Օրվա լրահոսը

Իրանի առաջին փոխնախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան

«Պետք է խաղաղ ճանապարհով հունից հանել իշխանություններին»

Կարծում է PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը «Մեզանում քաղաքացիական նախաձեռնությունները սովորաբար պայքարում են հետեւանքների դեմ: Այսինքն՝ մենք ունենք ինչ-որ երեւույթ, որը պատճառն է, եւ այդ պատճառներից ծնվում են հետեւանքներ: Այդ պատճառներից է, որ ծնվում են տրանսպորտի գնի թանկացում, օտարալեզու դպրոցների բացում, պուրակների ծառահատում, տեղը տաղավարների կառուցում, գազի թանկացում, հոսանքի թանկացում, հազար ու մի խնդիրներ: Բոլոր այդ

Կարինե Դանիելյան. «Մոլորակը վանում է մարդկությանը»

Բնապահպանը Հայաստանում ամենալուրջ խնդիրը համարում է ընդերքի օգտագործումը

4 հայեր Դուբայում ծեծել եւ կողոպտել են ռուս մարմնավաճառի. Russianemirates

Դուբայի դատարանը համացանցում հայտնի «Նատալին Ռուսաստանից» անունով հայտնի մարմնավաճառի եւ Հայաստանի 4 քաղաքացիներից կազմված խմբավորման գործով վճիռ է կայացրել: Պարզվել է, որ հայերն այդ կնոջը հյուրանոցում ծեծել ու կողոպտել են: Եվ մարմնավաճառը եւ գողերը մեկ տարվա ազատազրկման են դատապարտվել: Այս լուրը հաղորդել է «Russianemirates»-ը: Դատախազների խոսքերով՝ 37-ամյա ռուս մարմնավաճառը պարբերաբար Դուբայ է գնացել տուրիստական վիզայով

Հանդիպում «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցների հետ

Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցներին: Դասընթացին, որի  նպատակն է աջակցել Սփյուռքի համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, համայնքներում ինքնակառավարման նոր գործընթացների ներդրմանը, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի տեղայնացմանը և համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մասնակցում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի,

Շինուհայրցիներն ապրում են՝ ջրին ու բերքին կարոտ

Շինուհայրցիներն ապրում են՝ ինչպես անապատում. Սյունիքի մարզի այս գյուղում մարդիկ ջրին կարոտ են մնում, ընդ որում՝ ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Շինուհայրի բնակիչները ոռոգման ջուր չունենալու արդյունքում չեն կարողանում իրենց հողամասերը մշակել, իսկ մշտական խմելու ջուր չունենալու պատճառով էլ հերթապահում են, թե օրվա մեջ երբ «ջրի մարդիկ» կբարեհաճեն փականը բացել,

Հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը հափշտակելու փորձի դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու փորձի դեպքի առթիվ: Ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Ա.Ֆնդկյանը 2015 թվականի հուլիսի 31-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Վ.Գրիգորյանի կողմից հարևանուհու` Ի.Կոստանյանի՝

Լոտոսը՝ եզդիների ցեղասպանության խորհրդանիշ

Ամո Շարոյանի խոսքերով՝ եզդիական բոլոր կազմակերպությունները ձգտում են նրան, որ Շանգալը չդատարկվի

600 մետր հողատարածքը կռվախնձոր է դարձել

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչներ Ահարոն, Յալդուզ Բաղդասարյանները եւ Աննա Մնացականյանը դիմել են «Առավոտ» թերթին՝ դժգոհությամբ, որ տարիներ ի վեր իրենց կողմից մշակվող հողատարածքը Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը տրամադրել է գյուղապետարանի ճարտարագետ Էդիկ Բաղդասարյանին: «Մենք տարիներ առաջ եղել ենք մեկ ընտանիքի անդամներ։ Մեր տան դիմաց՝ ճանապարհի եզրին, գտնվում է մեր տնամերձ հողամասը՝ 0,36

Աշխատանքի տեղավորելու պատրվակով՝ «խաթարված ձեւով սեքսուալ գործողություններ»

