով առանձնապես աչքի է ընկնում մեղրահացի այն տեսակը, որից մեղրը լրիվ քամված է: Մեղրահացի ծամելը ունենում է բարենպաստ ազդեցություն շնչառական ուղու լորձաթաղանթի վրա: Միաժամանակ բուժման ընթացքում ցանկալի եւ պարտադիր է մեղրի ամենօրյա գործածությունը:

Առաջին օրվա վիճակահանությունը մեր ըմբիշներին դժվար մրցակիցներ է բաժին հանել

Այսօր Բրազիլիայում մեկնարկում է ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը թիմում ընդգրկել է վեց մարզիկի, որոնցից երեքը մրցագորգ են մտնելու այսօր: Թեեւ աշխարհի առաջնությունում թույլ մասնակիցներ չեն լինում, սակայն վիճակահանությունն, այնուամենայնիվ, մեկնարկային գոտեմարտում մերոնց ուժեղ մրցակիցներ է բաժին հանել: Եվրոպայի այս տարվա արծաթե մեդալակիր 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը գոտեմարտելու

«Շինանյութի Սերոժի» մարդիկ գազալցակայանի տիրոջը տարել «խելոքացրել» են. «Հրապարակ»

Հուլիսին մենք գրել էինք, որ Դարակերտ գյուղին մերձակա գազալցակայանի տարածքում կախվել է Հայանիստ գյուղի բնակիչ Յուրան, ով «Գուդվին Բետ» ՍՊԸ-ին պատկանող «Էլ լոտո» շահումով խաղային ապարատների վրա խաղացել ու մեծ գումարներ է տարվել: «Գուդվին Բետ»-ը պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերոժին, Աշտարակի ճանապարհին գտնվող առանձնատան տիրոջը: Այսպիսի ապարատներ տեղադրված

Ինչպես է ստացվել տնտեսական աճը. «Հայկական ժամանակ»

Այս տարվա առաջին կիսամյակը, ըստ պաշտոնական վիճակագրության, եղել է տնտեսական զարգացման ու բարգավաճման ժամանակահատված: Երկար տարիների ընդմիջումից հետո աճ է արձանագրվել անգամ շինարարության ոլորտում` 0.6 տոկոս: Ինչպես է ստացվել այդ աճը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն, Կոտայքի մարզում բնակչության միջոցների հաշվին, նշված ժամանակահատվածում ավելի շատ շինարարություն է կատարվել, քան Երեւանում: Ըստ այդ

Հայաստան կժամանի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը

Հոկտեմբերի սկզբին ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին: Հայտնի մարզիկն ընդգծում է, որ սա հրաշալի առիթ է լինել Մայր Հայրենիքում, վայելել քաղաքամայր Երևանը և մասնակիցը դառնալ հրաշալի մարզական միջոցառմանը: «Ուրախ եմ, որ լեգենդար Ռոբերտ Էմմիյանն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս և Երևանում

Խոշոր գործարարների ախորժակը պետք է զսպել

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ չի բացառվում, որ բիզնես-սուբյեկտների համար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը եւս բնակչության հաշվին դուրս գա` էլեկտրաէներգիայի թանկացումը բերի տարբեր ապրանքատեսակների գնի թանկացման, ու ստացվի, որ անուղղակի ձեւով դարձյալ բնակչությունն է վճարում էլեկտրաէներգիայի թանկացման համար: Հիշեցնենք, որ երեկ վարչապետը հայտարարեց` էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունը սուբսիդավորում է միայն բնակչության համար: Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ կառավարությունում զսպիչ մեխանիզմ

Մեկ բրոնզ եւ աշխարհի առաջնության երկու ուղեգիր՝ Սամոկովում

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից զատ խաղարկվում են նաեւ այս աշնանը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրեր: Դրա համար հարկավոր էր տեղ զբաղեցնել ըստ քաշային կարգերի առաջին վեցյակում: Հայաստանի ազգային հավաքականի անդամներից միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանին (նկարում) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել եւ աշխարհի առաջնություն մեկնելու իրավունք ստանալ: Մեր բռնցքամարտիկներից

Անի Երանյանը նոր մեքենա է գնելու դատավորի համար. «Հրապարակ»

Հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից հետո դերասանուհի Անի Երանյանը լիովին չի ապաքինվել: Մեր տեղեկություններով, վթարից հետո Անին դեռ ուշքի չի եկել, աչքը վախեցած է, առողջական խնդիրներ եւս ունի: Դերասանուհին այժմ սահմանափակ թվով մարդկանց հետ է շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, լրագրողների հետ չի ցանկանում զրուցել: Մտերիմները նշում են, թե երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի լիովին հաղթահարի այս

Փոքր բիզնեսի հարկային բեռը մեծացել է. «Հայկական ժամանակ»

