Օրվա լրահոսը

MMA աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Ռուսաստանում հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տոնել

Հուլիսի 31-ին հայաստանցի մարտիկ Դավիթ Խաչատրյանը Սոչիում անցկացված MMA մենամարտում միավորներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սուլթան Աբդուրազակովին եւ պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դավիթը մեկ ամսով եկել է Երեւան: Այսօր նա «Peoplemeter» մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ: «Ինն ամիս է, ինչ տեղափոխվել եմ Ռուսաստան եւ այս ընթացքում արդեն անցկացրած հինգ մենամարտերում էլ հաղթել եմ: Ցանկանում էի

«Ի՞նչ տարբերություն՝ Ղարաբաղը Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում». Արա Պապյան

Սա քրեորեն պատժելի արարք է, հակասահմանադրական է: Իր այդ հայտարարության հիման վրա պետք է անպայման քրեական գործ հարուցվեր»,- քաղաքագետ Արա Պապյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՌԴ-ի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի՝ բավականին աղմկահարույց հայտարարությանը, ըստ որի «Հայաստանը պետք է հանրաքվե անի եւ ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի  Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ

Վարչապետն ընդունել է ՌԴ-ից ժամանած մի խումբ ներդրողների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի  խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը: Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության

«Ժամանակ չեմ կորցնի սրանց ներկայացրած նախագծի վրա»

Պարույր Հայրիկյանը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու է իր հեղինակած Սահմանադրությունը: Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին առաջարկել է օգոստոսին, երբ Վենետիկի հանձնաժողովի անդամները այցելեն Հայաստան, հանդիպել նրանց հետ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հայրիկյանն ասաց, որ եթե ստացվի՝ հանդիպելու է, սակայն ոչ թե նոր Սահմանադրության նախագծի մասին է խոսելու, այլ ներկայացնելու է իր

Առաջիկա օրերի եղանակ

Weather.am կայքը տեղեկացնում է՝ արևադարձային տաք հոսանքների ազդեցության հետևանքով օգոստոսի 14-ից 16-ն ամենուրեք առանց տեղումների, զգալի շոգ եղանակ կդիտվի: Միայն երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է ամպամածության ավելացում և քամու ուժգնացում` սաստիկ պոռթկումներով մինչև 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին լեռներում ցերեկը կդիտվի +29+34, հանրապետության հովտային շրջաններում ստվերում կդիտվի մոտ +37+40: Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը

Աշոտ Մանուչարյան. Սահմանադրության նախագիծը «ղազագիր» է, որը ՀՀ-ի անունից գրել է ԱՄՆ-ը

Ըստ Մանուչարյանի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում կվերծվի համակարգային փոփոխությունների գործընթացի Այս օրերին մենք ճակատագրական որոշումներ ենք կայացնում, քանի որ աշխարհն անցումային վիճակում է, եղածը փլուզվում է: Այսօր այս մասին «Փաստարկ» ակումբում իր տեսակետները բարձրաձայնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Տեսական ճգնաժամն, ըստ նրա, ամենուրեք է`ԱՄՆ, Չինաստան, Եվրոպա, ՌԴ, եւ այն չի լուծվելու, եթե այսօրվա աշխարհն ու

«Ով իրենից մի աստիճան վերեւ է, սողում է դրա առաջ, իսկ ով մի աստիճան ներքեւ՝ տրորում է». Պապյանը՝ սյունեցի պատգամավորի մասին

Արա Պապյանը հակադարձում է Արմեն Կարապետյանին՝ ի՞նչ է նշանակում ՌԴ-ն մեծ երկիր է, ո՞ւմ համեմատ է մեծ երկիր Սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը, խոսելով Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների, ՀՀ նախագահի կեցվածքի մասին, ասել էր, թե ո՞նց կարելի է համեմատել ՌԴ նախագահին Ս. Սարգսյանի հետ, չի կարելի. «Մենք պետք է մեր մեջ արդեն հասկանանք, որ

«Քանի կար՝ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովը վերին ատյան էին համարում»

Ի՞նչ է փոխվել այժմ՝ ըստ Պարույր Հայրիկյանի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար անընդունելի ու հակասական է իշխանությունների՝ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ ունեցած մոտեցումները: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հայրիկյանը նկատեց. «Քանի կար՝ իշխանությունները խոսում էին Վենետիկի հանձնաժողովի մասին կարծես մի վերին ատյանի մասին: Հետո ինչ-որ հակասության հանդիպեցին, միանգամից նրանց մոտեցումը փոխվեց, թե՝ Վենետիկի հանձնաժողովն ո՞վ է, մենք