Համացանցային ծանոթությունների եւ հետագայում դրա տխուր հետեւանքների մասին լսում ենք գրեթե ամեն օր Մարդիկ հաճախ, հավատալով համացանցում տեղադրված առանձին կայքերի հայտարարություններին, հայտնվում են հանցագործ մտադրություններ ունեցողների ճիրաններում, իսկ գործը հետագայում հանգրվանում է դատարաններում: Մեր այս հրապարակման հերոսը, որի անվան-ազգանվան սկզբնատառերն անգամ փոխված են, դռնփակ դատական նիստով դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով: Նա մեղադրվել է

Թատրոնի տնօրենի էջը կոտրել էին ու գրել, որ մահացել է

Մխիթար Մոս-Մուշեղյանը չի դիմի իրավապահներին 7 տարի առաջ հիմնադրված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի եւ թատրոնի ֆեյսբուքյան էջերը օրերս հաքերային հարձակման են ենթարկվել: Մխիթար Մոս-Մուշեղյանը զարմացած է. «Ախր այդքան պոպուլյար մարդ չեմ, սերիալում էլ չեմ նկարվում, ինչո՞ւ էդպես արեցին»: Նա «Առավոտին» հայտնեց, որ պատահաբար է տեղեկացել կատարվածի մասին. «Առավոտյան էքստրասենս

Հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց: ՊԲ առաջապահ

Մարսել Մարսոյի վերջին հայ ուսանողը

Մնջախաղաց Վահրամ Զարյանին այս ժանրի երկրպագուները կմտաբերեն 1900-ականների կեսերից մինչեւ 2000թ. Ժիրայր Դադասյանի ղեկավարած Երեւանի պետական մնջախաղի թատրոնի խաղացանկային «Թռիչք», «Գեներ», «Չարի ծաղիկներ» եւ այլ ներկայացումներից: Շուրջ 15 տարի է, ինչ արտիստը ապրում եւ ստեղծագործում է Փարիզում: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը տեղեկացրեց, որ սովորել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, միաժամանակ ճանաչված դերասան Գուժ

0 գրամ ափիոն, 5 հատ կտրված ծաղիկ եւ 2 հատ բջջային հեռախոս

Կառավարության երեկվա նիստում սահմանվել են «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները», որից ավելին ներմուծելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հարկ մուծել: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի Հայաստան ներկրել ոչ ավելի, քան 3 ընտանի կենդանի, 30կգ միս եւ մսամթերք, 30 կգ ձուկ եւ

Ստեղծվել է ինտելեկտուալ սեղանի խաղ՝ «Ապագայի Հայաստան»

Օրերս Երեւանի «Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցավ «Ապագայի Հայաստան» ինտելեկտուալ սեղանի խաղի շնորհանդեսը: Նախագծի հեղինակներն են երեւանցի երիտասարդներ Արամ Մամիկոնյանը եւ Դավիթ Ալեքսանյանը: Խաղը ավելի դյուրին է դարձնում «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը: Դավիթ Ալեքսանյանին խնդրեցինք տալ խաղի հետ կապված մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: – Դավիթ, ե՞րբ ծնվեց խաղի ստեղծման գաղափարը, որո՞նք են շարժառիթները:

«Ամուսինը պետք է ուրախացնի կնոջը». Գոշը օրենքով էր սահմանել

Մինչ այսօր  եվրոպական արժեքներն ու օրենքները  քննադատության թիրախ են դարձել՝ համարվելով խիստ առաջադեմ ու  հակադրության մեջ դիտարկվելով հայ ավանդական մշակույթի, սովորույթների ու ավանդույթների հետ, դեռևս 12-րդ դարում նույնատիպ արժեքներ, կանանց հավասարություն ու իրավունք եվրոպացիներից շատ ավելի առաջ սահմանել էր Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում»: Չնայած այսօր թմբկահարվում է, թե ներմուծում ենք եվրոպական «կեղծ արժեքներ»,  օրենքներ,  բարքեր

Բարեգործական հեծանվավազք՝ հանուն «Օրրանի»

