Օրվա լրահոսը
Թբիլիսիի հայերի միության նախագահը մահացել է հոսանքահարումից. News.am
Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը մահացել է հոսանքահարումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: «Աշխատանքի վայրում զգույշ չի եղել եւ հոսանքը խփել է: Ընդամենը 48 տարեկան էր, վերջին երկու տարիներին էր նշանակվել Թբիլիսիի հայերի միության նախագահ»,- ասաց Վան Բայբուրթյանը՝ հավելելով, որ Մանուսաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին
Մութաբալ
Արաբական այս համեղ նախուտեստը այնքան հեշտ է պատրաստվում եւ այնքան համեղ է, որ ամառը, երբ սմբուկն առատ է, այն կդառնա ձեր սեղանի անբաժան մասը: Անհրաժեշտ մթերքները Սմբուկ- 5-6 հատ Սխտոր- 3-4 պճեղ Թահին- 4 ճաշի գդալ Կիտրոնի հյութ- 3 ճաշի գդալ (կարելի է փոխարինել նույնքան քամած մածունով) Աղ- ըստ ճաշակի Ձիթապտղի յուղ- 3 ճաշի գդալ
Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն, 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը` Մասիսի բժշկական կենտրոններ: Նշենք, որ բոլորը մասնակցել են միևնույն միջոցառման: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և
Համահայկական խաղերի մեկնարկից առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում
Այսօր՝ օգոստոսի 1-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում
Պատանիները լավ խաղացին
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մարզադաշտում օգոստոսի 1-ին կայացավ մինի ֆուտբոլի «Բերձոր-2015» առաջնությունը, որին մասնակցեցին Բերձոր քաղաքում գործող կառույցների 7 թիմ: Մրցաշարը կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Մի քանի օրվա խաղերից հետո հուլիսի վերջին օրը կայացավ «Փրկարար»-«Տաշիր» /քաղաքապետարանի կոմունալ բաժին/ թիմերի խաղը՝ 3-րդ տեղի համար: ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչության Քաշաթաղի շրջանային բաժնի «Փրկարար»
Առաջիկա 5 օրերի եղանակ. խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից
Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,
«Եզդիներից պետք է սպասել ծայրահեղ քայլեր, եթե չդադարեցվի նրանց ցեղասպանությունը»
Օգոստոսի 1-ից եզդիական համայնքի հասարակական գործիչներ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ են սկսել: Հացադուլի պահանջներն են՝ դադարեցնել եզդիների՝ մեկ տարի շարունակվող ցեղասպանությունը, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից շրջափակված Սինջար (Շանգալ) շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն,
Ցուցարար. «Աուդիտի փոխարեն գումարները «լափողներին» պետք է գտնել»
«Կառավարությունը ամեն ինչ անում է, որ մարդիկ դուրս գան պայքարի»
Ինչո՞ւ է ծիծաղելի կառավարության սուբսիդավորվող գումարի աղբյուրը
Ցուցարար.«Ժողովուրդը չպետք է վճարի սխալ կառավարման հետեւանքով առաջացած պարտքի դիմաց»
Արմեն Աշոտյանը Ջավախքում է
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է. «Ջավախքում հանդիպում ունեցա Ախալքալաքի շրջանի երիտասարդական կենտրոնում։ Ներկա էին մանկավարժներ, ուսանողներ, մտավորականներ։ Խոսեցինք Ջավախքի կրթական և այլ խնդիրների մասին։ Որոշ հարցերին լուծումներ կտրվեն Հայաստանում։ Որոշ հարցեր էլ կբանակցվեն իմ վրաց գործընկերների հետ։ Հետագայում ևս աջակցելու եմ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի գործունեությանը: Նինոծմինդայի երիտասարդական
Չորրորդ անգամ նույն դարդը մի պատմիր
Նավահո ցեղի հնդկացիների մոտ կա այսպիսի ծես. ցեղի անդամը, որը ցանկություն ունի պատմելու իր «դարդերը», անում է դա հրապարակավ, ամբողջ ցեղի առաջ։ Ցեղակիցները շրջան են կազմում, իսկ կենտրոնում կանգնում է «դարդոտված մարդը» եւ ներկայացնում է կյանքից իր բոլոր բողոքները։ Նա իր ձախողումների պատմությունը պատմում է երեք անգամ, եւ ցեղակիցները նրան ուշադիր լսում են: Բայց երբ
PKK-ի մարտիկները գրավել են Նախիջեւան մեկնող ավտոբուսը. Ans Press