Կիոկուշին կարատեում էլ ունենք  հաջողություններ

Կիոկուշին կարատե մարզաձեւը այդքան էլ ծանոթ չէ մեր հասարակությանը, սակայն հայ մարզիկները բավականին հաջողություններ են գրանցում այստեղ: Հայաստանում մարզաձեւը ներկայացնում են մի քանի ֆեդերացիաներ, որոնցից մեկի՝ Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի սաները վերջերս են Ռումինիայի Բուզեու քաղաքում մասնակցել պատանիների եւ երիտասարդների Աշխարհի գավաթին, որտեղից վերադարձել են հարուստ ավարով: Հաղթանակների, ինչպես նաեւ ընդհանրապես ֆեդերացիայի

Կալանավորը հայտնել է, որ իր նկատմամբ կիրառված բռնության արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը  

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին: Այս կերպ՝ ոստիկանության աշխատակիցները հարկադրել են իրեն բացատրություններ տալ իրականում իր կողմից չկատարված՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Ա. Թ.-ի բնակարանից գույքի գաղտնի

Գեղամ Գրիգորյանը՝ օպերային թատրոնի առաջիկա ծրագրերի եւ իր ակադեմիայի մասին

Ճանաչված օպերային տենոր, Հայաստանի եւ Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հետ «Առավոտի» հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում. ծանոթանալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ վերջերս նշանակված գեղարվեստական ղեկավարի առաջիկա ծրագրերին եւ տեղեկանալ, թե, վերջապես, ե՞րբ կբացվի ճանաչված արվեստագետի նախաձեռնությամբ Օպերային արվեստի միջազգային ակադեմիան։ Գեղամ Գրիգորյանը նախ ասաց, որ ինչպես նախկինում, այնպես

Ադրբեջանը Յունուսներին քաղաքական ներկայացմամբ դատելով՝ ծաղրում է արդարադատությունը. The Guardian

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Ռուսաստանի ծրագրերի ղեկավար Տանյա Լոկշինան «The Guardian»-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է երեկ Ադրբեջանում 8.5 եւ 7 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործին: «Ես դատարանի դահլիճում էի, երբ վճիռը կարդում էին եւ երբ դատավորը հայտարարեց պատժաչափը, իմ առաջին միտքն այն էր, որ դա մահվան դատավճիռ է: Նրանք այնքան

Նա աշխատել է Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի օրոք, կարող է աշխատել նաեւ Սերժ Սարգսյանի հետ

Քանի դեռ քաղաքական գնահատական չի տրվել 1998-2008թթ. Քոչարյանի եւ Օսկանյանի իշխանավարմանը Մամուլում տեւական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե նախկին արտգործնախարար եւ նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ու  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Այդ  կուսակցության ստեղծումը կապվում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգի եւ քաղաքական

Դեսպան Ղազարյանը մասնակցեց Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Օգոստոսի 12-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը: Արարողության սկզբում ընթերցվեց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Սանտ’Աննա դի Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան, ով հատուկ ընդգծեց, որ այս տարվա հիշատակի միջոցառումը նվիրված է նաև 20-րդ դարի մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործության՝ Հայոց

Մարդիկ փողոց դուրս կգան, բայց իշխանափոխություն չի՞ լինի

Մինչ իշխանական եւ ընդդիմադիր գործիչները հանգստանում են, սահմանադրական հանրաքվեի ժամկետներն են հստակեցվում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի նոյեմբերին։ Երեկ այդ մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Նրա խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կավարտի աշխատանքը, ինչից հետո նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին: Նախագահն էլ, Ֆելիքս Թոխյանի համոզմամբ, հենց օգոստոս ամսվա ընթացքում նախագիծը

ԱՖՂԱՆՍՏԱՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ վաթսունմեկերորդ

Արձակուրդային

Իմ հարեւաններից մեկը դռներ է սարքում: Իսկ մյուսը «մոտորիստ» է: Եվ քանի որ երկու հարեւաններս էլ ինձ լավ են վերաբերվում, նրանք ինձնից երբեմն ներողություն են խնդրում աշխատանքային աղմուկի համար: Բայց ես բացարձակապես չեմ նեղվում ո՛չ աղմուկից, ո՛չ էլ դիզվառելիքի «արտադրած» հոտից, թեկուզ դրանք օրը 24 ժամ լինեն: Ես ուրախանում եմ, երբ մարդիկ աշխատում են, բարիք

