Օրվա լրահոսը
Հասանով. «Եթե չլիներ ԼՂ հակամարտությունը, Ադրբեջանի ամբողջ էներգիան եւ երկաթուղային ծրագրերը կանցնեին Հայաստանով». Azernews
Ադրբեջանի փոխվարչապետ եւ փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ չնայած միջազգային կազմակերպությունների բանաձեւերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված: Այս մասին հաղորդում է «Azernews»-ը: «Եվ հայերը, եւ ադրբեջանցիները սպասում են հակամարտության կարգավորմանը: Հակամարտությունը ժողովուրդների մեղքով չի սկսվել, մենք շատ տարիներ իրար կողք
Եվրոպայի խորհուրդը արժեքների կազմակերպությունից վերածվել է շահերի կազմակերպության
Երկու օր առաջ տեղի ունեցավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հանդիպումը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հետ: Հանդիպման մանրամասների շուրջ «Առավոտ»-ը զրուցեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: – Տիկին Նաղդալյան, մեր ունեցած տեղեկություններով՝ եվրոպացի համազեկուցողների հետ հանդիպումը ընթացել է բավական լարված մթնոլորտում: Ի՞նչ հարցեր են բարձրացվել մեր
Առաջարկվում է ՀԷՑ-ի 23.4 մլրդ դրամի պարտքը կառավարությունը փոխհատուցի (Տեսանյութ)
Կառավարության մեղքով առաջացած ՀԷՑ-ի պարտքը, Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ հենց կառավարությունն էլ պիտի մարի
Գալուստ Սահակյանը՝ Բիբինին. «Գորշ, անիմաստ հայտարարություն էր, ավելի կշռելի կլիներ, եթե ոչինչ չխոսեր». (Տեսանյութ)
Ըստ Գալուստ Սահակյանի, Բիբինը հիմնարկի տնօրեն է, հիմնարկի տնօրենից ի՞նչ պիտի վիրավորվենք:
Ռուս նորակոչիկին դաժանորեն սպանել ու Սև Ղուլի մոտ քաշ էր տվել նրա ծառայակից ընկերը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան Գյումրու ոստիկանության Մուշ բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում Սամվել Բալասանյանին պատկանող Սև Ղուլ ամրոցի մոտակայքում, ծառերի տակ կա տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սպանվածը 1996 թվականին ծնված Իվան Նովիկովն է, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող՝ Կրասնոդարի մարզից: Թե ինչ հանգամանքներում են սպանել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Ժամային գոտին միտումնավոր չեն փոխում, որ էլեկտրաէներգիա շատ վառենք
Այն, որ այլընտրանքային էներգետիկան Հայաստանում չի զարգանում կամ շատ դանդաղ տեմպերով է առաջ գնում, փաստում են մասնագետները՝ վկայակոչելով մի շարք ծրագրեր, որոնք կառավարության կողմից այդպես էլ չեն խրախուսվում եւ կես ճանապարհին տապալվում են: Այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը վերաբերող գործարարների ներկայացրած բիզնես-ծրագրերն էլ, որպես կանոն, պետության սուբսիդավորմամբ վարկային կազմակերպությունների կողմից հազվադեպ են հավանության արժանանում. պատճառաբանվում է, թե
Հասկանալ ինչ է դիվերսիան և գնահատել թշնամու դիվերսիոն գործունեությունը կանխողներին
2015թ. հունիսի 10-ին Արցախի Ազգային ժողովի նիստում իմ ելույթի ժամանակ ես քննադատեցի կառավարությանը Ազգային անվտանգության ծառայության վրա ծախսվող գումարների համար: Ելույթի այդ մասն այսպիսինն էր. «Կառավարության այս ծրագրում խոսվում է պաշտպանունակության և զինված ուժերի մարտունակության պահպանման մասին: Այսօր մեր բանակը կարիք ունի բազմաթիվ պայմանագրային ծառայողների, այնինչ մենք մեզ շռայլություն ենք թույլ տալիս երկրում պահել անիմաստ
Մտահոգություններ՝ պոչամբարների վերամշակման հարցով. «Հետո մեկը Բիբինի նման չկանգի ասի՝ մեզ 300 միլիոն պարտք եք»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ մտահոգություն հնչեցրեց Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Տիկին Փոստանջյանը մտահոգություն հայտնեց «Ալյոտիգ» ընկերության հետ կապված, որը պետք է ներդրումներ կատարի այդ ծրագրի
Հսկիչներին փոխարինել են նկարահանող սարքերով
«Շիրակ» Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ում համատարած կրճատումներ են «Առավոտի»-ին էր դիմել «Շիրակ» Ջրմուղկոյուղ-ում 17 տարի շարունակ որպես հսկիչ-գործակալ աշխատող Կարինե Թոփչյանը՝ դժգոհելով, որ իրեն ազատել են աշխատանքից այն հիմնավորմամբ, թե ջրմուղին հսկիչներ այլեւս անհրաժեշտ չեն: Այսուհետ բնակիչը կվճարի՝ հիմք ընդունելով նախորդ ամիսներին իր սպառած ջրի քանակի միջին հաշվարկը, իսկ հսկիչը նրա տուն կայցելի 3 ամիսը մեկ, հեռախոսով