Մեծ է հավանականությունը որ աշնան սկզբից Հայաստանում բողոքի մի նոր հզոր ալիք բարձրանա: Այս անգամ կարող են դժգոհել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Դժգոհության նախանշանները երեւացին նախորդ օրը, երբ ՓՄՁ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ հավաքվեցին կառավարության շենքի մոտ եւ իրենց բողոքը արտահայտեցին: Ի՞նչ խնդիր է ծագել ՓՄՁ-ների առջեւ: Հիմնականն այն է, որ այս տարվա մայիսին

Հայաստանում կկիրառվի՞ «Ռոբին Հուդի հարկը»

Տնտեսագետները խորհուրդ են տալիս էլեկտրաէներգիայի թանկացման հարցում զերծ մնալ իրավիճակային լուծումներից եւ զսպիչ մեխանիզմ կիրառել «Եթե հարցին համակարգային մոտենանք, այդ ուղղության մեջ թանկացման ռեժիմ կա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին, ոչ ոք չեղյալ չի հայտարարել, իսկ դա նշանակում է, որ սակագինը բարձրացել է: Այլ հարց, որ սակագնի բարձրացված մասը կառավարությունն իր վրա է

Ջիվան Գասպարյանը՝ թուրքական սերիալում (Տեսանյութ)

Օրերս «Առավոտը» ահազանգ ստացավ, որ թուրքական սերիալներից մեկում՝ «Разбивающая сердца»՝ 32-րդ սերիայում  նկարահանվել է մեր անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Ընդ որում, ուշագրավ է, որ սերիալում մատուցվում է, իբր  Ջիվան Գասպարյանը նվագում է թուրքական «Սարի գելին» երգը: Դա մեզ շատ հայտնի «Սարի աղջիկ» երգն է, որի շուրջ բավականին մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ մեր հարեւանները

15 հոգով ծեծել են Ժառանգության 2 անդամի

Ժառանգության վարչության անդամը գտնվում է ոստիկանությունում Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, թե ինչ է կատարվել այսօր՝ մի քանի ժամ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում: Հիշեցնենք, որ այդ ՀԿ-ի նախագահը վստահեցրել էր, որ իրենց գրասենյակի վրա հարձակում են գործել Ժառանգության 7 անդամներ այդ թվում՝ Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը, եւ

Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում վառվեց հերթական խարույկը

Օգոստոսի 14-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց. §Սիրելի՛  երիտասարդներ, համոզված եմ, որ այս 14

Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի և Լոռու մարզերում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի և եր: Կառավարության ղեկավարը մարզային այցն սկսել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից: Առաջին կանգառը քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն էր: Վարչապետը ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին: Երկար տարիներ մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, և այժմ այն գտնվում է անմխիթար վիճակում: Մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի,

Ինտեր ՌԱՕ-ի համար տարբերություն չկա, թե ով է աուդիտ անցկացնել ՀԷՑ-ում. Rusarminfo

«Ինտեր ՌԱՕ-ն դեմ չէ Հայաստանի կառավարության որոշմանը»,- «Rusarminfo»-ի հետ զրույցում հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը եւ ավելացրել, որ Ինտեր ՌԱՕ-ն Deloitte Consulting կազմակերպության հետ աշխատանքի փորձ չունի: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերություն աուդիտ անցկացնելու է Deloitte Consulting կազմակերպությունը: «Ես չեմ հիշում,

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

Օգոստոսի 14-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել ՔԿ հիմնարկի հսկիչ-հետքային գոտին, որի սահմանանիշի հատվածում հայտնաբերել են մեկ հատ 0,5 լիտր տարողությամբ թափանցիկ տարա` պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներով: Առաջին փաթեթում առկա էր 2,7 գրամ քաշով սև կոշտ, յուրահատուկ հոտով զանգված, երկրորդում` 0,9 գրամ քաշով

Հետախուզում է հայտարարվել վարորդի նկատմամբ. ավտովթարի հետևանքով մահացել էր 4 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքները, միջոցներ են ձեռնարկվում՝ երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող 36-ամյա Ալեն Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2015թ. հուլիսի 23-ին` ժամը 12:45-ին, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 168-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի

Նարեկ Սամսոնյան. «Հարձակվողները եղել են 7 հոգի՝ բոլորն էլ «Ժառանգության» անդամներ»

«Ժառանգությունն» ասում է՝ «հերյուրանք է» Այսօր, ժամը 17:30-ի սահմաններում լուրեր տարածվեց, որ հարձակում է տեղի ունեցել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ: Aravot.am-ը Նարեկ Սամսոնյանից հետաքրքրվեց, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, որին ի պատասխան նա ասաց. «Հարձակումը տեղի է ունեցել «Ժառանգության» կուսակցության 7 անդամների կողմից, որը կապված էր երեկվա իմ՝ 1in.am-ին տված

Արմեն Մուրադյան. Տարեկան 200-300 հղի կանանց համար բժիշկները կյանքի մահի կռիվ են տալիս

«Երբ իրավապահները ներկայացնեն դատարան, մենք առաջինը կլինենք, ամենայան խստությամբ, օրենքի ուժը կիրառելու»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930