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Երեկոյան ժամը յոթին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Օրհնվի հայրենիքդ՝ Կոթին:

Հովիկ Աբրահամյան. «Այցելե´ք Հայաստան և Արցախ, վայելե´ք հայրենիքի ջերմությունը»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Խաղերի փակման առիթով կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով. «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի տիկնայք և պարոնայք, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Համահայկական վեցերորդ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:  Անցած տասնմեկ օրերի ընթացքում քաղաքամայր

Արթուր Սաքունց. «Պերմյակովի դատավարությունը թատրոն էր»

Ըստ իրավապաշտպանի, նրան 10 տարով դատելով ռուսական կողմը ցանկանում է հաճոյանալ հայ հասարակությանը

Պարզվել են Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ. երեք անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2015թ. օգոստոսի 4-ին Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ, հստակեցվում են առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակի բնակիչ, 1962թ. ծնված Ս.Հովհաննիսյանի հետ

Սահմանային հսկիչ վերազինված կետ է գործելու

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2017 թ. կունենա նոր՝ «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետ: Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս և շենք-շինություն ձեռքբերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 մլն 800 հազար դրամ հատկացնել՝ սահմանային հսկիչ նոր կետը կառուցելու համար: «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության

Կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 8-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ Արտաշատի տարածաշրջանում գտնվող ամառային արոտավայրերից մեկում կենդանու անկման դեպք է գրանցվել: Անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով՝ Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն ու մարզային կենտրոնի տեսուչները տեղում պարզել են, որ անկել է մեկ երինջ՝ Այգեզարդ համայնքի բնակչին պատկանող, իսկ Նարեկ համայնքի բնակչին պատկանող մեկ

Երասխի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի առթիվ գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 66-րդ  կմ-ի հատվածում ԻԻՀ քաղաքացու վարած «Մակ» մակնիշի ավտոմեքենան բախվել է  4 տարբեր՝  «Նիսսան Տեանա»,  «Ֆորդ Տրանզիտ», «Դաֆ» և «Մերսեդես Բենց 4141» մակնիշի ավտոմեքենաներին:  «Մակ» մակնիշի ավտոմեքենայի երկաթյա

Բրազիլիայում մեկնարկում են ազատ ոճայինները

Հունահռոմեական ըմբիշների համեմատաբար անհաջող մրցելույթից հետո Բրաազիլիայի Սլավադոր դա Բալի քաղաքի մրցագորգը վաղվանից տրամադրվելու  է ազատ ոճայիններին: Մեր երիտասարդական hավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը նույնպես, ինչպես հունահռոմեականները, ընտրել է վեց հոգու: Նրանք են.  50 կգ`Ռազմիկ Միսակյան, 55՝ Նարեկ Հովհաննիսյան, 60՝ Գագիկ Ակուլյան, 66՝ Գեւորգ Մխեյան, 74՝ Սուրեն Խաչատրյան, 84՝ Սարգիս Հովսեփյան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Խուսափեք ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Օգոստոսի 14-18-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և

Սահմանագոտու վտանգավոր ճանապարհի դարպասները շարունակում են բաց մնալ

Այդ ճանապարհին ազերիները դիվերսիա են արել

Նոր տվյալներ վիրավորների առողջական վիճակի մասին. տուժածներից մեկը Իրանի քաղաքացի է

Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք,  որ տուժածը Իրանի Իսլամական

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն. «Հետագա իրավիճակի ողջ պատասխանատվությունը կմնա Աբրահամյան Հովիկի և Սարգսյան Սերժի վրա»

Այսօր տեղեկացանք Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, որ կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ 6.93 դրամը։ Ինքնին հասկանալի է, որ դա կբերի շղթայական թանկացումների և կտանի տնտեսության էլ ավելի վատթարացմանը։ «Ոչ Թալանին» նախաաձեռնությունը ի սկզբանե դեմ է եղել սուբսիդավորմանը, հատկապես, որ այն արվում է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարի հաշվին: Ժողովուրդն արդեն ցույց

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: «Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930