«Հայաստանը Բաքու չպետք է մեկներ». քաղաքագետ
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է՝ սխալ էր Հայաստանի կողմից մասնակցել Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերին: «Որովհետեւ մեծ խաղը Ադրբեջանում նոր իմիջի ձեւավորումն է, նրա հանցագործ կերպարի քողարկումը… ու զարմանալի է՝ մեր պատգամավորները հերիք չէ գնացել, մասնակցել են, հիմա էլ վերադառնում ու գովում են, թե ինչ բարձր մակարդակի վրա է աշխատում Ադրբեջանի անվտանգության ծառայությունը. Ասում են՝
Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Արմեն Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, տեղեկություն ստանալով, Հ.Ղ.-ի նկատմամբ 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարվելու մասին, ավելին՝ 2013թ. մարտ ամսվա սկզբներին վերջինիս տան բակում անձամբ տեսնելով
Միհրան Հարությունյանը պնդել է, որ Ադրբեջանը ազդել է ժյուրիի վրա եւ ինքը զրկվել է ոսկե մեդալից. Haveeru
Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ մրցաշարում Միհրան Հարությունյանը Արտյոմ Սուրկովի հետ պայքարում պարտվեց 2:0 հաշվով և նվաճեց արծաթե մեդալ: Ըստ «Haveeru»-ի՝ ավելի ուշ Միհրան Հարությունյանը պնդել է, որ խաղերը հյուրընկալող Ադրբեջանի հանրությունը ազդել է ժյուրիի վրա եւ նա չի ստացել իր ոսկե մեդալը: «Պարզ է, որ հանրությունը ազդել
Կապանում և Սիսիանում հիմնանորոգվում են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ (Տեսանյութ)
Միջպետական Մ2 ճանապարհի Գորիսից Կապան հատվածի հիմնանորոգումը սկսվել է 2014 թվականին: 5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածից 2.2կմ-ը շահագործման է հանձնվել դեռ անցյալ տարի: Վերանորոգված հատվածում ամբողջովին փոխվել է ճանապարհի հիմքը, փռվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, հիմնանորոգվել են ճանապարհամերձ առուները: Այս պահին բուռն թափով կառուցվում է մնացած ճանապարհահատվածների հիմնատակը: Իսկ ճանապարհի
Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի առաջին փուլի բացումը
Հունիսի 15-ին կայացավ ՀՀ ՍՆ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագրի առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևան քաղաքի վարչական շրջանների ու պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Առաջին փուլին մասնակցում է 58 երիտասարդ, որոնցից 38-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, իսկ 20-ը՝ 13-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից
Սպանություն Գյումրիում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ։ Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում
Լրագրողին սպառնում են սպանել
Մասնագիտությամբ լրագրող, հրապարակագիր Նանե Մակուչյանը սպանության սպառնալիք է ստացել: Լրագրողն այս մասին անգամ բարձրաձայնեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Սակայն իրավապահ մարմիններից որեւէ մեկն այդպես էլ չի արձագանքել: Այդ մասին երեկ «Առավոտին» հայտնեց նաեւ Նանե Մակուչյանը: Վերջինս հայտնեց, որ սպառնալիքը կապված է իր՝ նախորդ տարի ձեռք բերած առանձնատան վերանորոգման աշխատանքները ստանձնած վարպետի ընտանիքի հետ, որը շարունակում է
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեց Եվրոպական խաղերի վրա. Ukraine Today
Այն բանից հետո, երբ Եվրոպական խաղերի բացման արարողության ընթացքում Հայաստանի 7 հոգանոց խումբը անցավ հանդիսականների սուլոցների ուղեկցությամբ, խաղերի կազմակերպիչները պնդել են, որ պատրաստվել էին հակահայկական տրամադրություններին: «Ukraine Today»-ի փոխանցմամբ՝ Բաքվում Եվրոպական խաղերի կազմակերպիչները փորձել են ապահովել միջոցառումների դրական ընթացքը: Բաքու 2015-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Սիմոն Քլեգը ասել է. «Հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա դժվարությունները,
Տիրւզները Սուրիոյ տագնապին համար նոր խաղաքարտ
Այն ինչ, որ պատահեցաւ Իտլիպի մէջ անսպասելի չէր: «Ալ Նըսրա» ճակատի զինեալներ մուտք գործած են Տիւրզիներով բնակեցուած «Քալպ Ալ Լաուզ» աւան ու սպաննած 20 Տիւրզիներ: Սուրիոյ տարբեր շերտերով անցած պատերազմի օրագրութեան մէջ նորութիւն մը չէր 20 անձերու սպաննուիլը: Նորութիւնը անոնց Տիւրզի համայնքին պատկանիլն էր: Ու առաջին անգամն է, որ Տիւրզի համայնքը կը ներքաշուի Սուրիական հակամարտութեան