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներն երեկ գիշերը գրավել են Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղով ընթացող 70 ուղեւորներով մի ավտոբուս, որը մեկնում էր Նախիջեւան: Թուրքական «Ans Press»-ին այս տեղեկությունը հայտնել է ուսանող Սանան Մուսաեւը, որը սովորում է Թուրքիայում: Ուսանողը նշել է, որ ավտոբուսի 70 ուղեւորներից 30-ը ադրբեջանցիներ են եղել: «Մարտիկները վերցրել են ուղեւորների անձնագրերը եւ բաց թողել: Փաստաթուղթ չունեցող
«Հայաստանաբնակ բարերարների թիվը տարեցտարի մեծանում է». Արմինե Հովհաննիսյան
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցն այսօր կազմակերպել էր բարեգործական հեծանվավազքային միջոցառում՝ նպատակ ունենալով աջակցելու «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Հյուրանոցի աշխատակիցները մրցեցին հյուրանոցի ճեմասրահում տեղադրված հեծանիվ-մարզասարքերով՝ միաժամանակ հիշեցնելով ներկաներին առողջ ապրելակերպի կարևորության մասին: Ճեմասրահում տեղադրված էր նաև նվիրատվության արկղ հյուրանոցի այն հյուրերի համար, որոնք կարող էին կամ ցանկանում էին նվիրաբերել որոշակի գումար՝ այդպիսով աջակցելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գործընկեր
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Հայաստանը ողջունում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Ճանաչման գործընթացն անշրջելիորեն ընթանում է ինչպես պետական, հասարակական, այնպես էլ բազմակողմ մակարդակներով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը համերաշխության և աջակցության ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականության դեմ պայքարում։ Վստահորեն կարելի
Հնարավոր է «Ոտքի, Հայաստանի» պահանջներն ավելանան
Գագիկ Եղիազարյանը չի բացառում, որ կլինի ՀԷՑ-ում չարաշահումների մասով քրեական գործ հարուցելու հստակ պահանջ ուղղված դատախազությանը
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը
Հայրենակիցներ, Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին: Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները. 1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը 2. ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը: Պահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը
«Ազատագրում». Եկել է ժամանակը, որ միասնական ճակատով պայքարենք իշխանությունների դեմ
«Ազատագրումն» առաջարկում է դուրս գալ փողոց
«Սեւան» ՔԿՀ –ում պատիժը կրողը մոր օգնությամբ, խարդախությամբ հափշտակել է 891 հազար դրամ եւ ոսկյա զարդեր
Նա ՔԿՀ-ից խոստացել էր բնակարանի հարց լուծել
«Բոլոր ոլորտներում ունենք աճ». վստահեցնում է ՀՀ վարչապետը
Գյումրի այցելած վարչապետից լրագրողները հետաքրքրվեցին հարկահավաքության ցուցանիշի նվազման, հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստի մասին: Վարչապետի պատասխաններն առավել քան լավատեսական էին: Նա ասաց, որ իրենց նպատակը հարկեր հավաքելը չէ, եթե չկան դրանք: «Մեր նպատակն է ստվերը վեր հանել ու ովքեր չեն վճարում, բոլորին պարտադրել վճարելու: Հունվար-հունիս ամսին տնտեսական աճը 4,5 տոկոս է, բոլոր ոլորտներում ունենք աճ. միայն ապրանքաշրջանառության
Բա Օսիպյանը թաքնվո՞ղ տղա է
Երեկ երբ նաիրիտցիները Կառավարության շենքի դիմաց ցույց էին անում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության ներսից նրանց էր հետեւում: Թվում էր, թե Օսիպյանն ինչ-որ մեկից թաքնվել էր, որ իրեն չնկատեն, ու աչքը չէր կտրում բորբոքված նաիրիտցիներից: Մեր այն հարցին՝ ցուցարարների՞ց եք թաքնվում, Օսիպյանն ասաց. «Բա ես թաքնվո՞ղ եմ»: Երեւի կիզիչ արեւից էր թաքնվում Օսիպյանը. երեկ շա՜տ
Ազատության հրապարակում սկսված նստացույցը հնարավոր է տարիներ տեւի
Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսած ազատամարտիկները դեռ չեն որոշել նստացույցն ավարտելու օրը: «Եթե սկսել ենք, վերջն էլ պետք է լինի, բայց կոնկրետ ավարտի մասին խոսք չկա. կարող է վաղը լինել, կարող է մինչեւ Վոլոդյա Ավետիսյանի դուրս գալու ժամկետը»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Նրա խոսքով, նստացույցը բերում է
