Օրվա լրահոսը
ԵԽԽՎ. Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից պետք է լինի քաղաքական բազմակարծության ամրապնդումը
Երեւան այցի արդյունքներով տարածված հայտարարությունում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը ողջունել են Հայաստանի համակարգային խնդիրներից որոշներին սահմանադրական բարեփոխումների միջոցով անդրադառնալու երկրի իշխանությունների ձգտումը: Միեւնույն ժամանակ համազեկուցողները առանձնացրել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի տարբեր կարծիքները, հատկապես քաղաքական համակարգի հնարավոր փոփոխության ֆոնին: Այդ առումով
Վլադիմիր Պուտինը Բաքվում հեգնել է Էրդողանին
Այսօր «Հենակետ» մամուլի ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, նշելով, որ Եվրոպական խաղերում Ադրբեջանի նախապես մշակած հակահայկական սեւ PR-ը ըստ էության աշխատել է հենց Ադրբեջանի դեմ, որպես օրինակ բերեց այն, որ արեւմտյան մի շարք երկրների ղեկավարներ հրաժարվեցին ներկա լինել բացման արարողությանը: Բանախոսը մի դրվագ ներկայացրեց Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ
Եվ դարձյալ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հետախուզվում է
Մի նոր ծեծի մասնակից դարձավ, ու նրան վերստին սկսեցին որոնել:
Գալուստ Սահակյանը՝ «աներձագ» Աշոտ Աղաբաբյանին օգնելու եւ իր կնոջ ճնշումների մասին. (Տեսանյութ)
Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ կինը չի հասցնում ճնշել՝ եղբորը հարկային տուգանքներից ազատելու համար
Էդմոն Մարուքյանն այցելել է Շանթ Հարությունյանին
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ և հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին ու Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու վերաբերյալ հայտարարության հետ: «Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ, ուսումնասիրել հացադուլի մեջ գտնվողների պահման պայմանները և նրանց խնդրել, որ դադարեցնեն հացադուլը: Շանթ Հարությունյանը դիմում է ներկայացրել իրեն առանձին
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Վարդան Հարությունյան. «Հուսով եմ, որ ձեր երեխաները չեն հավաքվի խաղաղություն հաստատելու համար»
Թեքալիում կայացան հասարակական լսումներ
Կայացել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի նիստը
Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել են միավորման մասնակից 62 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Նիստում քննարկվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի աշխատակարգի, կառավարման խորհրդի ձևավորման և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստում քննարկվել և ընդունվել են հետևյալ որոշումները. Ձևավորվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման
Ավտովթար՝ մահվան ելքով. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ 2015թ. հունիսի 14-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 93.5 կմ հատվածում` դեպի Երևանի ուղղությամբ, Սարգիս Շահինյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 6
Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական կենտրոնները համագործակցության նոր փուլ են մտնում
ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և ՌԴ արդարադատության նախարարությանը կից «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոն»-ի տնօրեն Սվետլանա Սմիրնովան հունիսի 15-ին ստորագրել են փոխհամագործակցության համաձայնագիր: Փաստաթղթի նպատակն է զարգացնել դատափորձագիտական գործունեության ոլորտը և ապահովել դատական փորձաքննությունների և փորձագիտական հետազոտությունների կատարման բարձր որակը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության որակապես նոր
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թերի պատասխաններ է տալիս
Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի մայիսի 29-ին տեղեկատվություն տրամադրելու հարցում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության պետին այն մասին, թե ինչ պատճառով, ինչ հիմքերով և իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա է արգելվել Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը 2015թ.-ի
Խոսրով Հարությունյան. «ԵՏՄ-ն բաշիքյարթմա չէ, ոնց մտել ենք, այնպես էլ դուրս կգանք»
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրության քննարկմանը մտահոգություններ հայտնած պատգամավորներին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը շտապեց այսպես հանգստացնել. «ԵՏՄ-ն բաշիքյարթմա չէ, որ չենք կարող
Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքները, միջադեպին ներկա գտնված անձանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ
«Շիրակի երիտասարդական գավաթ-2015» ամենամյա փառատոնը բացահայտեց նոր ինտելեկտուալների
Հունիսի 15-ին Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության խորհրդի կողմից կազմակերպված «Շիրակի երիտասարդական գավաթ-2015» խորագիրը կրող ամենամյա փառատոնը: Վերջինիս մասնակցում էին Գյումրու տարբեր բուհերի ուսանողներից կազմավորված 12 թիմեր: Ջերմ մթնոլորտում և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «Պոլիտեխ» անունը կրող թիմը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին
