Օրվա լրահոսը

Ո՞ր մասնագետները կարող են հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ. Известия

Ռուսաստանի արդարադատության նախարարությանը հաստատել է արտասահմանցիների մասնագիտությունների վերաբերյալ աշխատանքի նախարարության հրամանը, որը նրանց իրավունք է տալիս հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: Այս տեղեկությունը, հղում կատարելով ՌԴ Արդարադատության նախարարության հաղորդագրությանը, հրապարակել է «Известия»-ն: Այսպիսով` աշխատանքի նախարարությունը փորձում է ծածկել շուկայում մի շարք մասնագետների պակասը: Սկզբում ցուցակում ներառված են եղել 211 մասնագիտություններ, որոնց թվում եղել են մարզիչներ, պանրագործներ,

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Mta–gov.am–ը տեղեկացնում է՝ օգոստոսի 4-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,

«Բորխեսի մասին համր ֆիլմ կնկարեմ». Արգենտինահայ Ջեք Պողոսյանը՝ իր ծրագրերի մասին

Արգենտինահայ դերասան, լրագրող եւ կինոգործիչ Ջեք Պողոսյանը վերջերս Երեւանում էր՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով: Այս օրերին նա կրկին հայրենիքում է՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական դպրոցի 14 շրջանավարտների հետ: «Շատ դժվար է ասել, թե ինչ ենք զգում, երբ առաջին անգամ Հայաստան ենք գալիս. ուրիշ է, երբ Արգենտինայում ենք խոսում եւ լսում Հայաստանի մասին, այլ

4 հայեր Մոսկվայում մի կնոջ են բռնաբարել. РЕН ТВ

Մոսկվայի հարավ-արեւելքում 4 տղամարդ 31-ամյա ռուս կնոջ են բռնաբարել: Այս տեղեկությունը «РЕН ТВ»-ին հաղորդել է իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը: Այդ գործով կասկածվում են Հայաստանից Մոսկվա տեղափոխված 4 հայազգի տղամարդիկ: Նրանցից երկուսը ժամանակավոր գրանցված են Մոսկվայում, իսկ մյուս երկուսը տարանցիկ ճանապարհի վրա են եղել: Բոլոր 4 կասկածյալներին ձերբակալել են: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պատրաստեց

ՀՀԿ-ական պատգամավոր. «Նախագահական ընտրություններից հետո ընտրված նախագահը ստանում էր ամեն ինչ, իսկ երկրորդ տեղ գրավածը՝ ոչինչ» (Տեսանյութ)

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ շատերը զբաղված են ձվի մեջ մազ փնտրելով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը օգոստոսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում խոսեց Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: «Տարիներ շարունակ անցնում ենք փուլեր, 25 տարի է՝ անկախ պետականություն ենք կառուցում, ունենք լուրջ հաջողություններ, որոշ դրվագներում նաեւ բացթողումներ, եւ այս ամենը թույլ

«Լեռնային Ղարաբաղի լարվածությունը աճում է»

Գերմանական հեղինակավոր «Deutsche Welle‎» հեռուստաընկերության թղթակիցները այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ ռեպորտաժ են պատրաստել: Լրագրող Քրիստինե Տրիպեն նշել է, որ Ղարաբաղում հակամարտությունը երկար ժամանակ անուշադրության է մատնված, թեեւ 20 տարի առաջ պատերազմում զոհվել էր մոտ 30.000 մարդ: «Հաշտությունը խաղաղություն բերեց, սակայն վերջին ժամանակներս տեղեկություններ են ստացվում հրադադարի խախտումների մասին»,- ասում է լրագրողը: Քրիստինե Տրիպեի հետ

Նոր նշանակում Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ: Տ. Նարեկ վարդապետ Ավագյան (կենսագրություն) Ծնվել է 1979 թ. օգոստոսի 12–ին, Արագածոտնի մարզի Օշական գյուղում: 1986–1996 թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: 1996–2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ

«Բոլոր հարցերը չէ, որ աուդիտով պետք է լուծեն». գյումրեցի տնտեսագետները ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին

Այսօրվանից ուժի մեջ է մտնում էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը, ու թեեւ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչեւ աուդիտի ավարտը ՀՀ քաղաքացիները  հոսանքի դիմաց կվճարեն հին գնով, սակայն գյումրեցիները տատանվում են՝ հավատա՞լ նախագահի խոսքերին, թե՞ ոչ: «Ինձ բազմիցս հարցրել են, երեւի իրենք էլ չեն հասկացել երկրի ղեկավարի ասածը, բազմիցս գալիս ու հարցնում են՝ լավ, հիմա ի՞նչ