Բժիշկ. «Արեւից պաշտպանվեք PPD պարունակող քսուկների միջոցով»
1 բաժակ թեյ կամ սուրճ խմելիս պետք է ընդունել 2 բաժակ ջուր
Ադրբեջանի ակտիվացման պատճառները
«Պատերազմի վերսկսման վտանգ միշտ էլ կա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը, ով օրերս է վերադարձել Արցախից: Այս օրերին սահմաններում կրկին լարվածություն է, ու տարածաշրջանային զարգացումների ֆոնին ԼՂ հարցը կարծես նորից առաջ է մղվում. որոշ վերլուծաբաններ չեն բացառում անգամ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Հակառակորդի ակտիվության մասով մեր զրուցակիցը նկատեց. «Կարծում եմ՝
«Ինձ թագավոր մի ասա, էլի». վարչապետը՝ մուրացկան կնոջը (Տեսանյութ)
Լսելով, որ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Գյումրի ու շուտով գալու է Շիրակի մարզպետարան խորհրդակցություն անցկացնելու, գյումրեցի հանրահայտ մուրացկան կանանցից մեկը, որի անունը Լիզա է եւ որը, որպես կանոն, ամեն բարձրաստիճան պաշտոնյայից փող է խնդրում, մարզպետարանի մուտքի մոտ մոտեցավ վարչապետին՝ ներկայացնելով իր հոգսերը: «Թագավոր ջան, 6 հատ որբ կպահեմ, 3 հատ հաշմանդամ»-ասաց կինը: «Ինձ թագավոր
«Ի՞նչ սուտ բան է ասել Սուրիկ Խաչատրյանը»
«Էս երկրում մի հզոր իշխանավոր կա, նրան էլ տապալեք, հետո լրագրողներն ի՞նչ են անելու: Սուրիկ Խաչատրյանն արժանավոր իշխանավոր ու լավ մարզպետ է»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օմբուդսմենի մտահոգությանը Սդղի Գյոլ կոչվող տարածքում մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օմբուդսմենն օրեր առաջ ասել էր, թե շատ մտահոգիչ է, երբ
Արքաների հովիտ
Երբ ցեղական ձին հոգնում է, ականջները սառչում են, եւ ձին այլեւս չի կարողանում լսել ձիավորին, ու ձիավորը կորցնում է նպատակին հասնելու իր նախընտրած թափը: Այսինքն թե՝ չի կարելի թույլ տալ, որ հոգնի ձին եւ ականջները սառչեն, այսինքն թե՝ այլեւս անհնարին կդառնա ձիու ներդաշնակ վարգը, երբ անընդհատ առաջնորդվում ես նույն հանգով եւ գոչյունով նույն: Ժամանակների մեջ
«20-30 հոգով 1400 հոգու համար պայքարելը ուղղակի բարոյական չէ»
Հուլիսի 28-ին նաիրիտցիները հայտարարել էին, որ կառավարությանը բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար երկու օր ժամանակ են տալիս: Երեկ նրանց տված վերջնաժամկետը սպառվել էր, ու նրանք կրկին փողոց էին դուրս եկել: «Արդեն որերորդ անգամ նաիրիտցիներին օրի ու ժամի, ժամանակի հետ կապված խաբում են: Պարզապես նաիրիտցիները սպասելուց բացի՝ ուրիշ ելք ունե՞ն: Ի՞նչ անենք, պետք է սպասենք, մինչեւ
Հայաստանը մասնակցում է առաջին միջազգային բանակային խաղերին. TASS
«Միջազգային բանակային խաղերը, որոնք այսօր սկսվել են Ռուսաստանում, նպաստում են տարբեր երկրների զինված ուժերի միջեւ վստահության ամրապնդմանը»,- ըստ «TASS»-ի, խաղերի բացման արարողության ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Միջազգային բանակային խաղերը մեծ ռազմամարզական միջոցառմամբ բացվել են Ալաբինո զորավարժարանում: Սպորտսմեններ, դերասաններ, Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներ հանդիսատեսներին ցուցադրել են տեսարաններ տարբեր ժամանակաշրջաններից՝ սկսած Հին Հունաստանից
Վարչապետը Գյումրի էր այցելել բարձր տրամադրությամբ՝ սփյուռքահայ ներդրողի հետ (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրիում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց մի քանի նորակառույց հաստատություններ: Սկզբում եղավ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի շենքում, կամ ինչպես գյումրեցիների շրջանակում է հայտնի՝ գիտնականների շենքում: Այն 9 տարի է՝ կառուցվում է, և ընդամենը վերջերս է ավարտվել շինարարությունը: Այնուհետ եղավ «Լենտեքս» գուլպանասկեղենի ֆաբրիկայում, շրջայց կատարեց նաև Գյումրու Հայորդաց տուն, որը նույնպես նորակառույց է, որից


















