Օգոստոսի 1-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը կազմակերպում է բարեգործական հեծանվավազքային միջոցառում, որի նպատակն է աջակցել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: «Օրրանից» «Առավոտին» տեղեկացրին, որ այդ օրը հյուրանոցի աշխատակիցները եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները կմրցեն հյուրանոցի առջեւ տեղադրված հեծանիվ-մարզասարքերով: Տեղադրված կլինեն նաեւ նվիրատվության արկղեր հյուրանոցի հյուրերի/անցորդների համար, եւ յուրաքանչյուր ոք, ով կկարողանա նվիրաբերել որոշակի գումար, հյուրանոցի կողմից կստանա անվճար հյուրասիրություն:

Դավիթ Տոնոյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տարբեր ոլորտների համար պատասխանատու փոխտեղակալներ Ջերեմի Բրեների, Ռոբ Բերշինսկիի, Ջոն Հեֆերնի, Թոդ Չափմանի, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի տարածաշրջանային հարցերի տնօրեններ Սելեստ Վոլանդերի և Վիկտորիա Թեյլորի, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի լոբբիստական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են

Համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշները Հայաստանում բախվում են գաղութատիրության խնդրին

Անցյալ տարի մայիսի 12-ին Սերժ Սարգսյանը եւ պետական այցով ՀՀ ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էին հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը: «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ՀՀ նախագահին դիմեց հարցով. «Պարո՛ն նախագահ, Հայաստանում գործող ընկերությունները գնահատում են Ձեր եւ Հայաստանի կառավարության հետաքրքրվածությունը երկրում նորարարությունների եւ տեխնոլոգիաների զարգացմամբ: Կարո՞ղ եք ներկայացնել այն

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի գյուղական ճանապարհների հետագա բարելավմանը

 Ընթացքի մեջ գտնվող ծրագրի շրջանակում կվերակառուցվի 155 կմ հավելյալ ճանապարհ Վաշինգտոն, 31 հուլիսի, 2015թ. – Այսօր Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Հայաստանի Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման (LRNIP) ծրագրին: Այս ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը շուկաների ու սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված հետագա աշխատանքներում՝ ապահովելով  կենսական նշանակության ճանապարհներից ևս

Կրեատիվ գովազդներ հայաստանյան սրճարաններում. «Հայկական ժամանակ»

Երեւանի կենտրոնում գտնվող այս սրճարանի տերերը որոշել են իրենց մատուցած լանչը գովազդել՝ օգտագործելով ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի՝ արդեն պատմական ու թեւավոր դարձած «Սթափվե՛ք» բացականչությունը: Ուղղակի հրաշալի լուծում է: Սակայն դաժան մրցակցության պայմաններում այս սրճարանը ստանում է ակնհայտ առավելություն: Որպեսզի երեւանյան այլ սրճարաններ չկորցնեն իրենց հաճախորդներին, առաջարկում ենք գովազդների տարբերակներ, որոնցում կարելի է հաջողությամբ օգտագործել թեւավոր

Ինչպես լրացնել յոդի պակասը օրգանիզմում

Ինչպես կարելի է լրացնել յոդի պակասը օրգանիզմում, եւ ինչպես կարելի է նրա պարունակությունը հասցնել պահանջվող մակարդակին։ Այս հարցերը վերաբերում են այն երկրների մարդկանց, որոնք ունեն յոդի դեֆիցիտ: Այդպիսի երկրների շարքին է պատկանում նաեւ Հայաստանը, որտեղ չնայած աղը յոդացված է, բայց, այնուամենայնիվ, դեռ կան խնդիրներ: Հիշեցնենք, որ ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը աղի եւ քլորացված խմելու

Տիգրան Խաչատրյանի տեսակցությունների վրա քննիչն արգելանք է դրել. «Հայկական ժամանակ»

Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել: Այս մասին երեկ ի պատասխան մեր հարցին ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը. «Եթե Վերաքննիչ դատարանը

«Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն վերադարձրել է հաճախորդներին 2 մլն դրամ