«Ալիեւն օլիմպիական խաղերն օգտագործեց իր PR-ն անելու համար»
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի համար աննախադեպ իրադարձություն է Թուրքիայում հայկական արմատներ ունեցող երեք պատգամավորի ընտրությունը: Խորհրդարանում, ըստ նրա, յուրաքանչյուր ձայն կարեւոր է։ Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է 3 հայ պատգամավոր՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ
Հայտնիները կարդում են Մկրտիչ Սարգսյանի բանաստեղծությունները (տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձների կապակցությամբ հեռուստառադիո հաղորդավար Սարգիս Նաջարյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը և դերասանուհի Անի Խաչիկյանը ասմունքել են Մկրտիչ Սարգսյանի պատերազմական թեմայով գրված՝ «Երգ ձեռքի մասին», «Մեր ջահելությունը» և «Կարոտի կանչ» բանաստեղծությունները: Տեսագրությունները մայիսի 9-ին եթեր են հեռարձակվել հանրային հեռուստատեսությամբ: Նախագծի հեղինակներն են՝ խմբագիր Նարեկ Սարգսյանը, ռեժիսոր, մոնտաժող
Շեփորահար Արմեն Խաչատրյանը «Տիգրան Մեծ» չէ
Բոլոր ժամանակներում բանավեճի տեղիք են տվել անհատի եւ հասարակության, մեկի ու բոլորի, առաջնորդի -զանգվածի, ղեկավարի եւ կոլեկտիվի փոխհարաբերությունները. ո՞վ է ավելի կարեւորը՝ «տանո՞ղը», թե՞ «գնացողը»: Մերօրյա առաջադեմ երկրներում (Ճապոնիա, Չինաստան, Շվեյցարիա, Շվեդիա եւ այլն) կարեւորվում է «կորպորատիվ» պահվածքը, երբ մարդն աշխատում է առանց «աչքի ընկնելու» կամ «երեւալու», որն, ըստ էության, համարվում է բարեկիրթ պահվածք: Մինչդեռ
«ՀՀ պետական խորհրդանիշներում առկա են նաեւ ծաղրանկարներ» (Տեսանյութ). «Ա1+»
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներում առկա են սխալներ, որոշ դեպքերում նաև ծաղրանկարներ։ «Երբ պետական խորհրդանիշի վրա պատկերված է թուր, որը սայր չունի, ապա դա թերություն է։ Շատ դեպքերում գույներն են սխալ պատկերված,օրինակ՝ Արարատը պատկերված է նարնջագույն, այնինչ պետք է սպիտակ լինի, և միայն նրա շրջակայքը պետք է նարնջագույն
Երեք զոհ՝ Երևան-Իջևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով
Հունիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 93,5-րդ կմ-ին` Երևան ընթանալիս, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով՝ ինքնությունը չպարզված կինը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինքնությունները չպարզված ևս 2 տղամարդիկ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: Կատարվում է
Վիճաբանություն և կրակոցներ Աշտարակում
Հունիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասի Վ. Պետրոսյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ` 1976 թ. ծնված Վաչե և 1974 թ. ծնված Վահե Մ.-երը վիճաբանել են 1964
Կա կասկածյալ ռուս զինծառայողի դաժան սպանության գործով (Տեսանյութ)
Ինչպես լրատվամիջոցներին հայտնեց ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, արդեն կա կասկածյալ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում կատարված ռուս զինծառայողի դաժան սպանության գործով. նա պայմանագրային ռուս զինծառայող է: Ըստ ռուս պաշտոնյայի, վերջինս գտնվում է ռազմաբազայի տարածքում, այս պահին հարցաքննվում է իրավապահների կողմից: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հայաստանի զարգացման հիմնադրամը մեկնարկում է իր համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար և գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելի հետ: Ողջունելով ՀՀ պատվիրակության անդամներին պարոն Տրոմելն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարը ՀՀ
Արյան դոնորների մեծ մասը գումարի համար են արյուն հանձնում
Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ են, որ կամավոր կերպով արյուն են հանձնում
Միրզախանյանի գիրքը՝ Մոսկվայում
Մոսկվայում լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանի եւ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի հեղինակած «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» պատկերազարդ ալբոմը՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, 1000 օրինակ տպաքանակով: Տպագրության ծրագիրը իրականացվել է «Եվրասիական Մեդիա գրուպի» «Զա ռուբեժոմ» հրատարակչության աջակցությամբ: Պատկերազարդ գիրքը մեկ տարի առաջ լույս է տեսել հայերեն եւ


















