Ուսանողներին է ներկայացվել «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրը
Երևանի պետական համալսարանի դատական նիստերի դահլիճում հունիսի 15-ին իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին է ներկայացվել «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրը: ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան Կարեն Գևորգյանը, բրիտանացի փորձագետ Մարտին Սեդոնը, այլք: Սեմինար-քննարկման նպատակն էր ապագա մասնագետներին
Լիա Միսակյանի գործով դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց
2015 թ. հունիսի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, հրապարակվեց 2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը, դռնբաց դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանի
Ադիբեկյանն առաջարկում է ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիան
Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց հետո սպառումը 8 տոկոսով նվազել է
Լեզվակռիվ՝ Թևան Պողոսյանի և Էդուարդ Շարմազանովի միջև «հեքիաթների» թեմայով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղըզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին»արձանագրությունը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը քննադատեց, թե արդյոք քանի՞ խումբ ենք ուղարկել Ղրղըզստան, որ ուսումնասիրի այնտեղ
Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ապաստան տրամադրել Թբիլիսիի անօթևան մնացած կենդանիներին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումներին ու դրա հետևանքով քույր քաղաքի կենդանաբանական այգու ավերմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ Թբիլիսիում են գտնվում Երևանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Քաղաքապետը նաև նշել է, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական
Դանակահարություն Արթիկի տաքսի ծառայությունում՝ աղջկա թասիբին կանգնելու պատճառով
Գյումրիի բժշկական կենտրոնի մամլո ծառայությունը առավոտյան մամլո հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի «Հունիսի 15-ին` ժամը 02:00-ին, Արթիկ քաղաքի շտապօգնության մեքենայով ու ոստիկանների ուղեկցությամբ «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել` գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում (նախնական ախտորոշմամբ), մարմնի մասերի քերծված վերքեր ախտորոշմամբ քաղաքացի: Վերջինս, 1950 թ ծնված Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ` Լ. Ս.-ն է: Քաղաքացու վիճակը միջին
Տեղի ունեցավ Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով
Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.
Իրանի տեղն ու դերը Հայաստանում ու Ադրբեջանում
Միջազգային հարթության վրա պետությունների փոխհարաբերություններում, անկասկած, նշանակալի դեր ունի յուրաքանչյուր պետության աշխարհաքաղաքական և երկրառազմավարական դիրքը: Մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ նրան սահմանակից Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունների բազմակողմանի ուսումնասիրության համատեքստում անհրաժեշտ է նախևառաջ համառոտ անդրադառնալ նրանց աշխարհաքաղաքական դիրքին, որի ներքո ի նկատի են առնվում այդ երկրների նյութական և հոգևոր կարողությունները, այդ թվում՝ աշխարհագրական դիրքը,
Արշակ Սադոյան. Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը ծառայում է օտարի թելադրանքին (Տեսանյութ)
Արշակ Սադոյանը համաձայն է առաջարկի հետ՝ ինչպես ԽՍՀՄ տարիներին, համատարած էլեկտրաէներգիա գողանալ
474.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 474.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 474 դրամ: NASDAQ OMX Armenia
Ավարտվել է իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ավարտվել է իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Նախաքննությամբ պարզվել է, որ
Պաշտոնատար անձը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազոր Արայիկ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: ՀՀ ոստիկանության աշխատակից Արայիկ Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 8-ին, տեղեկանալով գողության դեպքի մասին և դեպքի վայր
Ջահի ընդունման առիթով՝ տոնական միջոցառում Բերդում
Համահայկական ամառային 6 –րդ խաղերի ջահը Տավուշի մարզում է : Սա այն ջահն էր, որը վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել` Քարավաճառում, Վարդենիսում, ապա Բերդում: Սահմանամերձ Բերդում բնակիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը : Համահայկական խաղերի ջահի ընդունման առիթով Բերդում կազմակերպվել էր բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ կատարված աշխատանքների տեղեկագիր
Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ: Մայրաքաղաքում առկա 56174 լամպերից շարքից դուրս էին եկել 1470-ը: Դրանցից 731-ը նորերով է փոխարինվել նախորդ շաբաթվա ընթացքում: Մյուս, ինչպես նաև ընթացքում շարքից դուրս եկող լամպերի փոխարինման աշխատանքները կշարունակվեն այս
ՀԲ-ն «Նաիրիտին» որպես մրցակից մեջտեղից հանում է. Սաֆարյան (Տեսանյութ)
Համաշխարհային բանկը չի նպաստում մեր երկրի տնտեսության զարգացմանը. Կարծում է Վազգեն Սաֆարյանը


















