«Ապառիկ վարկավորում» պրոդուկտի համար «Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց ապառիկ վարկերը բարեխղճորեն սպասարկող մոտ 1000 վարկառուներ ետ են ստացել վճարած տոկոսագումարների մի մասը: «Սուպերդրույք» ծառայությանն անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեցած պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը:

Այսօրվանից գործողության մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի նոր սակագներ. «Հայոց աշխարհ»

Չնայած սպառողները չեն վճարի դրանցով Այսօրվանից գործողության մեջ կմտնեն էլեկտրաէներգիայի նոր սակագները։ Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, օգոստոսի 1-ից ցածր լարման սպառողներին մատակարարվող հոսանքի ցերեկային սակագինը կլինի 48,78, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամ։ Իհարկե դրանք առայժմ չեն կիրառվի կամ որ ավելի ճիշտ կլինի ասել, կկիրառվեն, սակայն ոչ սպառողների համար։ Այն բանից հետո, երբ

Իրենց հողի վրա ապրող ու չխառնված արյունով հայերը պետք են աշխարհին. «Ազգ»

Գիտական շրջանակներում մի նոր տեսություն է պտտվում, ու մինչ մենք ճոռթո խոսքերով «թնդացնում ենք անցյալի մեր փառքն ահարկու» կամ մանկական «քաշքշոցի» խաղն ենք խաղում ոստիկանների եւ մի խումբ ակտիվիստների մասնակցությամբ ու ներիշխանական ինտրիգներ կազմակերպում, պատկերացրեք` կան միջազգային գիտական շրջանակներ, որոնք հայի գենի մեջ ներդրված գաղտնիքի բացահայտումը դիտարկում են սեփական երկրների շահադիտական նպատակների ծիրում: Ըստ այդ

Միացյալ Նահանգները կօգնի ղարաբաղյան գոտում զինադադար պահպանել. Amerikayidzayn.com

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ-ռուսական համագործակցությունը ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանը, համոզված է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, որը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի Պենտագոնի եւ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ:

Քաղաքացիական նախաձեռնությունների մասին. «Պտիչկա» դնելու համար է ինչ-որ բան արվում». «Հայոց աշխարհ»

Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ համաձայն չէ տարածված այն կարծիքին, թե Հայաստանում քաղաքացիական նախաձեռնություններն օր օրի հզորանում են եւ խրոխտ քայլերով գնում դեպի կայացած քաղաքացիական հասարակություն  -Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում, որպես կանոն, սկսվում եւ վերջանում են Երեւանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, անցնում սակավ մասնակցության պայմաններում եւ որեւէ շոշափելի արդյունք չեն արձանագրում։ Վերջին շրջանում ծավալված քաղաքացիական շարժումներից այդ

Կառչածները. «Ազգ»

Ի՞նչ տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ` քաղաքական եւ քաղաքական իրենց տիրապետած լծակների ու ունեցած ռեսուրսների, գործունեության առումով: Մեկը, ինչպես գիտենք, բացարձակ իշխանություն ունի Սյունիքում, ինչպես նաեւ ասում են` վայելում է «սյունեցիների բացարձակ մեծամասնության սերն ու հարգանքը», իսկ մյուսը բացարձակ իշխանություն ունի ողջ Հայաստանում եւ ասում են, «վայելում է հայաստանցիների բացարձակ մեծամասնության սերն ու

Սուբյեկտիվ իդեալիզմ

Երկու հոգի ինչ-որ մի տեղ (ենթադրենք, «Առավոտի» իմ աշխատասենյակում) բանավիճում են: Մեկն ասում է՝ «Մամուլի շենքի մոտ կանգնած է սպիտակ «Նիվա», մյուսն ասում է՝ «Ոչ, այնտեղ կանգնած է սեւ «Մերսեդես»: Առաջինն առաջարկում է՝ «Գնանք, մոտենանք պատուհանին եւ կտեսնենք՝ մեզանից ով է ճիշտ»: Երկրորդը, թե՝ «Ես կարիք չունեմ մոտենալու պատուհանին, որովհետեւ ես վստահ եմ, որ իրավացի

Լրահոս
Նվիրյալը

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930