Խոստացան՝ շինուհայրցիները շուտով ջուր կունենան

Երեկ «Առավոտի» «Շինուհայրցիներն ապրում են՝ ջրին ու բերքին կարոտ» հրապարակմամբ անդրադարձել էինք Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խնդրին: Գյուղացիները պատմել էին, որ իրենք տասնյակ տարիներ է՝ խմելու ջրին կարոտ են մնում, ոռոգման ջրի բացակայութան  պատճառով էլ չեն կարողանում տնամերձ հողամասերը մշակել, տան համար գոնե կանաչի աճեցնել: «Առավոտին» շինուհայրցիները պատմել էին, որ խմելու

Դատապարտյալը հայտնել է, որ ոստիկանները բռնության գործադրմամբ ստիպել են խոստովանել, թե, իբր, խոշոր չափերով թմրամիջոց է իրացրել

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիմիր Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր և մյուսների վերաբերյալ նախկինում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փողոցից ոստիկանները բռնի ուժով իրեն տարել են ոստիկանության բաժին, որտեղ բաժնի աշխատակիցներից մեկը ափիոն տեսակի թմրամիջոց է գցել գրպանը: Դրանից հետո հրավիրված ընթերակաների ներկայությամբ ոստիկանության աշխատակիցները կազմել են արձանագրություն, թե,

«Նոտարին կբերենք, ինքնաթիռի մեջ գործարքը կանի, էլ կարիք չի լինի ինքնաթիռից դուրս գաս»

ՌԴ-ում բնակվող Մարգարիտ Ավագյանը Կոտայքի մարզում՝ Սեւանի ճանապարհին, հողատարածք ունի: Նրա պատմելով՝ իրեն զանգահարել են ՀՀ նախագահի մերձավորներից մեկի օգնականներ ներկայացած անձինք եւ առաջարկել են հողատարածքը վաճառել, եւ որպեսզի ամեն կերպ համոզեն հողի սեփականատիրոջը՝ խոստացել են հնարավորինս հեշտացնել նրա գալ-գնալու հարցը եւ հողի առուվաճառքի գործարքն անել հենց ինքնաթիռում՝ առանց ավելորդ քաշքշուկների: Տիկնոջ խոսքերով՝ գնորդների արտոնյալ

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հետախուզման մեջ է

Aravot.am-ը զրուցեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուքից տուժած Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանի հետ:  –  Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը օրերս հայտարարել էր, որ «Փորձ է արվում միջոցներ գտնել ազատ արձակելու «Սդղի գյոլի» գործով կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն»: Ունե՞ք նման մտավախությունները կամ փաստեր: -Այս խնդրով հետաքրքրվող հասարակության մեծ մասն է միակարծիք, այդ թվում` ամբողջ մեր AM իրավաբանական ընկերությունը,  որ իրականում նման փորձեր արվում են, ինչը տրամաբանական է։

Ամո Շարոյան. «Մեր ցավը մոռանալ հնարավոր չէ այն ահավոր է»

  Մեր ցավը մոռանալ հնարավոր չէ, այն ահավոր է, բայց թույլ չենք տա, որ անցյալը մեզ սպանի, որովհետև մենք եղել ենք, կանք ու կլինենք, մենք պետք է ապրենք և արարենք: Հարգանք, հարգանք հավերժ հիշատակ անմեղ զոհերին: Այսօր օգոստոսի 3 լրացավ մեկ տարին երբ Իսլամական պետություն կոչվող հրեշները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, Իրաքի

ՀԽՀԿ-ն պատրաստ է Համահայկական 6-րդ խաղերին

Համահայկական 6-րդ ամառային խաղերի մասնակիցներն ու հյուրերը շարունակում են ժամանել Հայաստան Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ օրվանից աշխարհի 36 երկրների 165 քաղաքների վեց հազարից ավելի հայ մարզիկները Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Արտաշատի եւ Ստեփանակերտի մարզաբազաներում պայքարը կսկսեն 17 մարզաձեւերում՝ տղամարդկանց եւ կանանց հաղթողներին ու մրցանակակիրներին որոշելու

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը «պոստը» լքել էր

Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակի այն հատվածում, որտեղ արդեն մի քանի օր է` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ի նշան բողոքի նստացույց են անում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամները, որեւէ ցուցարար չկա: Չնայած բողոքի ակցիայի մասնակիցները «պոստը» լքել էին, բայց ոստիկանները ցուցապաստառների դիմաց կազմ պատրաստ կանգնած էին: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Հրդեհ է բռնկվել կրթության և գիտության նախարարության շենքում

Mes.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 2-ին, ժամը 13.14-ի տեղեկություն է ստացվել, որ ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել՝ 14.08-ին: Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության

Երեւանում սքվոշի սիրողական մրցաշարը վերածվեց միջազգայինի

  Սքվոշ մարզաձեւը Հայաստան մուտք է գործել չորս տարի առաջ՝ «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրի միջոցով ու նույն թվականին հիմնադրվել է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան: Անցած տարիների ընթացքում մարզաձեւը սկզբում՝ դանդաղ, այնուհետեւ՝ մեծ արագությամբ սկսել է զարգանալ: Հիմա «Գրանդ Սպորտում» գործում են սքվոշի տարբեր տարիքային խմբերի սիրողական եւ պրոֆեսիոնալ խմբեր, որոնցում պարապում է շուրջ 200 մարդ: Ամեն

Հայտնաբերվել է դի

Mes.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 2-ին` ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում` «Երեք լճեր» կոչվող տարածքի առաջին լճում, տարեց տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Հիվանդանոցային բուժում է ստանում թունավորվածներից երեքը

Օգոստոսի 1-ին, ժամը 24-ի մոտ, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 11 բնակիչ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նույն գանգատներով հիվանդներ են դիմել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն: Ընդհանուր թվով բժշկական

Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի ոդիսականը

  Արդարադատությունը, դատավորի բիզնեսը, իր բողոքից անտեղյակ տնօրենը, պատասխանատվությունից խուսափող պաշտոնյան Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Սվետլանա Բեգլարյանի միակ հույսը մնացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ու նախկին տնօրենը տասն օր առաջ նամակով դիմել է նախագահին` հույսով, որ տնօրենի պաշտոնից իրեն անօրինական կերպով ազատման արդեն երեք տարի շարունակվող վեճը կհանգուցալուծվի այս կերպ: Այս վեճը սկիզբ

Ինչո՞ւ են ապտակել փոխգնդապետ փրկարարին

Լուսաձորում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի հայերի միության նախագահը մահացել է հոսանքահարումից. News.am

Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը մահացել է հոսանքահարումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վրաստանի նախկին նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: «Աշխատանքի վայրում զգույշ չի եղել եւ հոսանքը խփել է: Ընդամենը 48 տարեկան էր, վերջին երկու տարիներին էր նշանակվել Թբիլիսիի հայերի միության նախագահ»,- ասաց Վան Բայբուրթյանը՝ հավելելով, որ Մանուսաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին

Մութաբալ

Արաբական այս համեղ նախուտեստը այնքան հեշտ է պատրաստվում եւ այնքան համեղ է, որ ամառը, երբ սմբուկն առատ է, այն կդառնա ձեր սեղանի անբաժան մասը: Անհրաժեշտ մթերքները Սմբուկ- 5-6 հատ Սխտոր- 3-4 պճեղ Թահին- 4 ճաշի գդալ Կիտրոնի հյութ- 3 ճաշի գդալ (կարելի է փոխարինել նույնքան քամած մածունով) Աղ- ըստ ճաշակի Ձիթապտղի յուղ- 3 ճաշի գդալ

Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն, 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը` Մասիսի բժշկական կենտրոններ: Նշենք, որ բոլորը մասնակցել են միևնույն միջոցառման:             ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և

Համահայկական խաղերի մեկնարկից առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում

Այսօր՝ օգոստոսի 1-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Ծաղկաձորում: Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով ԱՄՆ–ից Հայաստան ժամանած 20-ամյա Լևոն Թովմասը մինչև Համահայկական խաղերի պաշտոնական մեկնարկը, որոշ թիմակիցների ու նրանց հարազատների հետ հանգստի նպատակով մեկնել է Ծաղկաձոր, որտեղ վթարի է ենթարկվել։ ՃՏՊ–ի հետևանքով երիտասարդը մահացել է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում

Պատանիները լավ խաղացին

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մարզադաշտում  օգոստոսի 1-ին կայացավ մինի ֆուտբոլի «Բերձոր-2015» առաջնությունը, որին մասնակցեցին Բերձոր քաղաքում գործող կառույցների 7 թիմ: Մրցաշարը կազմակերպել էր շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը: Մի քանի օրվա խաղերից հետո  հուլիսի վերջին օրը կայացավ «Փրկարար»-«Տաշիր» /քաղաքապետարանի կոմունալ բաժին/ թիմերի խաղը՝ 3-րդ տեղի համար:  ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչության Քաշաթաղի շրջանային բաժնի  «Փրկարար»

Առաջիկա 5 օրերի եղանակ. խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից

Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,

«Եզդիներից պետք է սպասել ծայրահեղ քայլեր, եթե չդադարեցվի նրանց ցեղասպանությունը»

Օգոստոսի 1-ից եզդիական համայնքի հասարակական գործիչներ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ են սկսել: Հացադուլի պահանջներն են՝ դադարեցնել եզդիների՝ մեկ տարի շարունակվող ցեղասպանությունը, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից շրջափակված Սինջար (Շանգալ) շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն,

Ցուցարար. «Աուդիտի փոխարեն գումարները «լափողներին» պետք է գտնել»

«Կառավարությունը ամեն ինչ անում է, որ մարդիկ դուրս գան պայքարի»

Ինչո՞ւ է ծիծաղելի կառավարության սուբսիդավորվող գումարի աղբյուրը

Ցուցարար.«Ժողովուրդը չպետք է վճարի սխալ կառավարման հետեւանքով առաջացած պարտքի դիմաց»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031